ԱԽՏՈՒՆԳ: Դիտում ե՞ք ասուլիսը: Նման է, Պարոն Նախագահը դասերը լավ չի սովորել, խոսքերով չեմ նկարագրի, դիտել է պետք....
Si vis pacem, para bellum
Կարծում եմ, որ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին բոլորը պիտի պատրաստվեն:Կարծում եմ, որ Երևան քաղաքի ավագանու ընտրությունները անց են կացվելու ինչպես բոլոր ընտրությունները:գալուստսահակյան ըլնեմԿոչ եմ անում, որ բոլորը ընտրություններին գնան ընտրեն Երևանի ավագանին, այլ նպատակներ չունենան![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 10.04.2009, 21:14:
Si vis pacem, para bellum
Հայկօ (11.04.2009)
...Ես արդեն ցուցում եմ տվել ոստիկանության պետին, թե ինչ պիտի անի ոստիկանությունը, որ Երևանում նվազեն կրակոցները...Տե՜ր Աստված, ոստիկանությունն էլ է Սերժ Սարգսյանի հույսին
![]()
Si vis pacem, para bellum
Ապեր, հասկանալի է, փորձել ես օբյեկտիվորեն դրական մի բան գտնել մեկ տարվա մեջ, արի տեսնենք դրական է՞ թե ոչ: Ուրեմն երբ նույնիսկ դեռ մաքսային արժեքի գործակիցների ցուցակը չկար ինտերնետում, ապա մաքսային կետ կարելի էր զանգել ու օրինակ կոնկրետ մեքենայի համար իմանալ մաքսատուրքի չափը: Ստրկամիտ բայց իրենց աչքին չգիտես ինչու «շուստռի» թվացող հայերը (փաստեր ունեմ, շփվել եմ) կաշառք եթե առաջարկում էին, որ իբր մաքսավճարը նվազեցվի, ապա հաճախ կաշառքի չափը գումարվում էր իրական մաքսավճարին ու առաջարկվում՝ որպես լավություն: Փաստացի ես առանց կաշառք տալու նույն ապրանքի համար ավելի քիչ մաքսատուրք եմ վճարել, քան կաշառք տվողը:
Հետո մաքսատան կայքում դրվեց մասային արժեքի գործակիցների ցուցակը, ու արդեն ամեն մի շարքային քաղաքացի կարող էր շատ պարզ բանաձևով հաշվել ու իմանալ ապրանքների մեծամասնության մաքսավճարների չափը: Հետո նույն Սերժ Սարգսյանի ժամանակ այդ ցուցակը անհետացավ, ու մասնավորապես մեքենաների մաքսային արժեքը հաշվարկելիս սկսեցին հաշվի առենք նաև թյունինգ կոչվածը, որի մեջ ահագին մախինացիաների տեղ է բացվում ու դու հիմա իբր շուստրիության ձև ես առաջարկում՝ ժեշտից բանդաժներ, մագը հանել, տեղը պատեֆոն դնել, ֆառերը ջարդել, սպոյլերը ծռել... Երևի մաքսատան աշխատողները սահմանը անցնելիս այդ ամենը չեն գրանցում: Մի խոսքով կարգին բարեփոխում է: Շնորհակալություն:
Si vis pacem, para bellum
ես կասեի մեկ տարի զուգարանում![]()
Ինչ վերաբերում ա սահմանին գրանցել չգրանցելուն ապա ասեմ որ չի գրանցվում: Ընկերոջս մեքենան մաքսազերծելուց նման մի բան արեցինք ու արդյունքում տնտեսվեց մի կլորիկ գումար: Դրա համար ոչ թե իբր, այլ ռեալ գործող մեխանիզմ է: Մախինացիան կատարվում է այն դեպքում, երբ գործարանային վիճակում գտնվող մեքենայի լրացուցիչ մասերը սկսում են հաշվել որպես թյունինգ; Օրինակ քսենոն լուսարձակներ են դրված գործարանային, բայց դա հաշվում են որպես հետո ավելացված: Բայց էլի եմ ասում, այս ամենը հաշվի առնելով, հիմա ավելի էժան է նստում քան թե առաջ: Ու սա եղավ այն ժամանակ, երբ ՍՍ-ը մաքսայինին հրամայեց հրապարակել չափորոշիչները: Բարեփոխում չի, բայց դրական տեղաշարժա: Ապեր վերջիվերջո չես ուզում վատի տոննայի մեջ մի գրամ լավը տեսնես մի տես ոչ ոք չի ստիպում:
Սերժ Սարգսյանի մտքերը իր նախագահության մեկ տարվա վերաբերյալ: Տեսեք թե իր «կարծիքով» կարևոր բաները ինչքանով են կարևոր ձեզ համար:
Ես համարում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ամենակարեւորն այն է, որ մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք սկսել եւ իմ կարծիքով բավական առաջ գնալ Թուրքիայի հետ մեր բանակցություններում: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս մեկ տարվա մեջ մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումն էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ մեր դիրքավորումը մեր տարածաշրջանում: Կարծում եմ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք որոշակի էլեմենտներ մտցնել մեր ներքաղաքական կյանք: Ես նկատի ունեմ անվտանգության խորհրդի դերի բարձրացումը, ես նկատի ունեմ մեր պարբերական խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ, ես նկատի ունեմ հասարակական խորհրդի ձեւավորումըՄենք պետք է ողջունենք մեր վարչապետի գործունեության թափանցիկությունը, մենք պետք է ողջունենք նրա հաստատակամությունը եւ պետք է ողջունենք մեր կառավարության վստահությունը վաղվա օրվա նկատմամբ: Ես իմ ուրախությունն եմ հայտնում, որ մենք մինչ այս ճգնաժամը կարողացանք ձեւավորել քաղաքական դաշինք, կարողացանք կոալիցիա ձեւավորել եւ կարողացանք կադրերի ճիշտ ընտրություն կատարելհարկային արձակուրդի մասին.իշխանության խնդիրն է անել հնարավորը, որ մեր ժողովուրդը ճգնաժամից ավելի չտուժի, քան մյուս ժողովուրդները
Այդպիսի տեսակետներ հնչեցնողները մի փոքր ծռում են իրենց միտքը, որպեսզի ուղիղ չհասկանանք, ասում են հետեւյալը. Քանի որ ճգնաժամ է, եկեք հարկ չվճարենք: Բա եթե հարկ չվճարենք, ապա ինչպես ենք մենք ապրելու:
...
այդօրինակ դիտարկումներ անում են հիմնականում այն բիզնեսմենները, որոնք վատ հարաբերության մեջ են հարկային եւ մաքսային մարմինների հետ, եւ նաեւ այդ մարմիններից ազատված տասնյակ մարդիկ, որոնց դուր չի գալիս հարկային ոլորտում կարգուկանոն հաստատելու իշխանության ջանքը:Բնականաբար ես չէի կարող կանխատեսել համաշխարհային այդպիսի ճգնաժամ, բայց այդ ճգնաժամը առիթ չէ ծրագրերից հրաժարվելու: Իմ նախընտրական ծրագիրը կազմված է, հաշվարկված է 5 տարվա համար եւ ես վստահ եմ, որ այս հինգ տարիների ընթացքում մենք կարողանալու ենք մեր թիմով ամբողջովին իրականացնել այդ ծրագիրըԱյդպիսի հայտարարությունները չեն կարող գնահատականի արժանանալ կարճ ժամանակահատվածում: Գոնե մեկ մեկուկես տարի անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք գնահատել այդպիսի հայտարարության եւ աշխատանքի արդյունավետությունը: Բայց այն քայլերը, որ հիմա ձեռնարկվում են, կարծում եմ, որ ճիշտ քայլեր են` սկսած խոշոր ձեռնարկությունների համար արտաքին աուդիտի պահանջից, դուրս եկած ՀԴՄ-ների տեղադրումով, դուրս եկած նրանով, որ խոշոր ներկրողների, այսպես ասած պահեստներից հանվել են այդ ՀԴՄ-ները եւ տարբեր այլ միջոցառումներ: Ես կարծում եմ, որ հարկային ծառայության պետը շատ բարեխղճորեն կկատարի իմ այն հանձնարարությունը, որի իմաստը հետեւյալն է. Ամեն անգամ հրապարակային ելույթի ժամանակ նա պետք է նշի այն խոշոր գործարարի անուն ազգանունը, ով ավելացրել է իր հարկերը:
Մենք չենք կարող կանոնակարգել հարկային դաշտը, եթե դրա առաջամարտիկները, եւ սա գիտակցաբար եմ ասում, գիտակցելով այս խոսքի կարեւորությունը, չլինեն խոշոր ձեռնարկությունները, խոշոր հարկատուները: Մենք մշտապես ասում ենք, որ խստացնելու ենք մեր վերաբերմունքը խոշոր բիզնեսի նկատմամբ, խոշոր հարկատուների նկատմամբ: Միգուցե որոշ պարագաներում մարդիկ մտածում են, թե մենք դա անում ենք պոպուլիստական դրդումներից ելնելով: Ոչ , գոնե ես այդպիսի դրդում չունեմ: Ես շատ լավ եմ վերաբերում խոշոր բիզնեսին, համարում եմ, որ խոշոր բիզնեսը հանդիսանում է մեր տնտեսության լոկոմոտիվը, բայց միեւնույն ժամանակ համարում եմ, որ խոշոր բիզնեսը պարտավոր է ուղղակի լինել հարկային դաշտում: Եվ մանավանդ այսպիսի պայմաններում, երբ որ ճգնաժամ է, խոշոր բիզնեսը պետք է համակերպվի խոշոր շահույթ չստանալու հետ:Մարտի 1-ի իրադարձություններում մեղք ունեն բոլորը: Բոլորը ասելով ես նկատի ունեի նաեւ անշուշտ ոստիկանական ուժերին: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այսպես ընդհանրակլան հասկացությունը` մեղավոր, թե անմեղ, քրեական օրենսգրքի տերմին չեն, քրեական օրենսգիրքը կոնկրետություն է սիրում, եւ այդ կոնկրետությունն այսօր չկա
Ես կարծում եմ, որ այստեղ ոստիկանության, իշխանության մեղքը նրանումն էր, որ բացակայում էր մասնագիտական վարպետությունը: Սա չափազանց մեծ խնդիր է: Բայց անկեղծ լինելու պարագայում ես նաեւ պետք է ասեմ, որ սա ոստիկանության մեղքը չէ, այլ ընդհանուր վիճակի հետեւանք: Ինչպես գիտեք, մենք պարտադրված ենք ունենալու մեծ բանակ, մարտունակ բանակ, մենք պարտադրված ենք հսկայական միջոցներ ծախսել մեր զինված ուժերի համար եւ ցավոք սրտի տարիներ շարունակ մեր ոստիկանությունը ֆինանսավորվում էր այսպես կոչված մնացորդային սկզբունքով: Եթե ինչ որ բան մնում էր, հատկացնում էինք ոստիկանությանը: Եվ հենց պատճառն էլ կարծում եմ դա էր, որ օգտագործվեցին ժամկետանց միջոցներ, որ չունեին համապատասխան միջոցներ, որ թվաքանակը քիչ էր, որ մասնագիտական պատրաստվածության մակարդակը ցածր էր: Երբեք որեւէ մեկը որեւէ անգամ չի ասել, թե իշխանությունները մեղք չունեին կամ ոստիկանությունը մեղք չուներ: Բայց նաեւ ուզում եմ հաշվի առնեք, որ իշխանությունները եւ ոստիկանությունը պարտադրված էին կարգուկանոն հաստատել:Եվ կախված նրանից, թե այդ իշխանության դեմ ինչպիսի պայքար է ընտրվում, իշխանությունը ստիպված է լինում ադեկվատ միջոցներ ձեռնարկել: Եթե մարտի 1-ին կարգազանցների կողմից հրազեն չգործադրվեր, վստահ եմ, որ ոստիկանությունը հրազեն չէր գործադրի: Ավելի քան վստահ եմ:Մառազմ ա արա... յուրաքանչյուր իրեն հարգող ուզբեկ, վրացի, մոլդավացի, կամ քարը պայթի-տրաքի ույղուր ժողովուրդ հիմա վաղուց պասլատ էր արել սենց նախագահին, թեկուզ հենց այսենց նախադասությունների համար: Իսկ հայերս...Ես լավ չեմ հասկանում ինչ է նշանակում իշխանությունը զիջել: Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին: Սա ակնհայտ է:() Մյուս կողմից, եթե որեւէ քաղաքական ուժ հաղթի որեւէ ընտրություններում, նա չի կարող ընդդիմություն լինել: Այսինքն, ընդդիմության ձեւակերպումը շատ հստակ է` եթե կհաղթեն, կլինեն քաղաքային իշխանություններ: Ակնհայտ բան է, չէ՞: Չհաղթեն, ենթադրենք վերցնեն 20 տոկոս, կունենան քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամներ: Չի կարող որեւէ մեկը աշխատել այս շենքում եւ իրեն համարել ընդդիմադիր(
): Ընդդիմադիր ում, ինքն իրեն, ճակատագրին:
Si vis pacem, para bellum
ապեր ես քեզ ավելին ասեմ: Անձնագրիս վավերության ժամկետը լրացել էր, ու գնացի անձնագրային սեղան, ու պատկերացնու՞մ ես, մեկ օրից անձնագիրս ինձ տվեցին ժամկետը երկարացված ու պատկերացնու՞մ ես ոչ մի կոպեկ կաշառք, ճիշտ է պասպորտ սեղանի տիկին մայոռը թթված ռոժով էր, ու մեկ էլ մի մանրուք. էդ անձնագրի ժամկետի երկարացումը, որ արտահայտվում է հաջորդ էջի վրա ձեռագրով ժամկետ գրելով ու մի քոսոտ պեչատով, ոչ մի արտասահմանյան երկրում վավեր չի, դրա համար ամենաքիչը վրես կխնդան, իսկ շատ շատ ձերբակալեն: мелочь, а приятно![]()
Si vis pacem, para bellum
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԻՑ
ՄԵԾ ՁԿՆԵՐՆ ՈՒ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈՐՁԸ
Ինչու իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալում է միջին եւ ստորին օղակների չինովնիկների, իսկ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի չի ձերբակալում: Այդ հարցը լրագրողներին հետաքրքրել է ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի ժամանակ, եւ այդ հետաքրքրությունից դրդված էլ նրանք ուղղել են այդ հարցը Սարգսյանին: Նա պատասխանել է, թե բոլորը մտածում են, որ ինչքան մեծ լիազորություն եւ իրավունք ունեցող մարդ ձերբակալվի, այնքան ավելի արդյունավետ կլինի պայքարը:
“Իհարկե, ինչքան մեծ լինի ձուկը, այնքան ցանկալի է, բայց ցանկալի է, որպեսզի ուղղակի մենք ցանկություն չարտահայտենք մեծ ձուկ բռնելու: Լավ կլինի, որ նաեւ օգնեք, նաեւ ցույց տաք, նաեւ օժանդակեք: Ես կտրականապես դեմ եմ այն բանին, որ Հանրապետության ղեկավարությունը ներկայացումներ պատրաստի եւ հանրությանը հրամցնի, մատ թափ տալով, որ դու, այ նախարար, կաշառակեր ես, այ դու, այ հարկային, կաշառակեր ես եւ այլն: Ես բավական մեծ փորձ ունեմ մարմիններում աշխատելու, ուժային կառույցներում աշխատելու եւ շատ լավ պատկերացնում եմ, որ մարդուն կարող ես մեղադրել կաշառակերության մեջմ, եթե կարողանում ես ձեռքին բռնել: Պրոցեսը սրանով է դժվարանում: Ցանկացած պարագայում, որեւէ նման դեպքի ժամանակ, եթե կաշառատուն հայտարարի, որ ինքը ոչ թե կաշառք է տալիս, այլ պարտք է վերադարձնում, որեւէ դատարան որեւէ մեկին չի կարող դատապարտել: Կուզենաք դուք ունենալ մի այնպիսի նախագահ, որը ենթադրելով, որ այ այն Պողոս նախարարը կաշառակեր է, ցուցում է տալիս նրան ձերբակալել եւ 15 տարի նստըցնել: Արդյոք սա է կաշառակերության դեմ պայքարը”, ասում է Սերժ Սարգսյանը:
ԻՆՉՊԵՍ ԿՀԱՍԿԱՆԱ ՕՐԻՆԱԿ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
“Հայաստանի Հանրապետությունում չկա մեկը, որ իրեն համարի անպատժելի”, ապրիլի 10-ի մամուլի ասուլիսում այդ կարծիքը հայտնել է Սերժ Սարգսյանը, խոսելով պաշտոնյաների որդիների եւ բարեկամների մասնակցությամբ աղմկոտ միջադեպերի մասին: Սերժ Սարգսյանին այդ մասին հարց են ուղղել լրագրողները, պարզելու համար, թե երբ է ի վերջո այդ երեւույթը դադարելու:
“Ընդունում եմ կշտամբանքը, որ որոշ մարդիկ իրենց պահում են սանձարձակ, որ որոշ մարդիկ հայտնվում են իրավիճակներում, որոնցում իրավունք չունեն հայտնվելու, եւ որ որոշ մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց զավակների, բարեկամների, հարազատների դերակատարությունը մեր հասարակությունում”, ասում է Սերժ Սարգսյանը:
Նա սակայն նշում է, որ մենք երեք միլիոնից մի քիչ ավելի ենք եւ ցանկացած դեպքում հնարավոր է ինչ որ բարեկամ գտնել եւ հարցերը լուծել: “Բայց մեր բոլոր պաշտոնյաները, մեր բոլոր ոստիկանության ղեկավարները, դատախազության ղեկավարները, դատավորները պետք է գիտակցեն, որ իրենք իրենց պաշտոնական պարտականությունները կարող են կատարել միայն այն դեպքում, եթե ի վիճակի են ոչ բառն արտասանելու: Ցավոք սրտի, ոչ բոլորն են կարողանում ասել ոչ”, ասում է Սերժ Սարգսյանը:
Նա նշում է, թե երկրորդ հանգամանքն էլ այն է, որ այսօր քաղաքացիների ձեռքում հայտնվել է մեծ քանակի անօրինական զենք եւ զինամթերք, ինչը երիտասարդների համար գայթակղիչ է: “Եվ ինչպես ասում են, եթե հրացանը պատից կախված է, այն անպայման պետք է կրակի: Ես իմ ասածներով չեմ ուզում որեւէ մեկին արդարացնել, չեմ ուզում այսօր իրականությունը գունազարդել, բայց ուզում եմ, որ բոլորի համար հասկանալի լինի, որ մենք կտրուկ խստացնելու ենք մեր մոտեցումներն այսպիսի դեպքերի հետ կապված: Եթե պաշտոնյայի զավակը, եթե պաշտոնյայի բարեկամը ներգրավված լինի որեւէ հանցագործության մեջ, մենք խիստ միջոցներ ենք ձեռնարկելու: Պաշտոնյայի զավակը, պաշտոնյայի բարեկամը, եթե նույնիսկ ինքը անմեղ է, ինքը պարտավոր է խուսափել ցանկացած վիճաբանությունից, ցանկացած կոնֆլիկտի մեջ ներգրավվելուց, որովհետեւ մեր ժողովրդի պատկերացման մեջ, անկախ նրանից՝ մարդը անմեղ է, թե մեղավոր, եթե ներգրավված է որեւէ կոնֆլիկտի մեջ, ապա մեղավոր է պաշտոնյայի տղան, եւ ոչ թե մեկ ուրիշը: Մեր պաշտոնյաները սա պետք է հասկանան: Ես արդեն ցուցում եմ տվել ոստիկանության պետին, թե ինչ պետք է անի մեր ոստիկանությունը, որպեսզի Երեւանում նվազեն կրակոցները: Կարծում եմ կանցնի որոշ ժամանակ, եւ դուք ականատեսը կլինեք սրան”, ասում է Սերժ Սարգսյանը:
ՈՐ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻՆ Է ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Ապրիլի 11-ի մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այնքան էլ լավ չի պատկերացնում ինչ ասել է երրորդ ուժ:
“Երրորդ ուժը որն է, որ ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, կամ որն է, որ իշխանության մաս է կազմում, բայց ամբողջական իշխանություն չէ, թե որ ընդդիմություն է, բայց իշխանության չի ձգտում, շատ կոշտ իշխանություն չէ: Լավ չեմ կարողանում պատկերացնել, միգուցե իմ գիտելիքները չեն հերիքում: Դրա համար ես միշտ երրորդ ուժ ասելով հասկանում եմ մեր երկրի այն քաղաքացիներին, ովքեր լավը տեսնում են ասում են լավ է, վատը տեսնում են ասում են վատ է: Եթե կարելի է այս մարդկանց անվանել երրորդ ուժ, ես հաճույքով, բայց ցավոք սրտի քաղաքականության մեջ մենք այդպիսի բաների ականատեսը չենք եղել, եւ չեմ էլ կարծում, որ մոտակա ժամանակներում ականատեսն ենք լինելու: Իսկ երրորդ ուժին, իմ հասկացողությամբ, իմ ձեւակերպմամբ ես շատ լավ եմ վերաբերվում, շատ ջերմ եմ վերաբերվում”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Si vis pacem, para bellum
Մոդերատորական: Խնդրում եմ քննարկումների ժամանակ միմիյանց նկատմամբ ռեպլիկներ չթողնել: Առանց էդ էլ մի լավ օրի չենք:
էսպես չի մնա
Հա, կներեք, Էլմո ջան, Ձայնալար ջան. հիմա առանց ռեպլիկի, ինչ կա, էդ եմ ասում. ծեծ, խոշտանգում, ազատ տեղաշարժվելու իրավունքի, սեփականության իրավունքի, խոսքի ազատության իրավունքի ոտնահարումներ, առևանգում, ապօրինի ազատազրկում, և վերջապես` հրապարակային գնդակահարության ձևով սպանություններ և այս ամենի կողքին` «հիմա ավելի քիչ եմ մուծում ու մոտավոր գիտեմ ինչքան պետքա մուծեմ»: Էլ ի՞նչ ավելացնեմ. մարդկանց ծեծում, ջարդում, սպանում են, հանցագործները ազատության մեջ են, էդ հեչ, կարևորը, որ մեր ակումբցի մինիստրը մոտավորապես գիտի, թե ինչքան ա մուծելու:
Գնանք ազգովի փորձենք խցկվել, մաքսայինի հետ ինչ որ գործ բռնել, որ մենք էլ տեսնենք էս մեկ տարում կատարված դրական տեղաշարժը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մոդերատորական: Գրառումը, հեղինակի խնդրանքով և թեմայի հետ կապ չունենալու պատճառով, ջնջված է:
Վերջին խմբագրող՝ Elmo: 10.04.2009, 23:58:
Si vis pacem, para bellum
Լավ ասենք մաքսային ոլորտը իդեալական ա, ասենք... : Ասենք պասպորտ սեղնն էլ ա իդեալական... էլի ասենք...: Բայց դա հո հանրապետության առանցքային խնդիրների լուծու՞մ չի: Ասենք մեկը խմող ա, նարկոման ա, խաղամոլ ա ու սաղ օրը սաունաներում մարմնավաճառների հետ ժամանակ ա անց կացնում: Բայց շատ լավ շալվար ա արդուկում: Հիմա որ հարցնեն էդ մարդը որպես ընտանիքի հայր ո՞նց մարդ ա: Պետք ա կանգնենք ու թմկահարենք, որ ինքը ցենտր մարդ ա, հալա շալվար արուկել էլ գիտի, ու շատ լա՞վ: Թե ասենք որ նարկոման ա, խմող և այլն և այլն ու ջահնամ թե շալվա արդուկել գիտի: Թող լավը լիներ, թող շալվարն էլ ճմրթված լիներ:
էսպես չի մնա
voter (11.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ