User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Մնաս բարով, մայրիկ

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մնաս բարով, մայրիկ

    Մնաս բարով մայրիկ: Ես համոզված եմ, որ այժմ դու բարով կմնաս ու հոգիդ, որ չղջիկի պես միայն գիշերներն էր դուրս գալիս, վերջապես չի վախենա տեսնել լույսը:

    Փոքր էի, դեռ շատ փոքր, երբ կիսաբաց դռան արանքից աչք էի դնում քո զմայլիչ միայնությանը` պարում էիր... Հագիդ ունեցածդ լավագույն շորն էր` սպիտակ ու համեստ հարսնազգեստը, որ տարիներ առաջ քույրդ էր հագել: Դու հարսնազգեստ չէիր ունեցել... Դու Աստծո առաջ չէիր երդվել, դու չէիր մտել եկեղեցի, քանզի կրծքիդ տակ ինձ էիր կրում: Ե՞ս էի քեզ զրկել դրանից, թե պարզապես հարսանիքի փող չկար, չգիտեմ` այդ մասին երբեք չես խոսել:

    Մենակ էիր պարում, հայելու մեջ հետևելով սեփական շարժումներին: Գեղեցիկ պար էր: Ես մեծանալով միայն իմացա, որ այն երկուսով են պարում...

    Մնաս բարով, մայրիկ: Այժմ էլ դու մենակ ես, բայց մենակ ես քեզ հետ, ոչ թե երկուսով...

    Ես հիշում եմ ամառային այն առավոտը, երբ դեռ գիշերներն էի քնում ու վեր կենում լույսը չբացված: Երկու ժամ էր, ինչ սեղանի լուսամփոփի մոտ նստած նկարում էի: Լուռ էի ու չգիտեիր, որ վեր եմ կացել: Ութն էր... Թաթերի վրա խոհանոց էի գնում: Բաց էր սենյակիդ դուռը: Նստած էիր հայելու մոտ, կողքիդ սուրճի բաժակը, ետևում դատարկ անկողինը ու... ծխում էիր... Այն ժամանակ ես գիտեի, թե... միայն ԱՅՆ կանայք են ծխում: Ու ես լուռ ատում էի քեզ:

    Ես քեզ էլ երբեք ծխելուց չտեսա...

    Հիշու՞մ ես, երբ սովորական ժամից փոքր ինչ ուշ էիր վերադառնում աշխատանքից, ինձ պատուհանի մոտ էիր տեսնում` լացելուց...
    Ու երբ հիվանդ էիր, ինչպես էի զննում շնչառությունդ` համոզվելու համար, որ չես մահացել...

    Ինքան խորն էր իմ կորուստի վախը...
    Երբեք չէի կարծում, որ մի օր այսքան հեշտ կասեմ այս բառերը:

    Մնաս բարով մայրիկ:

    Դու մեղավոր չես: Մեղավոր չէ ոչ ոք, բացի անիծյալ այն տարիներից, որոնք կային ձեր մեջ... 11 տարի...

    Դու ծիծաղելով շորեր էիր փորձում, շրջում մեր առաջ, «մոդա» ցույց տալիս... Իսկ հայրս դժգոհ գլուխն էր օրորում. «Ասես տասնամյա երեխա լինի»: Հենց այն ժամանակ աչքիս առաջով անցան 11 այդ տարիները:

    Օտար աշխարհում մենք միայնակ ենք, թեկուզ և լինենք հոծ ամբոխի մեջ:

    Ուրեմն ժպտա քո հոծ ամբոխին ու մնաս բարով, բարի վերադարձ դեպի ՔՈ երկիր:

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.04.2009), Ariadna (06.04.2009), Aurora (07.04.2009), Enigmatic (06.04.2009), Kita (06.04.2009), Kuk (06.04.2009), Mariam1556 (05.04.2009), Monk (07.04.2009), Moon (08.04.2009), Nadine (07.04.2009), Norton (06.04.2009), Rhayader (05.04.2009), Selene (05.04.2009), Sona_Yar (05.04.2009), StrangeLittleGirl (07.04.2009), Sunny Stream (06.04.2009), Yellow Raven (07.04.2009), Աբելյան (06.04.2009), Արէա (22.05.2011), Արմինե (05.04.2009), Եկվոր (08.04.2009), Երկնային (07.04.2009), Երվանդ (06.04.2009), Կաթիլ (07.04.2009), Հայկօ (06.04.2009), Ուլուանա (05.04.2009), Սելավի (06.04.2009), Քամի (05.04.2009)

  3. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    ինձ մոտ 1000 ու մի հարց ծագեց
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ մոտ 1000 ու մի հարց ծագեց
    Գուցե կգտնես 1000 ու մի հարցերիդ պատասխանը իմ կայքում` օրագիր բաժնում... Ես գիտեմ, թե ինչ հարցեր պիտի ծագած լինեն ու այստեղ չեմ պատասխանի (եթե իհարկե իմ իմացած հարցերն են...)

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (06.04.2009)

  6. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Փշաքաղվեցի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ մոտ 1000 ու մի հարց ծագեց
    իմ մոտ էլ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ մոտ էլ
    Հայկ ջան, դու էլ հել Աստղի հետևից... Ինքն արդեն ընդեղ ա...

  9. #7
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Էս ի՞նչ տխուր էր....
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  10. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ տխուր էր....
    Հա... Այսպես էլ է լինում...

    Մերսի կարծիքների համար: Հատկապես էն «ամենայն հայոցի»

  11. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Սաղ լավա լինելու Դորիան ջան
    Հ.Գ. Օրագիրդ կարդացի

  12. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մնաս բարով, մայրիկ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ լավա լինելու Դորիան ջան
    Հ.Գ. Օրագիրդ կարդացի
    Ապրես Վահիկ ջան

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարով կառավարեք, նոր մոդերատորներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 228
    Վերջինը: 06.06.2018, 01:44
  2. Մնաք բարով :)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 04.06.2014, 00:56
  3. «Մայրիկ» ֆիլմը
    Հեղինակ՝ Edera, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.04.2012, 19:56
  4. Ճի՞շտ է արդյոք սկեսրոջը «մայրիկ» ասելը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 08.05.2010, 18:50
  5. Մնաս բարով 2007
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 31.12.2007, 20:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •