Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Հրաշալի միտք էր: Ես էլ չեմ կարծում, բայց արի ու տես, որ կան հոմոսեքսուալներ նաև հայ հասարակության մեջ: Անընդհատ խոսում ես մարդկանց մասին, որոնք բանակում, բանտում բռնաբարվել են հետերոսեքսուալ սրիկաների կողմից և դրանց անվանում ես հոմոսեքսուալ:
Արթուր ջան,
1. մասնագետները սկզբում /ինչ-որ հիմք ունենալով/ համարել են համասեռամոլությունը հոգեկան խանգարման տեսակ:
2. հետո որոշել են, որ այն հոգեխանգարմունք չէ: Ինչի՞ հիման վրա՝ պր-ն այսինչի հետազոտությունների:
3. Պարոն այսինչի հետազոտությունները հիմնվում համասեռականությունը հոգեխանգարմունքի կատեգորիայից հանում են՝ նորմալ համարելով դա որոշակի հասարակությունում, որը, ըստ նրա ներկայացնում է ողջ հասարակությունը /ԱՄՆ-ի/:
4. Քննադատները նշում են, որ այդ հասարակությունը մեծամասնությամբ կազմված է բանտարկյալներից, կրիմինալ տարրերից, և այլն:

Ուստի, կամ պետք է ընդունել, որ ԱՄՆ հասարակությունը իրոք ներկայացվում է բանտային հասարակությամբ, և նրա նկատմամբ կիրառելի են հետազոտության եզրակացությունները, կամ պետք է ասել, որ ընտրված հասարակությունը /խումբը/ չի ներկայացնում ԱՄՆ հասարակությունը, հետևաբար նրա արդյունքների հիման վրա չի կարելի հենվել՝ տվյալ երևույթի հոգեկան խանգարման տեսակ լինել-չլինելը պարզելիս: Ասածս դա էր:

Եթե մարդ հոմոսեքսուալ չի, նրան 1000 անգամ էլ բռնաբարես հոմոսեքսուալ չի դառնա:
Դու այս հարցը հետազոտե՞լ ես: Կարո՞ղ ես որևէ վիճակագրությամբ կամ մասնագիտական կարծիքով հաստատել, որ.
1. համասեռամոլների աննշան մասն է միայն երբևէ ենթարկվել բռնաբարման:
2. նույն սեռի ներկայացուցչի կողմից բռնաբարվածների աննշան մասն է միայն դրսևորել համասեռական հատկություններ:

Քո գրառումներում նկատել եմ, որ փորձ է արվում նույնացնել հոմոսեքսուալությունն ու տարբեր սեռական բռնարարություններն ու պեդոֆիլիան:
Նույնականացնել չեմ ցանկանում, իսկ դրանց կապը պնդում են որոշ մասնագետներ:

Դրանք խիստ տարբեր երևույթներ են, իրար հետ որևէ կապ չունեցող:
Հիմնավորո՞ւմը /հո մենակ ես չեմ ինտերնետով գիտական հոդվածներ ման գալու, մի քիչ էլ դու փորփրիր, մեզ տեղեկացրու/