Աթեիստ (13.04.2009)
Վերջին խմբագրող՝ Hay_XY: 13.04.2009, 20:41:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մեկ էլ, փողոցում տղերքին «զախոդ անելը», ճիշտն ասած, կապ չունի հոմոսեքսուալիզմի հետ, դա անասուն «տղամարդկային» խասյաթ է (շատ ավելի շատ են աղջկերքին «զախոդ անող» տղերքը): Զզվելի է, բայց ո՞վ է ասել, որ բոլոր հոմոսեքսուալները պետք է լինեն կրթված, բարի մարդիկ:
Ի հակառակ հոմոսեքսուալների ծայրահեղական պաշտպանների, ես պնդում եմ, որ մարդու մասին ոչ լավ, ոչ վատ պատկերացում պի կարելի կազմել՝ ելնելուվ նրա օրիենտացիայից:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես արդեն ասե՞լ եմ, որ հոմոսեքսուալիզմի նկատմամբ հիվանդագին հակակրանքը շատ հաճախ հոմոսեքսուալիզմի լատենտային (ներուղված, թաքնված) ձևի արտահայտում կարող է լինել:
Չէ, չեմ ակնարկում, թե դու թաքնված գեյ ես՝ ես քեզ չեմ ճանաչում, որ դա հաստատող կամ ժխտող պնդումներ անեմ, ու ոչ կարիք ունեմ, ճիշտն ասած, ոչ էլ ցանկություն:
Պարզապես մտածող, դոգմաներին զոհ չգնացած մարդուն սա հենց իր ներսում մտածելու տեղիք կտա. արդյո՞ք նա այն է, ինչ ինքն իրեն ներկայացնում է: Արդյո՞ք նրա դաստիարակությունը, կոմպլեքսներն ու հասարակական նորմերը չեն սեղմել, խեղդել նրա մի մասը:
Որովհետև հիվանդագին ատելությունը նորմալ երևույթ չի: Այն իսկապես հիվանդություն է, ու ենթակա է բուժման:
Նորից կրկնեմ. հոմոսեքսուալի հոմոսեքսուալ լինելն ինձ չի նեղում, որովհետև ես գործ չունեմ նրա անկողնում: Դա պարզապես իմ գործը չի: Իսկ այ հոմոֆոբն ինձ անհանգստացնում է: Որովհետև խտրականությունը բռնության ամենազզվելի ձևն է, իսկ եթե աշխարհում կա չարիք, դա հենց բռնությունն է, ոչ թե հոմոսեքսուալիզմը:
Արդյո՞ք ես ինքս կշփվեմ հոմոսեքսուալի հետ: ԱՅՈ: Արդյո՞ք թույլ կտամ, որ հոմոսեքսուալ ընկերս խաղա երեխաներիս հետ: ԱՅՈ: Արդյո՞ք հոմոսեքսուալ ընկերոջս հետ նույն շշից կխմեմ: ԱՅՈ:
Որովհետև ես ԹՔԱԾ ՈՒՆԵՄ նրա օրիենտացիոն տարբերության վրա: Ընտրությունն իմն է. եթե ինձ ինչ որ ձևի դուր չի գալիս դա, կարող եմ ընկերություն չանել նրա հետ, բայց եթե բարեհաճել եմ նրան ընկերս համարել, ապա պարտավոր եմ հարգել նրան ու ընդունել:
Եթե երեխաս հոմոսեքսուալ լինի (չնայած իմ դատողություններն այս երևույթի վերաբերյալ հուշում են, որ դա գրեթե անհավանական է), նա ոչ մի վերաբերմունքի տարբերություն չի տեսնի: Որովհետև երեխայիս հակառակ սեռի ներկայացուցիչներին շինելու համար չի, որ սիրում եմ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.04.2009, 01:04: Պատճառ: Վրիպակի ուղղում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
շատ բան կարողա լինի, կարողա ինձ ակնարկողի ոտերնել ջարդվի, ա հետո? միատ ետքան բանը գրելուդ նպատակը կարաս ասես, որ միատե տակը գրում ես որ ինձ չես ակնարկում?Ես արդեն ասե՞լ եմ, որ հոմոսեքսուալիզմի նկատմամբ հիվանդագին համակրանքը շատ հաճախ հոմոսեքսուալիզմի լատենտային (ներուղված, թաքնված) ձևի արտահայտում կարող է լինել:
սար ու ձոր չընկնենք, արական սեռի ներկայացուցիչը պետքա տղամարդ լինի, իսկ իմ պատկերացրած տղամարդ հասկացության մեջ ոչ մի կերպ գոմիկը չի մտնում, ետքան բան, ես գոմիկին որպես տղա չեմ վերաբերվում, որպես տղա, այլ ոչ թե որպես մարդ, հա էլի մարդա թող ապրի քանի դեռ ինձ ու իմ մոտիկներին անհանգստություն չի պատճառում
իսկ ինչ մնումա «Ֆերդինանդ, ու-ու, գազանիկ» արտահայտություն լսելուց հաճույք ստանալուն, ապա ետ շատ ավելի վառ հոմոսեքսուալիզմի քո ասած լատենտային ձևի արտահայտման ձևա իմ համար, քան նույն արտահայտության նկատմամբ զզվանքը, ինչը իմ պատկերացման լռիվ նորմալ երևույթա
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Rhayader (14.04.2009)
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 14.04.2009, 00:11:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Դա ուրիշ բան: Նույնն է ստացվում, երբ տղան անհանգստություն է պատճառում աղջկան և աղջկա «ընգերը» կամ «ախպերը» կամ որոշ դեպքերում՝ հենց ինքը աղջիկը ագրեսիվ է տրամադրվում:
Հակառակ դեպքում դա կդիտվեր որպես հոմոֆոբիա, որին զուգահեռ կա նաև հետերոֆոբիա, որն առաջ ընդհանուր բառ եր հետերոսեքսուալիզմին դեմ մարդկանց բնորոշող, բայց աստիճանաբար վերափոխում է իմաստը, այսինքն՝ հոմոֆոբներին դեմ մարդկանց բնորոշող, իսկ հետերոսեքսուալիզմին դեմ մարդկանց ավելի ընդունված է անվանել հետերոսեքսոֆոբ:
Ինչևէ, խոսում եմ հետերոֆոբների մասին (կամ վերջերս սկսել են իրենց ոչ պաշտոնապես անվանել հոմոֆոբոֆոբ): Հոմոֆոբոֆոբներն էլ հակառակ պայքարի մեջ են մտել (նույն ատելությունն է, բայց ավելի բնական, քանզի հակառակ պայքար է) և հոմոֆոբներին նույն կերպ անվանում են «տառականներ», կենդանիներ, տականքներ՝ ցուցաբերելով առանձնահատուկ ատելություն հոմոֆոբների հանդեպ: Մինչև ե՞րբ: Գեղեցիկ չէ: Հոմոֆոբիան բացասականորեն քննադատելի է՝ ցանկացած հարթությամբ:
Ռեալիստ, ինքս բռնության հակառակորդ եմ, ավելին՝ ֆորումային խոսակցությունը ֆիզիկական բռնության կամ դրա վերաբերյալ սպառնալիքների բերելը համարում եմ բանավեճի կուլտուրայի ու հոգեբանական պայքարի թուլություն, ոչ տղամարդկային քայլ: Բայց եթե լուրջ ջղայնացա, մարդկանց ոտքեր ջարդելն իմ սիրելի սպորտն էլ է դառնում, ու ասեմ՝ այդ սպորտում ինձանից լավ սպորտսմեն չգիտեմ:
Եթե քո համար «տղամարդ» հասկացությունը սահմանափակվում է աղջիկների հետ սեքս անելով, ապա ասեմ, որ խիստ խղճուկ պատկերացում է, որովհետև քո ասածը «որձ» է, ոչ թե տղամարդ:սար ու ձոր չընկնենք, արական սեռի ներկայացուցիչը պետքա տղամարդ լինի, իսկ իմ պատկերացրած տղամարդ հասկացության մեջ ոչ մի կերպ գոմիկը չի մտնում,
Ըստ իս, տղամարդկությունն այնքան էլ կապ չունի դրա հետ, ու ինձանից միայն օրիենտացիայով տարբերվող մարդը իմ աչքի առաջ տղամարդկություն է ցուցաբերել այնտեղ, որտեղ շատ որձեր ցռել էին տակները:
Ինչպիսի բարեհոգությունետքան բան, ես գոմիկին որպես տղա չեմ վերաբերվում, որպես տղա, այլ ոչ թե որպես մարդ, հա էլի մարդա թող ապրի քանի դեռ ինձ ու իմ մոտիկներին անհանգստություն չի պատճառումԱսես աշխարհի հոմոսեքսուալիստներն եկել ու հարցնում են քեզ «Թույլ կտա՞ս ապրենք, օ ողորմած տիրակալ»:
Ես չեմ ասել, թե դրանից հաճույք եմ ստանում: Ավելին, ես չեմ հավատում, որ այդ «գազանիկներն» իսկական հոմոսեքսուալներ են: Կարծում եմ՝ ինքնահաստատման ձև է: Բայց դա էլ իրենց իրավունքն է:իսկ ինչ մնումա «Ֆերդինանդ, ու-ու, գազանիկ» արտահայտություն լսելուց հաճույք ստանալուն,
Ես միայն նշել եմ, որ դա ավելի հաճելի է, քան «ճշտիզմի» զոհերի պպզող-չրթող-թքող վիճակը: Գոնե հոտ չի գալիս, փողոցներն էլ մաքուր են:
Եթե նորմալ ա, ապա փորձի ինչ-որ տրամաբանական, գիտական հիմնավորում բերել, որովհետև իմ ասածի համար ես կարամ դրանք բերեմ կիլոներով: Չնայած, արի ու ապացուցի քեզ, որ սենյակն ա մութապա ետ շատ ավելի վառ հոմոսեքսուալիզմի քո ասած լատենտային ձևի արտահայտման ձևա իմ համար, քան նույն արտահայտության նկատմամբ զզվանքը, ինչը իմ պատկերացման լռիվ նորմալ երևույթա
Ախպեր գիտականը մի յան: Հորս արև, ախպեր, թե գոմիկը ճշտով ա ախպեր:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Hay_XY (14.04.2009)
ոչինչ, դեռ երիտասարդ ես, ժամանակի հետ ավելի լավ սպորտսմենների էլ կհանդիպես, միշտ էլ լավից լավնա գտնվում, իսկ բանավեճի կուլտուրայից դուսա նաև քողարկված վիրավորանքի փորձերը ու անձնականին անցնելը
փայլուն տրամաբանական եզրահանգման եկարԵթե քո համար «տղամարդ» հասկացությունը սահմանափակվում է աղջիկների հետ սեքս անելով, ապա ասեմ, որ խիստ խղճուկ պատկերացում է, որովհետև քո ասածը «որձ» է, ոչ թե տղամարդ:
Ըստ իս, տղամարդկությունն այնքան էլ կապ չունի դրա հետ, ու ինձանից միայն օրիենտացիայով տարբերվող մարդը իմ աչքի առաջ տղամարդկություն է ցուցաբերել այնտեղ, որտեղ շատ որձեր ցռել էին տակները:սակայն ցավոք սխալ, իմ համար տղամարդ հասկացությունը չի սահամանափակվում ու չի էլ կարա սահմանափակվի աղջիկների հետ սեքս անելով, լիքը նորմալ օրիենտացիայով անբարոյականի զավակներ կան, որոնց նույնպես ես տղամարդ չեմ համարում, բայց դա պարտադիր պայմանա իմ համար, որտև ես չեմ պատկերացնում տղամարդ գոմիկ, քանի որ չեմ պատկերացնում նաև անբարոյական տղամարդ, իսկ գոմիկը տեղով անբարոյականությունա, ինչ մնումա տղամարդկային քայլերին, ապա շատ դեպքերում կանայք էլ կարան նման քայլեր անեն այնտեղ, որտեղ արական սեռի ներկայացուցիչը կարա ցռի տակը քո ասած, բայց դա ամենևին չի նշանակում որ այդ կանայք տղամարդ են և նրանց պետքա վերաբերվել ինչպես տղամարդու
երկուսն էլ հաճելի չեն, ուղղակի իմ համար գոմիկներինը հետ տալու չափ հաճելի չի, ետքան բան, թե դու ինչի դրանից եզրակացություն արիր իմ ծայրահեղ անհանդուրժողականության մասին տենց էլ պարզ չդարձավԵս միայն նշել եմ, որ դա ավելի հաճելի է, քան «ճշտիզմի» զոհերի պպզող-չրթող-թքող վիճակը: Գոնե հոտ չի գալիս, փողոցներն էլ մաքուր են:![]()
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 14.04.2009, 10:45:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Քո համար հաճելի ա իմ համար չէ,"ապե քեզ տենալու կա"-ն սխա՞լ ա:Եթե քեզ մեկը վիրավորումա, դու իրան կնախնտրես գազանիկս ասես ու անցնես՞:» Ու ընդհանրապես, փոշմանեցի որ ստեղ բան եմ գրել, որովհետև ակումբցիների մեծ մասը ինձ չի հասկանա, ես իմ սկզբունքներն ունեմ, ու կշարունակեմ պայքարել ինչքան որ կկարողանամ, կփորձեմ ՀԱՅԱՍՏԱՆՍ մաքրել նման արատներից:
Ողբամ զքեզ Հայոց Աշխարհ, քանզի գոմիկները քո պատվարժան քաղաքացիներն են…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ