Ողջույն
Նոր եմ այս ֆորումում: Ուրախ եմ էսպիսի կայացած ֆորում գտնելու համար, էն էլ մայրենիով (անսովոր է նույնիսկ, անկեղծ եթե լինեմ)
6 տարուց ավելին ինտերնետր ակտիվ օգտագործող եմ, ինքս հայկական սայթերից գրեթե չեմ օգտվում, եթե հաշվի չառնենք հայտարարությունների կայքերը, մի երկու տեղեկատվական ռեսուրս և այլն:
Հնարավորություն ունենալով անալիզ անել մի քանի պրովայդերների ստատիստիկան, արել եմ հետևյալ եզրահանգությունը՝ հայկական/արտասահմանյան(այդ թվում և ռունետ) տրաֆիկի հարաբերակցությունը մոտավորապես 15/85 է:
Ին՞չ եք կարծում, ինչպիսի կայքր են պակասում հայկական ինտերնետին, արտասահմանյանին եթե ոչ գերադասելի, ապա համենայն դեպս մրցունակ դառնալու համար: Այն, որ սոցիումի միանշանակ պակաս կա, ակնհայտ է, նույն odnoklassniki-ն դա ապացուցեց: