Կարծում եմ մի փոքր կտրուկ ես արտահայտվում:
Եվ ո՞վ ասեց որ զննում է տեղի է ունենում միակողմանի, պարզապես ինչպես ընդունված է նախաձեռնողի դերում հանդես է գալիս տղամարդը, հո աղջիկը չի գնալու տղա տեսնելու՞՞՞ բայց տեղի է ունենում երկկողմանի զննում, եվ շատ հնարավոր է որ տղան հավանի բայց աղջիկը ոչ:
Այստեղ միակ բարդությունն այն է որ հայ աղջիկները առանց այն էլ զերծ չեն ամոթխածությունից, եվ զննման ենթարկվելու պայմաններում նրանց ամոթխածությունը սովորաբար կրկնապատկվում է, ինչն էլ իր հերթին չի կարող դրականորեն նպաստել առաջին տպավորության գործին:
Օրինակ ռուսաստանի առաջին ալիքով աշխատանքյին ամեն օր կա մի հաղորդում, որը կոչվում է давай поженимся.
Հաղորդման մասնակիցները գալիս են պայքարելու օրվա հերոսի կամ հերոսուհու համար: եվ այստեղ շատ կարեվոր է կարողանալ սեփական անձը ճիշտ մատուցել, այսինքն լինել մաքսիմալ բնական, եվ անկեղծ:
Կարծում եմ այն աղջիկները որոնք գիտեն իրենց ճիշտ մատուցել ցանկացած իրավիճակում, պետք է որ չխուսափեն աղջիկ տեսնելու երեվույթից: եվ հակառակը իրենց պահվածքով ստիպեն որ տղան հայտնվի զննվողի դերում:![]()
Էջանիշներ