Առարկությունն ընդունված է, ars83: Նարկտակարանային գրառմամբ չհամոզեցիր, բայց հինկտակարանայիններից ոմանք էապես անդրադառում էին հարցին: Իհարե ոչ մի առարկություն չունեմ, մնում է միայն ներողություն խնդրեմ ընթերցոից թյուր և չճշտված տեղեկություն հաղորդելու համար: Այո, հին կտակարանում կան համասեռամոլությունն արգելող տողեր:
Քանզի ես չեմ ընդունում մարդ արարածի կողմից Աստծո անունից հրապարակված (և այդպիսով նախ խախտած նրա հեղինակային իրավունքները և հետո նրա բարի անունն անտեղի հոլոված) որևէ գիրք, թե այդ տողերը, թե մնացած բոլորը ինձ համար հավասարազոր են ցանկացած այլ հեղինակի տողերի հետ: Դրանցում կարող է լինել իմաստություն և կարող է չլինել: Ինչպես նաև դրանք կարող են ակտուալ լինել գրված ժամանակներում, և հնացած այժմ:
Ուղերձ բոլոր հավատացյալներին` «Մինչ դուք ապրում էիք սուրբ գրքի բոլոր կանոններով ու հավատքով, ո՞վ էր ապրում ձեր կյանքով...»
Առաջարկում եմ մուլտֆիլն նկարահանել` «Բոլոր հոլանդացիներն ընկնում եմ դժոխք»
Ես չեմ ասում, թե ի սկզբանե տղամարդը տղամարդու համար է ստեղծվել: Այլապես երկու տղամարդ բարեհաջող կբեղմնավորվեին: Այդպես չէ ու ոչ մի առարկում չունեմ: Այո, դա լիարժեք զույգ չի կարող լինել (կարծում եմ այդ հարցի մեջ չարժե խորանալ, որպեսզի խուսափենք հիմար մեկնաբանութնուններից` հազար տեսակ մարդիկ կան): Հասկացար ինչ ի նկատի ունեմ:
Բայց և այնպես միջազգային հասարակության կողմից ճիգեր են անում ոչ թե երկու տղամարդուն վերջապես ստիպելու բեղմնավորվել իրար հետ, այլ ինչ-ինչ զգացումներ ազատ տածել միմիանց հանդեպ: Չէ որ դա ոչ ոք չի կարող արգելել:՛ Քանի պատարագ ուզում է թող մատուցի Հռոմի պապը, սերը կմնա սեր, ցանկությունը ցանկություն: Առ այսօր պատարագը ոչ մեկի լիբիդոյի վրա ուղղակի ազդեցություն չի ունեցելՈչ էլ ամեն տեսակ գրքերն ու հասարակական կարծիքը: Ազգովի մեջտեղից ճղվենք էլ չենք կարող պայքարել երևույթի վերացման դեպ:
Ուրեմն էլ ինչ կարիք կա փաստարկներ բերել մի բանի դեմ, որ այսպես թե այնպես ընդունվելու է: Ընդունվելու է հումանիստական նկատառումներից ելնելով: Քանի որ մարդը վաղուց դադարել է վայրենի լինել, մարդը սկսել է հարգել իրեն և իր կյանքը: Նա հասկացել է, որ իր համար է ապրում, ոչ թե Վալոդի ու Սաքոյի սեռական ակտերի վերաբերյալ հատուկ ռեպորտաժներ նկարահանելու: Ժամանակակից մարդը քիչ-քիչ գալիս է այն համոզմանը, որ պիտի ապրի ու թողնի որ ապրեն ուրիշները: Բազմաթիվ երկրներում համասեռամոլությունն ընդունվել է և կընդունվի նաև Հայաստանում: Ուրեմն ճի՞շտ է արդյոք բարձրագոչ հայտարարություններ անել, թե չենք ընդուներու ու տեր չկանգնել սեփական խոսքերին, ճիշտ է ասել, թե սուրբ գիրքը չի ընդունում և տպավորություն թողնել, թե պետությունը թքած ունի իր եկեղեցու վրա...
Վաղը մյուս օրն ինչ են անելու նույն քահանաները: Ասելու են մենք չէինք ուզում, բայց շան տեղ դնող չկար, թե հիմար ժպիտը դեմքներին նույն բառերն են կրկնելու «Աստծո ստեղծածը մարդը չի կարող վերացնել...»:
Ես քո պատասխանին կսպասեմ ars83
Հարգանքներով` «Արվամոլներ առանց սահմանի» ՀԿ-ի տնօրեն:
Էջանիշներ