Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
Ձեր տարիքը – ……տ.

սեռը – արական … իգական …

կրթությունը – …………………………………

բնակավայրը – քաղաք ……………………


Թեստում բերված շարժառիթներից յուրաքանչյուրը գնահատեք հետևյալ սանդղակով.
5 – միշտ
4 – հաճախ
3 – ժամանակ առ ժամանակ
2 – հազվադեպ
1 – երբեք


Ինչո՞ւ եք դուք ծխում.

1.Որպեսզի ինձ լավ վիճակում պահեմ ……
2.Ես գլանակը պահում եմ ձեռքիս և դրանից հաճույք եմ զգում .…..
3.Ես հաճույք եմ ստանում նրանից, որ գլանակի օգնությամբ ավելի հեշտ եմ թուլանում, ավելի անկաշկանդ եմ զգում ինձ …...
4.Ես ծխում եմ, երբ ինչ-որ պատճառով տրամադրությունս ընկած է լինում ……
5.Ձեռքի տակ ծխախոտ չլինելիս ես ինձ շատ վատ եմ զգում ……
6.Ես ծխում եմ ավտոմատիկորեն, պատճառների մասին չմտածելով ……
7.Ես ծխում եմ, որպեսզի հավաքվեմ, կենտրոնանամ ……
8.Գլանակ ծխելու բուն պրոցեսն ինձ հաճույք է պատճառում ……
9.Ինձ համար պարզապես հաճելի է ծխախոտի բուրմունքը ……
10.Ես ծխում եմ, երբ հուզվում եմ ……
11.Երբ ես չեմ ծխում, ասես ինչ-որ բան պակասում է ինձ ……
12.Այնպիսի զգացում ունեմ, ասես մի գլանակ եմ ծխում. հին գլանակը դեռ շարունակում է ծխալ մոխրամանում, իսկ ես, չնկատելով, արդեն նորն եմ վառում …...
13.Երբ ես ծխում եմ, ինձ թվում է, որ ավելի առույգ եմ դառնում ……
14.Գլանակից ելնող ծուխին նայելն ինձ հաճույք է պատճառում ……
15.Առավել հաճախ ես ծխում եմ, երբ ինձ լավ եմ զգում, խաղաղ և հանգիստ եմ ……
16.Ես ծխում եմ, երբ ձանձրանում եմ և չեմ ուզում ոչ մի բանի մասին մտածել ……
17.Երբ ես մի որոշ ժամանակ չեմ ծխում, ապա սկսում եմ ծխելու անհաղթահարելի ցանկություն զգալ ……
18.Երբեմն պատահում է, որ վառվող գլանակն իմ շուրթերին է, բայց ես այն ծխել եմ ավտոմատորեն, անգիտակցաբար ……


P.S. Խդրում եմ հարցերը ուշադիր կարդալ: Պատասխան տալուց երկար չերկմտել:
իսկ եթե, այ դոնթ սմոք ???