User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Հաշմանդամություն ունեցող մարդիկ

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հաշմանդամություն ունեցող մարդիկ

    Ուզում եմ անրադառնալ մի շատ կարևոր հարցի, մեր երկրում քիչ թե շատ զբաղվում են առաջին կարգի հաշմանդամների խնդիրներովով, մինչդեռ անտեսում են երկրորդ կարգի հաշմանդամներին: Առաջարկում եմ ստեղծել երկրորդ կարգի հաշմանդամների միություն:

  2. #2
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,744
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուղղակի մի բան եմ զգացել, որ ուզում եմ կիսվել։ Ինձ թվում է, որ սահմանափակ հնարավորություններով մարդուն ասել, թե նա ոչինչով չի տարբերվում մնացածից, դրանով մենք խաբում ենք նրան և այդ սուտը նրան ավելի է «ցավեցնում» ։ Ընդհակառակը պետք է ընդունել նրան այնպիսին, ինչպիսին է նա։ Մարդիկ տարբեր են և դա է կյանքին «համ ու հոտ տալիս»։
    Աղջիկս սովորում է դպրոցում, որպես ներառված աշակերտ (նա տեղաշարժվելու խնդիր ունի)։ Պետությունը ներառված երեխաներին ամեն օր սնունդ է հատկացնում և երեխաները մինչև դասերի սկսելը ստանում են իրենց հասանելիք սնունդը։ Աղջիկս ամաչում է մտնել այդ սենյակ և վերցնել իրեն հասանելիք սնունդը։ Սկզբից ուզում էինք հրաժարվել այդ սնունդից, հետո մտածեցի, որ ինչքան ուշ աղջիկս հասկանա ու համակերպվի այն մտքի հետ, որ ինքը տարբեր է, այնքան դա ավելի դժվար է լինելու։
    Շատ ավելի լավ կլինի, որ մարդիկ չստեն, թե չեն տեսնում այդ տարբերությունը, դրանով ստիպելով հաշմանդամին էլ ավելի կոմպլեքսավովել։ Այլ պետք է ցույց տալ, որ այո, մենք տեսնում ենք այդ տարբերությունը և ընդունում ենք քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Որ էդ մարդը չտանջվի նմանվել ձեզ, այլ ավելի հանգիստ ապրի իրեն բաժին ընկած կյանքը (որը տեղից լի է այլ բազում իրական պրոբլեմներով)։
    Չգիտեմ. կարողացա՞ արդյոք մտքերս ձեզ հասցնել(ու արդյո՞ք դրանք ճիշտ են)։
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 18.03.2015, 22:58:
    Կարճ
    Կոնկրետ

  3. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.03.2015), Apsara (22.12.2016), CactuSoul (27.03.2019), Cassiopeia (19.03.2015), GriFFin (19.03.2015), insider (19.03.2015), Quyr Qery (21.12.2016), Smokie (30.03.2019), Աթեիստ (18.03.2015), Արէա (19.03.2015), Ծլնգ (11.06.2018), Տրիբուն (19.03.2015)

  4. #3
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    965
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ «սահմանափակ հնարավորություններով մարդ» ասելը սխալ է, որովհետև որևէ մեկի հնարավորություններն անսահման չեն: Մարդիկ չեն կարող թռչել, չեն կարող առանց թթվածնի ապրել. ինչ-որ տեղ բոլորի հնարավորություններն էլ սահման ունեն:

    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուղղակի մի բան եմ զգացել, որ ուզում եմ կիսվել։ Ինձ թվում է, որ սահմանափակ հնարավորություններով մարդուն ասել, թե նա ոչինչով չի տարբերվում մնացածից, դրանով մենք խաբում ենք նրան և այդ սուտը նրան ավելի է «ցավեցնում» ։ Ընդհակառակը պետք է ընդունել նրան այնպիսին, ինչպիսին է նա։ Մարդիկ տարբեր են և դա է կյանքին «համ ու հոտ տալիս»։
    Բում ջան, երբ ասում ենք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն տարբերվում մնացածից, նկատի ունենք ավելի շատ, որ իրենք ունեն նույն իրավունքները, ինչ բոլոր մարդիկ: Իհարկե, մարդիկ տարբերվում են, տեղաշարժման դժվարություն ունեցող ուրիշ կարիքներ ունի, տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցողն` ուրիշ և այլն: Բայց շատ բան է կախված միջավայրի մատչելիությունից ու մարդկանց վերաբերմունքից: Մարդկանց տարբերվելն ու կարիքներն էլ անպայման հաշվի պետք է առնել, հակառակ դեպքում չես կարող իրենց հետ նորմալ շփվել:

    Աղջիկս սովորում է դպրոցում, որպես ներառված աշակերտ (նա տեղաշարժվելու խնդիր ունի)։ Պետությունը ներառված երեխաներին ամեն օր սնունդ է հատկացնում և երեխաները մինչև դասերի սկսելը ստանում են իրենց հասանելիք սնունդը։ Աղջիկս ամաչում է մտնել այդ սենյակ և վերցնել իրեն հասանելիք սնունդը։ Սկզբից ուզում էինք հրաժարվել այդ սնունդից, հետո մտածեցի, որ ինչքան ուշ աղջիկս հասկանա ու համակերպվի այն մտքի հետ, որ ինքը տարբեր է, այնքան դա ավելի դժվար է լինելու։
    Շատ ավելի լավ կլինի, որ մարդիկ չստեն, թե չեն տեսնում այդ տարբերությունը, դրանով ստիպելով հաշմանդամին էլ ավելի կոմպլեքսավովել։ Այլ պետք է ցույց տալ, որ այո, մենք տեսնում ենք այդ տարբերությունը և ընդունում ենք քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Որ էդ մարդը չտանջվի նմանվել ձեզ, այլ ավելի հանգիստ ապրի իրեն բաժին ընկած կյանքը (որը տեղից լի է այլ բազում իրական պրոբլեմներով)։
    Չգիտեմ. կարողացա՞ արդյոք մտքերս ձեզ հասցնել(ու արդյո՞ք դրանք ճիշտ են)։
    Հաշմանդամություն ունեցող աշակերտներին սնունդ տալը ամենաաննասուն բաներից ա, որ կարող էր տգիտության նախարարության մտքով անցնել: Ասենք` հաշմանդամություն ունեցող երեխան սովածանում ա, մյուսները ո՞չ: Իրոք աբսուրդ ա, ու հասկանալի ա, որ աղջիկդ չի ուզենա վերցնել իրեն հասնող սնունդը: Ի դեպ, եթե չի ուզում, թող չվերցնի էլ: Ես շատ ծնողների գիտեմ, որ բողոքել են դպրոցին դրա դեմ, հուսամ` շուտով կվերացնեն: Իսկ սնունդի փոխարեն, կարելի է կազմակերպել երեխաների տեղափոխումը դպրոց, որովհետև եթե երեխան տեղաշարժման խնդիր ունի, ծնողի համար և՛ ավելի բարդ, և՛ ավելի ծախսատար է նրան դպրոց բերելը:

    Բոլորն էլ տարբեր են, բայց բոլորն էլ պիտի նույն իրավունքներն ունենան: Ասենք չպիտի մարդն իր հաշմանդամության պատճառով չկարողանա գնալ դասի, աշխատանքի ընդունվել, զվարճանքի վայրեր այցելել, ընտրությունների մասնակցել: Իսկ հավասարությունը չի նշանակում, որ մարդիկ չեն տարբերվում:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 18.03.2015, 23:49:

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.03.2015), Apsara (22.12.2016), boooooooom (19.03.2015), Cassiopeia (19.03.2015), Quyr Qery (21.12.2016), Rammstein (22.12.2016), Աթեիստ (19.03.2015), Արէա (19.03.2015)

  6. #4
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,744
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը



    Հաշմանդամություն ունեցող աշակերտներին սնունդ տալը ամենաաննասուն բաներից ա, որ կարող էր տգիտության նախարարության մտքով անցնել: Ասենք` հաշմանդամություն ունեցող երեխան սովածանում ա, մյուսները ո՞չ: Իրոք աբսուրդ ա, ու հասկանալի ա, որ աղջիկդ չի ուզենա վերցնել իրեն հասնող սնունդը: Ի դեպ, եթե չի ուզում, թող չվերցնի էլ: Ես շատ ծնողների գիտեմ, որ բողոքել են դպրոցին դրա դեմ, հուսամ` շուտով կվերացնեն: Իսկ սնունդի փոխարեն, կարելի է կազմակերպել երեխաների տեղափոխումը դպրոց, որովհետև եթե երեխան տեղաշարժման խնդիր ունի, ծնողի համար և՛ ավելի բարդ, և՛ ավելի ծախսատար է նրան դպրոց բերելը:
    Էլի թող էդ մարդիկ ունենան հավասար իրավունքներ, բայց պետք չի աչք փակել նրանց հնարավորությունների վրա, ու նույն արշինով չափել, ինչ մնացածին։ Միևնույնն է հասնելու եք մի կետի, որտեղ զգալու եք, որ դուք ուղղակի «իրերն իրենց անուններով չեք կոչում»։ Այո հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքին ամեն տեսակ օգնությունն էլ տեղին է, նաև սնունդը։ ԵՒ եթե մնացած երեխաներին, ճիշտ ձևով բացատրվի այդ տարբերությունը, ապա նրանք հեգնանքով չեն վերաբերվի այն հաշմանդամ երեխային, որը օգնություն է ստանում (ցանկացած տիպի օգնություն)
    Կարճ
    Կոնկրետ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (19.03.2015), Աթեիստ (19.03.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,744
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ «սահմանափակ հնարավորություններով մարդ» ասելը սխալ է, որովհետև որևէ մեկի հնարավորություններն անսահման չեն: Մարդիկ չեն կարող թռչել, չեն կարող առանց թթվածնի ապրել. ինչ-որ տեղ բոլորի հնարավորություններն էլ սահման ունեն:
    Հաշմանդամ մարդու հնարավորությունները, որոշ հարցերում շատ սահմանափակ են։ Ու դրանք չնկատելու տալով, մենք ինքներս մեզ ենք խաբում։
    Կարճ
    Կոնկրետ

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (19.03.2015), insider (19.03.2015), Progart (25.03.2019), Աթեիստ (19.03.2015), Արէա (19.03.2015), Տրիբուն (19.03.2015)

  10. #6
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,853
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան պատմեմ: Փոքր ախպորս դպրոցում, ցածր դասարաններում շատ լուրջ խնդիր կա հաշմանդամ երեխեքին ընդգրկելու հարցում: Դասարաններից մեկում ( կարծեմ երրորդ ) երեխեքից մի տարի մեծ, դաունի համախտանիշով բալիկ են ընդունել: Ու առանց ոչ մի բան բացատրելու/կրթելու՝ ոչ ծնողներին, ոչ երեխաներին: Գիդեք, երեխաներն էլ, էդ տարիքում կարող են շատ դաժան լինել տարբերվողների նկատմամբ: Ինչ որ վեճ ա սկսվել, սկսել են իրար ձեռ առնել ու էս հաշմանդամ երեխան աթոռը վերցրել ա ու շպրտել մեկ այլ երեխու վրա: Հիմա դեպք ա, կապ չունի, որ հաշմանդամ ա, չհաշմանդամն էլ կարող էր նման բան անել, բայց սա բավական էր, որ ծնողների բարկության արտահայտման ալիք բարձրանար: Բարկության ուղությունը այն էր, որ էս երեխեն վտանգավոր ա, որ իրա պատճառով դասարանը հետ ա մնում թեմաներից, որ վատ ազդեցություն ունի ու նման բաներ: Էդ խեղճ երեխու ծնողն էլ, ով երևի ավելի շատ գիտակցության խնդիրներ ուներ, քան իրա բալիկը, սկսեց մեղադրել ծնողներին, որ տարբերություն են դնում բլա բլա: Մի մեծ կաշմառ, որը կարելի էր կանխել: Ախր, հա, իրանք տարբերվում են, իրանց այլ մոտեցում ա պետք, որին մեր հասարակությունը չի տիրապետում: Եթե իրանք տարբերվում են, էդ չի նշանակում, որ վատն են:
    Եթե նման միություն ստեղծվի իրա խնդիրներից մեկը կլինի բացատրելը, թե ո՞նց ճիշտ ինտեգրել հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ: Մասնագետներին, օրինակ ուսուցիչներին, սովորեցնել, թե ո՞նց ա պետք աշխատեն նման երեխաների հետ: Աշակերտներին հասկացնել, որ իրանք տարբերվում են, բայց հավասար են: Տնորեններին հսկել, որ միայն փող չաշխատեն, այլ էդ գումարը ներդնեն համապատասխան բաների համար՝ լավ մասնագետ, հարմարավետ դպրոցական կահույք, հոգեբաններ, չգիդեմ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), boooooooom (19.03.2015), Cassiopeia (19.03.2015), Smokie (30.03.2019), Շինարար (19.03.2015), Տրիբուն (19.03.2015)

  12. #7
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,853
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տնօրեն -_- Հատուկ филолог պերֆեկցիոնիստների համար:
    Vitam regit fortuna, non sapientia.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (19.03.2015)

  14. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշմանդամ մարդու հնարավորությունները, որոշ հարցերում շատ սահմանափակ են։ Ու դրանք չնկատելու տալով, մենք ինքներս մեզ ենք խաբում։
    Օրհնվեն էն մարդիկ, ովքեր սենց բաներ են ստեղծում,

    http://www.matiarobotics.com/index.html

    Միլիոն հատ բլա-բլա արժեի


  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), boooooooom (21.12.2016), CactuSoul (30.12.2016), Har-am (22.12.2016)

  16. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա, ահագին լավ ա, եթե մի քիչ անցյալ եմ նայում, ապա իմ հասարակությունը չգիտեր, որ կան հաշմանդամներ, որովհետև էդ մարդկանց պռոստը տանից դուրս չէին թողնում: Ու ամենաչնչին տարբերվող մարդն էլ արժանանում էր չռված աչքերի, փսփսուկների: Հիմա աղջկաս մանկապարտեզում կա երեխա՝ մտավոր խնդիրնռր ունի, բայց ամեն ինչին հավասար մասնակցում ա: Դպրոցում՝ տղայիս դասարանում 3 աշակերտ լուրջ խնդիրներ ունեն, բայց հեչ էլ դասարանին հետ չեն գցում, որովհետև կա ուսուցչի օգնական, որ այդ երեխաներին գերուշադրություն ա հատկացնում, բացի այդ, դպրոցը ունի հաուկ մանկավարժների խումբ, որ դասերից հետո աշխատում են երեխաների հետ: Ճիշտ է մերը վճարովի դպրոց է, բայց պետական դպրոցներն էլ բոլոր այդ հաստիքները ունեն, ձևակա մարդկանց են ընդունել, որոնք նույնիսկ դպրոցում չեն, բայց աշխատավարձ են ստանում՝ հծբ-ն ա աշխատում էլի: Իսկ փոքրիս դեպքում դուրս ա գալիս, որ մենք ենք լինելու էն բալիկներից մոկը, որ տարբերվում ա մյուսներից՝ ֆիզիկական փոքր թերությամբ: Տեսնենք, ինչ ա մեզ սպասվում:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.12.2016), CactuSoul (30.12.2016), Cassiopeia (22.12.2016), Progart (25.03.2019), Smokie (30.03.2019), Աթեիստ (22.12.2016), Հայկօ (22.12.2016), Նաիրուհի (23.12.2016), Ուլուանա (24.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  2. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •