Ի՞նչ է, քո ասածից դուրս է գալիս, որ միասեռամոլներն են ուզում իրար վերացնե՞լ: Ո՛չ: Դու միասեռամոլ չես, և ով միասեռամոլ է, նրան ուզում ես «վերացնել»: Այսինքն, եթե բոլորը քեզ պես մտածեին իրար պետք է վերացնեին՝ միասեռամոլները հոմոֆոբներին, հոմոֆոբները միասեռամոլներին, սպիտակները սևերին, սևերը կարմիրներին, և այդպես շարունակ՝ մինչև վերջին 2 մարդը, որոնք նույնպես իրար կվերանացնեին: Դա ռեալ չէ: Իմ ասածն այն է, որ դու չես կարող նման կերպ պայքարել միասեռամոլների դեմ:
Եվ երկրորդ, չի կարելի մարդուն համեմատել գիշերասերների հետ
Համենայն դեպս ես հոգեբան եմ և դրա իրավունքը չունեմ: Քեզ նույնպես խորհուրդ չէի տա:
Դու «վերացնելու» տրամադրվածությամբ ոչ մի կերպ միասեռամոլների դեմ պայքարել չես կարող: Որովհետև դա վերացնելով չի:
Եթե միասեռամոլները ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են քեզ վրա, ապա քո համար նրանք քո թշնամիներն են: Ուրեմն, նախ ճանաչիր թշնամուդ, նոր պայքարիր նրա դեմ: Միասեռամոլներին Հիտլերն էլ է վերացրել. կարծում եմ նրա կարողություններն ավելի շատ էին, քան՝ քոնը: Վերացրե՞ց:
Ուրեմն նախ քո թշնամուն ճանաչելու համար ասեմ, որ վերացնելով նրանց դեմ պայքարն անիմաստ է: Եվ նորից կկրկնեմ՝ եթե յուրաքանչյուր մարդ իմ նախորդ հաղորդագրության մեջ նշված պատճառները ճանաչի, ապա դա ամենահզոր պայքարի ձևը կլինի:
Ի միջի այլոց, Հոլանդիայի միայն անունն է դուրս եկել: Դու Հոլանդիայում եղե՞լ ես: Ես եղել եմ: Այնտեղ մարդիկ նույնքան նորմալ են, որքան՝ Հայաստանում: Եվ ևս մեկ անգամ՝ ազգն ու երկիրը կապ չունի միասեռամոլ լինելու հետ: Կարող ես հավատալ ինձ՝ մարդու, ով միլիոնավոր անգամ ավելի տեղեկացված է սեռական կողմնորոշվածության տեսությունից՝ ելնելով իր մասնագիտությունից, կամ չհավատալ (դա քո իրավունքն է) և հուսալ, որ դու ճիշտ ես մտածում: Ես պարզապես քեզ տեղեկացնում եմ, որ դու քո ռազմավարությամբ և տրամաբանությամբ ապարդյուն նյարդերդ ես քայքայում և ժամանակդ կորցնում: Այդպես ոչինչ չի ստացվի:
Էջանիշներ