Երևի թե չգտնվի տենց հայ, որի մանկության նկարներում չլինեն սպիտակ մայկայով պապաներ, պապիկներ կամ բարեկամ-դյադյաներնենց եմ սիրում
Ու սիրում եմ նաև էս հին, սև ու սպիտակ ու մեկական օրինակով մնացած նկարները, որ կամ նկարի չորս անկյունները կտրած կպցրած են հին ալբոմներում, կամ դարչնագույն թղթե ծրարներում դափոնով են պահվում՝ տատիկի պահարանում, շորերի տակ:
Մի ժամանակ անընդհատ հանում նայում էի մեր տանը պահված էտ ծրարները, ու ամեն երկրորդ նկարին նայելիս մերոնց հարցնում էի, "բա էս ովա՞", ու նկարը շրջում էի տարեթիվ ու նկարագրություն կարդալու համար ...
էէէ՜խ
Գնամ պրպտեմ հին նկարները, պուճուր ինձ գտնեմ ու բերեմ![]()
Էջանիշներ