Ոչ, չեմ տեսել, ու ընդհանրապես չեմ պատկերացնում, ինչպես է հնարավոր տեսնել սերը:
Բայց իսկական սեր զգացել եմ, ու բավականաչափ փորձ ունեմ, որ այն չխառնեմ սիրահարվածության կամ նման մի բանի հետ:
Պարոնն ասաց իր հեղինակավոր կարծիքը:Ձեզ թվում է թե 1 տարի աղջկա հետ ծանոթ եղաք ապա ինքիրան սեր կծնվի կամ չի ծնվի ու դուք կորոշեք ամուսնանալ թե ոչ: Դա անիրատեսական մոտեցում է, դրա համար էլ մարդիկ տասնյակ տարիներով կդեգերեն ու սեր չեն գտնի:
Ո՞վ ես դու, որ արդեն մարդկությանն ես դատում ու սիրել սովորեցնում:
Համատեղելիության պետք է հասնել: Բայց երբ զիջում ես, պետք է տեսնես, արդյո՞ք ձեռքբերածդ կորցրածիցդ քիչ չի:Այդպիսի բան չկա: Սերը դա երբ երկուսն էլ փոխում են իրենց կողակիցին, ամեն մեկը մի զիջում է անում իր եսից հանուն ընդհանուրի, իսկ այսօրվա երիտասարդությունը այնքան է կենտրոնացած սեփական Էգոյի վրա որ ընդունակ չի լիարժեք սերի դրա համար նստած թաղտին սպասում է դե երբ երկնքից կնկնի այն միակը ու անկրկնելին որի հետ ինքը լրիվ համատեղելի կլինի.... ուտոպիա....
Դու նորից դատում ես մարդկանց, Մարդուկ: Չգիտեմ, միգուցե իսկապես սիրում ես «հենց այդպես, ազատ», բայց հաշվի առ՝ ամեն մարդ իրենն է ստանում ու ամեն մարդ իր ճանապարհով է գնում:
Էջանիշներ