Մեջբերում SDes77-ի խոսքերից Նայել գրառումը
խոսքը գնում է ոչ միայն Հայաստանում տեղակայված, այլ նաև առհասարակ հայկական կայքերի մասին, որոնք տեղադրված են արտասահմանյան հոսթինգներում(հստակ ցանկ կա մաքսիմալ պոպուլյարություն վայելող սայթերի): Արդյունքը, ցավոք, նորից մեղմ ասած տպավորիչ չէր, էնպես որ չեմ կարծում, թե Ձեր բերված պատճառները առաջնային նախադրյալներ են հայկական ինետի թերզարգացման հարցում: Իրականում շունն ավելի խորն է թաղված:
Հմ, այդ դեպքում չէի սպասում այդքան մեծ տարբերությանը, իսկ կարող եք ավելի մանրամասն ինֆորմացիա տեղադրել, թե որ կայքերն են հատկապես շատ այցելում։ Եթե ոչ, գոնե մոտավոր, որոնման համակագեր, մեյլ ծառայություններ, սոց ցանցեր, առանց անուն նշելով։ Հակառակ դեպքում, պետք է գուշակենք, կամ էլ շատ ընդհանուր բաներ ասենք, որոնք առանց դրան էլ պարզ են։