User Tag List

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

  1. #1
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    ՁԻԱՀ-ի, ծխախոտի մասին թեմաները կարդալով՝ միտք առաջացավ բացել նման թեմա:

    Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գործածում են հոգեկան և ֆիզկական կախվածություն առաջացնող տարբեր նյութեր: Կան այնպիսիները, որոնք բավարարվում են մեկ-երկու անգամյա գործածմամբ և այլևս չեն փորձում: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք շարունակաբար չարաշահելով, ձեռք են բերում կախվածություն:

    Բոլորիս էլ հայտնի է, որ թմրամոլությամբ տառապող հիվանդները բացի այն, որ ունենում են հոգեկան և ֆիզիկական բազմաթիվ խնդիրներ, նաև ունենում են խնդիրներ՝ հասարակությունում, շրջապատում լիարժեք ինտեգրվելու, աշխատելու, շփվելու հետ կապված: Պատճառը բոլորին է պարզ: Թմրամոլները, թմրանյութերի նկատմամբ հիվանդագին հակում ձեռք բերելուց հետո, պատրաստ են ցանկացած գնով հայթայթել իրենց «անհրաժեշտ» նյութերը՝ երբեմն դիմելով նաև հակաօրինական արարքների: Մեծ մասամբ, թմրամիջոցների գործածումն ինքնուրույն դադարեցնելուն ուղղված բոլոր փորձերն անցնում են ապարդյուն: Հարազատների շրջանում, ընկերական շրջապատում նրանց սկսում են չվստահել, չընդունել անգամ համապատասխան բուժում ստանալուց հետո:

    Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, եթե ճանաչում եք «կախվածությամբ» տառապող մարդու: Կամ ինչպիսի՞ն կլիներ ձեր վերաբերմունքը, եթե ճանաչեիք կամ ծանոթանայիք նման մարդու հետ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (22.06.2011)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Ես թմրամոլներին ու ալկոհոլիկներին նույն կերպ եմ վերաբերվում` կիսամարդ, որին այլևս մարդ չեմ համարում և ամեն կերպ արհամարում եմ։
    Եթե ՁԻԱՀ-ի դեպքում հիվանդ է մարդու մարմինը, ապա այս դեպքում բացակայում է ուղեղը։ Իսկ մարդը կենդանիների մեծ մասից տարբերվում է հենց ուղեղով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (29.01.2012), Apsara (16.07.2009), REAL_ist (30.03.2009), Չիպ (30.03.2009), Վոլտերա (01.06.2014)

  5. #3
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թմրամոլներին ու ալկոհոլիկներին նույն կերպ եմ վերաբերվում` կիսամարդ, որին այլևս մարդ չեմ համարում և ամեն կերպ արհամարում եմ։
    Չեմ կարծում, որ արհամարհելը ճիշտ է:
    Ես նրանց համարում եմ հիվանդ մարդիկ, ովքեր բուժման ու աջակցության կարիք ունեն:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.04.2009), Ariadna (04.04.2009), Aurora (10.04.2009), KiLa (01.06.2010), Mariam1556 (31.03.2009), Sona_Yar (31.03.2009), հովարս (02.03.2012), Ձայնալար (08.04.2009), Մանանա (14.05.2010), Շինարար (06.10.2010)

  7. #4
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Դրանք շատ դժբախտ մարդիկ են, քանի որ կախվածությունը ի վերջո կործանում է իրենց Այս դեպքում ես կասեմ, որ հասարակությունը պետք է փորձի նրանց օգնել, ետ վերադարձնել նորմալ կյանքի

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (01.06.2010), Mariam1556 (31.03.2009)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ արհամարհելը ճիշտ է:
    Ես նրանց համարում եմ հիվանդ մարդիկ, ովքեր բուժման ու աջակցության կարիք ունեն:
    Ես չեմ էլ պնդում թե իմ տարբերակը ճիշտ է, բայց դա միայն այն պատճառով, որ այստեղ չկա ճիշտ ու սխալ։
    Բայց, երբ դու թմրամոլին ասում ես․ "Դու դեբիլ ես", նա կարող է վիրավորվել և փորձել աշխատել իր վրա, նման բան այլես թույլ չտալու համար, իսկ երբ ասում ես․ "Դու հիվանդ ես", նա ինքն էլ է սկսում իրեն որպես հիվանդ նայել (Հիշեցի Կառլսոոնին` "Я самый больной человек на свете"), "Էհ, սա հիվանդություն ա, բուժում էլ չունի, տենց էլ պտի 'տառապեմ'
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.07.2009), Եկվոր (31.03.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թմրամոլներին ու ալկոհոլիկներին նույն կերպ եմ վերաբերվում` կիսամարդ, որին այլևս մարդ չեմ համարում և ամեն կերպ արհամարում եմ։
    Եթե ՁԻԱՀ-ի դեպքում հիվանդ է մարդու մարմինը, ապա այս դեպքում բացակայում է ուղեղը։ Իսկ մարդը կենդանիների մեծ մասից տարբերվում է հենց ուղեղով։
    Ի դեպ, ասեմ, որ անգամ մեր շրջապատում մարդկանց հիմնական մասը չի կարող երաշխավորված լինել, որ մի պայծառ առավոտ չի արթնանա արդեն «ալկոհոլիզմ»-ով հիվանդ:
    Թմրանյութերի դեպքում մի քիչ այլ է: Բայց կարծում եմ, չպետք է նրանց մարդ չհամարենք: Մարդիկ բոլորն էլ երբեմն սխալվում են: «Ծանր» թմրամիջոցների դեպքում կախվածություն կարող է առաջանալ մի քանի անգամ գործածելուց հետո: Նման հիվանդների հիմնական մասն իր առաջին փորձերն անում է երիտասարդ տարիքում, որն էլ հաճախ լինում է ճակատագրական: Նրանց հիմնական մասը փորձում է դադարեցնել չարաշահումը, սակայն չի հաջողվում: Իսկ մենք՝ հասարակությունը, նրանց արհամարհելով ու չվստահելով, նպաստում ենք նրանց հուսահատությանը ու դնում ծանր կացության մեջ: Բոլոր դռները փակվում են նրանց առաջ: Պետք չէ մոռանալ, որ այս մարդիկ ունեն օգնության կարիք:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (10.04.2009), KiLa (11.05.2010), Kita (31.03.2009), Հանուման (14.10.2009)

  13. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման հիվանդների հիմնական մասն իր առաջին փորձերն անում է երիտասարդ տարիքում, որն էլ հաճախ լինում է ճակատագրական:
    Երիտասարդ բոլորն էլ լինում են, բայց ոչ բոլորի մոտ է "ուղեղը բացակայում"։ Պատկերացնու՞մ ես, բոլոր երիտասարդները թմրամոլ լինեին։
    Որպես փաստ նշեմ, որ ինքս Հոկտեմբերյանցի եմ, կյանքումս չեմ ծխել (չհաշված 10-11 տարեկան հասակում ծխախոտի ծուխը բերանումս պահելը` իբր ատամի ցավի դեմ)։

    Ի դեպ չհասկացա ալկոհոլիկների մասին արտահայտությունդ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Օրինապահ թմրամոլ երբևէ տեսել եք? Էդ մարդիկ մեծամասամբ կամ արդեն հանցագործ են կամ ապագա հանցագործ, որովհետև մի գեղեցիկ օր փող չի լինելու ու սկսելու են իրանց պատեպատ խփել: Իսկ էդ վիճակում ներարկիչը ով ցույց տա իրա համար աստվածա դառնում: Դրա համար պետք չի երբեք ու երբեք փորձել: Մի հատից բան չի լինի գաղափար գոյություն չունի: Մի հատը բերումա երկրորդը, իսկ երրորդից արդեն գործ ունենք թմրամոլի հետ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.07.2009), Yeghoyan (09.09.2009), Եկվոր (31.03.2009)

  16. #9
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Վերաբերմունքի լրիվ բացակայում
    + հաստատ չի
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (14.10.2009)

  18. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երիտասարդ բոլորն էլ լինում են, բայց ոչ բոլորի մոտ է "ուղեղը բացակայում"։ Պատկերացնու՞մ ես, բոլոր երիտասարդները թմրամոլ լինեին։
    Որպես փաստ նշեմ, որ ինքս Հոկտեմբերյանցի եմ, կյանքումս չեմ ծխել (չհաշված 10-11 տարեկան հասակում ծխախոտի ծուխը բերանումս պահելը` իբր ատամի ցավի դեմ)։
    Երիտասարդի կողմից հոգեակտիվ նյութի գործածումը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ: Մեկն ընկնում է վատ շրջապատ, մյուսին հետաքրքրում է, թե ինչ է դա իրենից ներկայացնում, երրորդը դիմում է այս քայլին «փորձը փորձանք չի բերում» խոսքին հետևելով և այլ՝ բազմաթիվ պատճառներ:
    Հիմա, ինչ՞… Ասենք՝ այս մարդիկ «ուղեղ չունե՞ն»: Որ հետևենք այս տրամաբանությանը, պետք է արհամարհենք նաև մեզնում առկա շատ արատավոր երևույթներ, այլ ոչ թե փորձենք օգնել այդ երևույթների «զոհերին»: Վերջապես, սա ծանր հիվանդություն է, որի հնարավոր առաջացման մասին հիվանդներից շատերը նույնիսկ պատկերացում չեն ունեցել: Չիմանալը, տեղեկացված չլինելը, վատ դաստիարակությունը չեն նշանակում, որ այդ մարդն ուղեղ չունի:

    Ի դեպ չհասկացա ալկոհոլիկների մասին արտահայտությունդ։
    Բացատրեմ. ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք հաճախ և մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ են գործածում: Չեմ կարծում, թե որևիցե մեկին նման ծանոթներ չունի: «Ալկոհոլիզմը» ձևավորվում է տարիների ընթացքում՝ շատերի համար աննկատ: Բացառված չէ, որ շաբաթական երկու-երեք անգամ խմող մարդիկ վաղը կարող են կախվածություն ձեռք բերել ալկոհոլից:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (01.06.2010), Kita (31.03.2009), Հանուման (14.10.2009)

  20. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Անտարբեր եմ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինձ հարազատ չեն, ում ես չեմ սիրում կամ հարգում: Անկախ նրանից թմրամոլ են, հարբեցող կամ պարզապես մարդիկ են:

    Իսկ եթե ինձ մոտ մարդու հետ է կապված ամեն կերպ կաշխատեմ կողքին լինել ու օգնել ամեն ինչով ու ամեն կերպ: Փառք Աստծո թմրամոլության դեպքեր դեռ չեն եղել ու հուսով եմ չեն լինի: Մի քանի թեթև ալկոհոլիզմի դեպքեր են եղել, որոնք նրանց ու հասարակության մեծ մասի կողմից համարվում են նորմալ երևույթ ու դրանում ես ինչ-որ չափով անզոր եմ, բայց մտադիր չեմ հանձնվել:

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.07.2009), impression (30.03.2009), KiLa (11.05.2010), Quyr Qery (29.01.2012), Աթեիստ (31.03.2009), Չիպ (31.03.2009)

  22. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    օֆ, մի հատ խտրականանալու թեմա բացես, քաշվես մի կողմ....
    վերաբերվում եմ էնպես, ոնց կվերաբերվեի մնացած բոլորին՝ եթե անծանոթ մարդ է, անտարբեր կմնայի դեպքերից մեծամասնությունում, եթե ինձ հարազատ մարդ է՝ կփորձեմ ուժերիս ներածն անել նրան օգնելու համար, եթե ունենա իմ օգնության կարիքը

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.01.2012), Reh32 (02.10.2010), Վոլտերա (01.06.2014)

  24. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    impression, Artgeo, իսկ երբևէ «բախտ» ունեցե՞լ ենք տեսնել, շփվել նման մարդկանց հետ:

  25. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    impression, Artgeo, իսկ երբևէ «բախտ» ունեցե՞լ ենք տեսնել, շփվել նման մարդկանց հետ:
    Դե... մոտակայքում կլինեն էլի: Սովորաբար տենց բաները մարդու ճակատին չեն լինում գրված: Հաստատ գիտեմ, որ մի հարևանս թմրամոլ էր: Բավականին մոտ շփվել եմ հետը: Լիքը-լիքը վատ բաներ էին պատմում իր մասին, բայց իմ նկատմամբ որևէ պռոպուսկատ չեմ նկատել:
    Մեկ էլ մի քանի ամիս առաջ էր, նույն շենքում եմ եղել լիքը թմրամոլների ու ալկոհոլիկների հետ, մեկ հարկի տարբերությամբ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.03.2009, 00:06:

  26. #15
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ արհամարհելը ճիշտ է:
    Ես նրանց համարում եմ հիվանդ մարդիկ, ովքեր բուժման ու աջակցության կարիք ունեն:

    Նման մարդկանց 25-30 տոկոսնա բուժվում… խելացի մարդը նման բան չի անի, իսկ եթե արելա ապա ժամանակին հետ պիտի կանգնի այլապես ինքը կործանվածա
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •