Մի բան պատմեմ: Փոքր ախպորս դպրոցում, ցածր դասարաններում շատ լուրջ խնդիր կա հաշմանդամ երեխեքին ընդգրկելու հարցում: Դասարաններից մեկում ( կարծեմ երրորդ ) երեխեքից մի տարի մեծ, դաունի համախտանիշով բալիկ են ընդունել: Ու առանց ոչ մի բան բացատրելու/կրթելու՝ ոչ ծնողներին, ոչ երեխաներին: Գիդեք, երեխաներն էլ, էդ տարիքում կարող են շատ դաժան լինել տարբերվողների նկատմամբ: Ինչ որ վեճ ա սկսվել, սկսել են իրար ձեռ առնել ու էս հաշմանդամ երեխան աթոռը վերցրել ա ու շպրտել մեկ այլ երեխու վրա: Հիմա դեպք ա, կապ չունի, որ հաշմանդամ ա, չհաշմանդամն էլ կարող էր նման բան անել, բայց սա բավական էր, որ ծնողների բարկության արտահայտման ալիք բարձրանար: Բարկության ուղությունը այն էր, որ էս երեխեն վտանգավոր ա, որ իրա պատճառով դասարանը հետ ա մնում թեմաներից, որ վատ ազդեցություն ունի ու նման բաներ: Էդ խեղճ երեխու ծնողն էլ, ով երևի ավելի շատ գիտակցության խնդիրներ ուներ, քան իրա բալիկը, սկսեց մեղադրել ծնողներին, որ տարբերություն են դնում բլա բլա: Մի մեծ կաշմառ, որը կարելի էր կանխել: Ախր, հա, իրանք տարբերվում են, իրանց այլ մոտեցում ա պետք, որին մեր հասարակությունը չի տիրապետում: Եթե իրանք տարբերվում են, էդ չի նշանակում, որ վատն են:
Եթե նման միություն ստեղծվի իրա խնդիրներից մեկը կլինի բացատրելը, թե ո՞նց ճիշտ ինտեգրել հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ: Մասնագետներին, օրինակ ուսուցիչներին, սովորեցնել, թե ո՞նց ա պետք աշխատեն նման երեխաների հետ: Աշակերտներին հասկացնել, որ իրանք տարբերվում են, բայց հավասար են: Տնորեններին հսկել, որ միայն փող չաշխատեն, այլ էդ գումարը ներդնեն համապատասխան բաների համար՝ լավ մասնագետ, հարմարավետ դպրոցական կահույք, հոգեբաններ, չգիդեմ:
Vitam regit fortuna, non sapientia.
Apsara (22.12.2016), boooooooom (19.03.2015), Cassiopeia (19.03.2015), Smokie (30.03.2019), Շինարար (19.03.2015), Տրիբուն (19.03.2015)
Տնօրեն -_- Հատուկ филолог պերֆեկցիոնիստների համար:
Vitam regit fortuna, non sapientia.
Tiger29 (19.03.2015)
Օրհնվեն էն մարդիկ, ովքեր սենց բաներ են ստեղծում,
http://www.matiarobotics.com/index.html
Միլիոն հատ բլա-բլա արժեի
Apsara (22.12.2016), boooooooom (21.12.2016), CactuSoul (30.12.2016), Har-am (22.12.2016)
Հիմա, ահագին լավ ա, եթե մի քիչ անցյալ եմ նայում, ապա իմ հասարակությունը չգիտեր, որ կան հաշմանդամներ, որովհետև էդ մարդկանց պռոստը տանից դուրս չէին թողնում: Ու ամենաչնչին տարբերվող մարդն էլ արժանանում էր չռված աչքերի, փսփսուկների: Հիմա աղջկաս մանկապարտեզում կա երեխա՝ մտավոր խնդիրնռր ունի, բայց ամեն ինչին հավասար մասնակցում ա: Դպրոցում՝ տղայիս դասարանում 3 աշակերտ լուրջ խնդիրներ ունեն, բայց հեչ էլ դասարանին հետ չեն գցում, որովհետև կա ուսուցչի օգնական, որ այդ երեխաներին գերուշադրություն ա հատկացնում, բացի այդ, դպրոցը ունի հաուկ մանկավարժների խումբ, որ դասերից հետո աշխատում են երեխաների հետ: Ճիշտ է մերը վճարովի դպրոց է, բայց պետական դպրոցներն էլ բոլոր այդ հաստիքները ունեն, ձևակա մարդկանց են ընդունել, որոնք նույնիսկ դպրոցում չեն, բայց աշխատավարձ են ստանում՝ հծբ-ն ա աշխատում էլի: Իսկ փոքրիս դեպքում դուրս ա գալիս, որ մենք ենք լինելու էն բալիկներից մոկը, որ տարբերվում ա մյուսներից՝ ֆիզիկական փոքր թերությամբ: Տեսնենք, ինչ ա մեզ սպասվում:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
boooooooom (22.12.2016), CactuSoul (30.12.2016), Cassiopeia (22.12.2016), Progart (25.03.2019), Smokie (30.03.2019), Աթեիստ (22.12.2016), Հայկօ (22.12.2016), Նաիրուհի (23.12.2016), Ուլուանա (24.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ