Kuk (10.04.2009), Mephistopheles (10.04.2009), Norton (10.04.2009), Արշակ (10.04.2009), Մարկիզ (10.04.2009)
Էդ էն ցուցակն էր չէ՞, որ շատ աննկատ անհետացավ իրանց կայքից, հետո էլ պարզվեց, որ եթե ավտոի վրա ինչ-որ բան գործարանային չի, ասենք լուսարձակները, ապա գինը արդեն էդ ցուցակով չեն հաշվում, ավելին՝ մենակ իրանք գիտեն, թե ոնց են հաշվում: Ոնց ուզում նենց էլ հաշվում են, ավելի ճիշտ՝ ինչքան փող տաս էնքան պակաս կհաշվեն: Էդքան մաքսային բարեփոխումների մասին խոսացին, որ քիչ էր մնում ես էլ հավատայի: Նույն խայտառակ վիճակն ա: Էլ չեմ ասում էն հիմար օրենքները, որ DHL -ով միհատ 5 դոլարանոց հուշանվեր ես ստանում, որի տեղափոխումը ասենք 50$ ա, չգիտես թե ինչի քեզանից տեղափոխման փողից էլ են տուրք պահում: Աչքիս դեմը թոշակառու տատիկը հրաժարվեց իրա թոռան ուղարկած երկու կտոր փալաս փուլուսից, ասեց ձեզ մնա, ենքան էին տարել բերել քաշքշել խեղճ կնգան: Շատ լավ մաքսային բարեփոխումներ ա արել սերժիկ ձաձան![]()
Ձայնալար ես ասեցի արդեն որ հետո տեսան չէ սենց ձեռ չի տալիս փոխեցին կարգը: Բայց մեկա առաջվա նման չես քամվում: Գոնե գիտես որ բազային տարբերակի դեպքում մուծելու ես էն քո ասած ցուցակի թիվը: Կամ եթե շուստրի ես կարող ես ասենք բանդաժներդ հանես սև ժեշտ դնես.. գնաս մաքսազաերծես, հետո գաս փոխես: Կարճ ասած առաջվա նման անորոշ չի:
Էդ թոռանը ով էր ասում DHL-ով ուղարկեր: Թշնամություն ա Հայաստան մեկին DHL-ով կամ Fedex-ով բան ուղարկելըՄաքսային դաշտը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, նենց որ պետք չի պատկերացնել 100%-անոց արդար ու օրինական մաքսային համակարգ հետո ասել յանի ինչ ա որ: Բայց եկեք համաձայնենք, որ գոնե մի դրական քայլ եղել ա:
Նայի, տրամվայը մինչև այսօրվա կայֆ վիճակին հասնելը անցել ա տարբեր մակարդակներ, սկզբում ձիով էր, հետո շոգեքարշով, հետո ածուխ, դիզել, բենզին, ինչ ասես չկար, հետո էն աղբ տրամվայներն էին էլէկտարակն: Էսօր սաղ աշխարհը երթևեկում ա արագ ու հարամարավետ տրամվայներով ու եթե Երևանում հիմա սկսի աշխատել ձիերով տրամվայ ու դու կասես «մի դրական քայլ կա», ապա կներես, բայց ես առնվազն չեմ հասկանա կամ կհասկանամ, որ դու ամեն գնով ուզում ես արդարացնել Սերյոժային կամ պարզապես նրա կողմնակից ես:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.04.2009, 16:33:
Նորմարդ (10.04.2009)
Դե հիմա չալարեմ ու թվարկեմ ի՞նչ վատ բաներ են տեղի ունեցել ՍՍ -ի նախագահության մեկ տարիների ընթացքում:
- ժողովրդի մասսայական ծեծ ու ջարդ ու ոչ մի մեղավոր պատասխանատվության չենթարկվեց:
- ստալինյան ռեժմի հաստատում: 10 հոգուց ավել մի տեղ հավաքվում են, մլիցեքը գալիս են ծեծելու:
- անիմաստ դատեր ու դատավարություններ, որոնց ընթացքում մարդկանց դատում են ինչի համար ասես, միայն ոչ կատարած հանցագործությունների, որովհետև այդպիսիք չկան, կամ առանց իրենց մասնակցության չեն կատարվել:
- անիմաստ ու ծիծաղելի հարկային օրենքների ընդունում, որի արդյունքում մի քանի գուլպա գործող տատիկներ, տանը աշակերտների հետ լրացուցիչ պարապող ուսուցիչներ, վերանորոգողներ ու նույնիսկ ֆայլաբազարի բանվորները հայտնվեցին հարկային դաշտում: Այնինչ նրանց բլորի կողմից ակնկալվող գումարը չի էլ մոտենում հարկ չվճարող խոշոտ օլիգարխների գազի զապռավկեքից գոնե մեկի մի օրվա չվճարվաճ հարկին:
- մոնոպոլիայի ստեծում: ճնշելով մանր բիզնեսմեններին, ընդհուպ մինչև փողոցում կանաչի վաճառող տատիներին, օլիգարխներին հնարավորություն ընձեռնվեց ռադնալ Հայաստանի միակ կանաչի ծախողը:
- տեղական արտադրողին բառիս բուն իմաստով կզցնող քաղաքականություն, որի պարզ ապացույցն է շուկայում տեղական ու ներմուծվող ապրանքների գների վիթխարի տարբերությունը:
- նորաստեղծ ընտանիքները շարունակում են լրիվ անտերության մատնված վիճակում մնալ, ու չեն կարողանում լուծել իրենց բնակարանային խնդիրները, որովհետև չկա ոչ խոստացված պետական բնակարանաշինությունը, ոչ արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկերը:
- 1 տարվա ընթացքում աղետի գոտում ոչ մի չոփ տեղից չի շարժվել, բայց խոստումների 1/5 -ը գոնե պտեք է արված լիներ 1/5 պաշտոնավարման ժամանակահատվածում:
- մի քանի տասնյակ մարդկանց առանց մեղադրանքի , դատի ու դատաստանի 1 տարուց ավել բանտերում պահեց:
- անհատ տաքսիստներին ձեռի հետ հարկային դաշտ բերելու պատրվակով ընդունեց օրինագիծ, ըստ որի նրանց մեքենաները չպետք է հին լինեն, քան 10 տարի, որպեսզի Ծառուկյանի դալալությունը լինի եկամտաբեր/դե անհատ տաքսիստը հո Մերսեդես չի առնելու, գնալու ա Ծառուկյանից 08 առնի/:
ցուցակը անվերջ ա, հավես չունեմ էլ չարունակեմ, բայց սիմվոլիկ գրում եմ շարունակելի:
հ.գ. եթե տառասխալներ ու վրիպակներ լինեն, կներեք, տեքստը շատ արագ ու հապճեպ եմ հավաքել:
Վերջին խմբագրող՝ Elmo: 10.04.2009, 16:33:
էսպես չի մնա
Նախարար ախպեր, արի համաձյնի, որ դա մաքսային բարեփոխում չի: Մաքսայինում ու շատ ուրիշ ոլորտներում մի 90% բարփոխում կարելի է անել մի օրվա մեջ: Օրենքները խելքի բերել, մարդկանց իրազեկել ու էդ դիշովկա կաշառակերներին էլ ասել, որ էլ կաշառք չուտեն: Ոչ թե օրենքները խճճել, կաշառակերներից ամեն ամիս նալոգ հավաքել ու խրախուսել կաշառքները ու ինստրուկտաժ անել, թե ում ապրանքը առանց հարկելու սղացնեն, ում ապրանքը պահեն փտացնեն: Իսկ էդ քո նշած մանր մունր կես քայլ առաջ երկու քայլ հետ տրյուկերը ակնհայտ թոզ են ու պարզ ա, որ իրականում բարեփոխում անելու ցանկություն չկա:
Եթե տավարի սայլով ես ման գալիս, հետո քեզ դեմ են տալիս ձիու տրամվայ ապա դա դրական քայլա: Հլա եքա ժամանակ պտի անցնի մինչև հասնես աշխարհի տրամվային բայց դրա համար գոնե մի քայլ առաջ շարժվել ա պետք: Բաղդադում էլ խուրմա կա հետո ինչ:
Հասկացի ոնց ուզում ես, բայց սկզբից լավ կլինի մի բան հասկանաս, որ բացարձակ սև կամ սպիտակ գոյություն չունի: Շատ վատի մեջ կարող ա լինի նույնիսկ հազարերորդական մասով նաև լավ բան ու պետք չի անտեսել:
Ու ընդհանրապես թարգեք էդ անկապ սովորությունը` որ ով մազը մազին ձեր նման չի մտածում կամ արտահայտվում ուրեմն նախագահականիցա, կամ նոր վարչապետի հետ խորոված էր ուտում (սա միայն քեզ չի վերաբերում):
Վերջին խմբագրող՝ ministr: 10.04.2009, 16:46:
Elmo ջան վատերը թվարկելը հեշտ ա, բարդագույնը լավ բան գտնելնա![]()
շատ մեծ սխալ է արել էտ տատիկըքանի որ հենց դրանից հետո նա ավելի խիստ պատիժի կարժանանա: կասեն լավ, ու մի քանի ամիս հետո մի կլորիկ գումարի վերջնահաշիվ կգա, մաքսային պահեստենրը վարձակալելու ու իր փալաս փուլուսը այնտեղ պահելու համար
:
այնպես որ ինքը պետք է նվիրատվության ակտ կազմեր // ու եթե մաքսայինը իրա նվերը կընդուներ /սա լավագույն տարբերակն է/ ապա այդ ակտով ընդունում հանձնում կատարեր մաքսային կոմիտեին ու այդ դրանից հետո միայն հանգիստ շունչ քաշեր:
…
ես էսքանը ասեցի, որ եթե մեկն ու մեկին պետք գա, ապա այդպիսի սխալ չանի, որ մաքսայինոմ ապրանք թողնի: կամ նվիրեք // , կամ էլ օր առաջ կաշառքը տվեք ու ստացեք :
![]()
Գիտեմ հեշտ ա, բեաց ես դժվար վատերն եմ թվարկել: Այսինքն ոչ թե չարածները, այլ արածները: Տարբերությունը նրանում ա, որ ասենք ես ունեմ վիրավոր ձեռք, ու փորձել եմ բուժել, բայց ավելի եմ վնասել: դա վատ ա, բայց նենց էլ չի, որ դուս գա ես իմ թշնամիին եմ: Իսկ եթե ունեմ վիրավոր դեռք, բայց մեխը վերցրել սկսել եմ փորել, հալա մի հատ էլ մյուս ձեռքս եմ ճղել նույն մեխով, ու դիտավորյալ: Այ դա վատ ա:
Հիմա ես տենց վատերն եմ թվարկել: Իմ թվարկածները բոլորը կարող էին չլինել: Այսինքն դրանք մեծամասամբ ոչ թե չլուծված պրոբլեմներ են, այլ հենց իր՝ պարոն Նախահագի թեթև ձեքով ավելացվածները: Թե չէ մնացածը հա եղել ա էլի:
էսպես չի մնա
իսկ ինչ՞ իմաստ ունի էտ հազարերորդ մասը դնել ուսումնասիրոլ ու հլա մի բան էլ ՝ "չանտեսնել": եթե էտ մասի կշիռը "հազարերորդ" է, ապա գիտության բոլոր հայտնի մեթոդոլոգիաներով այն անտեսվում է ու չի դիտարկվում: հակառակ դեպքում գիտությունը կվերածվեր ջուր ծեծոցիի: ինչին վերածվում է Սերոժի բռնապետության դրական կողմերի թվարկումը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ