Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Կարո՞ղ ես բերել ԱՅՆ փաստարկները, որոնց դեպքում մերժվել է աֆրոամերիկացիների դեպքում ու որոնք անընդունելի են քո համար հայերի դեպքում: Շատ հետաքրքիր ա:
Մինչև հարցիդ պատասխանելը՝ մի քանի փաստ:
1. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան (ԱՀԱ, American Psychiatric Association, APA) պարբերաբար հրապարակում է «հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության տեղեկատու» (ԱՎՏ, DSM - Diagnostic and Statistical Manual of mental disorders): Այս տեղեկատուն օգտագործվում է ԱՄՆ-ում և աշխարհի մի շարք երկրներում բժիշկների, հետազոտողների, հոգեբուժական դեղամիջոցների կարգավորման գործակալությունների, առողջապահական ապահովագրական կազմակերպությունների և օրենսգետների կողմից: Այն նկարագրում է հոգեկան խանգարումների ախտորոշիչ չափանիշները: [http://en.wikipedia.org/wiki/Diagnos...tal_Disorders]

2. Ներկայումս ուժի մեջ է ԱՎՏ-4 տարբերակը, որը լույս է տեսել 1994-ին: Հաջորդ, 5-րդ տարբերակը պետք է լույս տեսնի 2012-ին, իսկ 2009-ին սպասվում է նրա նախնական տարբերակի հրապարակումը՝ հանրային քննարկման և մեկնաբանությունների համար:

3. ԱՎՏ-1 տարբերակը, որը լույս է տեսել 1952-ին, ներառում էր համասեռամոլությունը որպես հոգեկան խանգարում: ԱՎՏ-2-ի 7-րդ լրամշակված տարբերակը, որը լույս է տեսել 1974-ին, այլևս չի ներառում այն: Ռոբերտ Սպիտցերի ջանքերի շնորհիվ, այն փոխարինվում է «սեռական կողմնորոշման խանգարում» (sexual orientation disturbance) դասակարգով: 1980 թվականին լույս տեսած ԱՎՏ-3-ը փոխարինում է այն «էգո-դիստոնիկական համասեռականության» ախտորոշմամբ (էգո-դիստոնիկական՝ հոգեբանական տերմին, որը նկարագրում է մտքեր կամ վարք (օր.՝ երազանքեր, իմպուլսներ, պարտադրում/բռնություն, ցանկություն, և այլն), որոնք անձի կարիքների և նպատակների հետ հակասության մեջ են գտնվում, կամ, ավելին, հակասում են անձի՝ իր մասին ունեցած իդեալական պատկկերին): 1987թ. այդ ախտորոշումը ևս հանվում է ԱՎՏ ցուցակից: ԱՎՏ-4-ում կա "sexual disorder not otherwise specified" (ճշգրիտ թարգմանելը դժվարանում եմ, իմաստով՝ որպես սեռական խախտում/շեղում չդասակարգվող մի բան) դասակարգը, որը կարող է ընդգրկել «շարունակակն և արտահայտված ցավ/ճնշվածություն սեռական կողմնորոշման պատճառով» հոգեվիճակը:

4. ԱՀԱ-ի տարեկան կոնֆերանսները 1970-1973թթ. բողոքի ալիք են բարձրացրել համասեռամոլների իրավունքների պաշտպանների կողմից: Համասեռամոլության ուսումնասիրության մեջ հաշվի են առնվում Ալֆրեդ Քինսիի և Էվելին Հուկերի հետազոտությունները: Դրանց հիման վրա վերացվում է երևույթի դասակարգումը որպես հոգեխանգարմունք: Որոշումը կայացվում է քվեարկությամբ:

Հիմա քո տված հարցի վերաբերյալ: Ինչպես վերջին կետում նշված է, համասեռականությունը հոգեկան խանգարումների ցուցակից հանելու որոշումը մեծապես հիմնված է Ալֆրեդ Քինսիի հետազոտությունների վրա (ներկայացված է Sexual Behavior of the Human Male, Տղամարդու սեռական/սեքսուալ վարքը գրքում): Քինսիի հետազոտության քննադատները, մասնավորապես, մատնանշում են, որ.

ա. հավաքված վիճակագրական տվյալների զգալի մասը վերցված է Ինդիանա նահանգի բանտից /ըստ որում, ամենայն հավանականությամբ, բանտարկության պատճառը միասեռականությունը չէ [http://www.mcm.edu/~dodd1/TWU/FS5023/Kinsey.htm]/ և տղամարդ մարմնավաճառներից (այսինքն՝ հիմնականում նրանք են պատմել իրենց սեռական փորձառության մանրամասները, որոնց հիման վրա էլ կատարվել են ընդհանրացումները).

բ. մարդիկ, ովքեր կամավոր մասնակցել են արգելված թեմայի վերաբերյալ հարցազրույցներին, ամենայն հավանականությամբ, ենթակա են եղել ինքնաընտրման երևույթին (self-selection, տերմին է, որն օգտագործվում է՝ նկարագրելու համար ցանկացած իրավիճակ, երբ մարդիկ իրենց ներառում են որևէ հատուկ խմբի մեջ, առաջացնելով վիճակագրական շեղում):

գ. տարբեր խմբեր կասկածներ են արտահայտել հենց Քինսիի սեռական կյանքի /հետևաբար, նաև անկողմնակալության/ նկատմամբ: Մասնավորապես, Ջեյմս Հ. Ջոնսը /James H. Jones/-ը՝ Քինսիի կենսագրականի հեղինակ, նշում է, որ Քինսին հավանություն էր տալիս խմբակային սեքսին՝ իր կնոջ, աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ և նկարահանում էր այդ տեսարաններն սեփական տանը՝ իբրև իր հետազոտության մի մաս: Քինսիի մեկ այլ կենսագիր, Ջոնաթան Գաթորն-Հարդին /Jonathan Gathorne-Hardy/, բացատրում է, որ սեռական ակտերի նկարահանումը Քինսին կատարում էր սեփական տանը՝ ֆիլմի գաղտնիությունն ապահովելու համար. եթե դա արվեր որևէ այլ հանրային վայրում, անպայման կհարուցեր սկանդալ:
Քինսիի զեկուցումների մի մասը վերաբերում է դեռահաս երեխաների մոտ ի հայտ եկող օրգազմներին: Նա, մասնավորապես, նշում է, որ 7 տարեկան ոմն մեկն ունեցել է յոթ օրգազմ 3 ժամվա ընթացքում: Քննադատները նշում են, որ նման տվյալները կարող են ստացված լինել միայն անմիջական դիտարկմամբ, կամ էլ երեխայի բռնաբարմանը մասնակցելու արդյունքում: Քինսիի ինստիտուտն իր կայքէջում նշում է, որ նա երեխաների վրա փորձեր չի կատարել, ոչ էլ ուրիշներին է համոզել, այլ տեղեկությունների մեծամասնությունը հավաքված է մեծահասակներից, որոնք հարցազրույցի ժամանակ վերհիշել են իրենց մանկությունը: Կամ էլ ծնողներն են հայտնել: Կամ ուսուցիչները, որոնք նկատել են երեխաների սեքսուալ վարքը: Քինսիի ինստիտուտի նախկին և ներկա տնօրենները նշել են, որ տեղեկությունների մի մասը /տեղեկությունները/ վերցված է ինը պեդոֆիլներից, որոնց անունները նա որոշել է չհայտնել իշխանություններին:

Այլ կերպ ասած՝ վիճակագրություն հավաքելու տեխնիկան և պայմանները անաչառ չեն, չեն ներկայացնում բնակչության ընդհանուր պատկերը: [http://en.wikipedia.org/wiki/Kinsey_Reports]

Ինչքանով հասկանում եմ, եզրակացությունները կատարվում են՝ մարդկանց խմբերի հետ հարցազրույցներ անցկացնելով, կամ նրանց վրա փորձարկումներ կատարելով: Այստեղ է, որ ընտրված մեթոդները /ուստիև, ստացված վիճակագրությունը/ վստահություն չեն ներշնչում: Իմ կարծիքով, որ 1960-1970-ական թթ. ամերիկյան բանտարկյալների պայմանները, զգացմունքները և փորձառությունները ակնհայտորեն պետք է տարբերվեն ներկայիս հայ հասարակությունից: Չեմ կարծում, որ հայ համասեռականների մեծ մասը բանտարկյալներ են, կամ մեծացել են միևնույն հասարակակն-մշակութային միջավայրում, ինչ որ ԱՄՆ քաղաքացիները, կամ դատվել են հանցագործությունների համար:

Հ.Գ. Եվս մի քանի հետաքրքիր տեղեկություն եմ հավաքել, կփորձեմ թարգմանել և տեղադրել /մասնավորապես, ԱՎՏ-2-ի հիմնավորումը՝ համասեռականության հեռացման մասին հոգեկան խանգարումների ցուցակից/: