Hay_XY-ի խոսքերից
Ոչ: Շատ ծայրահեղական եք մտածում: Եթե նույն ձեր մտածելակերպով ձեր երեխային դաստիարակեք, նա է՛լ ավելի ծայրահեղական կմտածի:
Գրքեր կարդացեք: Ամեն երեխա յուրովի է հասկանում: Այդ գրքերը Ձեզ ուղղություն կտան՝ ինչպես վարվել, բայց Դուք պետք է նաև հաշվի առնեք Ձեր երեխայի ինքնատիպության գործոնը և միաժամանակ նաև անհատական մոտենաք այդ հարցին:
Երեխան պետք է իր սեռական հասունացման տարիքի ընթացքում աստիճանաբար հասկանա՝ ինչ է մարդը, ինչ է սեռական գործոնը: Ո՞րն է տարբերությունը տղայի և աղջկա: Ինչպե՞ս է մարդը լույս աշխարհ գալիս: Ի՞նչ է սեռական հարաբերությունը:
Տղա երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր աղջիկ պատկերացնելով: Տղան միշտ պետք է հպարտ լինի իր՝ տղա լինելու փաստով:
Աղջիկ երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր՝ տղա պատկերացնելով: Նա էլ իր հերթին պետք է հպարտ լինի իր՝ աղջիկ լինելու փաստով:
Ուշադրությամբ կարդացեք և ճիշտ հասկացեք
1) Ոչ ոք ձեզ չի ասում դաստիարակություն տալ՝ սխալը հերքելու մեթոդով: Պետք է գործել ճիշտը բացատրելու մեթոդով, իսկ եթե ճիշտը ճիշտ բացատրվի, սխալ տարբերակը տրամաբանորեն ինքը՝ երեխան, կհերքի արդեն: Պարտադի՞ր է ձեզ ասել՝ անձրևը սպիտակ փաթիլներովը չի, ձյունն էլ կաթիլներովը չի: Դա ճի՞շտ է: Եթե ես ասեմ անձրևը կաթիլներով է, իսկ ձյունը՝ փաթիլներով, այդ ժամանակ, կարծում եմ, փաթիլներով անձրև տեսնելիս ինքներդ կհասկանաք որ դա ձեզ համար նորմալը չէ:
Բայց պետք է դաստիարակել: Եվ շատ լուրջ վերաբերվել այդ հարցին: Ոչ թե ասել՝ «իսկ կարող ա՞ մենք ուրիշ ձև ենք անում, մենք էլ ենք տենց անում»: Ոչ դուք ոչ թե ուրիշ ձև եք անում, այլ չեք անում, կամ լիարժեք չեք անում:
Երեխան էլ «ստիպված» այլ տեղեկատվական աղբյուրներ է «փնտրտում»՝ ճիշտ կամ սխալ, որն էլ կիսվելով ընկերների հետ, տալիս նույն սխալ կամ ճիշտ ինֆորմացիան և նրանցից ստանում լրացուցիչ ճիշտ կամ սխալ ինֆորմացիա:
2) Ոչ ոք չի ասում քարոզել երեխային որ անհանդուրժողական լինի կամ այլն: Ես ասում եմ մի սերմանեք ոչ մի տեսակի ատելություն կամ վախ երեխայի հոգեբանության մեջ: Եթե դուք նրան «մարդասպան» (կամ ավելի ճիշտ՝ ասոցիալ) «չսարքեք»՝ ատելություն սերմանելով, նրա մեջ ինքնըստինքյան սոցիալ մտածելակերպ կձևավորվի: Կանխեք վախի ու ատելության ձևավորումը նրա գաղափարներում: Այլապես կարող է շատ վտանգավոր հոգեբանություն ձևավորվել նրա մեջ և եթե երեխայի կողքին անընդհատ ասեք «սրանց վառել ա պետք», «հըլը նայի էս տականքներին» և այլն, մի օր նա կուզենա նրանց վնաս հասցնել: Շատ հնարավոր է հասցնի, բայց նաև շատ հնարավոր է որ իրեն հասցնեն՝ նրանից՝ որպես գազանից պաշտպանվելու համար և այդ երկու դեպքում էլ չասեք «վայ, քոռանամ ես», այլ կասեք «ես եմ մեղավոր» կամ պարզապես քոռացեք առանց բառերի: Բայց եթե ատելություն չսերմանեք, նա կունենա իր ճիշտ դաստիարակված «ես»-ը՝ միաժամանակ չվախենալով իրենից տարբերվողներից և մարդավարի մարդկային հասարակական հարաբերություններում մարդկանց հետ շփվի որպես մարդկանց հետ: Տարբերի՝ ում հետ սեռական, իսկ ում հետ հասարակական հարաբերության հարթությամբ է շփվում: Ինչն է իրեն վերաբերում, իսկ ինչը՝ ոչ:
Էջանիշներ