Այո, իսկապես, փորփրելով այս երեվույթի խորքերը, դեմ ենք առնում բազմաթիվ հետամնաց, ոչ առողջ դրսեվորումների:
Շատ հաճախ, Ադաթավոր հայ երիտասարդի կողմից , ընտանիք կազմելիս ոչ թե սերն է դիտվում որպես գլխավոր պայման, այլ այն որ աղջիկը մաքուր կամ կույս լինի: : Կնոջ կուսությունը, ադաթավորները համարում են իրենց պատվի խնդիրը:
Եվ շատերը, ամուսնությունը դիտում են ոչ թե հակառակ սեռերի միջեվ ծավալված սիրո պատմության տրամաբանական հանգուցալուծում, այլ որպես ինչ որ պարտադիր արարողակարգ, կյանքի ատրիբուտիկա: Հասե՞լ է ամուսնանալու տարիքը ուրեմն պետք է գնալ աղջիկ տեսնելու:
Ցանկացած աղջիկ երազում է ռոմանտիկ սիրո պատմության մասին, իսկ աղջիկ տեսնելու երեվույթը շատ հեռու է ռոմանտիկ լինելուց, ինչպես կարող է մի երեվույթ ռոմանտիկ լինել, երբ իր բնույթով շատ մոտ է քննություն---զննությանը: շատ հաճախ իրենից ոչինչ չներկայացնող փեսայի պատվավոր թեկնածուն հայտնվում է շատ շահեկան՝ քննողի դիրքում, բնական է որ ցանկացած աղջիկ նախնտրում է ծանոթանալ ավելի հավասար պայմաններում, երբ չկա քննող եվ քննվող:
Իսկապես շատ են կուսության վրա սեվեռվածները, որոնք մահու չափ վախենում են խայտառակ լինելուց, իսկ աղջիկ տեսնելու միջոցով աղջիկ գտնելը այդ առումով ապահով է:
Փորձեցի այս երեվույթի մեջ տեսնել ինչպես դրական այպես է բազմաթիվ բացասական կողմեր, բայց դե ինչքան ասում ենք էնքան ասելու բանա բացվում:![]()
Էջանիշներ