Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր դրանց ինչի՞ց եք պաշտպանում: Թող առանց իրանք իրանց ծածուկ պահեն ու խելոք՝ հաստատ պաշտպանության կարիք չեն ունենա: Ոչ մեկ խեոք գոմիկին ձեռք չի տա, էդ էլ ես եմ ասում, որպես ամենայն հայոց քրաթաց քյարթերին ճանաչող մարդ:
Դրանց նպատակը էդ չի, իրանք ուզում են, որ իրանց ընդունեն: Ասենք եկեղեցին իրանց ամուսնացնի, զագսը գրանցի, հարևաններն էլ նայեն որպես նորմալ զույգի: Ու դու դրանում իրանց պաշտպանում ե՞ս: Չի լինի տենց բան: Չեն կարա իրանք մեզ հավասար ամուսնություն ունենան ու մեզ հավասար ընտանիք լինեն: Որովհետև մեր ամուսնությունը կյանք ա տալիս, իսկ իրանցը՝ ոչ: Մենակ բառախաղ չանեք հետս ու ասեք «բա չբեր ընտանիքներն էլ ձեզ հավասար չե՞ն»: Հավասար են, իրանք էլ կամ բուժվում են, կամ /ցավալի դեպք/ բաժանվում, կամ էլ գոնե երեխա են որդեգրում ու պահում: Ու էդ երեխեն մայր ու հայր ա ունենում, ոչ թե 2 հայր ու ոչ մի մայր:
Կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել եկեղեցու ընդունելու կամ զագսով ամուսնանալու մասին: Ոչ ոք առայժմ նման պահանջներ չի ներկայացնում: Միակ բանը, հանուն ինչի պայքարում են այդ մարդիկ, ազատ, հանգիստ ապրելու իրավունքն է: Այն իրավունքը, որը իրենց թույլ կտա հանգիստ փողոց դուրս գալ` իմանալով, որ իրենց հետևից նետված յուրաքանչյուր քարի համար պատասխան կպահանջի օրենքը, այն իրավունքը, որն նրանց թույլ կտա չթաքցնել հայացքը, աչքերի մեջ նայել` չամաչելով սեփական էույթունով, փիզիոլոգիայով, անավանիր ոնց կուզես: Թող ինձ ներեն հավատացյալները, բայց թքած թե եկեղեցու, թե զագսի վրա: Ի՞նչ երաշխիք են դրանք տալիս: Մի՞թե Աստծո առաջ երդվելով բոլոր ամուսնական զույգերը երջանիկ կյանք են ունենում: Ոչ: Պետք չեն էդ դատարկ ու ոչինչ չնշանակող արարողությունները: Այդ մարդկանց ազատ շնչելու իրավունք է պետք: Իհարկե, ոչ ոք չի կարող արգելել մարդկանց չարախոսել, չարախնդալ... Բայց երբ այդ ամենն արվում է աչքի առաջ, այդպիսով իզալացնելով վերոնշյալ դասին հասարակությունից, դառնում ինչ-որ մեկի անձնական կյանքի ողբերգությունը (ինչպես նշված գրիքի հերոսների), կարծում եմ պիտի դատապարտվի նույն այդ հասարականության կողմից, նույն այն օրենքի կողմից, որը տարիներ առաջ այժմյան հասարակության պես էր «մտածում» իսկ հիմա, իբր թե փոխել է տեսակետը, բայց շարունակում է լռել... Աստծու՞ն եք հավատում... Այդ դեպքում ով եք դուք որ դատեք: Թող որ նա դատի:
Ինչ վերաբերվում է «խելոք գոմիկներին»: Է՞դ որն ա... Էն որ տանից գիշերներն ա դուրս գալիս ու մարդ տեսնելուց անցնում հակառակ մայթ... Դա՞ է մեր որոշ մասսաների ուզածը: Ինչո՞վ է խանգարում նրանց իրենց առջևով քայլող հոմոսեքսուալ զույգը: Դե, կասեք, դա զզվելի է: Իսկ երբ ընկերուհուդ հետ թևանցուկ անցնում ես քաղաքի մայթերով, էժան բոզերի կողքով դա տգե՞ղ չէ: Դա լա՞վ երևույթ է: Էհա, մարդ են, թող աշխատեն: Բա դե նրանք էլ են մարդ, թող ապրեն... Ու՞մ հաշվին են ապևրում: Ի՞մ, թե քո...

(համասեռամոլ ընտանիքներում մեծացած երեխաների մասին հոդվածը` վաղը)