Լիովին համաձայն եմ Ժարի հետ. եթե պատճառը չգտնվի, ու պայքարեք միայն հետևանքի դեմ, ստիպված եք լինելու անընդհատ վերացնել հետևանքները, որովհետև քանի դեռ պատճառը չի բացահայտվել ու վերացվել, հետևանքը միշտ էլ կլինի։ Կոսմետոլոգներն էլ, ենթադրում եմ, որ լավ բիզնես կանեն ձեր պզուկների վրա։ Դե, պարզ է, իրենց համար մշտական այցելու կլինեք. պզուկները հա կառաջանան, իրենք էլ հա «կպայքարեն» դրանց դեմ ու փող կաշխատեն։Կոմետոլոգների աշխատանքը նսեցմացնելու նպատակ բնավ չունեմ, ուղղակի կարծում եմ, որ պզուկների խնդիրը մի քիչ ուրիշ ոլորտի է պատկանում, եթե, իհարկե, խոսքը զուտ ժամանակավոր «բուժման» մասին չէ։
Պատանեկան տարիքում առաջացող պզուկներն ինչ–որ առումով նույնիսկ բնական երևույթ կարելի է համարել։ Էդպիսի պզուկներ շատերն են ունենում, բայց դրանք սովորաբար տարիքի հետ անցնում են։ Իսկ եթե այդ տարիքից դուրս եք եկել, բայց դեռ ունեք նկատելի պզուկներ, կամ եթե դրանք առաջացել են ավելի մեծ տարիքում, ուրեմն ինչ–որ պատճառ կա, որը պետք է պարզել։ Հաճախ դրանք լինում են վատ նյութափոխանակության, որոշ սննդանյութերից կամ այլ բաներից ալերգիայի, ինչպես նաև որոշ օրգանների ոչ լիարժեք գործունեության հետևանք։ Այնպես որ նախքան պզուկների դեմ պայքարելու միջոցներ ձեռք առնելը, կարծում եմ, ճիշտ կլինի մի հատ ստուգվել, հետո արդեն ըստ այդմ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Էջանիշներ