Վաղը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահականում անց կացրած մեկ տարին:
2008 թվականի փետրվարյան ընտրություններից հետո, ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները և խաղաղ ցույցեր սկսեց: Ուղիղ տաս օր տևած խաղաղ ցույցերից հետո, իշխանության նյարդերը չդիմացան և 2003 թվականին իշխանությունը զավթած Ռ. Քոչարյանը արտակարգ իրավիճակ հայտարարեց... արդյունքում մարտի մեկին սպանվեցին 10 և վիրավորվեցին բազմաթիվ խաղաղ ցուցարարներ:
2008 թվականի ապրիլի 9-ին՝ մարտիմեկյան զոհերի քառասունքի օրը Սերժ Սարգսյանը նախագահական երդում տվեց, իսկ ժողովուրդը սգում էր իր զոհերին... Ասում են ինչպես կդիմավոր նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն: Ս. Սարգսյանի դեպքում կարելի է ասել, որ ինչպես դիմավորեց իր նախագայությունը, այնպես էլ անցկացրեց այն: Ամբողջ տարին չէին դադարում բողոքի ակցիաներն ու իշխանության կողմից ահաբեկումներն ու ձերբակալությունները:
Արդարացա՞ն արդյոք ձեր սպասելիքները: Կմնա՞ արդյոք Ս. Սարգսյանը ևս 4 տարի նախագահ: