User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Ոնց որ երեկ խոստացել էի: Հոդված համասեռամոլների ընտանիքներում մեծացած երեխաների մասին:

    Մեջբերում «Վաշինգտոն պոստ» 1992 սեպտեմբերի 27-ի խոսքերից

    Օզզի + Օզզի, կամ ինչ կարող են սովորեցնել ամերիկացիներին հոմոսեքսուալ ընտանիքները

    Մենք դեռ պիտի հաշտվենք նրա հետ, որ աշխատանքային օրվա ավարտին ավելի ու ավելի մեծ քանակությամբ համասեռամոլներ շտապելու են տուն, որպեսզի նվիրեն իրենց ընտանեկան կյանքի խնդիրներին: Այո, այո, հենց ընտանեկան կյանքի, բոլոր բարոյական պահանջների հետ հանդերձ, որ մարդուն պարտադրում է այդ կյանքը: Մեծամասնության համար «համասեռամոլություն» և «ընտանիք» հասկացություններն անհամատեղելի են, բայց կյանքն հերքում է այդ համոզմունքը: Համաձայն ընտանեկան հարցերի վրա մասնագիտացված ամերիկյան փաստաբանների կոլեգիայի գնահատականի, համասեռամոլական կողմնորոշույմ ունեցող 4 միլիոն ամերիկացիների մեծ մասը կազմավորում է նորմալ ընտանիքներ և դաստիարակում երեխաներ: Նման ընտանիքում ապրող երեխաների թիվը հասնում է 6-10 միլիոնի...
    Հասարակության մեջ կա կարծիք, թե համասեռամոլներն իրենց զավակներին հարմարեցնում են իրենց սեռական մոդելին (դրդում են համասեռամոլության), սակայն սա ոչ միայն վիրավորական է իրենց` համասեռամոլների համար, այլև հակասում է անվիճելի տվյալներին: Արվամոլների և լեսբուհիների ընտանիքներում մեծացող երեխաների հետազոտությամբ զբաղվող հոգեբանները հավաստում են, որ համասեռամոլ ընտանիքներում դաստիարակված համասեռամոլ երեխաների տոկոսը համեմատական է հետերոսեքսուալ ընտանիքներում դաստիարակված համասեռամոլների տոկոսին: Լայն տարածում գտած մյուս «ստերեոտիպները» նույնպես չեն համապատասխանում իրականությանը: Մենք բոլորս սովորելու շատ բան ունենք արվամոլներից և լեսբուհիներից, որոնք իրենց ընտանիքներում կյանքի են կոչում այն ընտանեկան արժեքները և իդեալները, որոնց մասին մենք երազում էին մանուկ ժամանակ: Բերենք մի քանի օրինակներ, որոնք բոլորիս արժե հաշվի մեջ առնել.
    - Ստիպված լինելով ապրել երկու տարբեր աշխարհներում, նրանք առավել հանդուրժողական են մյուսների հանդեպ: Համասեռամոլների կողմից դաստիարակվող երեխաները քաջ գիտակցում են, որ սեփական անձն հարգելու համար ամենևին անհրաժեշտ չէ ամեն ինչում նմանվել մյուսներին:
    - Համասեռամոլ ընտանիքներում դաստիարակված երեխաները դոգմատիկ չեն կնոջ և տղամարդու պահվածքների վերաբերյալ ձևավորված բնորոշումների հանդեպ: Նրանք առավել ազատորեն են ընտրում իրենց զբաղմունքներն ու հետաքրքրությունները:
    - Բախվելով շրջապատի տհաճ վերաբերմունքի և անհանդուրժողականության հետ, համասեռամոլները ցուցաբերում են իրական միասնության օրինակ:
    - Համասեռամոլների բազմաթիվ միավորումներ ջանք չեն խնայում իրենց անդամներին և ողջ հասարակությանը ՁԻԱՀ-ով վարակվելու ռիսկի մասին տեղեկացնելու համար և հիմնում են բազմաթիվ կլինիկաներ և աջակցության խմբեր ՄԻԱՎ- ի վարակակիրների համար, կազմակերպում են դրամահավաքներ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց աջակցության համար: Նրանք հասարակության ուշադրությունն են սևեռում դեռահաս համասեռամոլների ինքնասպանությունների թվի աճի վրա և պայքարում համասեռամոլների դիսկրիմինացիայի և նրանց հանդեպ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի դեմ:
    Վերջին խմբագրող՝ Dorian: 12.04.2009, 03:42:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •