User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Թաքուն կյանք, հասարակական սարսափ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն մասնագետ թող իր գործով զբաղվի:
    Իսկ ծնողը թող կատարի իր պարտականությունը՝ ճիշտ ժամանակին ճիշտ սեռական դաստիարակություն տա իր երեխային և ամեն ինչ լավ կլինի:
    Hay_XY ջան հիմա էտ ճիշտ սեռական դաստիարակությունը որնա՞ համարվում:
    Երևի այսպե՞ս
    «-Տղա ջան դու արդեն հասունանում ես ու ժամանակնա որ դու իմանաս. նայի բալես կան շատ տարբեր սեռական հարաբերություններ ..., պարտադիր չի որ դու ասենք հակառակ սեռի ընտրես էտի չի էլի միակ ճիշտ ձևը. կան ......... ,կան նաև..... Ես քեզ այդ ամենի մասին կարող եմ գրականություն տրամադրել, որ դու մանրամասն ուսումնասիրես: Դու կարող ես նաև տեստ լրացնես որպեսզի ճշտես քեզ համապատասխան սեռական կողմնորոշումը:
    Ուրեմն բալես իմացի երբեք չարհամարես նման երևույթյները որովհտև դրանք նույնպես բնական են, դու ուղղակի ընտրի քեզ հոգեհարազատը: Հիշի այլ տեսակի սեռական կողմնորոշումների հանդեպ անհանդուրժողականությունը սխալ է և դա բալես կոնսերվանտ մտածելակերպի ու կարծրացած ստերիոտիպերի արդյունք է
    : »
    Love has an enemy, but it is already defeated!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.06.2010), Surveyr (16.04.2009)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Hay_XY ջան հիմա էտ ճիշտ սեռական դաստիարակությունը որնա՞ համարվում:
    Երևի այսպե՞ս
    «-Տղա ջան դու արդեն հասունանում ես ու ժամանակնա որ դու իմանաս. նայի բալես կան շատ տարբեր սեռական հարաբերություններ ..., պարտադիր չի որ դու ասենք հակառակ սեռի ընտրես էտի չի էլի միակ ճիշտ ձևը. կան ......... ,կան նաև..... Ես քեզ այդ ամենի մասին կարող եմ գրականություն տրամադրել, որ դու մանրամասն ուսումնասիրես: Դու կարող ես նաև տեստ լրացնես որպեսզի ճշտես քեզ համապատասխան սեռական կողմնորոշումը:
    Ուրեմն բալես իմացի երբեք չարհամարես նման երևույթյները որովհտև դրանք նույնպես բնական են, դու ուղղակի ընտրի քեզ հոգեհարազատը: Հիշի այլ տեսակի սեռական կողմնորոշումների հանդեպ անհանդուրժողականությունը սխալ է և դա բալես կոնսերվանտ մտածելակերպի ու կարծրացած ստերիոտիպերի արդյունք է
    : »
    Ոչ: Շատ ծայրահեղական եք մտածում: Եթե նույն ձեր մտածելակերպով ձեր երեխային դաստիարակեք, նա է՛լ ավելի ծայրահեղական կմտածի:
    Գրքեր կարդացեք: Ամեն երեխա յուրովի է հասկանում: Այդ գրքերը Ձեզ ուղղություն կտան՝ ինչպես վարվել, բայց Դուք պետք է նաև հաշվի առնեք Ձեր երեխայի ինքնատիպության գործոնը և միաժամանակ նաև անհատական մոտենաք այդ հարցին:

    Երեխան պետք է իր սեռական հասունացման տարիքի ընթացքում աստիճանաբար հասկանա՝ ինչ է մարդը, ինչ է սեռական գործոնը: Ո՞րն է տարբերությունը տղայի և աղջկա: Ինչպե՞ս է մարդը լույս աշխարհ գալիս: Ի՞նչ է սեռական հարաբերությունը:
    Տղա երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր աղջիկ պատկերացնելով: Տղան միշտ պետք է հպարտ լինի իր՝ տղա լինելու փաստով:
    Աղջիկ երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր՝ տղա պատկերացնելով: Նա էլ իր հերթին պետք է հպարտ լինի իր՝ աղջիկ լինելու փաստով:

    Ուշադրությամբ կարդացեք և ճիշտ հասկացեք
    1) Ոչ ոք ձեզ չի ասում դաստիարակություն տալ՝ սխալը հերքելու մեթոդով: Պետք է գործել ճիշտը բացատրելու մեթոդով, իսկ եթե ճիշտը ճիշտ բացատրվի, սխալ տարբերակը տրամաբանորեն ինքը՝ երեխան, կհերքի արդեն: Պարտադի՞ր է ձեզ ասել՝ անձրևը սպիտակ փաթիլներովը չի, ձյունն էլ կաթիլներովը չի: Դա ճի՞շտ է: Եթե ես ասեմ անձրևը կաթիլներով է, իսկ ձյունը՝ փաթիլներով, այդ ժամանակ, կարծում եմ, փաթիլներով անձրև տեսնելիս ինքներդ կհասկանաք որ դա ձեզ համար նորմալը չէ:

    Բայց պետք է դաստիարակել: Եվ շատ լուրջ վերաբերվել այդ հարցին: Ոչ թե ասել՝ «իսկ կարող ա՞ մենք ուրիշ ձև ենք անում, մենք էլ ենք տենց անում»: Ոչ դուք ոչ թե ուրիշ ձև եք անում, այլ չեք անում, կամ լիարժեք չեք անում:
    Երեխան էլ «ստիպված» այլ տեղեկատվական աղբյուրներ է «փնտրտում»՝ ճիշտ կամ սխալ, որն էլ կիսվելով ընկերների հետ, տալիս նույն սխալ կամ ճիշտ ինֆորմացիան և նրանցից ստանում լրացուցիչ ճիշտ կամ սխալ ինֆորմացիա:

    2) Ոչ ոք չի ասում քարոզել երեխային որ անհանդուրժողական լինի կամ այլն: Ես ասում եմ մի սերմանեք ոչ մի տեսակի ատելություն կամ վախ երեխայի հոգեբանության մեջ: Եթե դուք նրան «մարդասպան» (կամ ավելի ճիշտ՝ ասոցիալ) «չսարքեք»՝ ատելություն սերմանելով, նրա մեջ ինքնըստինքյան սոցիալ մտածելակերպ կձևավորվի: Կանխեք վախի ու ատելության ձևավորումը նրա գաղափարներում: Այլապես կարող է շատ վտանգավոր հոգեբանություն ձևավորվել նրա մեջ և եթե երեխայի կողքին անընդհատ ասեք «սրանց վառել ա պետք», «հըլը նայի էս տականքներին» և այլն, մի օր նա կուզենա նրանց վնաս հասցնել: Շատ հնարավոր է հասցնի, բայց նաև շատ հնարավոր է որ իրեն հասցնեն՝ նրանից՝ որպես գազանից պաշտպանվելու համար և այդ երկու դեպքում էլ չասեք «վայ, քոռանամ ես», այլ կասեք «ես եմ մեղավոր» կամ պարզապես քոռացեք առանց բառերի: Բայց եթե ատելություն չսերմանեք, նա կունենա իր ճիշտ դաստիարակված «ես»-ը՝ միաժամանակ չվախենալով իրենից տարբերվողներից և մարդավարի մարդկային հասարակական հարաբերություններում մարդկանց հետ շփվի որպես մարդկանց հետ: Տարբերի՝ ում հետ սեռական, իսկ ում հետ հասարակական հարաբերության հարթությամբ է շփվում: Ինչն է իրեն վերաբերում, իսկ ինչը՝ ոչ:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 16.04.2009, 14:36:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.04.2009), Kita (16.04.2009), Rhayader (19.04.2009), Sona_Yar (17.04.2009), Լավ ոստիկան (16.04.2009)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Հասկացա՞ք:

  6. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Հայրս սպա է, աշխատում է և աշխատել է ռազմական ոլորտում: Ինչու՞ նա իմ մեջ ատելություն չի սերմանել ոչ ոքի հանդեպ: Ինչու՞ նա չի ասել «այ սրանք իմ ձեռքը ընկնեին շան սատակ կտայի», «կգյուլլեի հրապարակավ», «տիկ կանեի», «սրանց կախելն ել քիչ է» և այլն, ինչպես շատերն են մտածում: Դրա փոխարեն դաստիարակություն է տվել: Եվ ես հպարտ եմ և միշտ հպարտ եմ եղել, որ տղա եմ, ճիշտ ժամանակին ճիշտ բացատրություն եմ ստացել պարոն կապիտանից, ով հոգեբան չլինելով, չի զլացել իր ծնողական պարտականությունը կատարել և երբեք ատելություն կամ վախ չի սերմանել իմ հոգեբանության մեջ: Վա՞տ է: Կարծում եմ՝ նույնիսկ գերազանց է: Ես նրանից անչափ շնորհակալ եմ: Մայրս էլ պակաս դեր չի կատարել՝ միշտ սովորեցնելով ինձ՝ ինչպես վերաբերվել աղջիկներին, լինել «ջենթելմեն», դուրս գալ տրանսպորտից և օգնել նրան և բոլոր այլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին իջնել՝ ձեռքից բռնելով օգնելով (սա ընդամենը մի օրինակ որպես), բացատրել է՝ ինչպես վերաբերվեմ աղջկան՝ հաշվի առնելով աղջկա կանացի, նուրբ էությունը:
    Նրան էլ եմ անչափ շնորհակալ:
    Դաստիարակությունը մեծ արվեստ է: Կարդացեք, եթե չգիտեք՝ ինչպես անել: Եվ ամեն ինչ լավ կլինի:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 16.04.2009, 15:04:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (19.04.2009), Աթեիստ (17.04.2009), Լավ ոստիկան (16.04.2009)

  8. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Ներողություն, բայց մի ավելացում էլ պետք է անեմ: Երեխայի հոգեբանության մեջ անհանդուրժողականություն կամ հանդուրժողականություն, ինչպես արդեն ասացի, սերմանելու կարիք չկա: Ատելություն մի սերմանեք, դա բավարար է: Իսկ «չատելու» կամ «չվախենալու» «ճառը» կարդացվում է միայն արդեն իսկ ատելությամբ լցված մեծ մարդկանց և ոչ թե երեխաների համար:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 16.04.2009, 15:20:

  9. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Էս ինչ է, հոմոսեքսուալները նեղու՞մ են արդեն… էս քանի օր է, այս թեման տժժում է, չեմ էլ հասցնում կարդալ… պարդոն։ Իմ կարծիքը հետևյալն է.
    Հոմոսեքսուալիզմը անկասկած շեղում է, լինում է երկու տիպի՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական։ Ֆիզիոլոգիականի վրա գիտնականները գլուխ են ջարդում, բայց աչքիս արդեն էդ գլուխ ջարդողները սաղ գոմիկ են դարձել ու թարկել են, հիմա նրանց ուսումնասիրում են հոգեբանները
    Այս շեղումը նկատվում է նաև կենդանիների մոտ, ես անձամբ նկատել եմ, դրանով եմ պայմանավորում ֆիզիոլոգիականի առկայությունը, համարելով, որ կենդանիների մոտ հոգեբանությունը էդքան էլ զարգացած չի, բանականության նշաններ կենդանիների մոտ դեռ չեմ նկատել։
    Հոգեբանականը առաջանում է տարբեր ցնցումներից ասենք՝ մանկական ժամանակ ստացած շոկային վիճակներից մինչև թերարժեքության խորը բարդույթը, ասենք՝ տղամարդը ուզում է ուժեղ սեռի շինել, դրանով ինքնահաստատվել…
    Հոմոսեքսուալիզմը վարակիչ չի։ Սա շատ կարևոր է։ Հոմոսեքսուալ ակտեր նայելիս, կամ հոմոսեքսուալների հետ շփվելիս նորմալ մարդու մոտ հոմոսեքսուալ դառնալու ցանկություն չի առաջանում։
    Հոմոսեքսուալիզմին վերջ տալու միակ լուծումը առայժմ նրանց հայտնաբերելն ու ֆիզիկապես ոչնչացնելն է։ Իհարկե շարունակաբար, քանի որ նրանք եղել են, եղում են ու պիտի եղեն։ Սակայն։ Հոմոսեքսուալները մարդկության համար վտանգ չեն ներկայացնում, փաստեր չկան, դրա համար նրանց չարժէ ոչնչացնել, համ էլ մարդ սպանելը մեղք է
    Հոմոսեքսուալները կարիք ունեն պաշտպանվելու այն նորմալ սեքսուալ կողնորոշում ունեցողներից, որոնք հոմոսեքսուալիզմի պատճառները հասկանալու հոգեբանական խնդիրներ ունեն։ Վերջիններս պաշտպանվելու կարքիք չունեն։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (16.04.2009), Chuk (16.04.2009), Kita (16.04.2009), Լավ ոստիկան (16.04.2009), Ձայնալար (16.04.2009), Ուլուանա (16.04.2009)

  11. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ է, հոմոսեքսուալները նեղու՞մ են արդեն… էս քանի օր է, այս թեման տժժում է, չեմ էլ հասցնում կարդալ… պարդոն։ Իմ կարծիքը հետևյալն է.
    Հոմոսեքսուալիզմը անկասկած շեղում է, լինում է երկու տիպի՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական։ Ֆիզիոլոգիականի վրա գիտնականները գլուխ են ջարդում, բայց աչքիս արդեն էդ գլուխ ջարդողները սաղ գոմիկ են դարձել ու թարկել են, հիմա նրանց ուսումնասիրում են հոգեբանները
    Այս շեղումը նկատվում է նաև կենդանիների մոտ, ես անձամբ նկատել եմ, դրանով եմ պայմանավորում ֆիզիոլոգիականի առկայությունը, համարելով, որ կենդանիների մոտ հոգեբանությունը էդքան էլ զարգացած չի, բանականության նշաններ կենդանիների մոտ դեռ չեմ նկատել։
    Հոգեբանականը առաջանում է տարբեր ցնցումներից ասենք՝ մանկական ժամանակ ստացած շոկային վիճակներից մինչև թերարժեքության խորը բարդույթը, ասենք՝ տղամարդը ուզում է ուժեղ սեռի շինել, դրանով ինքնահաստատվել…
    Հոմոսեքսուալիզմը վարակիչ չի։ Սա շատ կարևոր է։ Հոմոսեքսուալ ակտեր նայելիս, կամ հոմոսեքսուալների հետ շփվելիս նորմալ մարդու մոտ հոմոսեքսուալ դառնալու ցանկություն չի առաջանում։
    Հոմոսեքսուալիզմին վերջ տալու միակ լուծումը առայժմ նրանց հայտնաբերելն ու ֆիզիկապես ոչնչացնելն է։ Իհարկե շարունակաբար, քանի որ նրանք եղել են, եղում են ու պիտի եղեն։ Սակայն։ Հոմոսեքսուալները մարդկության համար վտանգ չեն ներկայացնում, փաստեր չկան, դրա համար նրանց չարժէ ոչնչացնել, համ էլ մարդ սպանելը մեղք է
    Հոմոսեքսուալները կարիք ունեն պաշտպանվելու այն նորմալ սեքսուալ կողնորոշում ունեցողներից, որոնք հոմոսեքսուալիզմի պատճառները հասկանալու հոգեբանական խնդիրներ ունեն։ Վերջիններս պաշտպանվելու կարքիք չունեն։
    Կարճ, կոնկրետ, մատչելի, էն ինչ 13 էջ գրել են
    Վիշապիշե մի երկու խոսք էլ բիսեքսուալիզմի մասին:

  12. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ֆիզիոլոգիականի վրա գիտնականները գլուխ են ջարդում, բայց աչքիս արդեն էդ գլուխ ջարդողները սաղ գոմիկ են դարձել ու թարկել են, հիմա նրանց ուսումնասիրում են հոգեբանները:
    Հոգեբանները միշտ էլ հոգեբան-գիտնականների, հորմոնոլոգների, և այլ մասնագետների հետ աշխատել են և աշխատում են միասին մինչ այժմ:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս շեղումը նկատվում է նաև կենդանիների մոտ, ես անձամբ նկատել եմ, դրանով եմ պայմանավորում ֆիզիոլոգիականի առկայությունը, համարելով, որ կենդանիների մոտ հոգեբանությունը էդքան էլ զարգացած չի,
    Համամիտ եմ, որ կենդանիների մոտ էլ է նկատվում, և կավելացնեի, որ կենդանիների մոտ նկատվում է նաև ժպիտ՝ բերանի լայն բացվածքով՝ մարդու նման. դա ոչ թե լսել եմ, այլ իմ անձնական զույգ աչքերով տեսել (ընկերոջս շունը. ամեն անգամ ինձ տեսնելիս մի կես ժամ անընդհատ նայում է երեսիս և ժպտում՝ ուրախանում: Այո ժպտում. ոչ թե լեզուն հանում, պոչը շարժում, այլ սուր ընգծված ժպտում՝ առանց լեզուն հանելու, ինչպես մարդը): Ուրեմն կամ հոգեբանությունը կենդանիների մոտ կա (գուցե և թույլ զարգացած) կամ էլ չկա և դա այլ պատճառներ կարող է ունենալ (ինքս չգիտեմ՝ ինչից է. ես դրա մասնագետը չեմ: Թող հոգեբան-գիտնականները այդ ուսումնասիրությունները կատարեն):

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոմոսեքսուալիզմին վերջ տալու միակ լուծումը առայժմ նրանց հայտնաբերելն ու ֆիզիկապես ոչնչացնելն է։
    Հիմարներին ոչնչացնելու համար էլ այդ կերպ կարելի է գործել:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոմոսեքսուալ ակտեր նայելիս, կամ հոմոսեքսուալների հետ շփվելիս նորմալ մարդու մոտ հոմոսեքսուալ դառնալու ցանկություն չի առաջանում։
    Համամիտ եմ, եթե խոսքը արդեն սեռական հասունացման տարիքից դուրս եկած մարդու մասին է:


    Մնացածի հետ լիովին եմ համամիտ:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 17.04.2009, 03:32:

  13. #9
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ: Շատ ծայրահեղական եք մտածում: Եթե նույն ձեր մտածելակերպով ձեր երեխային դաստիարակեք, նա է՛լ ավելի ծայրահեղական կմտածի:
    Գրքեր կարդացեք: Ամեն երեխա յուրովի է հասկանում: Այդ գրքերը Ձեզ ուղղություն կտան՝ ինչպես վարվել, բայց Դուք պետք է նաև հաշվի առնեք Ձեր երեխայի ինքնատիպության գործոնը և միաժամանակ նաև անհատական մոտենաք այդ հարցին:
    Երեխան պետք է իր սեռական հասունացման տարիքի ընթացքում աստիճանաբար հասկանա՝ ինչ է մարդը, ինչ է սեռական գործոնը: Ո՞րն է տարբերությունը տղայի և աղջկա: Ինչպե՞ս է մարդը լույս աշխարհ գալիս: Ի՞նչ է սեռական հարաբերությունը:
    Տղա երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր աղջիկ պատկերացնելով: Տղան միշտ պետք է հպարտ լինի իր՝ տղա լինելու փաստով:
    Աղջիկ երեխան պետք է միշտ դաստիարակվի՝ որպես իր սեռական ընկեր՝ տղա պատկերացնելով: Նա էլ իր հերթին պետք է հպարտ լինի իր՝ աղջիկ լինելու փաստով:

    Ուշադրությամբ կարդացեք և ճիշտ հասկացեք
    1) Ոչ ոք ձեզ չի ասում դաստիարակություն տալ՝ սխալը հերքելու մեթոդով: Պետք է գործել ճիշտը բացատրելու մեթոդով, իսկ եթե ճիշտը ճիշտ բացատրվի, սխալ տարբերակը տրամաբանորեն ինքը՝ երեխան, կհերքի արդեն: Պարտադի՞ր է ձեզ ասել՝ անձրևը սպիտակ փաթիլներովը չի, ձյունն էլ կաթիլներովը չի: Դա ճի՞շտ է: Եթե ես ասեմ անձրևը կաթիլներով է, իսկ ձյունը՝ փաթիլներով, այդ ժամանակ, կարծում եմ, փաթիլներով անձրև տեսնելիս ինքներդ կհասկանաք որ դա ձեզ համար նորմալը չէ:

    Բայց պետք է դաստիարակել: Եվ շատ լուրջ վերաբերվել այդ հարցին: Ոչ թե ասել՝ «իսկ կարող ա՞ մենք ուրիշ ձև ենք անում, մենք էլ ենք տենց անում»: Ոչ դուք ոչ թե ուրիշ ձև եք անում, այլ չեք անում, կամ լիարժեք չեք անում:
    Երեխան էլ «ստիպված» այլ տեղեկատվական աղբյուրներ է «փնտրտում»՝ ճիշտ կամ սխալ, որն էլ կիսվելով ընկերների հետ, տալիս նույն սխալ կամ ճիշտ ինֆորմացիան և նրանցից ստանում լրացուցիչ ճիշտ կամ սխալ ինֆորմացիա:

    2) Ոչ ոք չի ասում քարոզել երեխային որ անհանդուրժողական լինի կամ այլն: Ես ասում եմ մի սերմանեք ոչ մի տեսակի ատելություն կամ վախ երեխայի հոգեբանության մեջ: Եթե դուք նրան «մարդասպան» (կամ ավելի ճիշտ՝ ասոցիալ) «չսարքեք»՝ ատելություն սերմանելով, նրա մեջ ինքնըստինքյան սոցիալ մտածելակերպ կձևավորվի: Կանխեք վախի ու ատելության ձևավորումը նրա գաղափարներում: Այլապես կարող է շատ վտանգավոր հոգեբանություն ձևավորվել նրա մեջ և եթե երեխայի կողքին անընդհատ ասեք «սրանց վառել ա պետք», «հըլը նայի էս տականքներին» և այլն, մի օր նա կուզենա նրանց վնաս հասցնել: Շատ հնարավոր է հասցնի, բայց նաև շատ հնարավոր է որ իրեն հասցնեն՝ նրանից՝ որպես գազանից պաշտպանվելու համար և այդ երկու դեպքում էլ չասեք «վայ, քոռանամ ես», այլ կասեք «ես եմ մեղավոր» կամ պարզապես քոռացեք առանց բառերի: Բայց եթե ատելություն չսերմանեք, նա կունենա իր ճիշտ դաստիարակված «ես»-ը՝ միաժամանակ չվախենալով իրենից տարբերվողներից և մարդավարի մարդկային հասարակական հարաբերություններում մարդկանց հետ շփվի որպես մարդկանց հետ: Տարբերի՝ ում հետ սեռական, իսկ ում հետ հասարակական հարաբերության հարթությամբ է շփվում: Ինչն է իրեն վերաբերում, իսկ ինչը՝ ոչ:
    Հասկացա՞ք:
    Hay_XY ջան ես այս ամենինչը շատ վաղուց եմ հասկացել, դու պարզապես իմ հարցի նպատակը չհասկացար : Ձեր գրածների հետ ես ամբողջովին համաձայն եմ: Որպես հոմոսեքսուալիստների պաշտպան և հոգեբան հետաքրքիր էր ձեր կարծիքը . թե արդյոք հոմոսեքսուալիիզմը համարում էք որպես շեղում, որը առաջանում տարբեր գործոնների հետևանքով, թե որպես նորմալ ու բնածին երևույթ, որի հետ պետք է հենց սկզբից բնական վերաբերվել : Ու քանի որ նշում էիք դաստիարակության գործոնը ինձ հետաքրքիր էր արդյոք դուք ինկատի ունեիք հենց ճիշտ ձևը՝ աղջիկ-տղա ու մարդուն դաստիրակել հենց այդ ձևով, թե՞ պետք է նրան դաստիրակել այնպես թե իբր միակ ճիշտը դա չէ ու հնարավորություն տալ ազատ կողմնորոշվելու:
    Հուսով եմ հասկանալի էր ասածս ուրախ եմ, որ այդպես չէք մտածում:
    Love has an enemy, but it is already defeated!

  14. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մի քանի գրառում արվեց կենդանիների մոտ համասեռական դրսևորումների մասին: Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դիտարկված կենդանիների մոտ սա սեռականության միակ դրսևորումն է, այսինքն՝ կենդանին զուտ համասեռական կապերի մե՞ջ է մտնում, թե՞ նաև տարասեռ /այսպես կոչված «բիսեքսուալիզմ»/:

    Շնորհակալություն պատասխանի համար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի գրառում արվեց կենդանիների մոտ համասեռական դրսևորումների մասին: Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դիտարկված կենդանիների մոտ սա սեռականության միակ դրսևորումն է, այսինքն՝ կենդանին զուտ համասեռական կապերի մե՞ջ է մտնում, թե՞ նաև տարասեռ /այսպես կոչված «բիսեքսուալիզմ»/:

    Շնորհակալություն պատասխանի համար:
    Միասեռական կապեր են ունենում կայֆավատի համար ու հակառակ սեռի հետ սերունդ տալու համար: Մի՞թե էդքան դժվար է հասկանալ

  16. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Միասեռական կապեր են ունենում կայֆավատի համար ու հակառակ սեռի հետ սերունդ տալու համար: Մի՞թե էդքան դժվար է հասկանալ
    Այսինքն՝ կենդանիների օրինակները համապատասխանում են բիսեքսուա՞լ վարքին, այլ ոչ՝ հոմոսեքսուալ։ Այդ դեպքում համեմատությունը համասեռական մարդկանց հետ կոռեկտ չէ։

  17. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ կենդանիների օրինակները համապատասխանում են բիսեքսուա՞լ վարքին, այլ ոչ՝ հոմոսեքսուալ։ Այդ դեպքում համեմատությունը համասեռական մարդկանց հետ կոռեկտ չէ։
    Ինչո՞վ կոռեկտ չէ, եթե
    1. Շատ համասեռամոլներ ամուսնանում են հակառակ սեռի ներկայացուցչի հետ ու "բազմանում":
    2. Մի քանի օր առաջ կարդացածս հոդվածում (համասեռամոլ փղիկի մասին), նշվում էր, որ գազանանոցի ադմինիստրացիան այլևս հույս չունի այդ փղիկից սերունդ ստանալու:

    Այսինքն և' բիսեքսուալությունը, և' հոմոսեքսուալությունը, և' նույնիսկ հետերոսեքսուալությունը լրիվ բնական են (կարդա` հանդիպում են բնության մեջ):
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (19.04.2009)

  19. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու քանի որ նշում էիք դաստիարակության գործոնը ինձ հետաքրքիր էր արդյոք դուք ինկատի ունեիք հենց ճիշտ ձևը՝ աղջիկ-տղա ու մարդուն դաստիրակել հենց այդ ձևով, թե՞ պետք է նրան դաստիրակել այնպես թե իբր միակ ճիշտը դա չէ ու հնարավորություն տալ ազատ կողմնորոշվելու:...:
    Երբ խոսքը գնում է սեռական կողմնորոշվածության մասին, միշտ ասել եմ ու կասեմ՝ դա բնածին չէ՝ ըստ հորմոնոլոգների և հոգեբան-գիտնականների հետազոտությունների, ինչպես նաև հոգեբանների (նաև իմ) աշխատանքային փորձից ելնելով: Կան որոշ (ոչ շատ) մարդիկ՝ սխալ սեռական կողմնորոշվածությամբ (հոմո, բի, օմնիո կամ պանսեքսուալներ), որոնք պնդում են, որ իրենց վրա ոչ մի արտաքին ազդեցություն չի եղել և սեռական դաստիարակության հետ էլ կապված չէ և դրա վրա հինվելով՝ կարծում, որ դա բնածին է իրենց մոտ, որից էլ որոշ մասնագետներ, առանց ավելի խորը հետազոտական աշխատանքների, դեռևս կարծում են, որ բնածին դեպքեր էլ կան: Բայց արի ու տես, որ պրակտիկայում նրանց հետազոտելիս հենց էլ (միշտ) ապացուցվում է, որ կապ ունի արտաքին գործոնների և/կամ սեռական դաստիարակության հետ և դա բնածին չէ:

    Միայն կավելացնեի, որ տրանսսեքսուալիզմը չի կարելի դիտել որպես սեռական սխալ կողմնորոշվածություն (կամ խառնել տրանսվեստիտ-ֆետիշիստների հետ): Տրանսսեքսուալներն ի ծնե են այդպես: Ի՞նչ է տրանսսեքսուալիզմը: Երեխան կարող է նույնիսկ մինչ իր սեռական հասունացման տարիքն արդեն նեղվել, բողոքել, լացել, հուզվել, տարբեր աստիճանի սթրեսային կամ դեպրեսիվ իրավիճակների մեջ ընկնել՝ պնդելով, որ իր մարմինը իրենը չէ: Դա իրեն չի պատկանում: Նա այլ մարմին պետք է ունենար: Այսինքն՝ տղան՝ ունենալով XY նորմալ արական քրոմոսոմալ կառուցվածք, կամ աղջիկը՝ ունենալով XX նորմալ իգական քրոմոսոմալ կառուցվածք հանդիսանում են համապատասխանաբար անատոմիապես և բիոլոգիապես տղա և աղջիկ, բայց նրանց ուղեղում «տպված է» հակառակ սեռի ներկայացուցիչ լինելու փաստը: Դա այլ բան է, ուսումնասիրվում, հետազոտվում և հաստատվում է ծնողի դիմումի համաձայն (եթե երեխան անչափահաս է) և հաստատվելու դեպքում կատարվում համապատասխան աշխատանք հորմոնոլոգների, վիրաբույժների և հոգեբանների կողմից՝ այդ երեխաների հետագա կյանքն առավել երջանիկ դարձնելու համար: Ցավոք, այս դեպքում (դեռևս) հնարավոր է միայն աշխատել՝ հիմք ընդունելով երեխայի ուղեղում «տպված» փաստը և տրանսսեքսուալ անատոմիապես տղային՝ տղա կամ աղջկան՝ աղջիկ դաստիարակելը դեռևս անհնար է և նույնիսկ վտանգավոր: Նրանք միևնույնն է չեն համակերպվում իրենց ուղեղում «տպվածի» հակառակին և կարող են վնաս հասցնել իրենք իրենց, եթե իրենց չեն օգնում, կամ, առավել ևս՝ երբ «խանգարում» են:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 18.04.2009, 00:47:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    PygmaliOn (18.04.2009), Rhayader (19.04.2009), Second Chance (18.04.2009), Ուլուանա (21.04.2009)

  21. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թաքուն կյանք, հասարակական սարսափ

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ խոսքը գնում է սեռական կողմնորոշվածության մասին, միշտ ասել եմ ու կասեմ՝ դա բնածին չէ՝ ըստ հորմոնոլոգների և հոգեբան-գիտնականների հետազոտությունների, ինչպես նաև հոգեբանների (նաև իմ) աշխատանքային փորձից ելնելով: Կան որոշ (ոչ շատ) մարդիկ՝ սխալ սեռական կողմնորոշվածությամբ (հոմո, բի, օմնիո կամ պանսեքսուալներ), որոնք պնդում են, որ իրենց վրա ոչ մի արտաքին ազդեցություն չի եղել և սեռական դաստիարակության հետ էլ կապված չէ և դրա վրա հինվելով՝ կարծում, որ դա բնածին է իրենց մոտ, որից էլ որոշ մասնագետներ, առանց ավելի խորը հետազոտական աշխատանքների, դեռևս կարծում են, որ բնածին դեպքեր էլ կան: Բայց արի ու տես, որ պրակտիկայում նրանց հետազոտելիս հենց էլ (միշտ) ապացուցվում է, որ կապ ունի արտաքին գործոնների և/կամ սեռական դաստիարակության հետ և դա բնածին չէ:

    Միայն կավելացնեի, որ տրանսսեքսուալիզմը չի կարելի դիտել որպես սեռական սխալ կողմնորոշվածություն (կամ խառնել տրանսվեստիտ-ֆետիշիստների հետ): Տրանսսեքսուալներն ի ծնե են այդպես: Ի՞նչ է տրանսսեքսուալիզմը: Երեխան կարող է նույնիսկ մինչ իր սեռական հասունացման տարիքն արդեն նեղվել, բողոքել, լացել, հուզվել, տարբեր աստիճանի սթրեսային կամ դեպրեսիվ իրավիճակների մեջ ընկնել՝ պնդելով, որ իր մարմինը իրենը չէ: Դա իրեն չի պատկանում: Նա այլ մարմին պետք է ունենար: Այսինքն՝ տղան՝ ունենալով XY նորմալ արական քրոմոսոմալ կառուցվածք, կամ աղջիկը՝ ունենալով XX նորմալ իգական քրոմոսոմալ կառուցվածք հանդիսանում են համապատասխանաբար անատոմիապես և բիոլոգիապես տղա և աղջիկ, բայց նրանց ուղեղում «տպված է» հակառակ սեռի ներկայացուցիչ լինելու փաստը: Դա այլ բան է, ուսումնասիրվում, հետազոտվում և հաստատվում է ծնողի դիմումի համաձայն (եթե երեխան անչափահաս է) և հաստատվելու դեպքում կատարվում համապատասխան աշխատանք հորմոնոլոգների, վիրաբույժների և հոգեբանների կողմից՝ այդ երեխաների հետագա կյանքն առավել երջանիկ դարձնելու համար: Ցավոք, այս դեպքում (դեռևս) հնարավոր է միայն աշխատել՝ հիմք ընդունելով երեխայի ուղեղում «տպված» փաստը և տրանսսեքսուալ անատոմիապես տղային՝ տղա կամ աղջկան՝ աղջիկ դաստիարակելը դեռևս անհնար է և նույնիսկ վտանգավոր: Նրանք միևնույնն է չեն համակերպվում իրենց ուղեղում «տպվածի» հակառակին և կարող են վնաս հասցնել իրենք իրենց, եթե իրենց չեն օգնում, կամ, առավել ևս՝ երբ «խանգարում» են:
    Տեսնում եմ որ որոշակի հասկանում եք բուն նյութից, սակայն ուզում եմ առանց երկար մեկնաբանելու, պարզապես ավելացնել, հոմոսեքսուալությունը արևից է, և ոչ դաստիրակությունից:
    Սակայն, որոշակի ժամանակ դեռ կպահանջվի, որպեսզի բժիշկները, գիտնակաները ապացուցեն այդ փաստը:
    Մի բան էլ ավելացնեմ, ինչպես սրանից 40 տարի առաջ չէր ընդունվում որ տարբեր գույնի, ռասայի մարդիկ իրար հետ ամուսնանան, իսկ հիմա դա սովորական երևույթ է, այնպես էլ մի տաս տարի հետո, այսպիսի թեման ծիծաղելի կլինի եկող սերունդների համար և նրանք այս փաստը կնդունեն շատ սովորական և բնական:
    Այնպես որ տիեզերքում ոչինչ պատահական չի լինում և այս երևույթը նույն պես պատահական չէ, սրա մեջ իմաստ կա, ու շատ մեծ, իսկ տրանսսեքսուալիզմը՝ ԴՆԹ-ի մագնիսական պուլսերից է, որ մարդը իրեն հակառակ սեռի մարդ է զգում:
    Սակայն չեմ մնրամասնի, քանզի չեմ կարող ապացուցել, չնայած ճշմարտությունը ապացուցելու կարիք չի էլ զգում:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքերիս թաքուն անկյուն
    Հեղինակ՝ Rainbow Girl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2014, 01:08
  2. Միստիկա և սարսափ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Կինո
    Գրառումներ: 52
    Վերջինը: 11.12.2012, 10:46
  3. Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 518
    Վերջինը: 20.04.2011, 22:43
  4. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.10.2010, 10:12
  5. 25 լավագույն ոչ ամերիկյան սարսափ ֆիլմերը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2010, 11:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •