User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Գնալ աղջիկ տեսնելու

  1. #61
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    երեվույթին ըմբռնումով մոտենալ, անմիջապես կդառնան երկնագույն:
    Երկնագույն չէ... ԳոմիԳ
    Loading your personal settings....

  2. #62
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է նշանակում, ինտերնետով պատահաբար ծանոթանալ՞՞՞: Նման արտահայտության, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինտարնետով պատահաբար անցնում էի, եվ պատահաբար ծանոթացա ինչ որ մեկի հետ՞՞՞՞
    Չամիչ ջան, ինձ թվում է՝ Արիադնային սխալ ես հասկացել։ Պատահաբար ծանոթանալ ասելով, կարծում եմ, ինքը նկատի ուներ այն դեպքերը, երբ, օրինակ, ֆորումում ընդհանուր շփման ընթացքում մարդը ծանոթանում է տարբեր մարդկանց հետ, ու այնպես է ստացվում, որ նրանցից մեկի հետ որոշ ժամանակ անց համապատասխան հարաբերություններ են ձևավորվում, բայց բնականոն ձևով, ոչ թե, ասենք, մտնում է ֆորում կամ Ադնակլասսնիկի՝ ի սկզբանե աղջիկ կպցնելու նպատակով, ու առաջին գրառումը լինում է, ասենք. «Քուր ջան, կարանք ծանոթանանք » կամ. «Աղջկեք, ձեր նկարները կդնե՞ք տենամ»։ Կամ թեկուզ ICQ–ով կարելի է բազմաթիվ մարդկանց հետ ծանոթանալ, որոշ ժամանակ շփվել, իրար ճանաչել, ու ընթացքում նրանցից որևէ մեկի հետ կարող են լուրջ սիրային հարաբերություններ զարգանալ և այլն։ Բայց երբ Ինտերնետում հանդիպում են տղաներ, որոնց հենց միայն բարևից արդեն զգում ես, որ աղջիկ կպցնելու հերթական փորձի օբյեկտ ես հանդիսանում իրենց համար, ընդ որում փորձում են կպցնել առանց նույնիսկ ճանաչելու կամ միայն նկար տեսնելով, էդպիսի մարդիկ, իմ կարծիքով, ոչնչով չեն տարբերվում իրենց մամա–պապաների ձեռքը բռնած անծանոթ «աղջիկ տեսնելու» գնացող տղաներից. նոր տեխնոլոգիաները, ցավոք, ոչ միշտ են նոր մտածելակերպի գրավական լինում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.04.2009), Chilly (08.04.2009), comet (08.04.2009), Economist (08.04.2009), Նորմարդ (08.04.2009)

  4. #63
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Բայց երբ Ինտերնետում հանդիպում են տղաներ, որոնց հենց միայն բարևից արդեն զգում ես, որ աղջիկ կպցնելու հերթական փորձի օբյեկտ ես հանդիսանում իրենց համար, ընդ որում փորձում են կպցնել առանց նույնիսկ ճանաչելու կամ միայն նկար տեսնելով, էդպիսի մարդիկ, իմ կարծիքով, ոչնչով չեն տարբերվում իրենց մամա–պապաների ձեռքը բռնած անծանոթ «աղջիկ տեսնելու» գնացող տղաներից. նոր տեխնոլոգիաները, ցավոք, ոչ միշտ են նոր մտածելակերպի գրավական լինում...
    Ուլուանա ջան, կարծում եմ համեմատությունը այստեղ այնքան էլ տեղին չէր:
    Տղաները աղջիկ տեսնելու գնում են ոչ թե կպցնելու նպատակով, այլ կյանքի ընկեր գտնելու նպատակով:Եվ գնում են ոչ թե պատահական մարդու տուն, այլ նախապես քիչ թե շատ տեղյակ լինելուվ թե ինչ կարգի մարդկանց տուն են գնում:

    մամա–պապաների ձեռքը բռնած անծանոթ «աղջիկ տեսնելու» գնացող տղաներից.
    Եվ ի՞նչ է նշանակում անծանոթ աղջիկ. ցանկացած ծանոթություն հենց այնքանով է ծանոթություն, որ մարդիկ անծանոթ լինելով փորձում են ծանոթանալ:

    Ինտերնետում նունպես ինչպես եվ փողոցում, կարելի է հանդիպել տարբեր կարգի մարդկանց, ինչպես կպցնողների, այնպես էլ նորմալ նպատակներ ունեցողների: Ամենուրեք ինչպես ինտերնետում, այնպես էլ առօրյա կյանքում մարդիկ հատկապես կանայք, զերծ չեն, տարբեր խաբեությունների զոհը դառնալուց:

    Իսկ աղջիկ տեսնելու երեվույթը ըստ իս,հենց դրանով է ապահով որ բացառում է որեվէ խաբեություն, քանի որ կոնկրետ նպատակով տղան, գնում է կոնկրետ նպատակ ունեցող աղջկան տեսնելու, ծանոթանալու:

  5. #64
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Ինտերնետում նունպես ինչպես եվ փողոցում, կարելի է հանդիպել տարբեր կարգի մարդկանց, ինչպես կպցնողների, այնպես էլ նորմալ նպատակներ ունեցողների: Ամենուրեք ինչպես ինտերնետում, այնպես էլ առօրյա կյանքում մարդիկ հատկապես կանայք, զերծ չեն, տարբեր խաբեությունների զոհը դառնալուց:
    Խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը հատուկ մտնում ա ինտերնետ կյանքի ընկեր գտնելու համար: Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրոք ծանոթանում և ամունանում են, բայց չեմ կարծում, որ դրանից առաջ հատուկ ծանոթանալու նպատակ են հետապնդել Չնայած դա իմ կարծիքն է
    Իսկ աղջիկ տեսնելու երեվույթը ըստ իս,հենց դրանով է ապահով որ բացառում է որեվէ խաբեություն, քանի որ կոնկրետ նպատակով տղան, գնում է կոնկրետ նպատակ ունեցող աղջկան տեսնելու, ծանոթանալու:
    Այդքան էլ ապահով չի, քանի որ կարողա էդ աղջկա ՊՌ-ով զբաղվողը շատ պրոֆեսիոնալ է և միջին որակի ապրանքը այնպես է գովազդում, որ մարդ ընկնում է թյուրիմացության մեջ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (08.04.2009)

  7. #65
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ աղջիկ տեսնելու երեվույթը ըստ իս,հենց դրանով է ապահով որ բացառում է որեվէ խաբեություն, քանի որ կոնկրետ նպատակով տղան, գնում է կոնկրետ նպատակ ունեցող աղջկան տեսնելու, ծանոթանալու:
    Չես համարում որ շաաաաատ հնաոճա էդ ամենինչը ...... ես օրինակ հազար անգամ ավելի հաճույքով կշփվեմ անծանոթ աղջկա հետ, քան թե ինչ որ մեկի ասած ու գնացած տեսնվցված աղջկա հետ ........ հետաքրքիր չի ու մի քիչ էլ երևի թե ( ոնց ասեմ որ կոպիտ չհնչի ) հոգեբանական տեսանկյունից նվաստացուցիչ, ասենք յանիմ խի՞ ես չեմ կարա աղջիկ գտնեմ, որ ուրիշի ասածով անպայման պիտի գնամ աղջկա տեսնելու (էլի կոպիտ ստացվեց..... հա ի՞նչ անեմ :)

    Հ.Գ. հա բայց դու էլ կասես հա ի՞նչ , բայց տենց էլ ավելի ապահովա որովհետև ծանոթ մարդու ընտանիքիցա, ի՞նչ իմանաս պատահական հանդիպածը ի՞նչ կլինի...... հա բայց եթե լավը չեղավ ... շփվելով ինձ թվումա ցանկացած տղամարդ կարա նկատի դա ու ղրաղ քաշվի !!!!
    Վերջին խմբագրող՝ Ceceron: 08.04.2009, 09:39:
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.04.2009), comet (08.04.2009), Արմինե (08.04.2009), Երկնային (08.04.2009)

  9. #66
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է նշանակում, ինտերնետով պատահաբար ծանոթանալ՞՞՞: Նման արտահայտության, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինտարնետով պատահաբար անցնում էի, եվ պատահաբար ծանոթացա ինչ որ մեկի հետ՞՞՞՞

    Ոչ ոք ինտերնետում պատահաբար չի հայտնվում, մարդիկ որոշում են, գրանցվում են եվ արդյունքում հայտնվում են ինտերնետում: Ինտերնետում հայտնված ցանկացած մարդ ուզած թե չուզած, ծանոթանում է: Իհարկե կան ծանոթությունների սայթեր, որտեղ չկա ոչ մի վերահսկողություն, ընդհուպ միչեվ պոռնոգրաֆիկ բնույթի նկարների թույլատրումը:Նման սայթերից իհարկե պետք է հեռու մնալ:

    Բայց ես գիտեմ մի հայկական, բայց ռուսալեզու ծանոթությունների սայթ, որտեղ գոյություն ունի շատ խիստ վերահսկողություն, անգամ ֆորումին մասնակցել կարողանալու համար, պետք է պարտադիր տեղադրել լուսանկար, իսկ լուսանկարի բնույթն էլ չպետք է լինի որոշակի բարոյական նորմերի սահմաններից դուրս: Եվ նման սայթեր հավանաբար էլի կլինեն:

    Իսկ աղջիկ տեսնելու սովորույթը ըստ իս, ոչ այնքան հետամնաց, որքան անհարմար սովորույթ է: Ասելիքս այն է, որ մենք հայերս չենք կարող այս սովորությանը վերջ դնել, համարելով այն հետամնաց, քանի որ աղջիկ տղա հարաբերությունների հետ կապված շատ հարցերում դեռ շարունակում ենք մնալ խիստ պահմանողական: Մեզանում կան արտամավորված այնքան հետամնաց սովորույթներ, որ աղջիկ տեսնելու սովորույթը իր հետամնացությամբ հաստատ չի հայտնվի առաջին հորիզոնականներում:
    Հետամնացության մի շարք դրսեվորումներ,------------- եթե սեքսի մասին խոսում ես ուրեմն էլ կույս չես, եթե թույլ ես տալիս քեզ խոսել օրալ սեքսից, անմիջապես մեղադրվում ես օրալ սեքսի սիրահար լինելու մեջ, իսկ այն տղամարդիկ ովքեր հանկարծ կփորձեն հոմոսեքսուալիզմ երեվույթին ըմբռնումով մոտենալ, անմիջապես կդառնան երկնագույն:

    Սիրելի Չամիչ, ինտերնետով պատահաբար ծանոթանալու մասը Ուլուանան լավ գիտահանրամատչելի բացատրել է, այդ առթիվ արժի հատուկ շնորհակալություն հայտնել Ուլուանային, որ գիշերները հերթապահում է և մեր գործը հեշտացնում
    Հիմա անցնենք մնացածին։ Ասում ես, որ աղջիկ տեսնելու սովորույթը «թոփ թենում» չի հայկական հետամնաց սովորույթների, իհարկե ճիշտ ես, եթե համեմատենք «կարմիր խնձոր» երևույթի հետ, աղջիկ տեսնելու գնալը հեչ ա Բայց դա չի նշանակում, որ կարելի է ասել, որ շատ նորմալ ու ճիշտ սովորույթ ա, և վերջապես, մենք էստեղ մեր քննարկումներով ընդամենը փորձում ենք մենք մեզ հանգստացնել, որ գոնե երիտասարդների էն մասը, որը կարողանում է համակարգչից օգտվել, այո, մի զարմացեք, թեկուզ ընդամենը օգտվել, ինտերնետ մտնել, (ինչ որ չափով դա էլ է չէ՞ սրում ուղեղները, եթե ուրիշ սրիչ չունեն), պետք է որ մի քիչ ավելի առաջադեմ լինեն։ Թե չէ, մեր խոսելով, իրականում, բան էլ չի փոխվելու, էլի շատ–շատերը գնալու են աղջիկ տեսնելու, տղեն Ռուսաստանից զանգելու ա, ասի աղջիկ գտեք, գալիս եմ և այլն, ու շատ շատերի համար դա նորմալ ա լինելու։ Բայց միգուցե նաև ինչ որ ձևով, մեր քննարկումներով, հնարավոր է, որ ազդում ենք մատաղ սերնդի մտածողության վրա, կան չէ՞ էս թեման կարդացողներ, որ նոր էկել են գյուղից, ընդունվել համալսարան ու իրենց աշխարհայացքը դեռ նոր–նոր են սկսելու ձևավորել, միգուցե կարդան և հասկանան, որ ամուսնությունը ամենապատասխանատու քայլերից մեկն է կյանքում, և դրա պատասխանատվությունը միայն ամուսնացողինը պետք է լինի։ Եվ ինչքան ինքնուրույն լինես էդ հարցերում, այնքան ավելի մեծ է երջանիկ լինելու, սիրելով ամուսնանալու հավանականությունը, իսկ հակառակ դեպքում, եթե ինչ որ բան էլ էնպես չստացվի, գոնե չես փորձի մեղավորներ գտնել, կհիշես, որ դա քո որոշումն ու ընտրությունն է եղել։
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ceceron (08.04.2009), Chilly (08.04.2009), Արմինե (08.04.2009)

  11. #67
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Վաաայ ինչ տրագեդիա եք սարքել չեղած տեղից...
    Նորմալ երևույթ է , խորհուրդ կտամ բոլոր տղաներին ովքեր լուրջ նպատակներ ունեն օգտվել այս ծիսակարգից:

    Ես էլ որ ջահել էի ամերիկյան կինոների ազդեցության տակ ուղեղս մտել էր թե նոր դար է ես ինքս կգտնեմ իմ կյանքի ընկերուհուն , կարճ ասած ինտերնետով ինչքան աղջկա հետ ծանոթացա անհաջող դեպք դուրս եկավ: Խաբելոցին շատ շատ է ինտերնետում, դե դիսկոտեկաներից ու սաունաներից հո կնոջս չէի գտնելու.. այնպես որ մնաց դասական տարբերակը:

    Ծանոթներս մի աղջկա տեղ ասացին: Երբեք չէի տեսել նրան, նախապես զգուշացրեցի որ գնում եմ տեսնելու նպատակով: Գնացի տեսա, այդպես ծանոթացանք, հետո մի քիչ շփվեցինք ու միասին մեր որոշումն էլ կայացրինք....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (08.04.2009), Չամիչ (08.04.2009)

  13. #68
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Համ էլ խորհուր կտամ տղաներին իմանալ որ ցանկացած աղջկա համար էլ հաճելի է երբ իր շուրջ դվիժենի է:
    Եթե տղան գալիս հասնում է տուն, աղջկա օջախ ուրեմն լուրջ տղա է, իսկ աղջիկները ուզում են լուրջ տղա:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (08.04.2009)

  15. #69
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաաայ ինչ տրագեդիա եք սարքել չեղած տեղից...
    Նորմալ երևույթ է , խորհուրդ կտամ բոլոր տղաներին ովքեր լուրջ նպատակներ ունեն օգտվել այս ծիսակարգից:

    Ես էլ որ ջահել էի ամերիկյան կինոների ազդեցության տակ ուղեղս մտել էր թե նոր դար է ես ինքս կգտնեմ իմ կյանքի ընկերուհուն , կարճ ասած ինտերնետով ինչքան աղջկա հետ ծանոթացա անհաջող դեպք դուրս եկավ: Խաբելոցին շատ շատ է ինտերնետում, դե դիսկոտեկաներից ու սաունաներից հո կնոջս չէի գտնելու.. այնպես որ մնաց դասական տարբերակը:

    Ծանոթներս մի աղջկա տեղ ասացին: Երբեք չէի տեսել նրան, նախապես զգուշացրեցի որ գնում եմ տեսնելու նպատակով: Գնացի տեսա, այդպես ծանոթացանք, հետո մի քիչ շփվեցինք ու միասին մեր որոշումն էլ կայացրինք....

    Չեմ հասկանում հայերի մտածելակերպը: Ինչպե՞ս կարելի է մարդու հետ ծանոթանալ հենց ամուսնանալու նպատակուվ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.04.2009), Elmo (08.04.2009)

  17. #70
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Իմ կարծիքով խնդրի ակունքը հետևյալ հետամնաց սկզբունքի մեջ է` "եթե աղջիկն ու տղան տետ-ա-տետ շփվում են, դա արդեն իր մեջ ինչ-որ պարտավորեցնող բան է պարունակում": Այստեղ գրողներից շատերը կենտրոնանում են ծանոթության փաստի վրա` մոռանալով, որ այդ ծանոթությունը պետք է զարգացնել: Հայաստանում կարող ես աղջկա հետ քեզ ազատ զգալ, միայն եթե նրան ճանաչում ես բավական երկար ժամանակ: Նույնիսկ եթե աղջկա հետ ծանոթացար (ինչը ինքնին պրոբլեմ է), հետո ի՞նչ անես: Զանգահարես, ինչ-որ տե՞ղ հրավիրես: Մեծ հավանականությամբ կհրաժարվի (վերոհիշյալ սկզբունքի պատճառով): Ստացվում է փոխադարձ տուպիկ` որպեսզի աղջկան կարողանաս ինչ-որ տեղ հրավիրել, պիտի նրան լավ ճանաչես, իսկ որպեսզի լավ ճանաչես, պիտի ինչ-որ տեղ հրավիրես: Դա էլ բերում է նրան, որ տղամարդու ծանոթ աղջիկների քանակը բավական փոքր է: Իսկ ամուսնանալ հո պետք է: Այդտեղ էլ, ինչպես արդեն Չամիչը նշեց, օգնության են գալիս հարազատները:

    Ինչպես հայտնի է, պրոբլեմը լուծելու համար պետք է հեռացնել դրա պատճառը, ոչ թե հետևանքը: Եթե վերացնենք ամենավերևում նշածս սկզբունքը, աղջիկ տեսնելու սովորույթը կվերանա ավտոմատ կերպով:
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 08.04.2009, 18:04:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (08.04.2009), Լուսաբեր (08.04.2009), Ուլուանա (09.04.2009), Չամիչ (08.04.2009)

  19. #71
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ խորհուր կտամ տղաներին իմանալ որ ցանկացած աղջկա համար էլ հաճելի է երբ իր շուրջ դվիժենի է:
    Եթե տղան գալիս հասնում է տուն, աղջկա օջախ ուրեմն լուրջ տղա է, իսկ աղջիկները ուզում են լուրջ տղա:
    Աղջիկները սիրում են ինքնուրույն ու պատասխանատու տղաների, որոնք իրանք էլ կարան իրանց ճարը տեսնեն, իրենք են որոշում կայացնում, ոչ թե սրա-նրա փեշից կպած սրա-նրա տուն գնան աղջիկ կպցնելու

    ներեցեք, եթե կոպիտ ստացվեց
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.04.2009), Ariadna (09.04.2009), Լուսաբեր (08.04.2009)

  21. #72
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով խնդրի ակունքը հետևյալ հետամնաց սկզբունքի մեջ է` "եթե աղջիկն ու տղան տետ-ա-տետ շփվում են, դա արդեն իր մեջ ինչ-որ պարտավորեցնող բան է պարունակում":
    Բրավո: Պարզապես ազգի մեջ եթե աղջիկն ու տղան նույնիսկ պարզապես ընկերներ են, չգիտես ինչու շատ դեպքերում դա հասկացվում է որպես նախապատրաստական փուլ՝ դեպի այլ բնույթի հարաբերություններ:
    Ինչն, առնվազն, սահմանափակ մտածողության հետևանք է:
    Այստեղ գրողներից շատերը կենտրոնանում են ծանոթության փաստի վրա` մոռանալով, որ այդ ծանոթությունը պետք է զարգացնել:
    Բացի դրանից, կա «ադաթ», որ տղամարդը պետք է «վիզ դնի», իսկ աղջիկը «թանկացնի իրեն», ու առաջինով որոշվում է տղայի տղա լինելը, երկրորդով՝ աղջկա աղջկա լինելը:
    Եթե ես աղջկան ժամադրության կանչեմ ու նա սկսի խունջիկ-մունջիկ գալ, էլ չեմ կանչի: Բայց եթե ես աղջկան ասում եմ «Արի դուրս գանք քաղաք», դա դեռ բնավ ժամադրության կանչել չի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #73
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հայտնի է, պրոբլեմը լուծելու համար պետք է հեռացնել դրա պատճառը, ոչ թե հետևանքը: Եթե վերացնենք ամենավերևում նշածս սկզբունքը, աղջիկ տեսնելու սովորույթը կվերանա ավտոմատ կերպով:
    Այո, իսկապես, փորփրելով այս երեվույթի խորքերը, դեմ ենք առնում բազմաթիվ հետամնաց, ոչ առողջ դրսեվորումների:

    Շատ հաճախ, Ադաթավոր հայ երիտասարդի կողմից , ընտանիք կազմելիս ոչ թե սերն է դիտվում որպես գլխավոր պայման, այլ այն որ աղջիկը մաքուր կամ կույս լինի: : Կնոջ կուսությունը, ադաթավորները համարում են իրենց պատվի խնդիրը:

    Եվ շատերը, ամուսնությունը դիտում են ոչ թե հակառակ սեռերի միջեվ ծավալված սիրո պատմության տրամաբանական հանգուցալուծում, այլ որպես ինչ որ պարտադիր արարողակարգ, կյանքի ատրիբուտիկա: Հասե՞լ է ամուսնանալու տարիքը ուրեմն պետք է գնալ աղջիկ տեսնելու:

    Ցանկացած աղջիկ երազում է ռոմանտիկ սիրո պատմության մասին, իսկ աղջիկ տեսնելու երեվույթը շատ հեռու է ռոմանտիկ լինելուց, ինչպես կարող է մի երեվույթ ռոմանտիկ լինել, երբ իր բնույթով շատ մոտ է քննություն---զննությանը: շատ հաճախ իրենից ոչինչ չներկայացնող փեսայի պատվավոր թեկնածուն հայտնվում է շատ շահեկան՝ քննողի դիրքում, բնական է որ ցանկացած աղջիկ նախնտրում է ծանոթանալ ավելի հավասար պայմաններում, երբ չկա քննող եվ քննվող:

    Իսկապես շատ են կուսության վրա սեվեռվածները, որոնք մահու չափ վախենում են խայտառակ լինելուց, իսկ աղջիկ տեսնելու միջոցով աղջիկ գտնելը այդ առումով ապահով է:

    Փորձեցի այս երեվույթի մեջ տեսնել ինչպես դրական այպես է բազմաթիվ բացասական կողմեր, բայց դե ինչքան ասում ենք էնքան ասելու բանա բացվում:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.04.2009), Aurora (09.04.2009), erexa (13.11.2023), Լուսաբեր (09.04.2009), Ուլուանա (09.04.2009)

  24. #74
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Չեմ հասկանում հայերի մտածելակերպը: Ինչպե՞ս կարելի է մարդու հետ ծանոթանալ հենց ամուսնանալու նպատակուվ:
    Շատ պարզ է թե ինչու չեք հասկանում , չեք հասկանում որովհետև դեռ մեծ փորձ չունեք, չեք տեսել ըստ երևույթին իսկական սերը ինչ է ...

    Ձեզ թվում է թե 1 տարի աղջկա հետ ծանոթ եղաք ապա ինքիրան սեր կծնվի կամ չի ծնվի ու դուք կորոշեք ամուսնանալ թե ոչ: Դա անիրատեսական մոտեցում է, դրա համար էլ մարդիկ տասնյակ տարիներով կդեգերեն ու սեր չեն գտնի:

    Այդպիսի բան չկա: Սերը դա երբ երկուսն էլ փոխում են իրենց կողակիցին, ամեն մեկը մի զիջում է անում իր եսից հանուն ընդհանուրի, իսկ այսօրվա երիտասարդությունը այնքան է կենտրոնացած սեփական Էգոյի վրա որ ընդունակ չի լիարժեք սերի դրա համար նստած թաղտին սպասում է դե երբ երկնքից կնկնի այն միակը ու անկրկնելին որի հետ ինքը լրիվ համատեղելի կլինի.... ուտոպիա....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  25. #75
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնալ աղջիկ տեսնելու

    Աղջիկները սիրում են ինքնուրույն ու պատասխանատու տղաների, որոնք իրանք էլ կարան իրանց ճարը տեսնեն, իրենք են որոշում կայացնում, ոչ թե սրա-նրա փեշից կպած սրա-նրա տուն գնան աղջիկ կպցնելու
    Կոնկրետ իմ դեպքում իմ կինը ու ես ինքներս ենք որոշել, և իմ ծնողները և նրա այնքան էլ կողմնակից չեն եղել բայց դե մենք որոշել ենք մենք համոզել ենք ու մենք էլ պատասխանատու ենք հետագա կյանքի համար... Եթե ձեզ որևէ մեկը փեշը բռնած է եկել տեսնելու դա դեռ չի նշանակում որ բոլոր տղաներն են այդպես:
    Ի դեպ դուք կարող է մեկին դրսում էլ ծանոթանաք ու հետո ամուսնանաք ու շատ հետո հասկանաք որ մամայի բալա է անընդունակ ինքնուրույն որոշումների:

    Ես անձամբ գիտեմ այդպիսի դեպք երբ շատ տխուր վերջացավ ամուսնությունը...
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Իրական տարածական տեսնելու իննովացիա Google-ից
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.04.2016, 12:45
  3. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  4. Գնում ենք Գյումրի՝ Հովսեփին տեսնելու
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 21.09.2009, 22:21
  5. Ուր գնալ այսօր
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.03.2009, 17:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •