User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Սոցիալական գովազդ

  1. #1
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սոցիալական գովազդ

    Հայաստանի լրատվամիջոցներն այսօր չեն հետևում օրենքին, ըստ որի՝ գովազդային հեռարձակման (տպագրման) ծավալի 5-%ը պետք է հատկացնել սոցիալական գովազդին։ Կան որոշ բացառություններ՝ ռադիո "Վան", ռադիո "Հայ", "Արձագանք" ռադիոկայան։ Ինչ վեևաբերում է հեռուստատեսություններին կամ մամուլին, ապա "երջանկություն" կլինի դիտել նման գովազդ։
    Ի՞նչ եք կարծում մեր հասարակությունը կարիք ունի՞ սոց.գովազդների։
    Ըստ ձեզ որո՞նք են սոցիալապես այն խոսցելի խավերն, ովքեր դրա կարիքն ունեն կամ երևույթները։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  2. #2
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի լրատվամիջոցներն այսօր չեն հետևում օրենքին, ըստ որի՝ գովազդային հեռարձակման (տպագրման) ծավալի 5-%ը պետք է հատկացնել սոցիալական գովազդին։ Կան որոշ բացառություններ՝ ռադիո "Վան", ռադիո "Հայ", "Արձագանք" ռադիոկայան։ Ինչ վեևաբերում է հեռուստատեսություններին կամ մամուլին, ապա "երջանկություն" կլինի դիտել նման գովազդ...
    Ես կարող եմ ենթադրել, որ Գովազդի մասին ՀՀ օրենքին դու շատ ուշադրությամբ չես ծանոթացել: Իսկ ահա ԶԼՄ ներկայացուցիչները՝ լավ ուշադիր տնտղել են ու շարժվում են բացառապես օրենքով:

    Ահա, մի մեջբերում այս օրենքից, որը վերաբերվում է հենց սոցիալական գովազդին: Խոսքս չարաբաստիկ հոդված 13-ի մասին է, որը սահմանում է, որ

    Հոդված 13. Սոցիալական գովազդ

    1. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:

    2. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները, ներկայացվում են` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից:

    3. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
    Ձեր պնդումը վերաբերում է առաջին կետին: Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք 3-րդ կետին: Խոսքս տեղաբաշխման ծախսերի մասին է: Այն է՝ հեռարձակման: Մի կողմից ասվում է՝ որ ԶԼՄ ընկերությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է սոց. գովազդ ցուցադրել, մյուս կողմից գրվում է, որ ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆ է ԿԱՏԱՐԵԼՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ; Զգացի՞ք օրենքի այս հոդվածի, մեղմ ասած հակասական լինելը:

    Երկրորդը. դուք տեսա՞ք որեւէ տող, որը վերաբերում էր հեռարձակման ժամ-պատարագին: Ճիշտ է, ես էլ չտեսա: Ու չտեսան նաեւ ԶԼՄ-ի ղեկավարները: Դե դու բեր քո սոցիալական գովազդը իմ հեռուստաընկերությունը: Ես կարող եմ հաճելի ժպտալ ու ասել՝ խնդիր չկա, կցուցադրենք... Բայց, ի զարմանս քեզ, կցուցադրենք գիշերվա հազարին, կամ էլ վաղ առավոտյան, երբ մարդիկ նույնիսկ խաշ ուտելու համար չեն հասցրել արթնանալ:

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում մեր հասարակությունը կարիք ունի՞ սոց.գովազդների։
    Իհարկե: Բայց՝ որակյալ եւ գրագետ ուղերձների:

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ձեզ որո՞նք են սոցիալապես այն խոսցելի խավերն, ովքեր դրա կարիքն ունեն կամ երևույթները։
    Հարցդ շատ լայն է: ՍԳ-ը կարող է ուղղված լինել համընդհանուր բնակչությանը (այսպես կոչված ունիվերսալ գովազդներ), որն ըստ էության քիչ արդյունավետ է: Երկրորդը՝ նպատակասլաց կամ թիրախավորված (սեգմենտավորված) ՍԳ-ն է՝ ուղղված հատուկ խմբերին՝ դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, խոցելի խմբեր եւ այլն: Սա արդեն արդյունավետ է, եթե գովազդն ինքնին բավարար խելամիտ կերպով է ներկայացնում հիմնական ուղերձները, հեռարձակվում է ճիշտ ժամերին եւ այլն: Սա մի ամբողջ գիտություն է, որը պահանջում է ճիշտ մասնագիտական մոտեցում:

    Իսկ բուն հարցիդ կարող եմ պատասխանել, որ բոլոր խմբերին էլ ժամանակ առ ժամանակ կարիք ունեն ստանալու այս կամ այն ուղերձները:
    Վերջին խմբագրող՝ ArmBoy: 02.04.2009, 01:26:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (02.04.2009), REAL_ist (02.04.2009), Rhayader (02.04.2009), Աթեիստ (02.04.2009)

  4. #3
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարող եմ ենթադրել, որ Գովազդի մասին ՀՀ օրենքին դու շատ ուշադրությամբ չես ծանոթացել: Իսկ ահա ԶԼՄ ներկայացուցիչները՝ լավ ուշադիր տնտղել են ու շարժվում են բացառապես օրենքով:

    Ահա, մի մեջբերում այս օրենքից, որը վերաբերվում է հենց սոցիալական գովազդին: Խոսքս չարաբաստիկ հոդված 13-ի մասին է, որը սահմանում է, որ



    Ձեր պնդումը վերաբերում է առաջին կետին: Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք 3-րդ կետին: Խոսքս տեղաբաշխման ծախսերի մասին է: Այն է՝ հեռարձակման: Մի կողմից ասվում է՝ որ ԶԼՄ ընկերությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է սոց. գովազդ ցուցադրել, մյուս կողմից գրվում է, որ ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆ է ԿԱՏԱՐԵԼՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ; Զգացի՞ք օրենքի այս հոդվածի, մեղմ ասած հակասական լինելը:

    Երկրորդը. դուք տեսա՞ք որեւէ տող, որը վերաբերում էր հեռարձակման ժամ-պատարագին: Ճիշտ է, ես էլ չտեսա: Ու չտեսան նաեւ ԶԼՄ-ի ղեկավարները: Դե դու բեր քո սոցիալական գովազդը իմ հեռուստաընկերությունը: Ես կարող եմ հաճելի ժպտալ ու ասել՝ խնդիր չկա, կցուցադրենք... Բայց, ի զարմանս քեզ, կցուցադրենք գիշերվա հազարին, կամ էլ վաղ առավոտյան, երբ մարդիկ նույնիսկ խաշ ուտելու համար չեն հասցրել արթնանալ:



    Իհարկե: Բայց՝ որակյալ եւ գրագետ ուղերձների:



    Հարցդ շատ լայն է: ՍԳ-ը կարող է ուղղված լինել համընդհանուր բնակչությանը (այսպես կոչված ունիվերսալ գովազդներ), որն ըստ էության քիչ արդյունավետ է: Երկրորդը՝ նպատակասլաց կամ թիրախավորված (սեգմենտավորված) ՍԳ-ն է՝ ուղղված հատուկ խմբերին՝ դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, խոցելի խմբեր եւ այլն: Սա արդեն արդյունավետ է, եթե գովազդն ինքնին բավարար խելամիտ կերպով է ներկայացնում հիմնական ուղերձները, հեռարձակվում է ճիշտ ժամերին եւ այլն: Սա մի ամբողջ գիտություն է, որը պահանջում է ճիշտ մասնագիտական մոտեցում:

    Իսկ բուն հարցիդ կարող եմ պատասխանել, որ բոլոր խմբերին էլ ժամանակ առ ժամանակ կարիք ունեն ստանալու այս կամ այն ուղերձները:
    գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի
    Սա նույն հեռարձակման ծավալն է։

    Տեղյակ եմ օրենքի մասին, դիպլոմային եմ գրում, թեմաս հենց սոց գովազդն է։ Դաշտին շատ լավ եմ տեղյակ, մարդկանց կարծիքն է հետաքրքրում, օրենքն էլ շատ լավ ուսումնասիրել եմ, ներվայնանում եմ օրենքից, ամենաահավորն էն ա, որ էս ամենը վերահսկող մարմին չկա։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  5. #4
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի
    Սա նույն հեռարձակման ծավալն է։

    Երեւի ինձ ճիշտ չհասկացաք... Խոսքս ոչ թե եթերային ժամանակի մասին է, այլ ցուցադրման ժամերի: Ասել կուզեի, որ հեռուստաընկերությունները կարող են ցույց տալ սոց. գովազդ, սակայն, դա ո՞ր ժամին կլինի՝ փրայմ-ժամերին, թե գիշերվա հազարին... Սա է խնդիրը:

  6. #5
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեւի ինձ ճիշտ չհասկացաք... Խոսքս ոչ թե եթերային ժամանակի մասին է, այլ ցուցադրման ժամերի: Ասել կուզեի, որ հեռուստաընկերությունները կարող են ցույց տալ սոց. գովազդ, սակայն, դա ո՞ր ժամին կլինի՝ փրայմ-ժամերին, թե գիշերվա հազարին... Սա է խնդիրը:
    Դե նախ թող հեռուստատեսությունները ցույց տան գոնե, հետո նոր մտածեն, թե երբ է պետք ցույց տալ։ Ես հիմա հետազոտություն եմ անցկացնում թվ-ներում։ Ու միակ հեռուստաընկերությունը որ ամեն տարի ունենում է նորմալ քանակությամբ սոց.գովազդներ Երկիր Մեդիան է։
    Մի բան էլ ես դեռ չեմ հանֆիպել, որ սոց.գովազդը ցույց տան ուշ ժամերի կամ վաղ։ Քանի որ ցող.գովազդները նախատեսված են լայն զանգվածների համար, բնականաբար աբսուրդ է դրանք երեկոյան կամ վաղ ժամերին ցուցադրելը։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Ցուցադրելու ժամանակը կախված է նրանից, թե գովազդատուն ինչքան փող կտա: Եթե փրայմ թայմի համար վճարի, փողին մունաթ տակն էլ կգրեն Շնորհավոր Ամանոր

  8. #7
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցուցադրելու ժամանակը կախված է նրանից, թե գովազդատուն ինչքան փող կտա: Եթե փրայմ թայմի համար վճարի, փողին մունաթ տակն էլ կգրեն Շնորհավոր Ամանոր
    Հեյ, ստոպ, հեռարձակողն իրավունք չունի փող պահանջելու։ Սոց գովազդները հեռարձակվում են անվճար։ Ուրիշ բան եթե, ասենք գովազդը հկ ա պատրաստել, որի պատրաստման համար նախատեսված գրանտը նախատեսված է նաև հեռարձակման, էդ դեպքում, հկ-ն ինքնակամ է վճարում։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  9. #8
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեյ, ստոպ, հեռարձակողն իրավունք չունի փող պահանջելու։ Սոց գովազդները հեռարձակվում են անվճար։ Ուրիշ բան եթե, ասենք գովազդը հկ ա պատրաստել, որի պատրաստման համար նախատեսված գրանտը նախատեսված է նաև հեռարձակման, էդ դեպքում, հկ-ն ինքնակամ է վճարում։
    Ես, իհարկե, ներողություն եմ խնդում, բայց, կարծես թե չենք կարողանում իրար հասկանալ: Մի հատ նորից կարդացեք այս կետը.

    Հոդված 13.3. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
    Քանի որ այս թեման եք ուսումնասիրում, ապա բարի եղեք մեզ բացատրել, թե ի՞նչ է նշանակում՝ գովազդը տեղաբաշխել գովազդատուի միջոցների հաշվին:

    Ասեք, մենք էլ իմանանք

    Եվ կարո՞ղ եք ինձ ցույց տալ մի ՀԿ, որն ինքնակամ կուզենա վճարել, եթե օրենքով կարող է չվճարել...

  10. #9
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեյ, ստոպ, հեռարձակողն իրավունք չունի փող պահանջելու։ Սոց գովազդները հեռարձակվում են անվճար...
    Ես մոռացա ասել, որ համաձայն օրենքի 13.1-ը որեւէ բառ չի սահմանում սոց.գովազդի անվճար լինելու մասին: Այն միայն սահամանում է, որ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
    Այո, պարտավոր է տեղադրել, բայց պարտավոր չէ դա անել անվճար:

    Այնպես որ, եթե թեմա եք գրում, լավ կլինի մի հատ իրավաբանական խորհրդատվություն ստանաք, թեեւ, ես էլ պակաս իրավաբան չեմ
    Վերջին խմբագրող՝ ArmBoy: 02.04.2009, 23:22:

  11. #10
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, իհարկե, ներողություն եմ խնդում, բայց, կարծես թե չենք կարողանում իրար հասկանալ: Մի հատ նորից կարդացեք այս կետը.



    Քանի որ այս թեման եք ուսումնասիրում, ապա բարի եղեք մեզ բացատրել, թե ի՞նչ է նշանակում՝ գովազդը տեղաբաշխել գովազդատուի միջոցների հաշվին:

    Ասեք, մենք էլ իմանանք

    Եվ կարո՞ղ եք ինձ ցույց տալ մի ՀԿ, որն ինքնակամ կուզենա վճարել, եթե օրենքով կարող է չվճարել...
    գովազդատուն նույն ինքը ՀԿ-ն ա, որ գովազդ ա պատվիրում, կամ արդեն պատրաստած տալիս ա ԶԼՄ-ին։
    Իսկ ինքնակամ ասելով նկատի ունեի, երբ շահած գրանտը նախատեսված է և՛ պատրաստման, և՛ հեռարձակման համար։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  12. #11
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    գովազդատուն նույն ինքը ՀԿ-ն ա, որ գովազդ ա պատվիրում, կամ արդեն պատրաստած տալիս ա ԶԼՄ-ին։
    Իսկ ինքնակամ ասելով նկատի ունեի, երբ շահած գրանտը նախատեսված է և՛ պատրաստման, և՛ հեռարձակման համար։
    Չէ, դուք տարբեր հարցեր խառնում եք իրար: ՀԿ կլինի, թե ինչ, սա Ձեր թեմայի հարցադրման հետ կապ չունի: Կարեւորն այն է, որ հեռուստաընկերությունը պարտավոր չէ անվճար տեղադրել: Վերջ: Սա է օրենքի պահանջը:

    Երկիր մեդիայի մասին ես էլ եմ տեղյակ: Այս իմաստով, իրոք Դավիթն իր թիմով սոց.գովազդներին մեծ տեղ են հատկացնում: Նաեւ՝ անվճար հաղորդաշարերին: Թե չէ, մի տարի առաջ, Կենտրոն-ի Պետրոսը 1000 մանեթ փող ուզեց՝ 40 րոպեանոց հաղորդման համար: Թեման էլ՝ հանրային առողջապահական հիմնախնդիրներից մեկը:
    Վերջին խմբագրող՝ ArmBoy: 02.04.2009, 23:37:

  13. #12
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը

    3. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
    Միգուցե օրենքում նշված գովազդատուն և՛ պատվիրողն է, և՛ հեռարձակողը։
    Ամեն դեպքում բոլոր ԶԼՄ-ներն, ում հետ հանդիպել եմ, միանշանակ ըստ օրենքի ասում են, որ սոց.գովազդի համար երբեք փող չեն պահանջում,միանշանակ անվճար են հեռարձակում։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  14. #13
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    գովազդատուն նույն ինքը ՀԿ-ն ա, որ գովազդ ա պատվիրում, կամ արդեն պատրաստած տալիս ա ԶԼՄ-ին։
    Իսկ ինքնակամ ասելով նկատի ունեի, երբ շահած գրանտը նախատեսված է և՛ պատրաստման, և՛ հեռարձակման համար։
    Դա հասկանալի է: Ըստ օրենքի,

    Գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման նպատակով:
    Այսինքն, դա ՀԿ-ն է, դա առողջապահության նախարարությունն է, դա միջազգային կազմակերպություններն են... ու բոլորն էլ պետք է հոգան հեռարձակման ծախսերը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moon (03.04.2009)

  16. #14
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    այո, այո, մեջբերումը տեղին էր....ես պարզապես օրենքի ձևակերպումը չգիտեի, անկեղծ ասած մենք թեմայից շեղվում ենք արդեն, ու էս թեման կարծես ոչ մեկին չի հետաքրքրում չգիտես ինչու։ Ես կուզենայի իմ կոնկրետ հարցադրումներին անցնել։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  17. #15
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սոցիալական գովազդ

    Ժողովուրդ շտապեմ տեղեկացնել, որ մի կազմակերպություն կա, որը զբաղվում է սոցիալական գովազդի մասին օրենքի փոփոխություններով։ Հիմնական նպատակն է լինելու, որ անվճար հեռարձակվի։ Առավել մանրամասն կտեղեկանամ երկուշաբթի ու անպայման կհայտնեմ։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալական գովազդներ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 01.10.2015, 21:04
  2. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.04.2013, 00:11
  3. Vkontakte.ru - Սոցիալական ցանց
    Հեղինակ՝ Norton, բաժին` Վեբ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 02.03.2011, 17:54
  4. Սոցիալական էջանշում. Ձեր կարծիքը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Վեբ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.02.2011, 00:36
  5. Սոցիալական սեր…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2007, 17:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •