Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզում էի գրառմանս մեջ նշել, բայց ալարեցի, ու հիմա դու ես հարց տալիս
Ինքնաներշնչանքի հետևանքով գեյ կամ ավելի շատ դեպքերում լեզբի դառնում են, քանզի կա որոշակի տարիք, երբ երբ մարդ սկսում է ինքն իրեն, իր ներքին աշխարհը կառուցել և ամրապնդել, օրինակ այդ ժամանակ ինքնաներշնչման հետևանքով աղջկան կարող է թվալ որ ինքը լեզբի է, քանզի նա նման չէ մնացածին, իր մտքերը ուրիշ են, տղաները լավը չեն, աղջիկները ավելի լավն են, և այլն և այլն, իսկ հետո երբ որոշակի ժամանակ է անցնում բնությունն իրենն ասում է:
Չէ որ լինում է նաև հակառակը երբ տղան փոքր ժամանակից զգում է որ ինքը գեյ է բայց թաքցնում է համ իրենից համ շրջապատից, իսկ երբ մեծանում է բնությունն ավելի ուժեղ է մարդիք թողնում են ընտանիք երեխա գնում սիրելի արդու մոտ, ինչ կապ ունի տղա թե աղջիկ
Նշեմ, որ ինքնաներշնչման հետևանքով անհնարին էր գեյ կամ լեսբի դառնալը:
Ընդհանրապես, քո նշած երևույթը գալիս է նրանից, որ բոլոր մարդիկ սեռական հասունացման տարիքում ունենում են մի երևույթ, որը հոգեբանության մեջ կոչվում է սեռական ինքնաիդենտիֆիկացիա: Այդ շրջանում մարդու մոտ վերջնականապես ձևավորվում են կայուն սեռական դերեր, սենսորալ-հորմոնալ տրանսակցիաներ, ֆետիշներ ու շատ այլ բաներ: Այդ շրջանում շատ մարդիկ արտահայտում են բիսեքսուալիզմի հատկանիշներ, բացի դրանից՝ շատ մարդկանց առաջին սեռական թորձը հոմոսեքսուալ է: Ինչևէ, ինչպես սեռական ինքնաիդենտիֆիկացիայի ընթացքում հոմոսեքսուալ սեռական փորձ ունենալը չի կարելի համարել հետագա կյանքում հոմոսեքսիուալիզմի նախադրյալ, այնպես էլ դրա բացակաայությունը չի ասում, որ մարդն անպայման հետերոսեքսուալ է: