User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Hay_XY ջան հիմա էտ ճիշտ սեռական դաստիարակությունը որնա՞ համարվում:
    Երևի այսպե՞ս
    «-Տղա ջան դու արդեն հասունանում ես ու ժամանակնա որ դու իմանաս. նայի բալես կան շատ տարբեր սեռական հարաբերություններ ..., պարտադիր չի որ դու ասենք հակառակ սեռի ընտրես էտի չի էլի միակ ճիշտ ձևը. կան ......... ,կան նաև..... Ես քեզ այդ ամենի մասին կարող եմ գրականություն տրամադրել, որ դու մանրամասն ուսումնասիրես: Դու կարող ես նաև տեստ լրացնես որպեսզի ճշտես քեզ համապատասխան սեռական կողմնորոշումը:
    Ուրեմն բալես իմացի երբեք չարհամարես նման երևույթյները որովհտև դրանք նույնպես բնական են, դու ուղղակի ընտրի քեզ հոգեհարազատը: Հիշի այլ տեսակի սեռական կողմնորոշումների հանդեպ անհանդուրժողականությունը սխալ է և դա բալես կոնսերվանտ մտածելակերպի ու կարծրացած ստերիոտիպերի արդյունք է
    : »
    Ոչ: Շատ ծայրահեղական եք մտածում: Եթե նույն ձեր մտածելակերպով ձեր երեխային դաստիարակեք, նա է՛լ ավելի ծայրահեղական կմտածի:
    Գրքեր կարդացեք: Ամեն երեխա յուրովի է հասկանում: Այդ գրքերը Ձեզ ուղղություն կտան՝ ինչպես վարվել, բայց Դուք պետք է նաև հաշվի առնեք Ձեր երեխայի ինքնատիպության գործոնը և միաժամանակ նաև անհատական մոտենաք այդ հարցին:

    Երեխան պետք է իր սեռական հասունացման տարիքի ընթացքում աստիճանաբար հասկանա՝ ինչ է մարդը, ինչ է սեռական գործոնը: Ո՞րն է տարբերությունը տղայի և աղջկա: Ինչպե՞ս է մարդը լույս աշխարհ գալիս: Ի՞նչ է սեռական հարաբերությունը:
    Տղա երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր աղջիկ պատկերացնելով: Տղան միշտ պետք է հպարտ լինի իր՝ տղա լինելու փաստով:
    Աղջիկ երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր՝ տղա պատկերացնելով: Նա էլ իր հերթին պետք է հպարտ լինի իր՝ աղջիկ լինելու փաստով:

    Ուշադրությամբ կարդացեք և ճիշտ հասկացեք
    1) Ոչ ոք ձեզ չի ասում դաստիարակություն տալ՝ սխալը հերքելու մեթոդով: Պետք է գործել ճիշտը բացատրելու մեթոդով, իսկ եթե ճիշտը ճիշտ բացատրվի, սխալ տարբերակը տրամաբանորեն ինքը՝ երեխան, կհերքի արդեն: Պարտադի՞ր է ձեզ ասել՝ անձրևը սպիտակ փաթիլներովը չի, ձյունն էլ կաթիլներովը չի: Դա ճի՞շտ է: Եթե ես ասեմ անձրևը կաթիլներով է, իսկ ձյունը՝ փաթիլներով, այդ ժամանակ, կարծում եմ, փաթիլներով անձրև տեսնելիս ինքներդ կհասկանաք որ դա ձեզ համար նորմալը չէ:

    Բայց պետք է դաստիարակել: Եվ շատ լուրջ վերաբերվել այդ հարցին: Ոչ թե ասել՝ «իսկ կարող ա՞ մենք ուրիշ ձև ենք անում, մենք էլ ենք տենց անում»: Ոչ դուք ոչ թե ուրիշ ձև եք անում, այլ չեք անում, կամ լիարժեք չեք անում:
    Երեխան էլ «ստիպված» այլ տեղեկատվական աղբյուրներ է «փնտրտում»՝ ճիշտ կամ սխալ, որն էլ կիսվելով ընկերների հետ, տալիս նույն սխալ կամ ճիշտ ինֆորմացիան և նրանցից ստանում լրացուցիչ ճիշտ կամ սխալ ինֆորմացիա:

    2) Ոչ ոք չի ասում քարոզել երեխային որ անհանդուրժողական լինի կամ այլն: Ես ասում եմ մի սերմանեք ոչ մի տեսակի ատելություն կամ վախ երեխայի հոգեբանության մեջ: Եթե դուք նրան «մարդասպան» (կամ ավելի ճիշտ՝ ասոցիալ) «չսարքեք»՝ ատելություն սերմանելով, նրա մեջ ինքնըստինքյան սոցիալ մտածելակերպ կձևավորվի: Կանխեք վախի ու ատելության ձևավորումը նրա գաղափարներում: Այլապես կարող է շատ վտանգավոր հոգեբանություն ձևավորվել նրա մեջ և եթե երեխայի կողքին անընդհատ ասեք «սրանց վառել ա պետք», «հըլը նայի էս տականքներին» և այլն, մի օր նա կուզենա նրանց վնաս հասցնել: Շատ հնարավոր է հասցնի, բայց նաև շատ հնարավոր է որ իրեն հասցնեն՝ նրանից՝ որպես գազանից պաշտպանվելու համար և այդ երկու դեպքում էլ չասեք «վայ, քոռանամ ես», այլ կասեք «ես եմ մեղավոր» կամ պարզապես քոռացեք առանց բառերի: Բայց եթե ատելություն չսերմանեք, նա կունենա իր ճիշտ դաստիարակված «ես»-ը՝ միաժամանակ չվախենալով իրենից տարբերվողներից և մարդավարի մարդկային հասարակական հարաբերություններում մարդկանց հետ շփվի որպես մարդկանց հետ: Տարբերի՝ ում հետ սեռական, իսկ ում հետ հասարակական հարաբերության հարթությամբ է շփվում: Ինչն է իրեն վերաբերում, իսկ ինչը՝ ոչ:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 16.04.2009, 14:36:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.04.2009), Kita (16.04.2009), Rhayader (19.04.2009), Sona_Yar (17.04.2009), Լավ ոստիկան (16.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •