User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    [quote=Hayko] Իսկ արդեն գիտությամբ ապացուցված, հաստատված, փաստարկվա՞ծէ, որ հոմոսեքսուալիզըմ ձեռքբերովի արատ չէ, այլ՝բնածին: [/quote]

    Հայկ, մի անգամ գրել եմ, բայց հատուկ քո համար կրկնում եմ ավելի մանրակրկիթ.
    1991թ.-ին Բեյլը և Փիլարդը (Բոստոնյան համալսարանի պրոֆեսոր) հետազոտություններ են անցկացրել արական սեռի միաբջիջ երկվորյակների շրջանում, որոնց արդյունքում պարզվել է, որ հետազոտվածների 50 տոկոսի մոտ նույն սեռական հակումներն են, ինչ իր միաբջիջ երկվորյակի: Ինչից էլ հետևում է, որ համասեռամոլությունը գենետիկական արմատներ ունի:
    Ավելիվաղնույն Բեյլը (ԱՄՆհյուսիս-Արևմտյանհամալսարանիպրոֆեսոր) հետազոտություններէանցկացրելերկվորյակկինհամասեռամոլներիշրջանում: Այդհետազոտությունըմինչօրսմնումէամենալայնամասշտաբը: Այննույնպեսապացուցումէ, որմիաբջիջերկվորյակըներըունեննույնսեռականհակումները:
    Գիտնականները դա բացատրում են մարդու օրգանիզմում առկա արական և իգական հորմոնների գերակշռությամբ:

    Ի դեպ, արժի նշել նաև, որ տեղեկությունները վերցրել եմ Վ.Քվիննի «Կիրառական հոգեբանություն» գրքից, որը բազմաթիվ երկրներում, այդ թվում և Հայաստանում, խորհուրդ է տրվում որպես մասնագիտական դասագիրք: Հատկանշական է, որ համասեռամոլների մասին հատվածը տեղադրված է ոչ թե «Հոգեկան շեղումներ», այլ «Կյանքի ոճի ընտրույթուն» գլխում:

    Հետաքրքիր հատված գտա Բորիս Դիդենկոյի «Գիշատիչ սեր» գրքում: (Ի դեպ խորդհուրդ եմ տալիս կարդալ նաև նրա «Хищное творчество» գիրքը: Rhayaderհատկապես քեզ դուր կգա Ցանկության դեպքում գրքերը կուղարկեմ)
    Եվ այսպես` ինչպես է ձևավորվում սեռը.
    Դիդենկոն սեռի ձևավորումը բաժանում է 9 փուլի
    1. գենետիկական սեռի ձևավորում (իրական համասեռամոլությունն ի հայտ է գալիս այստեղ)
    2. Իրական սեռ, որը որոշվում է էմբրիոնի մոտ սեռական օրգանների ձևավորումից հետո
    3. Гаметный пол (կներեք, տերմիններից հեռու եմ), որը որոշում է ձևավորված սեռական օրգանների սպերմատազոիդներ կամ ձվաբջիջներ արտադրելու հնարավորությունը (այստեղ որոշվում է, կարող է արդյոք բազմանալ տվյալ մարդը)
    4. Հորմոնալ սեռ սեռական գեղձերի կողմից այլ սեռական հորմոններ ծածկագրելու հնարավորություն (նույնպես բազմացման հետ է կապված)
    5. Սոմատիկ սեռ - սեռական օրգանների զարգացման ընթացքը ծնունդից հետո

    Սա դեռ ծաղիկներն են, ֆիզիոլոգիական մասը: Ահա թե ինչ է գրում Դիդենկոն հետո.

    6. Քաղաքացիական սեռ - որոշվում է երեխայի զարգացման նախնական փուլում և կախված է ծնողներից կամ դաստիարակներից: Օրինակ, ծնողները երազել են տղա ունենալ, բայց աղջիկ է ծնվել: Բոլոր հագուստները տղայի համար են գնված և երեխային սկսում են տղայի պես հագցնել: Փողոցում երեխային մեծ մասամբ տղայի տեղ են դնում, վերաբերվում համապատասխան կերպ: Շատ ժամանակ բութ հայրիկներն էլ գլուխ են գովում «Իմ տղեն ա» և այլն: Հենց այստեղից սկսվում է սեռական բնական կողմնորոշման խախտումը:

    7. Դաստիարակության սեռ - նախորդի շարունակությունն է: Օրինակ` ընտանիքի միակ տղա զավակը մոր հոգսը թեթևացնելու համար ստիպված է լինում օգնել տնային հարցերում, զբաղվել կենցաղային խնդիրներով, կամ շատ ժամանակ է անցկացնում մոր ու նրա ընկերուհիների հետ: Հայրը չի մասնակցում դաստիարակությանը, մայրը դնում է իր «ճիշտ» ու «սխալ» հասկացողությունները: Ինչից էլ խախտվում է դաստիարակության սեռը:

    8. Սեռական ինքնաընկալում - կախված նախորդ կետերից երեխան սկսում է ընկալել իրեն այնպես, ինչպես դաստիարակվել ու ընդունվել է հասրակության կողմից: Եթե 6 և 7 կետերում կան խախտումներ, ապա դրանցից մեծ մասամբ բխում է 8-րդ կետի խախտումը:

    9. Սեռական զուգընկերոջ ընտրույթուն: Դե սա էլ երևի պարզ է: Բխում է նախորդից:

    Ահա համասեռամոլության երկու պատճառները` գենետիկ և ձեռքբերովի:
    Վերջին խմբագրող՝ Dorian: 14.04.2009, 20:50:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •