User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Բնիկ որտեղացի՞ ես

  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնիկ որտեղացի՞ ես

    Ոչ մի ժողովուրդի ներկայացուցիչ իր հայրենակցին հանդիպելիս չի հարցնում նրա բնիկ որտեղից լինելը, քանզի իր ամբողջական տարածքի վրա սեփական պետականությունը պահպանած ժողովրդի զավակի համար անիմաստ և անբնական է նման հարց տալը, որովհետև nman երկրի բնակիչները լուրջ տեղաշարժեր չեն գործում, առավել ևս հարկադրական, իսկ նրանք, ովքեր տեղահանությանը ենթարկվել են շատ առաջ, որևէ քաղաք կամ գյուղ հիշել չեն կարող որպես իրենց պապերի բնօրան, նրանց մոտ կարոտը կորուսյալ հայրենիքի հանդեպ ընդհանրացված, վերացական է, հիմնված միայն գրավոր հիշատակությունների վրա, որպես հեռավոր պատմական հուշ, այնպես ինչպես եբրայեցիների մոտ էր դարեր շարունակ, թեև դա ամենևին էլ չխանգարեց, որ նրանք կրկին հավաքվեն իրեն պատմական հայրենիքում և վերականգնեն իրենց պետականությունը:
    Նոր աշխարհի նվաճողները` իսպանացիները, անգլիացիները ու մյուսները, Հին աշխարհի զանազան տարածքը տարածքները, երկրները զավթած պորտուգալացիները, հոլանդացիները, ֆրանսիացիները արդեն կորցրել են իրենց պատմական հայրենիքի զգացողությունը, դուրս են մղել կամ ոչնչացրել են բնիկներին և կամ ձուլել են նրանց` պարտադրելով իրենցազգային լեզուն և սովորույթները, հրաշալիորեն հարմարվել են իրենց նոր տուն ու տեղին, որը դարձել է նրանց համար նոր հայրենիք, թեպետև ամենևին էլ փակ չէ դեպի հին հայրենիքը տանող նրանց ճամփան: Այդպսիս պարագայում եթե հայրենի եզերքի մասին ցավ, կարոտ և հիշողություն մնացել է, ապա դա երեկվա իրենց տուն ու տեղը կորցրած բնիկների սրտում է անթեղված: Այդ նրանք են հարկադրաբար թողել իրենց հայրենի եզերքը, սակայն կենդանի են պահել մի օր այն ետ ստանալու հույսը: Դրա անվիճելի ապացույցն է գաղութացված բոլոր ազգերի երկարատև և համառ պայքարը, հանուն իրենց հողի ու ազատության:
    Հայ ժողովրդին դարեր շարունակ հրով ու սրով ստիպել են թողնել հազարամյակներվ շենացրած մեր տունն ու տեղը, ապաստան որոնել այս մոլորակի գրեթե բոլոր անկյուններում` մեզ հետ տանելով մեր շինարար, ստեղծագործ շնորհների հետ միասին նաև Հայրենիքի կարոտն ու ցավը: Արտագաղթը հայոց կյանքում ստացել է առանձնահատուկ ընթացք, որն էլ դրսևորվել է մեր ժողովրդի պատմական ճակատագրի յուրօրինակությամբ: Հայրենի եզերքի` <Էրգրի> հանդեպ կարոտը ծնվել է նախ այլ երկրներ պանխտած հայորդիների մոտ, որոնք անհուն կարոտով են հիշել իրենց հայրենի գյուղն ու քաղաքը, հարազատ տունը և օտար ափերում միմյանց հանդիպելիս հարցրել են` “Բնիկ որտեղացի ես?”: Պանդուխտների մեծ մասը, վաստակած,թե դատարկաձեռն, այնուամենայնիվ տուն է վերադարձել: Իսկ նրանք, ովքեր մնացել են հեռու ափերում, կազմել են մեր առաջին գաղթականությունը` ականջի միշտ հայոց կռունկի ձայնին` հայրենի աշխարհից խաբրի ստանալու հույսով: Ազգի նեղ օրերին` չդիմանալով նվաճողների բռնություններին, գաղթական են դարձել հայ բազմաթիվ ընտանիքներ: Ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցելՄեծ եղեռնի տարիներին: Բռնությամբ տեղահանվել են բազմահազար հայ ընտանիքներ և ցրվել աշխարհով մեկ: Եվ ուր էլ հասել է գաղթական հայը, իր սրտում տարել է հայրենի շենի ու բնաշխարհիկ կարոտը և այն փոխանցել է սերունդներին: Այդ կարոտը կենդանի է նույնիսկ Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթած հայերի սրտերում: Ու անգամ հայրենի հողի վրա ապրողները միմյանց հարցնում են` “Բնիկ որտեղացի ես?“:
    Շարունակելի

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.04.2009), Արիացի (03.04.2009), Լուսաբեր (03.04.2009)

  3. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Շարունակություն
    Հարցնում է այն հույսով, որ անծանոթ հայը, նրա հայրը կամ պապը իր հոր ու պապի պես կարող են վանեցի լինել, ու եթե պատասխանը դրական է, ապա նրանք հարազատի պես ողջագուրվում են` միմյանց տալով իրենց ազգն ու տոհմը ճշտող բազմաթիվ հարցեր: Զրույցը ծավալվում է հարազատ Վանի բարբառով, խոսք է գնում տուն ու տեղի, հարազատների զբաղմունքի, Վանի ինքնապաշտպանությանը ունեցած մասնակցության, գաղթի և այլ մանրամասների մասին: Ու հայի երկու բեկոր, աշխարհավեր հողմերից քշված, իրար են գտնում, քանզի կա ապուպապերի բնօրրանի, հայրենի տան անփոփոխ հասցեն` կենդանի ավանդներով ու արյամբ ամրապնդված: Ու այդպես, անուն-ազգանվան պես “Էրգրի” անունը ճանաչել է տալիս մարդկանց, կապում ` միմյանց նույն ցավով ու կարոտով, նույն հույսերով ու սպասումներով: Ու մոգական նշանակություն ունեցող այդ մեկ հատիկ անունը դառնում է պատմական հիշողություն, ապրեցնում է հային օտար ու անսիրտ աշխարհում, կամք ու արիություն է ներշնչում նրան, որ դիմանա տարիներով, դիմանա դարերով, հայ մնա, ապավեն նրա ծագմանն ու կարոտներին: Ու կարևոր չէ, թե Ֆրեզնոն որքան է հեռու Բաղեշից, Ֆրեզնոյում ծնված Վիլյամ Սարոյանը, աշխարհը ոտքի տակ տված և աշխարհահռչակ Սարոյանը, ուր էլ գնար, ուր էլ լիներ, ապրում էր որպես հայ ու բաղեղցի/բիթլիսցի/: ՈՒ մի օր էլ, երբ հնարավոր եղավ, գնաց բաղեշ, փնտրեց հարազատ թաղը, տունը, իր հոր մյուս կենդանի ու մեռած հարազատների աչքերով կարոտած նայեց հայրենի քաղաքին, շրջակա բնակարանին…
    Ու ամեն մի հայ որտեղ էլ որ ծնված և ապրելի լինի, այդ անունը սրբությամբ է պահում, պահում է որպես անձնագիր, որպես անցաթուղթ, որպես ամենազոր թալիսման ու հավատում է այդ զորությանը անվերապահորեն: Նա այդ անվան հանդեպ պաշտամունք ունի: Ու այդ հայրենի ու հարազատ տեղանվան հիշատակումն անգամ ալեկոծում է հայ մարդու սիրտն ու հոգին, արթնացնում բազմաթիվ զգացումներ և հիշողություններ: Ու անգամ 100-ամյա վանեցի ծերունին հայրենի Վանի անունը լսելիս հուզվում է, մանկան պես լաց լինում: Այդ կախարդական անվանումը լսելիս զինաթափ է լինում ինքնասածի պաշտոնյան, ժլատը դառնում է առատաձեռն, չարը` բարի, օտարը` հարազատ: Այդ մեկ հատիկ բառով մարդիկ միավորվում են ոգով ու սրտով, ու այդ միասնությունից է ծնվում իսկական հայրենասիրությունը:
    Ափսոս, շատ ափսոս, որ ոմանք կորցրել են այդ մոգական բառը: Ոմանք “Բնիկ որտեղացի ես” հարցին այսօր արդեն չեն կարող որոշակի պատասխան տալ: Նրանք ընդամենը ինչ-որ տեղի բնակիչ են, ծնված ինչ-որ տեղ, անտոհմ, անհայենիք: Նրանց հայրերը, գուցե և իրենք, զրկել են իրենց այդ մեկ և միակ հայրենիքն ունենալու շատ թանկ ժառանգությունից: Այդ է պատճառը, որ Երևանում կամ Թբիլիսիում ծնված արցախցին, հայրենի բարբառը կորցնելուց բացի, կորցրել է նաև արցախցի լինելու գիտակցությունը: Նրան ոչինի չի կապում հայրենի եզերքի հետ, և այնտեղ այսօր ծավալվող իրադարձությունները նրան ոչ հուզում են, ոչ հետաքրքրում: Դժխբախտաբար, հայերից ոմանք չգիտեն անգամ իրենց կենսագրություն և “Բնիկ որտեղացի ես” հարցին պատասխանում են, որ իրենց հայրն ու մայրը Երևանում են ծնվել, իսկ պապի պապը, գուցե նա հին բայազետցի է կամ ղարսեցի: Ճակատագրի բերումով` հայ մարդուն շատ են տարուբերել բռնության հողմերը, սակայն ի վերջո հայ մարդը միայն մեկ տեղից կարող է լինել, և այդ միակ տեղը նրա ապուպապերի հազարամյա քաղաքը կամ գյուղն է: Եվ առանց այդ տեղը ճանաչելու, այդտեղացի լինելը ընդունելու` առարկայական և որոշակի չեն կարող լինել Հայրենիք և հայրենասիրություն հասկացողությունները: Գուցե այս մոտեցումը խնդրին արտաքուստ թվա նեղ, տեղային ազգասիրություն, ոմանք, նույնիսկ, նման հայրենասիորությունը կարողանում են հակադրել, մեծ, համահայկական, համազգային ճանաչված հայրենասիրությանը, սակայն հայրենաբաղձության երևույթը, որ ծնվել է մեր խլված հայրենիքի սիրուց և կարոտից, իր խորքում համազգային հայրենասիրությունը ծնող և սնող աղբյուր է: Եվ հազար անգամ իրավացի են նրանք, ովքեր իրենց գյուղն ավելի են սիրում, քան մյուսները, իրենց շրջանն ավելի են սիրում, քան մյուսները, և իրենց հայրենքին ավելի շատ են սիրում, քան ողջ աշխարհը: Եվ այս փոքրից, սեփականից սկսվող իրական առարկայական սերերն են, որոնք գումարվելով` ծնում են մեծ ու անմարելի սերը Հայաստան հայրենիքի հանդեպ: Հայրենի եզերքի հանդեպ առանձնահատուկ սիրո դրսևորումը ամենևին էլ տեղապաշտպանություն չէ: Դա սեփական արմատի գիտակցումն է, որից վերընձյուղվում է ազգի ներկա և ապագա լինելիությանը միտող ընկալումը: Երբ չկա այդ արմատը, չկա պատմական հիշողությունը, չի կարող լինել նաև հայրենասիրության որոշակի դրսևորում:
    Ոչ հեռու անցյալում ազգային մտածողության ամեն մի դրսևորում դիտվում էր որպես ազգայնամոլություն և օրենքով հետապնդվում ու դատապարտվում էր: Հայ մարդը բռնության զոհ չգնալու համար ստիպված որոնում էր իր ծագումը, արևմտահայ լինելը, քանզի հատկապես նրանք էին հալածվում իբրև խորհրդային իշխանության ու ժողովրդի թշնամիները: Հայտնի է, որ Աթարբեկյանը սեփական ձեռքով գնդակահարում էր Էջմիածնում ապաստանած գաղթականներին միայն այն բանի համար, որ նրանք Սասունցի և Մշեցի էին:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (03.04.2009), Արիացի (03.04.2009), Սելավի (05.04.2009)

  5. #3
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Շարունակություն
    Ազգի այն ժամանակվա “փրկիչները” ուզում էին զրկել մեզ պատմական հիշողությունից, մեր արմատներից վերածելով մեզ ինչ-որ տարածքի վրա ապրող , ազգային դեմք և շահեր չունեցող զագվածի, որին իր կամքին ենթարկելն ու իշխելը շատ ավելի դյուրին է: Ու մեզ փրկեց /և կփրկի նաև ապագայում/ այն, որ Վանեցին չմոռացավ Վանը, մշեցին` Մուշը, սասունցին` Սասունը, կարնեցին` Կարինը, ղարսեցին` Ղարսը, անեցին` Անին... Ու նորից մանր բոցերից բռնկվեց հայոց բախտի մեծ հրդեհը Արցախ աշխարհում` որպես ազգի գերխնդրի աներկբայելի դրսևորումը` մեր ազգային բազում կորուստների գիտակցմամբ և դրանք հետ բերելու անսասան վճռականությամբ: Ու “բնիկ որտեղացի ես” հարցը այսօր և ամեն օր ալեկոծում է հայ մարդուն, ստիպում հետ նայել, հիշել որտեղից է սերում ինքը, ինչ հողմեր են տեղահանել իրեն, բորբոքում է նրա կարոտը և հույսի կրակը, որ արծարծում է նրա կարոտը և հույսի կրակը, որ արծարծում է նրա ընդվզման ոգին` ընդդեմ չարի ու բռնության:
    Այդ ոգին է այսօր ստիպում մեզ մաքառել հանուն Արցախի, պաշտպան կանգնել մեր հող ու ջրին, փակում է նոր ջարդի ու տեղահանության ճամփան, քանզի դառն ու դաժան փորձով հայ մարդը գիտե, որ հակառակ դեպքում ստեփանակերտցին աշխարհի ինչ-որ հեռավոր մի անկյունում բնակվող արցախցուն պիտի հարցնի. “Բնիկ որտեղացի ես?”, ու դառնացած հոգով ապրողների թիվը պակասելու փոխարեն կավելանա աշխարհի վրա: Եվ օտարության մեջ մեռնող ամեն հայ հայրենական հողի բուռ կերազի իր շիրիմին:
    Ինձ համար ամենևին էլ զարմանալի չէ, որ մեկ տարի առաջ հայրենի Վան այցելած Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը, մի մեծ տոպրակ հող էր բերել` այսօր շատ թանկ համարվող ապրանքների փոխարեն, և Վանի կարոտից մեռնող ամեն վանեցու շիրիմին տանում էր մի պտղունց այդ սուրբ մասունքից, որն ընդունվում էր որպես աստվածային պարգև:
    Ու քանի դեռ կա աշխարհում բնավեր ու անտուն հայ ի սփյուռս աշխարհի, թող միշտ հնչի “բնիկ որտեղացի ես” հարցը, և պատասխանը լինի հայերեն, հստակ ու որոշակի: Եվ ամեն ոք թող տա իր մեն-միակ Հայրենիքի անունը, լինի դա թշնամուց ավերված փոքրիկ գյուղակ, թե շեն մի քաղաք, ու ոչ մեկի սրտում թող չմարի կարոտն ու կորստի ցավը այնքան ժամանակ, քանի դեռ պետք է տալ “բնիկ որտեղացի ես” հարցը:
    Խաչիկ Սաֆարյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (05.04.2009), Արիացի (03.04.2009)

  7. #4
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Ես բնիկ Գորիսեցի եմ...մինչև 17-րդ դարը, դրանից առաջ դեռ ստույգ պարզ չէ Խնդրեմ գորիսեցիներ...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (03.04.2009)

  9. #5
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    38
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    I Ղարս (1757)=>II Շուշի=>III Տաթև=>IV Վաղատնի-Որոտն (Հովհան Որոտնեցու ծննդավայր, Սյունիքի մարզ )=> V (ծնվել եմ)Երևանում
    Վերջին խմբագրող՝ Nareco: 03.04.2009, 00:35:
    ArmFootball.com / First Armenian Front

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (03.04.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Նախնիներս ապրել են -18 դար Արցախ, գյուղ Առաջաձոր, հետագայում տեղափոխված և հիմնված Սյունիքի մարզում հիմնելով Առաջաձոր գյուղը,նույն իրենց գյուղի անունով:
    Ծնվել ու մեծացել եմ Սյունիքի մարզ Կապան քաղաքում...

    Հիմա ես բնիկ որտեղացի՞ եմ...
    Հ.Գ. Կապանցի Չնայած Ղարաբաղից են նախնիներս Բա՞ որ երեխեքս էլ Երևանում ծնվեն ու մեծանան
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  12. #7
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    եղել եմ և կամ և միշտ կլինեմ բնիկ Էջմիածնեցի

  13. #8
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Սիսուլը Գյումրիից ա
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

  14. #9
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    I Ղարս (1757)=>II Շուշի=>III Տաթև=>IV Վաղատնի-Որոտն (Հովհան Որոտնեցու ծննդավայր, Սյունիքի մարզ )=> V (ծնվել եմ)Երևանում
    Հիմա որ մի ղարսեցի գրի, կարծում եմ զրուցելու ընդհանուր բան կունենաք
    Ես ասեմ, որ 17-րդ դարում Գորիս քաղաքը որպես էդպիսին դեռ չկար, ու դա Գորիս գյուղն էր, որ հիմա էլ կա, էդ ժամանակ մարդիկ իրանց տները հիմնականում ժայռերի մեջ էին փորում… Հիմա էլ կարող եք գնալ տեսնել էդ տները…

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  15. #10
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    38
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա որ մի ղարսեցի գրի, կարծում եմ զրուցելու ընդհանուր բան կունենաք
    Շատ ղարսեցիների գիտեմ, հանդիպելուց մեր սիրած Ղարսի խորովածից ենք խոսում, նոր համեմունքներից բանից, խորովածի պատրաստման վերջին տեխնիկայից, նորամուծություններից, մի խոսքով... Գորիսի լոբին էլ է համով...
    ArmFootball.com / First Armenian Front

  16. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Պապայիս կողմը մինչև 1830թ-ը ապրել է Էրզրումում, այնուհետև տեղափոխվել Գյումրի: Մամայիս կողմը բնիկ գյումրեցի է
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2009), Չիպ (03.04.2009)

  18. #12
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Գորիիիիիիիիիիիիս..... Խնձորեեեսկ

  19. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    56
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Տաջիկստանից

  20. #14
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Ալաշկերտից եմ բնիկ, ապուպապերս նդեղից են գաղթել, Ալաշկերտի գավառ Զիրո գյուղ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (14.04.2009)

  22. #15
    Անիի մամա Բարձրահասակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    175
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնիկ որտեղացի՞ ես

    Արմատներս բոլոր կողմերից գնում է դեպի Եղեգնաձոր:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •