User Tag List

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

  1. #1
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    ԹԱՔՈՒՆ ԿՅԱՆՔ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՐՍԱՓ. ՀԱՅ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՆ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
    Ալեքպեր Ալիևի՝ հայ և ադրբեջանցի միասեռականների սիրո մասին պատմող «Արտուշ և Զաուր» վեպը ցնցել էր Ադրբեջանի պահպանողական հասարակությունը, որը հիմնականում մահմեդականություն է դավանում: Վեպը կրկնակի տաբու էր խախտել՝ սիրային հարաբերություններ հայի և ադրբեջանցու միջև և միասեռական սեր: Վեպի հրատարակման հարուցած բուռն վրդովմունքը վեր հանեց Ադրբեջանում իշխող հոմոֆոբիական տրամադրությունները, որոնք, ինչպես պարզվում է, ամբողջությամբ կիսում են ազգային և կրոնական սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում: 26-ամյա Հովհաննես Մինասյանը Հայաստանի այն հազվագյուտ միասեռականներից է, որ հարցազրույց է տալիս` առանց անունն ու ազգանունը թաքցնելու: Նա իր այս ազատությունը վաստակել է միասեռականության համար դատարանի կողմից հանցագործ ճանաչվելով, որի պատճառով նրա հարազատներն ու ամբողջ թաղամասը իմանում են, որ Հովիկը միասեռական է, ու նա այլևս թաքցնելու բան չի ունենում: Մղձավանջը սկսվեց 1999-ին, երբ մի առավոտ Հովհաննեսին ոստիկանները տանում են ու արվամոլության մեղադրանք ներկայացնում: Նրան ու ևս չորս հոգու մատնել էր իր հետ սեռական հարաբերություն ունեցած մի անձ: Հովհաննեսը, որն այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, պատմում է, որ միանգամից ընդունում է, որ տղամարդու հետ սեռական կապ է ունեցել. «Ես չգիտեի, որ հանցանք եմ գործել, ու երբ ոստիկանությունում հարցրին, թե արե՞լ ես, ասի՝ այո»: Պատմում է, որ ոստիկաններն իրեն ահավոր ծեծում էին` պահանջելով այլ միասեռականների անուններ տալ, սակայն ինքը այդպես էլ չի տալիս: Վեց հոգի դատապարտվում է Հայաստանի Հանրապետության Քր. օր. 116-րդ հոդվածով՝ արվամոլություն. Հովհաննեսի պատժաչափը անչափահաս լինելու շնորհիվ ավելի քիչ է լինում. դատապարտվում է երեք ամիս (հոդվածը նախատեսում էր մինչև հինգ տարվա ազատազրկում): Պատմում է, որ բանտում մշտապես ենթարկվել է վերակացուների ճնշումներին. «Կալանավորների կողմից էնքան ճնշում չեմ զգացել, ինչքան աշխատողների. ոնց որ իրանց համար խաղալիք լինեի, տանում ծաղրում էին, հետո նորից բերում, գցում կամեր»: Միասեռականի պիտակ ստացած Հովհաննեսին սկսում են հալածել թաղի տղաները, հետևից գոռում՝ գոմիկ, քարերով խփում, հարձակվում ծեծում: Սա դեռ ամենը չէ. պատմում է, որ մի ոստիկան նրան, մշտապես շանտաժի ենթարկելով` պահանջում էր հարուստ միասեռականների անուններ տալ: Հաջողության չհասնելով` նրա միասեռական լինելու մասին հայտնում է այն բարի տնօրենին, որտեղ նա աշխատում էր: Տնօրենը Հովհաննեսին ու նրա միասեռական ընկերոջը հեռացնում է աշխատանքից: 26-ամյա Հովհաննես Մինասյանի դատապարտվելուց անցել է տասը տարի, և այսօր նա աշխատանք ունի, թաղում նրան էլ չեն հալածում, սովորել են նրա ներկայությանը: 1917 թվականի հեղափոխությունից հետո` 1922 թվականին ընդունված Քրեական օրենսգրքով Սովետական Միությունում միասեռականությունը ապաքրեականացվում է: Սակայն 1933 թվականին նորից մտնում է քրեական օրենսգիրք և, ի վերջո, հանվում 2003 թ.: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը այս հոդվածով երկու անգամ դատապարտվել է` 1948-ին և 1974-ին: Թեև նոր Քրեական օրենսգիրքն ընդունելուց հետո հանվում է «արվամոլություն» հոդվածը, սակայն միասեռականների նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը չեն վերանում: Մեկ տարի առաջ Երևանի բուհերից մեկի ուսանող 21-ամյա Խաչիկին ծնողները դուրս են անում տնից, այն բանից հետո, երբ իմանում են, որ որդին միասեռական է: Խաչիկը 13-14 տարեկանում զգում է, որ ինքը տարբերվում է շրջապատից, աղջիկների փոխարեն տղաներն են ձգում: «Այդ տարիքում, երբ սկսում են ձեռնաշարժությամբ (օնանիզմ) զբաղվել, ես պատկերացնում էի տղաների: Ինձ թվում էր, թե ես միակն եմ իմ տեսակի մեջ, բայց հետո ինտերնետով ծանոթացա իմ նմաններին»: Առաջին սեռական կապն ունենում է 20 տարեկանում` ինտերնետով ծանոթացած մի տղայի հետ: Սիրած տղային որպես ընկեր ծանոթացնում է ընտանիքին: Սակայն մի օր մայրը հայտնաբերում է, որ նրանց կապը սովորական ընկերությունից տարբերվում է: «Մի անգամ սենյակումս մենք ֆիլմ էինք նայում: Կարծում էի, թե դուռը փակ է, ու համբուրեցի նրան: Էդ պահին մաման ներս մտավ ու տեսավ»,- հիշում է նա: Մայրը սկզբում լաց է լինում, իսկ հետո հոր հետ հարձակվում որդու վրա. «Պապաս ջղայնացավ. «Ինչո՞վ քեզ չէին հերիքում աղջիկները, որ որոշեցիր գնաս տղաների հետ կապ ունենաս: Իմ տղեն տենց չի կարա լինի»: Հետո մաման ոգևորված հարձակվեց. «Դու ավելի լավ ա մեռնեիր, ավելի լավ ա իմանամ` տղա չունեմ, մահացել ա, քան իմ տղան գոմիկ լինի»: Հարձակվեց, սկսեց խփել ինձ: Ձեռքերը պահեցի, որ չխփի, պապան սկսեց խփել: Հետո ինձ ասեցին, որ ես իրանց տղեն չեմ այլևս, իրանց ընտանիքի անդամը չեմ կարա լինեմ, ու իրանց տունը պիտի լքեմ: Երկար-բարակ չմտածեցի, տնից դուրս եկա»: Այդ օրվանից Խաչիկը վարձով է ապրում և ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում: Երկու ամիս անց Խաչիկը զինվորական ծառայությունից ազատվում է միասեռական լինելու համար, սակայն դա նրա վրա հավելյալ ճնշումներ է բերում: Հայաստանի հելսինկյան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2004 թվականի պաշտպանության նախարարության մի հրամանով` միասեռականները չեն զորակոչվում: «Կամիսիայի հոգեբույժին ասեցի` գեյ եմ, գրիչը շպրտեց ու ասեց՝ վա՛յ քու, արա»: Պատմում է, որ մի փոխգնդապետ թղթապանակով սկսել է խփել. «Բա՞ դու տղամարդ ես, բա հայ տղամարդը իրա վրա շա՞ռ կանի` ես գյոթ եմ (միասեռական նշանակող վիրավորական հայհոյանք)»: Խաչիկին ուղարկում են հոգեբուժարան, որտեղ ախտորոշում են` «անձի շեշտվածություն, ոչ ավանդական սեռական կողմնորոշում», և ազատվում է ծառայությունից: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը IWPR-ին գրավոր պատասխան ուղարկեց միասեռականներին բանակ չզորակոչելու վերաբերյալ: Ըստ նրա` «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքը չի ազատում միասեռականներին զորակոչից: Ալիևի հակասական գրքի հերոսները՝ Արտուշը և Զաուրը, ի վերջո, որոշում են ինքնասպան լինել՝ ցած նետվելով Բաքվի Կույսի աշտարակից, որն Ադրբեջանում համարվում է դժբախտ սիրո խորհրդանիշը: Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ Հայաստանում հասարակության կողմից զանազան ճնշումները դրդել են որոշ միասեռականների ինքնասպանություն գործել: Իր տվյալներով` վերջին երեք տարում 10 միասեռական է իրեն գցել Կիևյան կամրջից: Նա իր պրակտիկայից օրինակներ է բերում, թե ինչպես են ճակատագրեր խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը. կինը հրաժարվում է երեխաներից ու հանձնում մանկատուն, քանի որ պարզում է` նրանց հայրը միասեռական է: Մեկ այլ դեպքում` հայրը տնից դուրս է հանում 14-ամյա որդուն, որը փողոցում հայտնվելով` մարմնավաճառությամբ է գոյատևում: «Հասարակության մեջ ֆոբիա կա միասեռականների հանդեպ. նրանց հրեշ, բացիլ են համարում,- ասում է նա: «Իմ [միասեռական] պացիենտները միմյանցից իմանալով` ինձ գտնում են ու իմ մասին ասում՝ գոնե նա մեզ լսում է»: Նման պայմաններում քաղաքական գործիչները ոչ միայն չեն փորձում բարելավել իրավիճակը՝ վերացնելով խնդրի շուրջ հասարակության անիրազեկությունն ու կանխակալ կարծիքը, այլև հակառակը՝ ավելի են վատթարացնում իրադրությունը: Նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն ասում էր, որ միասեռականներին պետք է քարկոծել: Միասեռականների դեմ ակտիվ պայքարում է Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը, որի այս հայտարարությունը 2006 թ. հուլիսին միանգամից երեք թերթ է հրապարակել: «Եթե համասեռամոլ (նրանց հաճախ տրվող անվանում-հեղ.) անսեռների մի գլխաքանակ կա, ապա մի բնակավայր հիմնենք` «Համասեռաշեն», քանի որ սա եվրոպական արժեք է, իհարկե` Եվրոպայում, թող հավաքվեն այնտեղ»,- ասվում է հայտարարության մեջ: Մամուլի ու հեռուստատեսության հաճախակի հոմոֆոբիական քարոզի առաջամարտիկը Հայ Առաքելական եկեղեցին է, որը, աշխարհի մյուս ավանդական քրիստոնեական եկեղեցիների պես, միասեռականներին պիղծ, հիվանդ ու մեղավոր է անվանում: Գալստյանն ասում է, որ հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրը ինտելեկտուալ ռեսուրսից: «Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող ապագա քիմիկոս»: Բազմաթիվ միասեռականներ հեռացել են Հայաստանից: Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությանը: Այն դարձավ սադրանք` ևս մեկ անգամ բացահայտելու հայ հասարակության հոմոֆոբիան: Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել»: Իսկ «Իսկական «Իրավունք» պահպանողական թերթը գրեց, թե այդ փաստաթղթով «արվամոլներին ու լեսբուհիներին՝ մարդկության այդ թափոնին, չգիտես ում կողմից որոշված, տրված իրավունքները» աստվածացնում են: 26-ամյա ակտիվիստ Հրայրը (անվտանգության նկատառումով անունը փոխված է) ասում է, որ ՄԱԿ-ի հայտարարությանը միանալը իրենց իրավունքները չի պաշտպանում: «Ես չեմ ողջունում: Սրանից միայն վնաս եղավ, հանգիստ ապրում էինք, մեր գործն էինք անում: Հիմա սկսվեց աղմուկ, մեր դեմ լարվածություն առաջացավ, հոմոֆոբները հավաքվում են ու մեզ հայհոյում»,- նշեց նա: Հելսինկյան կոմիտեի նախագահ, քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության խմբի անդամ Ավետիք Իշխանյանն ասում է, որ առավել ծանր է միասեռականների վիճակը փակ համակարգերում` կալանավայրերում և բարաքներում: «Գաղութում նրանք առանձին բարաքում են, նրանց ձեռքով բարևելը, սիգարետ վերցնելը, նրանց իրերին դիպչելը տաբու է»,- ասում է նա: «Եթե որևէ կալանավոր միասեռականի սպասքից օգտվի` նույնիսկ նախապես չիմանալով, թե դա ումն է, ապա հանցագործ աշխարհը նրան «փչացած» է որակում»: «Նրանք ամենաստորացուցիչ աշխատանքներն են անում՝ կոյուղի ու զուգարան մաքրում»: Իշխանյանն ասում է, որ նրանց իրավունքների պաշտպանությունը դժվար է, քանի որ նրանք չեն բողոքում իրենց կարգավիճակի համար: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հերքում է այն փաստը, որ միասեռականներին բանտերում ամենաստորացուցիչ աշխատանքն է բաժին ընկնում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր աշխատանք կատարող դատապարտյալ ինքն է ընտրում այդ աշխատանքի բնույթը: «Այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում համասեռամոլներն ապրում են առանձին, պայմանավորված է նրանց ցանկությամբ: Նույն կերպ իրենց ցանկությամբ առանձին են բնակվում Եհովայի վկաները»: Այսուհանդերձ, Դավիթ Գալստյանը նկատում է, որ իրադրությունն սկսում է բարելավվել՝ չնայած բավական դանդաղ: 2001 թ. երկրում, Եվրախորհրդի անդամ դառնալու շնորհիվ, մարդիկ սկսել են իրենց իրավունքներն ավելի ակտիվ պաշտպանել, և միասեռականների վիճակը համեմատաբար բարելավվել է, և ավելի շատ միասեռականներ են խոսում իրենց ինքնության մասին: 2007 թ. ստեղծված «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK Armenia) բացահայտ հանդես է գալիս միասեռականների իրավունքների պաշտպանությամբ ու զբաղվում սեռավարակների կանխարգելմամբ: Կազմակերպության ակտիվիստ 26-ամյա Հրայրը իր պարսիկ ընկերոջից բաժանվել է միայն այն պատճառով, որ նա ցանկանում էր հեռանալ Եվրոպա: «Իրանում չէր կարող ապրել, այնտեղ կախում են միասեռականներին, այստեղ էլ էր ընկճված ու համոզում էր գնանք, իսկ ես չէի ուզում գնալ»: Թեև նա մշտապես զգում է անհանդուրժողականության ճնշումը, սակայն իր կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում: «Երեխա ժամանակ ինձ հասկանալու տանջանքների մեջ էի, ու կողքիս ոչ ոք չկար,- հիշում է նա: Իսկ այսօր մենք մի մեծ թիմ ենք ու փորձում ենք օգնել նրանց, ովքեր անպաշտպան են: Սա ինձ համար շատ թանկ է: Չեմ վախենում նույնիսկ հաշվեհարդարից, եթե գնամ մի եվրոպական երկիր ու ջայլամի կյանքով ապրեմ, ես ինձ պարտված կհամարեմ»: Հեղինակը` Վահան Իշխանյանը, ազատ լրագրող է, թղթակցում է «ԱրմենիաՆաու» պարբերականին:

    http://armtown.com/news/am/anw/20090403/3627/
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Ես մի բան չեմ հասկանում, էս գոմիկությունը խի ա քրեորեն հետապնդելի? Ասա որ տանեք փակեք, կարողա դուրս գա էլ գոմիկ չլինի? Որ դուրս գա, էլի նույն գոմիկն ա չէ, լինելու? Էդ նշանակում ա, որ նորից պտի տանեք փակեք ու տենց շարունակ, որը սխալա:

  3. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան չեմ հասկանում, էս գոմիկությունը խի ա քրեորեն հետապնդելի? Ասա որ տանեք փակեք, կարողա դուրս գա էլ գոմիկ չլինի? Որ դուրս գա, էլի նույն գոմիկն ա չէ, լինելու? Էդ նշանակում ա, որ նորից պտի տանեք փակեք ու տենց շարունակ, որը սխալա:
    Դե արդեն քրեորեն պատժելի չի...
    Իսկ առաջ բանտ նստացնելու միակ նպատակը էն էր,որ մնացածը վախենան ու <<թարգեն>>,բայց դե արդեն հասկացան,որ էդի ուղղակի ծխել չի,որ թարգեն

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (08.04.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե արդեն քրեորեն պատժելի չի...
    Իսկ առաջ բանտ նստացնելու միակ նպատակը էն էր,որ մնացածը վախենան ու <<թարգեն>>,բայց դե արդեն հասկացան,որ էդի ուղղակի ծխել չի,որ թարգեն
    Հա, ինձ էլ ա թվում, որ դրա համար էին փակում: Բայց էդ վախենալով ու թարգելով չի: Պատկերացրու, նորմալ տղերքին վախեցնեն ու ստիպեն թարգել աղջիկն սիրել: Նույնն էլ իրանց մոտա. ոնց թարգեն տղաներով գայթակղվել?

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (10.04.2009)

  7. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մամուլի ու հեռուստատեսության հաճախակի հոմոֆոբիական քարոզի առաջամարտիկը Հայ Առաքելական եկեղեցին է, որը, աշխարհի մյուս ավանդական քրիստոնեական եկեղեցիների պես, միասեռականներին պիղծ, հիվանդ ու մեղավոր է անվանում:
    Հեղինակը մոռացել է ավելացնել, որ ՀԱԵ-ի ավետարանական ուսմունքի համաձայն մեղք է նաև ամուսնական դավաճանությունը, արտամուսնական կապերը, և այլն: Սա բխում է ընտանիքի՝ որպես մեկ տղամարդու և մեկ կնոջ զույգ սահմանումից, մնացած բոլոր զուգակցումները համարվում են ոչ բնական: Այնպես որ միասեռական զույգերի առանձնակի շեշտումը և իբրև ՀԱԵ քարոզության զոհ ներկայացնելն ավելորդ է:
    Ինչ վերաբերում է հիվանդություն համարելուն... Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան, ուսումնասիրելով համասեռականությունը 1950-1970-ական թվականներին, եկավ այն եզրահանգման, որ այն իրենից ներկայացնում է հոգեբանական շեղում, հիվանդություն: Այնուհետև փոխեց իր կարծիքը՝ պատճառաբանելով, որ տվյալ երևույթը բավարար կերպով չէր ուսումնասիրված, հանեց այն հիվանդությունների շարքից: Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարող էին այդքան տիտղոսավոր մասնագետ-հոգեբաններ սխալվել այդպիսի լուրջ հարցում: Շատերը պնդում են և ես էլ հակված եմ այն մտքին, որ հեղինակավոր կառույցի կարծիքի փոփոխությունը համասեռամոլների ճնշման արդյունք է: Թռուցիկ կերպով կարդացել եմ համասեռամոլության վերաբերյալ այդ հոգեբանների մի քանի հոդված, ինչպես նաև դրանց քննադատությունը: Պետք է նշեմ, որ քննադատությունը շատ դեպքերում, ըստ իս, հիմնավոր էր /օրինակ, ուսումնասիրվող մարդկանց խմբերի փոքրաքանակությունն ու միատարրությունը /ինչպես, օրինակ, միևնույն սոցիալական խավին պատկանելը/, վիճակագրական մեթոդների թերությունները, ուսումնասիրողների անաչառության նկատմամբ կասկածանքը՝ նշված երևույթին ենթակա լինելու պատճառով և այլն/: Եվրոպական և համաշխարհային կառույցները մեծապես հիմնվում են նշված կազմակերպության կարծիքի վրա և տարածում այն աշխարհով մեկ. անհիմն գլոբալիզացման օրինակ: Ստացվում է՝ ուսումնասիրում են Նյու-Յորքի սևամորթների թաղամասի որևէ ներկայացուցչի հոգեբանությունը և արդյունքները կիրառելի համարում մեկ այլ ազգի ներկայացուցչի հոգեբանության հետ՝ առանց հաշվի առնելու էթնիկական, գենտիկական և այլ տարբերությունները:

    Գալստյանն ասում է, որ հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրը ինտելեկտուալ ռեսուրսից: «Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող ապագա քիմիկոս»:
    Շատ թույլ դատողություն է: Եթե գերազանց սովորող ապագա քիմիկոսին իր քիմիան չի հետաքրքրել այն աստիճան, որ նա ինքնասպանություն չգործեր, ապա տաղանդից խոսելը, երևի, վաղ է:

    Բազմաթիվ միասեռականներ հեռացել են Հայաստանից:
    Ո՞ւր է պաշտոնական վիճակագրությունը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.06.2010), Monk (08.04.2009)

  9. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվում է՝ ուսումնասիրում են Նյու-Յորքի սևամորթների թաղամասի որևէ ներկայացուցչի հոգեբանությունը և արդյունքները կիրառելի համարում մեկ այլ ազգի ներկայացուցչի հոգեբանության հետ՝ առանց հաշվի առնելու էթնիկական, գենտիկական և այլ տարբերությունները:
    Սպասի, այսինքն նեգռ գեյը գեյ ա, հայ գեյը հոգեկա՞ն

  10. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Ժողովուրդ մի հատ սենց հարց էլի: Ռայոններում գոմիկ կա՞:
    էսպես չի մնա

  11. #8
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակը մոռացել է ավելացնել, որ ՀԱԵ-ի ավետարանական ուսմունքի համաձայն մեղք է նաև ամուսնական դավաճանությունը, արտամուսնական կապերը, և այլն: Սա բխում է ընտանիքի՝ որպես մեկ տղամարդու և մեկ կնոջ զույգ սահմանումից, մնացած բոլոր զուգակցումները համարվում են ոչ բնական: Այնպես որ միասեռական զույգերի առանձնակի շեշտումը և իբրև ՀԱԵ քարոզության զոհ ներկայացնելն ավելորդ է:
    Ինչ վերաբերում է հիվանդություն համարելուն... Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան, ուսումնասիրելով համասեռականությունը 1950-1970-ական թվականներին, եկավ այն եզրահանգման, որ այն իրենից ներկայացնում է հոգեբանական շեղում, հիվանդություն: Այնուհետև փոխեց իր կարծիքը՝ պատճառաբանելով, որ տվյալ երևույթը բավարար կերպով չէր ուսումնասիրված, հանեց այն հիվանդությունների շարքից: Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարող էին այդքան տիտղոսավոր մասնագետ-հոգեբաններ սխալվել այդպիսի լուրջ հարցում: Շատերը պնդում են և ես էլ հակված եմ այն մտքին, որ հեղինակավոր կառույցի կարծիքի փոփոխությունը համասեռամոլների ճնշման արդյունք է: Թռուցիկ կերպով կարդացել եմ համասեռամոլության վերաբերյալ այդ հոգեբանների մի քանի հոդված, ինչպես նաև դրանց քննադատությունը: Պետք է նշեմ, որ քննադատությունը շատ դեպքերում, ըստ իս, հիմնավոր էր /օրինակ, ուսումնասիրվող մարդկանց խմբերի փոքրաքանակությունն ու միատարրությունը /ինչպես, օրինակ, միևնույն սոցիալական խավին պատկանելը/, վիճակագրական մեթոդների թերությունները, ուսումնասիրողների անաչառության նկատմամբ կասկածանքը՝ նշված երևույթին ենթակա լինելու պատճառով և այլն/: Եվրոպական և համաշխարհային կառույցները մեծապես հիմնվում են նշված կազմակերպության կարծիքի վրա և տարածում այն աշխարհով մեկ. անհիմն գլոբալիզացման օրինակ: Ստացվում է՝ ուսումնասիրում են Նյու-Յորքի սևամորթների թաղամասի որևէ ներկայացուցչի հոգեբանությունը և արդյունքները կիրառելի համարում մեկ այլ ազգի ներկայացուցչի հոգեբանության հետ՝ առանց հաշվի առնելու էթնիկական, գենտիկական և այլ տարբերությունները:
    Էդ ամեն ինչը քաղաքականություն է: Կուզեն կհամարեն հիվանդություն, չեն ուզի չեն համարի, սաղ իրանց ձեռնա: Կարևորը կոնկրետ մարդու կարծիքն ա: Իմ կարծիքով գոմիկությունը, հոգեկան հիվանդություն է, որը առաջանում է փոքր տարիքից ու հիմնականում պատճառը երեխայի սխալ դաստիարակությունն ա:

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ թույլ դատողություն է: Եթե գերազանց սովորող ապագա քիմիկոսին իր քիմիան չի հետաքրքրել այն աստիճան, որ նա ինքնասպանություն չգործեր, ապա տաղանդից խոսելը, երևի, վաղ է:
    Լիովին համաձայն եմ:

  12. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ մի հատ սենց հարց էլի: Ռայոններում գոմիկ կա՞:
    Հա կա

  13. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասի, այսինքն նեգռ գեյը գեյ ա, հայ գեյը հոգեկա՞ն
    Ի՞նչ է նշանակում «համասեռամոլը համասեռամոլ է»:
    Ասածս նա է, որ համասեռամոլության առաջացման /ես չունեմ համոզիչ փաստարկներ հօգուտ այն վարկածի որ դա ի ծնե է լինում և չեմ հավատում այդ վարկածին/ և տարածման պատճառներն ու ձևերը լրիվ տարբեր կարող են լինել տարբեր վայրերում: Այն, ինչը հաշվի է առնվում այս կամ այն հիվանդության վերաբերյալ կարծիք արտահայտելու ժամանակ Ամերիկայում, կարող է պարզապես գոյություն չունենալ Արևելքում, կամ էլ շատ ավելի սակավ արտահայտված լինել /չգիտեմ, ենթադրենք ռասայական խտրականության զոհ դառնալը կամ ծնողների անընդհատ դավաճանությունները, բաժանումները, և այլն/:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (08.04.2009), Արիացի (08.04.2009)

  15. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ մի հատ սենց հարց էլի: Ռայոններում գոմիկ կա՞:
    Ի՞նչ կապ ունի Ռայոնը , խի մենակ Երևանում պիտի լինի՞

  16. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է նշանակում «համասեռամոլը համասեռամոլ է»:
    Ասածս նա է, որ համասեռամոլության առաջացման /ես չունեմ համոզիչ փաստարկներ հօգուտ այն վարկածի որ դա ի ծնե է լինում և չեմ հավատում այդ վարկածին/ և տարածման պատճառներն ու ձևերը լրիվ տարբեր կարող են լինել տարբեր վայրերում: Այն, ինչը հաշվի է առնվում այս կամ այն հիվանդության վերաբերյալ կարծիք արտահայտելու ժամանակ Ամերիկայում, կարող է պարզապես գոյություն չունենալ Արևելքում, կամ էլ շատ ավելի սակավ արտահայտված լինել /չգիտեմ, ենթադրենք ռասայական խտրականության զոհ դառնալը կամ ծնողների անընդհատ դավաճանությունները, բաժանումները, և այլն/:
    Առաջ, ես էլ էի էն կարծիքին, որ ի ծնե ա լինում, բայց չէ, ես կարամ հիմնավորեմ, որ դա ի ծնե չի: Տենց բանը չի կարա ի ծնե լինի:

  17. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջ, ես էլ էի էն կարծիքին, որ ի ծնե ա լինում, բայց չէ, ես կարամ հիմնավորեմ, որ դա ի ծնե չի: Տենց բանը չի կարա ի ծնե լինի:
    Ճիշտ ա: Դա լրիվ ապրած կյանքի ու դաստիարակության արդյունք ա:

  18. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջ, ես էլ էի էն կարծիքին, որ ի ծնե ա լինում, բայց չէ, ես կարամ հիմնավորեմ, որ դա ի ծնե չի: Տենց բանը չի կարա ի ծնե լինի:
    Մի հատ հիմնավորիր, տեսնենք, հետաքրքիր է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է նշանակում «համասեռամոլը համասեռամոլ է»:
    Ասածս նա է, որ համասեռամոլության առաջացման /ես չունեմ համոզիչ փաստարկներ հօգուտ այն վարկածի որ դա ի ծնե է լինում և չեմ հավատում այդ վարկածին/ և տարածման պատճառներն ու ձևերը լրիվ տարբեր կարող են լինել տարբեր վայրերում: Այն, ինչը հաշվի է առնվում այս կամ այն հիվանդության վերաբերյալ կարծիք արտահայտելու ժամանակ Ամերիկայում, կարող է պարզապես գոյություն չունենալ Արևելքում, կամ էլ շատ ավելի սակավ արտահայտված լինել /չգիտեմ, ենթադրենք ռասայական խտրականության զոհ դառնալը կամ ծնողների անընդհատ դավաճանությունները, բաժանումները, և այլն/:
    Հարցիս պատասխանը չստացա: Դու ասում ես, որ նեգրերը կարող են գեյ լինել (նրանք սեքսով էլ կզբաղվեն...), իսկ հայերը՝ ոչ: Ճի՞շտ եմ հասկանում:

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •