Ցավոտ թեմա.....ինչպես պայքարել պզուկների դեմ?
Ցավոտ թեմա.....ինչպես պայքարել պզուկների դեմ?
Life Is A Miracle
Պերեկիսի վադառոդով վառել
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Մասնագետ չեմ, որ վստահ խորհուրներ տամ, բայց մի բան հաստատ գիտեմ. պետք չի պայքարել հետևանքների դեմ, լավ կլինի սկզբից պարզել պատճառը ու դա բուժել, իսկ պզուկը իրենով, շատ հաճախ հետևանք է։ Երբեմն աղիքների և մարսողական համակարգի խախտման պատճառով է առաջանում։ Իսկ եթե միայն պզուկները մաքրել տալ ու պատճառը չբուժվի, միևնույն է որոշ ժամանակ հետո նորից կրկնվելու է։
Ի դեպ, ամբողջ կյանքս՝ փոքր ժամանակ, հասունացման շրջանում պզուկներ ընդհանրապես չեղան մոտս, իսկ հիմա նոր սկսում են։ Ժամանակն է բժշկական հետազոտություն անցնել
ՀԳ. շատ հեշտ ձև կա պզուկների պատճառը պարզելու։ Ես մի լաբորոտորիա գիտեմ, որ պզուկից քսուկ են վերցնում ու պարզում պատճառը։ Շատ թանկ չի։
Ծանոթ աղջիկներ կային, ինչ-որ սիլիցիլաթթու էին ոնց որ օգտագործում: Թե՞ էդ մաշկը մաքրելու համար էր...
DIXIcarpe noctem
Ամենաճիշտ միջոցը. մաշկը մաքուր պահեք, պզուկները օճառաջրով լավ լվացեք ու չքչփորեք, թե չէ ինֆեկցիա կանցնի
I may be paranoid but no android!
Ապե Ջան (13.08.2009)
Թողեք իրանց կամքով կորչեն
Հանգիստ թողնելով եզունգները գնում եք դեղատուն, գնում մի տուփ "Վաղենակ" նույն ինքը ` Կալենդուլա, հետո մի շիշ Կամֆորայի սպիրտ: Կալենդուլայի երկու գդալ լցնում եք 50գ եռման ջրի մեջ, այն շոգեխաշում մի քանի րոպե (չվախենք, թողեք հանգիստ սևանա), քամում այն, ստացված 50գ թուրմի վրա լցնում եք 50գ կամֆորայի սպիրտ, խառնում ու դնում սառնարանը: Ամեն օր, ցանկալի է օրական երեք անգամ սրբում եք "վնասված"/դուրս տված/ հատվածները:
Հ.Գ. Եղանակը օդից ընկած չի
Իսկ պրոբլեմներ չունենալու համար պետք է դեմքը խնամել, միշտ մաքուր պահել ու գոնե մի քանի ամիսը մեկ լվանալ Առողջություն ձեր դեմքին
Վերջին խմբագրող՝ Dayana: 05.04.2009, 20:28:
մի հատ դեղատոմս էլ ես գիտեմ...
1%-անոց սալիցիաթթվի մեջ պշրում լցնում ենք 5 հատ լեվոմիցիդին, 5դոքսիցիկլին, բորաթթու ու մի պուճուչիկ ալոեի մաքրած լվացած ճյուղ
Annushka (12.08.2009)
Մի քանի տարի առաջ ես էլ նման խնդիր ունեի... Անցավ ինքն իրեն:
Բայց լսել եմ, որ պզուկներից ընդմիշտ ազատվելու համար բավական է ուտել մեկ գդալ գարեջրի դրոժ (թթխմոր...): Եթե գարեջրի գործարանում աշխատող ծանոթ ունեք` դիմեք:
Ամեն դեպքում ես խորհուրդ կտայի կոսմետիկ միջոցներով պայքարել: Հիմա շատ տարատեսակ կոսմետիկա կա մաշկի հետ կապված ցանկացած խնդիրներ վերացնելու համար:
davidus (13.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ