Պատկերացնում եմ՝ եթե բոլորը քեզ նման մտածեին, ինչ տեղի կունենար: Բոլորը կսկսեին իրար վերացնել, և կմնային վերջին երկու մարդը, ով, էլի ինչ-ինչ պատճառ(ներ)ով լեզու չգտնելով, կփորձեին վերացնել միմյանց, և ում դա հաջողվեր անել առաջինը, որոշ ժամանակ անց ինքնասպան կլիներ միայնակությունից: Նման կերպ չի կարելի մտածել: Դա բան չի փոխի:
Գիտե՞ս` ինչպես է խախտվում մարդու բնական սեռական կողմնորոշվածությունը:
Կա երեք պատճառ՝
1) Սեռական դաստիարակություն
2) Սխալ արտաքին ինֆորմացիա
3) Արտաքին աննորմալ սեռական միջամտություն
Ոչ մի մարդ աշխարհի երեսին ապահովագրված չէ իր երեխայի՝ ճիշտ սեռական կողմնորոշվածության ձևավորման հարցում: Եվ հավատա, որ սխալ սեռական կողմնորոշվածության ձևավորման հիմնական, ամենահաճախ հանդիպող պատճառը սեռական դաստիարակությունն է (ծնողի գործոնը): Բայց և այդ դեպքում չի կարելի մեղադրել ծնողին, կամ հատկապես՝ երեխային:
Կարող եմ վերը նշված 3 պատճառները մանրամասնել, եթե ցանկություն կա տեղեկանալու՝ ինչպես անել ամեն հնարավորը, որպեսզի երեխայի հոգեբանության մեջ չձևավորվի սխալ սեռական կողմնորոշվածություն, սակայն նաև այդ դեպքում 100 տոկոսանոց երաշխիքներ չկան: Համենայն դեպս, եթե կա դարպասապահ, ապա գնդակն ավելի քիչ հավանականություն ունի հաշիվն ավելացնելու, քան՝ եթե չլիներ:
Էջանիշներ