Hay_XY-ի խոսքերից
Երբ խոսքը գնում է սեռական կողմնորոշվածության մասին, միշտ ասել եմ ու կասեմ՝ դա բնածին չէ՝ ըստ հորմոնոլոգների և հոգեբան-գիտնականների հետազոտությունների, ինչպես նաև հոգեբանների (նաև իմ) աշխատանքային փորձից ելնելով: Կան որոշ (ոչ շատ) մարդիկ՝ սխալ սեռական կողմնորոշվածությամբ (հոմո, բի, օմնիո կամ պանսեքսուալներ), որոնք պնդում են, որ իրենց վրա ոչ մի արտաքին ազդեցություն չի եղել և սեռական դաստիարակության հետ էլ կապված չէ և դրա վրա հինվելով՝ կարծում, որ դա բնածին է իրենց մոտ, որից էլ որոշ մասնագետներ, առանց ավելի խորը հետազոտական աշխատանքների, դեռևս կարծում են, որ բնածին դեպքեր էլ կան: Բայց արի ու տես, որ պրակտիկայում նրանց հետազոտելիս հենց էլ (միշտ) ապացուցվում է, որ կապ ունի արտաքին գործոնների և/կամ սեռական դաստիարակության հետ և դա բնածին չէ:
Միայն կավելացնեի, որ տրանսսեքսուալիզմը չի կարելի դիտել որպես սեռական սխալ կողմնորոշվածություն (կամ խառնել տրանսվեստիտ-ֆետիշիստների հետ): Տրանսսեքսուալներն ի ծնե են այդպես: Ի՞նչ է տրանսսեքսուալիզմը: Երեխան կարող է նույնիսկ մինչ իր սեռական հասունացման տարիքն արդեն նեղվել, բողոքել, լացել, հուզվել, տարբեր աստիճանի սթրեսային կամ դեպրեսիվ իրավիճակների մեջ ընկնել՝ պնդելով, որ իր մարմինը իրենը չէ: Դա իրեն չի պատկանում: Նա այլ մարմին պետք է ունենար: Այսինքն՝ տղան՝ ունենալով XY նորմալ արական քրոմոսոմալ կառուցվածք, կամ աղջիկը՝ ունենալով XX նորմալ իգական քրոմոսոմալ կառուցվածք հանդիսանում են համապատասխանաբար անատոմիապես և բիոլոգիապես տղա և աղջիկ, բայց նրանց ուղեղում «տպված է» հակառակ սեռի ներկայացուցիչ լինելու փաստը: Դա այլ բան է, ուսումնասիրվում, հետազոտվում և հաստատվում է ծնողի դիմումի համաձայն (եթե երեխան անչափահաս է) և հաստատվելու դեպքում կատարվում համապատասխան աշխատանք հորմոնոլոգների, վիրաբույժների և հոգեբանների կողմից՝ այդ երեխաների հետագա կյանքն առավել երջանիկ դարձնելու համար: Ցավոք, այս դեպքում (դեռևս) հնարավոր է միայն աշխատել՝ հիմք ընդունելով երեխայի ուղեղում «տպված» փաստը և տրանսսեքսուալ անատոմիապես տղային՝ տղա կամ աղջկան՝ աղջիկ դաստիարակելը դեռևս անհնար է և նույնիսկ վտանգավոր: Նրանք միևնույնն է չեն համակերպվում իրենց ուղեղում «տպվածի» հակառակին և կարող են վնաս հասցնել իրենք իրենց, եթե իրենց չեն օգնում, կամ, առավել ևս՝ երբ «խանգարում» են:
Էջանիշներ