Ի՞նչ է ապաշխարհությունը, ե՞րբ է այն սկսվում և ի՞նչ հետևանքներ է ունենում....
Խնդրում եմ թեման չաղավաղել ու թեմաից դուրս գրառումներ չանել, խնդրում եմ.......
Ի՞նչ է ապաշխարհությունը, ե՞րբ է այն սկսվում և ի՞նչ հետևանքներ է ունենում....
Խնդրում եմ թեման չաղավաղել ու թեմաից դուրս գրառումներ չանել, խնդրում եմ.......
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Արծիվ (14.09.2009)
Ծավալուն թեմա է, լավ բացատրված և վերլուծված է Հայ Առաքելական Եկեղեցու Քրիստոնեականում.
http://araratian-tem.am/media/Miqely...istoneakan.pdf (գլուխ ԽԳ)
Մի քանի մեջբերում.
Ապաշխարությունը զղջման հետևանքն է. ապաշխարությամբ մենք խնդրում ենք Ս.Հոգու օգնությունն, որով տեսնում ենք մեր մեղավորությունն ու առաքինական անզորությունն և ապա Աստուծո արդարությունն ու սրբությունը, այնուհետև ողբում ենք առաջինների վրա և դիմում դեպի երկրորդը:Ապաշխարության հիմնական սկզբունքն է մեղանչականության խոստովանությունը. եթե, ինչպես ասացինք, մեղավորը չխոստովանե, հանձն չառնե ու չգիտակցե, որ ինքը մեղավոր է, նա զղջացած չէ և չի կարող թողություն ստանալ:Հ.Գ. Հրայր ջան, «ապաշխարությունը» գրվում է առանց հ-ի:Ապաշխարության թողություն ստանալուց հետո հավատացյալը դիմում է Քրիստոսի մեղսաքավիչ ու կենդանարար մարմնի և արյան հաղորդության, որով նա զինավառվում է ճշմարիտ պատերազմի ընթացքը վերսկսելու համար:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Հունարեն ապաշխարհությունը հնչում է "մետանորենս", որն ունի 4 նշանակություն.
1. մտափոխվել
2. որոշում կայացնել
3. շրջվել հին էությունից
4. հետ վերադառնալ
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Ըըը... հունարենում ընդհանրապես «մետանորենս» բառ չկա: Ճիշտ բառն է՝ մետանոյա, հունարեն՝ μετάνοια:
http://en.wikipedia.org/wiki/Metanoia
http://ru.wikipedia.org/wiki/Метанойя
«Մետանորենս» տարբերակը ԿԽ կազմակերպության ղեկավար պր-ն Արթուր Սիմոնյանի (ակնհայտորեն սխալ) տարբերակն է: Մի քանի անգամ նկատել եմ, որ վերոհիշյալ պարոնի՝ տարբեր լեզուներից ունեցած գիտելիքը և այն ներկայացնելու ապլոմբը խիստ չեն համապատասխպանում միմյանց:
Մասնավորապես, հիշում եմ, ինչպես եբրայերենի և արամեերենի մեծ գիտակ հարգարժան պր-ն Սիմոնայանը իր «Ընտանիք» թեմայով սեմինարի ընթացքում կոչ էր անում նրանց, ովքեր ունեն ռուսերեն (կամ հայերեն թարգմանություններից մեկը, հիմա լավ չեմ հիշում) Աստվածաշունչ, ջնջել այնտեղից «Երգ Երգոցի» խոսքերից մեկում հանիպող «սխալ թարգմանված բառը» և գրել «ճիշտը»:
Դա այն դեպքում, որ մարդը ռուսերեն խոսելիս թույլ է տալիս ակնհայտ քերականական սխալներ (գոյականների սեռը, հոլովումը, բայերի ժամանակները), իսկ հայերեն խոսելիս երբեմն չի տարբերում ապաշխարելը մեղանչելուց:![]()
Ժողովուրդ ջան ես չեմ հասկանում ստեղ խոսքը գնումա, թե ինչ է ապաշխարությունը երբա այն սկսվում և ինչ հետեվանքներ է թողնում, իսկ դուք քննարկում եք թե ապաշխարել բառը որտեղիցա եկել, Հունարեն ինչ ա նշանակում: Այ մարդ հայերեն նշանակումա ապաշխարություն և վերջ ելի: Սաղս ել կարանք գրքերից ու ինտեռնետից փնտրել ու գտնել թե որ բառը ինչա նշանակում բայս ստեղ էտի էտքան կարեվոր չի, ստեղ կարեվորա այն, որ ինչ է նշանակում ապաշխարել:
Հոգեվորները ասում են ապաշխարիր որ փրկվես, այսինքն ինչ պետքա անել որ դա լինի ապաշխարել, այ սրա մասին պետք է խոսել:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Արծիվ (14.09.2009)
Համաձայն եմ՝ էականը նշանակությունն է, այլ ոչ ծագումնաբանությունը: Ես պարզապես անգրագիտությունն եմ ուղղել (Կարինայի նման ես էլ այդ տարբերակն եմ լսել ԿԽ-ում):
Բայց բերված չորս կետերն էլ, թեև մտնում են ապաշխարության ընթացքի մեջ, բավարար չեն: Օրինակ, բացակայում է բարի/առաքինի գործեր գործելու պահանջը, ինչն ապաշխարությունը կարող է վերածել ընդամենը անօգուտ խոստովանության:
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումները ջնջվել են:
Լավ թեմայա, պետքա անընդհատ ապաշխարել, քանի որ մենք ամեն օր մեղք ենք գործում, պետքա հասկանալ էդ ու զղջալ.....
չգիտեմ, մենք շատ մեղսավոր ենք է..ախր...պետքա անընդհատ ապաշխարել......
Ամեն օր չեն ապաշխարում, ապաշխարությունը մի անգամ պետք է տեղի ունենա, ապաշխարելը դա աշխարհայացքի փոփոխություն է, այլ ոչ թե մեր սիրելի Արսի ասած առաքինի գործ գործելը։ Իրոք ապաշխարած մարդն առաքինի կյանք է վարում, բայց դա չի նշանակում որ առաքինի կյանք վարողն ապաշխարել է։
Ասում է մեռած գործերից ապաշխարելով,այսինքն նրանցից դառնալով,եթե մի բանից դառել ես ինչպես կարող ես մյուս օրն էլ դառնալ,նշանակում է նորից գնացել ես փսխածին։ Լավ շատ չերկարացնեմ, խնդրում եմ գրեք ձեր կարծիքները...
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
միայն ինքնախաբեությամբ զբաղվածները:
Սա նշանակում է, որ մարդու կյանքում կա մի պահ, երբ նա ունակ է միանգամից ձևավորելու այնպիսի մի աստվածահաճո աշխարհայացք, որը ոչ լրացման, ոչ կատարելագործման կարիք չունի:ապաշխարությունը մի անգամ պետք է տեղի ունենա, ապաշխարելը դա աշխարհայացքի փոփոխություն է,
«Վայրկենական փրկության» քարոզների՞ց է, հավանաբար:
Ճշմարտապես ապաշխարած մարդն առաքինի գործեր չգործելու անընդունակ է, քանի որ դա դառնում է իր էության մի մասը: Այդպես չէ՞ ասում նաև առաքյալը.այլ ոչ թե մեր սիրելի Արսի ասած առաքինի գործ գործելը։
Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։ (Ա Հովհ. Գ 9)
Երևի, ցանկանում եք ասել, որ առաքինի կյանքն ինքնին բավարար չէ մեղքից փրկության համար: Համամիտ եմ: Բայց ապաշխարությունն առանց առաքինի գործերի առավել ևս անիմաստ է: Նորից կրկնեմ առաքյալին.Իրոք ապաշխարած մարդն առաքինի կյանք է վարում, բայց դա չի նշանակում որ առաքինի կյանք վարողն ապաշխարել է։
Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։ Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։ (Հակ. Բ 14-17)
Հեչ չի՞ պատահում նման բան: Ինձ հետ պատահել է: Կասեք՝ ուրեմն նորմալ չես ապաշխարել: Միգուցե: Ու ի՞նչ են անում նման դեպքերո՞ւմ: Երևի թե, կրկին ապաշխարում են:Ասում է մեռած գործերից ապաշխարելով,այսինքն նրանցից դառնալով,եթե մի բանից դառել ես ինչպես կարող ես մյուս օրն էլ դառնալ,նշանակում է նորից գնացել ես փսխածին։
Nareco (27.05.2009)
Ես նկատեցի, որ թեմայում կարծես թե շփոթ կա դարձի գալու և ապաշխարելու միջև: Մարդ կարող է մեկ անգամ դարձի գալ, բայց ասել թե, մեկ անգամ ապաշխարում ես ու վերջ, նույն է, թե այլևս մարդ դադարում է մեղք գործելուց: Բայց բոլորս էլ գիտենք, որ ցանկացած մարդ, մեծ կամ փոքր չափով, շարունակում է մեղանչել: Մեղքն է, որ մեզ բաժանում է Աստծուց, և մեղքից մաքրվելով է, որ կրկին կարող ենք մոտենալ Աստծուն: Սուրբ Գիրքը պատգամում է, որ մեղքի պատճառով եղավ մարդու անկումը, իսկ <մեղքի վարձը մահն է>: Այո, Քրիստոս փրկագնեց մարդուն մահվանից,և մարդու` նախնական` ադամական մեղքից մաքրվելը Մկրտությամբ է, որով մարդ վերստին ծնունդ է առնում իբրև նոր մարդ, բայց մարդն ամեն քայլափոխի շարունակում է կրկին ընկնել մեղքի մեջ: Անգամ Պողոս առաքյալը գրում է, որ ոչ թե կարողանում է անել այն, ինչ նա անվանում է հոգու օրենք, այսինքն` զերծ մնալ մեղքից, այլ այն, ինչ իր կամքին հակառակ է և մարմնի օրենքն է: Քրիստոնյայի ողջ կյանքը պայքար է մեղքի դեմ, և միայն այդ պայքարում հաղթողներն են արժանանանում սրբության լուսապսակին: Եկեղեցին իր 7 խորհուրդների մեջ ներառել է Ապաշխարհության խորհուրդը: Խորհուրդի սկիզբը մեղքի գիտակցումն է, ապա` զղջումը և չմեղանչելու հաստատակամ որոշումը: Հաջորդ հանգրվանն արդեն մեղքի խոստովանությունն է` ընդհանրական կամ անհատական, որին հետևում է հատուցումը: Ի վերջո ն լինում է արձակումը, որից հետո միայն մարդը կարող է մոտենալ Ս. Հաղորդությանը: Շատերը մտածում են` դե մեղանչենք, հետո կապաշխարհենք և Աստված կների մեզ: Ոչ, հենց նման մտայնությունն արդեն մեծ մեղք է, և հենց առաջին հերթին այդ մեղքից պետք ձերբազատվել: Այդ պրիմիտիվ տունտունիկը միայն ինքնախաբեություն է, իսկ Աստծուն խաբել չես կարող:
Nareco (27.05.2009)
Եթե մարդ զղչում է իր մեղքերի համար դա շատ լավ է, բայց դրա հետ մեկ տեղ պետք է պահել 10 պատվիրանները և անյնպիսի գործեր անել, որ Ածտծուն հաճելի լինի
Հույս, Հավատք և Սեր
Ես հավատում եմ Սուրբ Եռյակին (Հայր, Որդի և Սուրբ Հոգի), որովհետև շատ հրաշքներ է արել ինձ համար
Վերջին խմբագրող՝ Կարապետ: 02.07.2009, 16:01:
Ապաշխարել դա հավատքի ու մտքի փոփոխություն է նշանակում, իսկ այդ փոփոխությունը մեկ անգամ պետք է լինի, չի կարելի ամեն օր փոխել միտքը կամ երկմիտ լինել......
Երբ մեղք ես գործում իրավ պետք է զղջալ, իսկ ապաաշխարել պետ է հիմնովին, մեկ անգամ և ընդմիշտ։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Ընդհանրապես ապաշխարհություն է 2 տեսակ է լինում:
Մեկ անգամ երբ ընդունում ենք մեր մեղավորությունը Աստծո առաջ , զղջում ու ապաշխարհում ենք բոլոր մեղքերի համար:
Բայց նաև ապաշխարհում ենք մեր բոլոր "ընթացքիկ" մեղքերի համար որովհետև անընդհատ դրա կարիքն ունենք: Իսկ դա միանգամից չի լինում, որովհետև միանգամից կատարյալ չենք դառնում:
Կարճ ասած. ապաշխարհությունը և պահ է և ընթացք:
Love has an enemy, but it is already defeated!
Ան ջան թույլ տուր չհամաձայնել, ասում է տես թե որտեղից ընկեր, ել ապաշխարի, այո փոխվել էր հավատքը, իսկ Աստծուց ծնվածի մասին ասում է մեղք չի գործում, բայց գիտենք որ շատ նգամ ենք ընկնում, ապաշխարելն ու զղջալն իրարից տարբեր են։
Ապաշխարել նշանակում է հավատալ որ կյանքն Աստծո մեջ է ու առանց Աստծո կյանք չկա.
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ