Մի նորություն կարդացի ու որոշեցի թեմա բացել.
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական հարաբերություններ կհաստատեն

Վրաստանը և Հայաստանը ռազմավարական հարաբերություններ կհաստատեն։ Այս մասին «Ռուսթավի–2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС–ը։

«Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,– նշել է նա։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կդառնան այս երկրի Արտաքին քաղաքականության նոր ռազմավարության բաղկացուցիչ մասը։

Այժմ Վրաստանի ԱԳՆ-ն՝ տեղի փորձագետների մասնակցությամբ, նոր փաստաթղթեր է պատրաստում, որոնք ծրագրված են 2009–2010թթ. համար։

Վրաստանի նախորդ ռազմավարական գործընկերների թվում էին ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուկրաինան և Ադրբեջանը։ Սպասվում է, որ նրանք նույնպես կպահպանեն այդ կարգավիճակը։
tert.am
Ինչ կարծիքի եք, ինչքանով է հնարավոր Հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների հաստատումը? Եվ ընդհանրապես ինչ կարծիքի եք Հայ-վրացական հարաբերությունների մասին? Արդյոք Վրաստանը մեզ դաշնակից պետություն է, թե ոչ?