User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, բա էլ ինչի՞ մասին ա խոսքը։ Կներես էլի, ոչ մի բան էլ հաճելի չի, երբ աչքդ են խցկում, նույնն էլ անձամբ ինձ տհաճ ա, երբ որոշ կոմպլեքսավորված դեմքեր սկսում են ստեղ ընդեղ հպարտանալ, որ այս կամ այն ծտին դոմփել են կամ, որ ինքը շատ փող ունի, կամ որ ինքը սենց պապա ունի և այլն և այլն։ Նույնն էլ սա: Մեռնեմ թե հասկանում եմ, թե ինչի շուրջ ա վեճը
    Տհաճ ա +1 : Խոսքը էն մասին ա, որ էդ ամբողջ «աչքմտցնոցին» վերացվի: Շատերը էստեղ պնդում են, որ բացեիբաց հոմոսեքսուալ հարաբերությունները նորմալ են: Ինձ համար դա զզվելի ու անընդունելի ա, տհաճ ա: Ցանկացած պաշտպանություն հանգում ա նրան, որ թույլ տրվի ու ընդունվի հոմոսեքսուալների՝ ազատ ցույց տալը իրենց կողմնորոշումը ու դրա պատճառով եթե ոչ հպարտանալ, ապա գոնե վատ չզգալը: Ինձ համար էդ անընդունելի ա, ես դա նորմալ չեմ համարում, վատ բան եմ համարում, չեմ կարող հասկանալ, երբ դա գովում ու պաշտպանում են: Վերևում գրել եմ, թե գիտակցական մակարդակում ինչու եմ դեմ դրան. դա ավելի շուտ փորձ էր՝ ինքս իմ աչքում արդարացնելու ու պատճառաբանելու հոմոսեքսուալների նկատմամբ ունեցածս բնազդային, ենթագիտակցական, չգիտեմ՝ ինչ ուզում եք ասեք, նողկանքը: Ու ի վերջո, եթե պաշտպանում են ոմանց՝ նույն սեռի մարդկանց հետ քնելու իրավունքը, ինչու՞ չպիտի պաշտպանվի ոմանց՝ նույն սեռի մարդկանց հետ քնող մարդկանցից զզվելու իրավունքը:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.06.2010), Սամվել (15.04.2009)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տհաճ ա +1 : Խոսքը էն մասին ա, որ էդ ամբողջ «աչքմտցնոցին» վերացվի: Շատերը էստեղ պնդում են, որ բացեիբաց հոմոսեքսուալ հարաբերությունները նորմալ են: Ինձ համար դա զզվելի ու անընդունելի ա, տհաճ ա: Ցանկացած պաշտպանություն հանգում ա նրան, որ թույլ տրվի ու ընդունվի հոմոսեքսուալների՝ ազատ ցույց տալը իրենց կողմնորոշումը ու դրա պատճառով եթե ոչ հպարտանալ, ապա գոնե վատ չզգալը: Ինձ համար էդ անընդունելի ա, ես դա նորմալ չեմ համարում, վատ բան եմ համարում, չեմ կարող հասկանալ, երբ դա գովում ու պաշտպանում են: Վերևում գրել եմ, թե գիտակցական մակարդակում ինչու եմ դեմ դրան. դա ավելի շուտ փորձ էր՝ ինքս իմ աչքում արդարացնելու ու պատճառաբանելու հոմոսեքսուալների նկատմամբ ունեցածս բնազդային, ենթագիտակցական, չգիտեմ՝ ինչ ուզում եք ասեք, նողկանքը: Ու ի վերջո, եթե պաշտպանում են ոմանց՝ նույն սեռի մարդկանց հետ քնելու իրավունքը, ինչու՞ չպիտի պաշտպանվի ոմանց՝ նույն սեռի մարդկանց հետ քնող մարդկանցից զզվելու իրավունքը:
    Լրիվ հասկանում եմ քեզ: Բայց օրինակ ինձ համար փողոցում համբուրվող տղան ու աղջիկը նույնքան տհաճ են, որքան փողոցում համբուրվող երկու աղջիկը կամ երկու տղան: Նույնիսկ ավելի շատ, էն պարզ պատճառով, որ երկու տղա կամ աղջիկ փողոցում համբուրվող չեմ տեսել, իսկ այ տղա ու աղջիկ ոչ միայն համբուրվող, լպստող, զասվող ու նույնիսկ սեքսով զբաղվող տեսել եմ ու դա հեճ հաճելի չի, նույնիսկ եթե մենակ ես քայլում, էլ ուր մնաց որևէ մեկի հետ: Դա մտածելակերպ ա, դաստիրակություն ա, մենթալիտետա: Բայց սա չի ամբողջ հարցը:
    Գլխավոր ու կարևոր հարցը էնա, որ ոչ մեկին չպիտի չի վերաբերվում թե մյուսը անկողնում ինչ ա անում, եթե դա արվում ա այդ անկողնում գտնվող(ներ)ի փոխադարձ ցանկությամբ ու համաձայնությամբ: Նույն ձևով, ինչ ձևով ասենք ամուսինները իրար օռալ հաճույք պատճառո՞ւմ են, թե՞ ոչ, չնայած նրան, որ դա հայ հասարակության, հիմնականում տղամարդկանց կողմից մեծամասամբ չի ընդունվում:
    Իսկ ինչ վերաբերում ա «աչք խցկելուն», ապա հոմոսեքսուալները «աչք խցկելու» բան առանձնապես չունեն էլ: Նրանք արտաքնապես սովորական մարդկանց պես են, սովորական մարդկանց պահվածքով ու իմ տրված հարցի նպատակը պարզելն էր, արդյո՞ք գիտակցում են հոմոսեքսուալներին վառել, սպանել, գնդակահարել, քարկոծել (անհրաժեշտը ընդգծել) ցանկացողները, որ նրանց շրջապատում նույնպես կան հոմոսեքսուալներ ու չի բացառվում, որ մոտ շրջապատում էլ կարող են լինել:
    Էսքան բան: Իրականում թեման բավականին ծեծված ա, ակումբում շատ ա քննարկվել, կարող եմ նույնիսկ լինկերը գտնել-դնել: Ոնց անցած անգամները ոչ մի ընդհանուր հայտարար չի եղել, տենց էլ հիմա չի լինելու:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hay_XY (13.04.2009), Kita (13.04.2009), Աթեիստ (13.04.2009)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, դու վախենո՞ւմ ես վառվել, թռչվել, ընկնել բարձրությունից ու հոմոսեքսուալ դառնալուց... Վ պրինցիպե հա, հոմոֆոբ բառը ֆոբիա բառն էլա պարունակում... Բայց ինչ հետաքրքիր ա: Վաղուց էս թեմաներով գրականություն չեմ կարդացել, գնամ նայեմ ինտերնետում ինչ կա չկա:
    : Չէ, ասածս էն ա, որ ոչ թե վախենում ես տենց լինելուց, այլ խուսափում ու ընկրկում ես դրանից, ու էդ նորմալ ա:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ հասկանում եմ քեզ: Բայց օրինակ ինձ համար փողոցում համբուրվող տղան ու աղջիկը նույնքան տհաճ են, որքան փողոցում համբուրվող երկու աղջիկը կամ երկու տղան: Նույնիսկ ավելի շատ, էն պարզ պատճառով, որ երկու տղա կամ աղջիկ փողոցում համբուրվող չեմ տեսել, իսկ այ տղա ու աղջիկ ոչ միայն համբուրվող, լպստող, զասվող ու նույնիսկ սեքսով զբաղվող տեսել եմ ու դա հեճ հաճելի չի, նույնիսկ եթե մենակ ես քայլում, էլ ուր մնաց որևէ մեկի հետ: Դա մտածելակերպ ա, դաստիրակություն ա, մենթալիտետա: Բայց սա չի ամբողջ հարցը: Գլխավոր ու կարևոր հարցը էնա, որ ոչ մեկին չպիտի չի վերաբերվում թե մյուսը անկողնում ինչ ա անում, եթե դա արվում ա այդ անկողնում գտնվող(ներ)ի փոխադարձ ցանկությամբ ու համաձայնությամբ: Նույն ձևով, ինչ ձևով ասենք ամուսինները իրար օռալ հաճույք պատճառո՞ւմ են, թե՞ ոչ, չնայած նրան, որ դա հայ հասարակության, հիմնականում տղամարդկանց կողմից մեծամասամբ չի ընդունվում: Իսկ ինչ վերաբերում ա «աչք խցկելուն», ապա հոմոսեքսուալները «աչք խցկելու» բան առանձնապես չունեն էլ: Նրանք արտաքնապես սովորական մարդկանց պես են, սովորական մարդկանց պահվածքով ու իմ տրված հարցի նպատակը պարզելն էր, արդյո՞ք գիտակցում են հոմոսեքսուալներին վառել, սպանել, գնդակահարել, քարկոծել (անհրաժեշտը ընդգծել) ցանկացողները, որ նրանց շրջապատում նույնպես կան հոմոսեքսուալներ ու չի բացառվում, որ մոտ շրջապատում էլ կարող են լինել: Էսքան բան: Իրականում թեման բավականին ծեծված ա, ակումբում շատ ա քննարկվել, կարող եմ նույնիսկ լինկերը գտնել-դնել: Ոնց անցած անգամները ոչ մի ընդհանուր հայտարար չի եղել, տենց էլ հիմա չի լինելու:
    Հասկացանք իրար : Ինձ համար ընդհանրապես ցանկացած ցուցադրական-ափաշքյարա բան զզվելի ա: Ձևականություններ են դրանք սաղ, իսկ ես ձևական ու չափազանցված բաներ չեմ սիրում: Թեման ուղղակի էն մասին ա, թե պետք ա արդյոք, որ էդ հարաբերությունները թաքուն ու արգելված մնան, թե չէ: Ես ասում եմ՝ հա, պետք ա: Իսկ ուրիշի անկողինը քննարկելը ինձ համար էլ ա անդուր (ուզում եմ հավատամ, որ եթե ես քիթս չեմ խոթում ինչ-որ մեկի անձնական կյանքի մեջ, ինչ-որ ուրիշ մեկն էլ իր քիթը իմ կյանքի մեջ չի խոթի). էլի ասեմ, որ թքած ունեմ, թե մարդը մեկուսի՝ առանձնացած վախտ ինչ ա անում, եթե էդ ամենը իրա հասարակական կյանքի ու իրան շրջապատողների վրա ոչ մի ազդեցություն չունի: Բայց ստեղ փորձում են ստիպել ընդունել, որ էդ ազդեցությունը, ցույց տալը, աչք մտցնելը նորմալ ա ու տենց էլ պիտի լինի. պաշտպանել, բան-ման: Եթե մարդ էդ հակումը ցույց չտա, պաշտպանվելու կարիք էլ չի ունենա: «արտաքնապես սովորական մարդկանց պես, սովորական մարդկանց պահվածքով» հոմոների դեմ ոչ մի բան չունեմ, որովհետև նույնիսկ չեմ էլ իմանա, որ նրանք հոմո են:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hay_XY (13.04.2009), Kita (13.04.2009), Սամվել (15.04.2009)

  7. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացանք իրար : Ինձ համար ընդհանրապես ցանկացած ցուցադրական-ափաշքյարա բան զզվելի ա: Ձևականություններ են դրանք սաղ, իսկ ես ձևական ու չափազանցված բաներ չեմ սիրում: Թեման ուղղակի էն մասին ա, թե պետք ա արդյոք, որ էդ հարաբերությունները թաքուն ու արգելված մնան, թե չէ: Ես ասում եմ՝ հա, պետք ա: Իսկ ուրիշի անկողինը քննարկելը ինձ համար էլ ա անդուր (ուզում եմ հավատամ, որ եթե ես քիթս չեմ խոթում ինչ-որ մեկի անձնական կյանքի մեջ, ինչ-որ ուրիշ մեկն էլ իր քիթը իմ կյանքի մեջ չի խոթի). էլի ասեմ, որ թքած ունեմ, թե մարդը մեկուսի՝ առանձնացած վախտ ինչ ա անում, եթե էդ ամենը իրա հասարակական կյանքի ու իրան շրջապատողների վրա ոչ մի ազդեցություն չունի: Բայց ստեղ փորձում են ստիպել ընդունել, որ էդ ազդեցությունը, ցույց տալը, աչք մտցնելը նորմալ ա ու տենց էլ պիտի լինի. պաշտպանել, բան-ման: Եթե մարդ էդ հակումը ցույց չտա, պաշտպանվելու կարիք էլ չի ունենա: «արտաքնապես սովորական մարդկանց պես, սովորական մարդկանց պահվածքով» հոմոների դեմ ոչ մի բան չունեմ, որովհետև նույնիսկ չեմ էլ իմանա, որ նրանք հոմո են:
    Ըհը, այնպես-ինչպես մեծ մասն ա զբաղվում ձեռնաշարժությամբ, բայց մենակով, առանձին ու դա որևէ մեկի հետ հիմնականում չի քննարկվում: Լրիվ հասկացանք իրար:
    Անցնում ենք հաջորդ էտապին: Ի դեպ վերջին:
    Քանի-որ եկել ենք համաձայնության, որ հոմոսեքսուալներ շրջապատում կան, բայց սուս ու փուս են, ապա դա կարող է լինել ցանկացած մարդ շրջապատից: Ի դեպ, նույնիսկ ամուսնացած: Հիմա, ենթադրում եմ, որ ինչպես և մարդկանց մեծ մասը, ունես ընկերներ կամ գոնե մեկ ընկեր, որին պատմում ես քո կյանքից որոշ բաներ, խորհուրդներ հարցնում, ձուկ բռնում, որսի գնում և այլն և այլն: Ենթադրենք (զուտ ենթադրում ենք, որևէ մեկին վիրավորելու փորձ ու մտադրություն չկա), այդ ընկերներիցդ մեկը մի օր ասեց, որ ինքը հոմոսեքսուալ ա՝ ցանկանալով հետդ անկեղծ լինել կամ պարզապես շփվելու կարիք ունի: Ի՞նչ կանես:

  8. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրենք (զուտ ենթադրում ենք, որևէ մեկին վիրավորելու փորձ ու մտադրություն չկա), այդ ընկերներիցդ մեկը մի օր ասեց, որ ինքը հոմոսեքսուալ ա՝ ցանկանալով հետդ անկեղծ լինել կամ պարզապես շփվելու կարիք ունի: Ի՞նչ կանես:
    Չեմ պատկերացնում՝ ինչ կանեմ, ճիշտն ասած: Կախված ա նրանից, թե ինչքա՞ն մոտ ընկեր ա: Գիտե՞ս, կարծում եմ, որ ամենամտերիմ ընկերս ուղղակի չի կարող լինել, որովհետև մարդը հենց նրանով ա մտերիմ ու մոտ, որ իրան լրիվ ճանաչում ես ու վաղուց, ու ինքն էլ քեզ ա ճանաչում: Իսկ եթե ոչ էնքան մտերիմ մարդ ա... Դժվար ա ասել, համենայն դեպս՝ հաստատ էլ էն նույն հարաբերությունները չեն լինի: Կսկսեմ խուսափել՝ հաստատ: Անկախ ինձնից կմտածեմ, որ ուրիշ աչքով ա նայում կամ դրա համար ա հետս ընկերություն արել: Եթե կասկածներս հաստատվեն՝ ուրիշ միջոցների կդիմեմ: Ինձ համար էդ ահավոր վիրավորական ա:

    Ինձ համար «ընկեր» հասկացությունը մի քիչ ուրիշ իմաստ ունի. ընկեր լինում են մեկ-երկու հոգի, մնացածը ծանոթներ են՝ տարբեր աստիճանի մտերմությամբ: Դրա համար ա դժվար պատկերացնելը:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.06.2010), Yellow Raven (13.04.2009), Սամվել (15.04.2009)

  10. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ս, կարծում եմ, որ ամենամտերիմ ընկերս ուղղակի չի կարող լինել, որովհետև մարդը հենց նրանով ա մտերիմ ու մոտ, որ իրան լրիվ ճանաչում ես ու վաղուց, ու ինքն էլ քեզ ա ճանաչում:
    Մի ժամանակ ես էլ էի սենց մտածում... Բայց մարդկանց մեծ մասը մի քանի կյանք ա ապրում մի կյանքի ընթացքում: Ու ոչ միայն հոմոսեքսուալները: Ընդհանրապես բոլորը:
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար ա ասել, համենայն դեպս՝ հաստատ էլ էն նույն հարաբերությունները չեն լինի: Կսկսեմ խուսափել՝ հաստատ: Անկախ ինձնից կմտածեմ, որ ուրիշ աչքով ա նայում կամ դրա համար ա հետս ընկերություն արել:
    Սա էլ ա անցողիկ, քանի որ հետո
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կասկածներս հաստատվեն՝ ուրիշ միջոցների կդիմեմ:
    Չի հաստատվում, քանի որ եթե ինչ-որ տենց բան լիներ, ինքը քեզ հաստատ չէր ասի:
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար էդ ահավոր վիրավորական ա:
    Ավելի՞ շատ քան սուտը, կեղծավորությունը:
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար «ընկեր» հասկացությունը մի քիչ ուրիշ իմաստ ունի. ընկեր լինում են մեկ-երկու հոգի, մնացածը ծանոթներ են՝ տարբեր աստիճանի մտերմությամբ: Դրա համար ա դժվար պատկերացնելը:
    Բոլորիս համար էլ ընկերը «ուրիշ» իմաստ ունի:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 13.04.2009, 17:24:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (13.04.2009)

  12. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ պատկերացնում՝ ինչ կանեմ, ճիշտն ասած...
    Կարծում եմ՝ սա ավելի հստակ պատասխան է:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախված ա նրանից, թե ինչքա՞ն մոտ ընկեր ա: Գիտե՞ս, կարծում եմ, որ ամենամտերիմ ընկերս ուղղակի չի կարող լինել, որովհետև մարդը հենց նրանով ա մտերիմ ու մոտ, որ իրան լրիվ ճանաչում ես ու վաղուց, ու ինքն էլ քեզ ա ճանաչում: Իսկ եթե ոչ էնքան մտերիմ մարդ ա... Դժվար ա ասել, համենայն դեպս՝ հաստատ էլ էն նույն հարաբերությունները չեն լինի: Կսկսեմ խուսափել՝ հաստատ...
    Ես արդեն այս մասին խոսել եմ, ևս մեկ անգամ կգրեմ՝ մարդն ունի երկու «կյանք»՝ հասարակական և սեռական: Քո ընկերոջ կամ իմ ընկերոջ սեռական կյանքը քեզ կամ ինձ չի վերաբերվում: Չէ՞ որ քիչ առաջ ինքդ էիր դա հավաստում, Հայկ:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկախ ինձնից կմտածեմ, որ ուրիշ աչքով ա նայում կամ դրա համար ա հետս ընկերություն արել: Եթե կասկածներս հաստատվեն՝ ուրիշ միջոցների կդիմեմ: Ինձ համար էդ ահավոր վիրավորական ա:
    Դա արդեն իսկ քո ներքին «վախն» է՝ ֆոբիան: Այսինքն՝ նույնիսկ եթե նա փաստացի «ուրիշ աչքով» քեզ չնայի, այլ եթե դու պարզապես այդպես մտածես, դա արդեն հերիք կլինի, որ ֆոբիա առաջանա քեզ մեջ: Աշխատիր դրա վրա: Վախն (ֆոբիան) այդ դեպքում ավելորդ է: Կամ մի էլ մտածիր դրա մասին, որովհետև նման իրավիճակում չես:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար «ընկեր» հասկացությունը մի քիչ ուրիշ իմաստ ունի. ընկեր լինում են մեկ-երկու հոգի, մնացածը ծանոթներ են՝ տարբեր աստիճանի մտերմությամբ: Դրա համար ա դժվար պատկերացնելը:
    Համամիտ եմ. դա ուրիշ հարց է:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 13.04.2009, 17:37: Պատճառ: ուղղում

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (13.04.2009)

  14. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Հարցը մենակ հոմոսեքսուալիսների մեջ չէ... չի հետաքրքրում ինձ ընդհանրապես, դառնում են, թե լինում են /չնայած` համոզվեծ եմ, որ բնությունն էլ է մեկ մեկ չար կատակներ անում... /
    լավ, ինչևէ...

    Հարցը նրանում է, որ ՀԱՅԵՐԸ շաաաաաաա~տ շատ են սիրում իրենց ՆԵԾ քթերը խոթել ուրիշի անձնական կյանք:

    ՀԱՅԵՐԻ ուշքը գնում է մեկնումեկին անուն կպցնել, ու կապ չունի, հիմքը ինչը կլինի` հոմոսեքսուալիզմը, իմպոտենցիան, թե նոր սանրվածքը:
    Հասարակ օրինակ. երբ անցնում ես փողոցով մարդիկ քեզ ուսումնասիրում են:
    Ընդ որում, երկու դեպքերում` երբ հագած ես լինում գեղեցիկ մի բան, եւ երբ հագած ես լինում արտասովոր մի բան:

    Կոնկրետ իմ դեպքում դա հարմրավետ հագուստն է, ու ասեմ, որ ահհհհհհհհավոր տհաճ է, երբ երբեմն վատ տրամադրություն եմ ունենում, ինչ-որ մի պատահական շոր հագոնում դուրս եմ գալիս, այնպես են նայում, կարծես ասեն` "էս ինչ ա հագել, չի էլ ամաչում": Ում ինչ գործն է ինչ եմ հագել... ում ինչ գործն է, մարդ ինչ օրիենտացիա ունի !!!!!!!!!!!!!!!!!!!!!! Քանի ոչ ոք ոչ ոքչ չի խանգարում, ինչ գործ ունեք գնահատել, կամ քննադատել...

    Ու այսպես բոլոր հարցերում...
    Երբ է հայ ազգը հասկանալու. ուրիշի խնդիրները` ուրիշի խնդիրներն են: Քիէթներդ խոթեք ձեր տան մեջ ու մտածեք ձեր պռոբլեմների մասին
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    փորձում են ստիպել ընդունել, որ էդ ազդեցությունը, ցույց տալը, աչք մտցնելը նորմալ ա
    Հետաքրքիր է, թե ու՞մ գրառման մեջ ես հանդիպել ցուցադրական համասեռամոլությունը նորմալ համարող արտահայտության:

    Նույնիսկ համասեռամոլների իրավունքների պաշտպաններին դժվար թե դուր գա այգում զասվող զույգը` անկախ սեռից:
    Բայց եթե ես ազատ արտահայտվում եմ իմ սիրո մասին, ի՞նչու պետք է մեկ ուրիշը ստիպված լինի թաքցնել:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (13.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •