Ի՞նչ է նշանակում, ինտերնետով
պատահաբար ծանոթանալ՞՞՞

: Նման արտահայտության, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինտարնետով պատահաբար անցնում էի, եվ պատահաբար ծանոթացա ինչ որ մեկի հետ՞՞՞՞
Ոչ ոք ինտերնետում պատահաբար չի հայտնվում, մարդիկ որոշում են, գրանցվում են եվ արդյունքում հայտնվում են ինտերնետում: Ինտերնետում հայտնված ցանկացած մարդ ուզած թե չուզած, ծանոթանում է: Իհարկե կան ծանոթությունների սայթեր, որտեղ չկա ոչ մի վերահսկողություն, ընդհուպ միչեվ պոռնոգրաֆիկ բնույթի նկարների թույլատրումը:Նման սայթերից իհարկե պետք է հեռու մնալ:
Բայց ես գիտեմ մի հայկական, բայց ռուսալեզու ծանոթությունների սայթ, որտեղ գոյություն ունի շատ խիստ վերահսկողություն, անգամ ֆորումին մասնակցել կարողանալու համար, պետք է պարտադիր տեղադրել լուսանկար, իսկ լուսանկարի բնույթն էլ չպետք է լինի որոշակի բարոյական նորմերի սահմաններից դուրս: Եվ նման սայթեր հավանաբար էլի կլինեն:
Իսկ աղջիկ տեսնելու սովորույթը ըստ իս, ոչ այնքան հետամնաց, որքան անհարմար սովորույթ է:
Ասելիքս այն է, որ մենք հայերս չենք կարող այս սովորությանը վերջ դնել, համարելով այն հետամնաց, քանի որ աղջիկ տղա հարաբերությունների հետ կապված շատ հարցերում դեռ շարունակում ենք մնալ խիստ պահմանողական: Մեզանում կան արտամավորված այնքան հետամնաց սովորույթներ, որ աղջիկ տեսնելու սովորույթը իր հետամնացությամբ հաստատ չի հայտնվի առաջին հորիզոնականներում:
Հետամնացության մի շարք դրսեվորումներ,------------- եթե սեքսի մասին խոսում ես ուրեմն էլ
կույս չես, եթե թույլ ես տալիս քեզ խոսել օրալ սեքսից, անմիջապես
մեղադրվում ես օրալ սեքսի սիրահար լինելու մեջ, իսկ այն տղամարդիկ ովքեր հանկարծ կփորձեն հոմոսեքսուալիզմ երեվույթին
ըմբռնումով մոտենալ, անմիջապես կդառնան երկնագույն:
Էջանիշներ