User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած դեպքում, Հայ Առաքելական Եկեղեցին վարում է նպատակայնորեն համասեռամոլներին դեմ ուղղված քարոզչություն, իմ հետ բանավիճող հոգևորականը «Թեժ Անկյուն» հաղորդաշարի ժամանակ որպես մեղադրանքի օրինակ նշեց՝ «Ես էլ կարող եմ ասել, որ քեզ հոմոսեքսուալների շրջապատում եմ տեսել», ինչին ես պատասխանեցի՝ «Ու ի՞նչ»:
    ՀԱԵ պետք է նպատակայնորեն քարոզ վարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք հակասում են քրիստոնեական ուսմունքին. լինի դա մարդասպանություն, համասեռամոլություն, պոռնկություն, ամուսնական դավաճանություն, ստախոսություն, նախանձ, բամբասանք, թե մի ուրիշ բան՝ անկախ նրանից, թե աշխարհիկ /սեկուլյար/ նորմերին դա համապատասխանում է, թե ոչ: Պարզապես, տվյալ հարցի քննարկման կոնտեքստում, ՀԱԵ քարոզի հենց այդ մասն է առավել ցուցադրված:

    Մասնավորապես, որոշ հոգևորականներ ընդհուպ մինչև բռնության կոչեր են արել, չնայած սա անիմաստ է համարել ՀԱԵ պաշտոնական տեսանկյուն, հուսով եմ: Բայց երբ դառնա՝ չեմ զարմանա:
    Ես էլ եմ հուսով, քանի որ քրիստոնեական հավատը հանդուրժողականություն և սեփական անկատարության զննում է ենթադրում, այլ ոչ ուրիշների:

    Ութսունականների կեսերին փոխվեց «հոգեկան հիվանդության» սահմանումը, որին ավելացավ հետևյալ վերապահումը՝ մարդը հոգեբանորեն առողջ է, եթե ի վիճակի է նորմալ, ադեկվատ կենսագործունեության ապահովել միայնակ ու հասարակության մեջ, ի վիճակի է շփվել ու համագործակցել այլ անհատների հետ:
    Շնորհակալություն այս պարզաբանման համար. քո գրառւմներն, իսկապես, ինֆորմատիվ են

    Սրանից հետևում է, որ հոմոսեքսուալիզմն ընկնում է անվնաս հոգեբանական-սեռական անոմալիաների սահմանման տակ, որոնք ենթակա են բուժման միայն այն ունեցող անհատի պնդման դեպքում:
    Այս մասը մի քիչ կպարզաբանե՞ս: Այսինքն, եթե անհատը պնդում է, որ իր անձի մասին ունեցած պատկերացումները չե՞ն համընկնում իր ցանկությունների և գործելակերպի հետ: Իսկ բուժումը ո՞րն է: Հասցնում են այնպիսի վիճակի, որ նման ցանկությունները կորում կամ փոխվում են հակադիրի՞, թե՞ փորձում են փոխել սեփական անձի վերաբերյալ պատկերացումը /սեռական նույնարկումը/:

    Մի փոքր համաձայն չեմ, հասարակական ճնշումը կարող է իր գործին նվիրվածծ ամենաուժեղ մարդուն էլ հասցնել ինքնասպանության:
    Գիտես, վերընթերցեցի գրածս, ու տեսա որ ապուշություն եմ գրել Համարյա ցինիզմ: Մարդ է մահացել, իսկ ես դրած քիմիա եմ քննարկում: Մեղավոր եմ:
    Մյուս կողմից, հոդվածում արտահայտված միտքն էլ ախր կոպիտ է: Ենթադրենք, ինքնասպան եղածը ականավոր քիմիկոս չէ, հասարակ արհեստավոր տղա է, ի՞նչ՝ պիտի ասենք՝ ոչի՞նչ որ մեռավ:

    Ես դեմ եմ համասեռամոլների դեմ բռնությանը /դա հակառակ է իմ թե աշխարհիկ, թե կրոնական պատկերացումներին ու սկզբունքներին/: Բայց նաև դեմ եմ երևույթի «նորմավորմանը», մեկ տղամարդուց և մեկ կնոջից կազմված զույգից տարբեր /այն էլ ոչ միշտ/ մարդկանց ցանկացած խմբին ընտանիք համարելուն, համասեռամոլների կողմից երեխաների որդեգրմանը /միակ դեպքը, որտեղ համոզված չեմ կարող պնդել, այն է, երբ զույգի անդամներից մեկը երեխայի կենսաբանական ծնողն է, անաշխատունակ է և չի կարողանում երեխային կերակրել, իսկ մյուս անդամը գումար է վաստակում/:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (10.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •