Nga-ի խոսքերից
Իմ դիտարկումներից
Ալ Կապոնեն չէր խնայում ոչ մեկին:Նրան Չիկագոյի թագավոր էին կոչում:Նա իր թշնամիներին հրապարակավ պատերազմ էր հայտարարում:Նրան չէին վախեցնում ոչ օրինապահ մարմինները,ոչ էլ ԱՄՆ նախագահը:Capo del tutti capi:Պարագլուխների պարագլուխը:Այսպես էին նրան կոչում:Նրա համարձակությունը սահման չէր ճանաչում:Մեծ Ալին,ինչպես հաճախ նրան անվանում էին ընկերները,զարմանալիորեն հաջողվում էր չոր դուրս գալ ամենաանհավանական իրավիճակներից:Բագս Մորանը`Ալ կապոնեի ամենաուժեղ թշնամին,հայտնի էր իր զգուշավորությամբ ու խորամանկությամբ:Այդ հրեան սպասում էր հարմար պահին Ալին հանցավոր աշխարհի գահից շպրտելու համար`մինչ այդ համագործակցելով օրինապահ մարմինների ու իռլանդական մաֆիայի հետ:Մինչ Բագսը խորամանկում էր ու զգուշավորմարտավարությամբ շարժվում,Ալը էլ ավելի էր ամրապնդում իր դիրքերը:Հանկարծ մի օր Ալն իմանում է Բագսի դավերի մասին:Նա ուղարկում է իր լավագույն տղաներին`Ջեկ Մակգորնի գլխավորությամբ,Մորանին վերացնելու համար:Այդպես տեղի է ունենում լեգենդար <<Մսաղացը սուրբ Վալենտինի օրը>>:Բագսին մի կերպ հաջողվում է դուրս պրծնել,բայց նա կորցնում է իր լավագույն տղաներին ու պարտվում:
Ալի գաղտնիքը նրա բնատուր ագրեսիայի,ամբիցիաների,համարձակության ու պահանջատիրության մեջ էր:Նա նույնիսկ անհանգստացնում էր Չարլզ Լաքի Լուչիանոյին:Ալ Կապոնեն հարյուրավոր սպանություններից ու սրիկայություններից հետո դատարանի առաջ կանգնեց մի ծիծաղելի հոդվածով`հարկերի վճարումից խուսափելու համար:Ընդ որում`խոսքը գնում էր այնպիսի գումարի մասին,որը Ալի որդու մեկ օրվա գրպանի փող էր:Հայտնվելով բանտում`նա մահանում է սիֆիլիսից:Նա դառնում է լեգենդ`համարձակության մարմնավորում:Նրան մինչ օրս էլ հիշում են:Նույնիսկ Ստալինը իր ելույթներում բուրժուազիան փնովելու նպատակով մատնացույց էր անում Ալ Կապոնեին,թե տեսեք կապիտալիստական երկրներում հանցագործներն են իշխում:
Մնում է հարցնել:Իսկ ով է հիշում Բագս Մորանին:
Ես չեմ առաջարկում նմանվել Ալին:Բայց եթե մարդ առօրյայում կամ գործի մեջ օրենքի սահմաններում ցուցաբերի նույնպիսի մարտական հոգի,ինչ չոր օրենքի ժամանակաշրջանի տիրակալը`Կապոնեն, իր սրիկայություններն իրագործելիս,նա պարզապես դատապարտված է հաջողության:
ֆորտունան սիրում է երիտասարդներին ու համարձակներին: Ֆորտունան , ժողովրդական լեզվով ասած, բախտն է:Իրականում Ֆորտունան հին հռոմեացիների հաջողության, պատահականության աստվածուհին էր: Իսկ հաջողության հասնելու գլխավոր գրավականը մարտական հոգին է, պայքարելու ընդունակությունը և ինքնավստահությունը:Անինքնավստահ ու տատանվող մարդիկ հաճախ արհամարվում են Ֆորտունայի կողմից: Իսկ մարդիկ ինքնավստահ ու ուժեղ չեն ծնվում: Հենց մարտական հոգով էին օժտված մեր ազատամարտիկները, որ ,քանակությամբ զիջելով թշնամուն, կարողացան փառահեղ հաղթանակ տանել: Մարտական հոգի ունեին Նապոլեոնը, Մակեդոնացին և շատ այլ հզոր պատմական դեմքեր:Այսպիսի մարդկանց հաջողություններում մեծ դեր է ունեցել բախտի գործոնը: Իսկ ինչպես ընկերանալ Ֆորտունայի հետ: Նիկոլո Մաքիավելին մեզ կօգնի այդ հարցում: Այս ճարպիկ մտավորականի և քաղաքական գործչի հայացքների հիմքում քաղաքական և հոգեբանական խորամանկությունն էր, և նա գտնում էր, որ նպատակը արդարացնում է միջոցները: Նրա տեսակետները հաճախ դուրս էին գալիս բարոյական նորմերի սահմաններից և հակասական էին, բայց, այնուամենայնիվ, մի մտքի հետ կարելի է համաձայնվել: Մաքիավելին ասում էր.§Ամեն դեպքում ես գտնում եմ,որ հարձակումը զգուշավորությունից լավ է. Չէ’որ Ֆորտունան կին է. նրան պետք է գրավել և տիրել: Որպես կին `նա սիրում է երիտասարդներին ու համարձակներին¦:
Վերադառնանք մեր օրեր: Մեզանից շատերը խուսափում են կոնֆլիկտներից, խոչընդոտներից, տարաձայնություններից: Մեզ սարսափեցնում են հնարավոր հետևանքները,մենք վախենում ենք թշնամիներ ձեռք բերելուց, մենք տատանվում ենք, կասկածները մեզ հանգիստ չեն տալիս, մեզ հատկապես մտահոգում է,թե ինչ կմտածեն մարդիկ: Արդյունքում տրամադրության անկում , լարված նյարդեր ու անինքնավստահություն : Մենք նման կարգավիճակում Ֆորտունային ընդհանրապես չենք հետաքրքրում: Բայց շարունակում ենք երազել, մեզ պատկերացնել տարբեր հերոսություններ իրագործելիս: Գի’տեք ինչու: Որովհետև մենք անընդհատ մեր մասին ենք մտածում: Մեզ մտահոգում է, թե ինչպիսի տեսք ունենք կողքից:Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք հիանալ քաջարի և համարձակ մարդկանցով`երազելով նմանվել նրանց: Բայց հարգելիներս մարդիկ համարձակ չեն ծնվում, այլ դառնում են: Համարձակությունը պետք է կոփել,մարզել և զարգացնել:
Նույնիսկ Նապոլեոնն էր ստիպված մարզել իր մարտական հոգին` մասնակցելով բազմաթիվ ճակատամարտերի: Նապոլեոնը իրեն տարբեր հավաքույթներին անիքնավստահ ու անհարամար էր զգում, բայց նա ժամանակի ընթացքում կարողացավ վճռականություն ու ինքնավստահություն ձեռք բերել իր կյանքի տարբեր ոլորտներում: Նա հասկացավ,որ բնավորության այդպիսի գիծը ցանկացած անհատի համընդհանուր հարգանքի է արժանացնում և վեհություն է տալիս: Ով էր Նապոլեոնը: Նա ոչ ազնվական ծագում ուներ;Գումարած դրան` շատ ցածրահասակ էր:Բայց այդ փոքրիկ մարդը կարողացավ իր խիզախությամբ մեծ հաջողությունների հասնել և մտնել պատմության գիրկը: Այո’,նա խելացի էր: Բայց մեր օրերում շատ խելացի երիտասրդներ այդպես էլ մնում են ստվերում `չցուցաբերելով անհրաժեշտ վճռականություն ու համարձակություն:
Մարզե’ք ձեր համարձակությունը: Դուք այն կարող եք մարզել տարբեր առիթներով: Օրինակ` Ձեր մտքում ծնվել է մի հետաքրքիր գաղափար կամ դուք պատրաստվում եք որևէ նոր գործ սկսել: Դուք տատանվում ենք `վախենալով անհաջողության մատվել ,հեգնանքի կամ քննադատության զոհ դառնալ: Դուք սիրած աղջիկ կամ տղա ունեք և չեք պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել`վախենալով մերժումից կամ արհամարհանքից:Ձեր հանդեպ լավ չեն վերաբերվել, իսկ Դուք վախենում եք կոնֆլիկտի մեջ մտնել `խուսափելով տհաճ միջադեպերից:Մոռացե’ք բոլոր հետևանքների մասին:Դրանք հաճախ Ձեր երևակայության արդյունք են: Եթե Դուք հետաքրքիր գաղափար ունեք,ապա այն կյանքի կոչեք`առանց վախենալու հեգնանքից:Եթե այն հաջողությամբ չպսակվի,համա’ռ գտնվեք և շարունակե’ք նույն ոգով:Գնացե’ք ու գրավե’ք Ձեր սիրած մարդու սիրտը: Ձեր համարձակությունը նրա կողմից աննկատ չի մնա: Պահանջատե’ր եղեք և արժանի հակահարված տվեք նրան,ով Ձեր հանդեպ անարդար է եղել,եթե պետք է`հետապնդեք նրան: Հաջորդ անգամ նա մի լավ կմտածի Ձեզ վիրավորելուց առաջ: Ժամանակի հետ Դուք կնկատեք Ձեր վերելքը և նորանոր մարտահրավերներ կդնեք Ձեր առջև:
Եվ միշտ հիշեք`տատանվելու և անինքնավստահության հետևանքները ավելի վտանգավոր են և տհաճ,քան խիզախության արդյունքում առաջացած խնդիրները, որոնք կարելի է հարթել էլ ավելի ուժեղ համարձակությամբ:
Էջանիշներ