ՆանՍ-ի խոսքերից
Բա հենց դա է էլի, որ զարմանում եմ, նենց ստեղ դոշ են տալիս թմրամոլների համար հեռվից հեռու, բայց երբ հերթը հասնի նրան, որ սեփական կաշվի վրա զգան նարկոմանի հիասքանչ պահելաձևը, այ էդ ժամանակ մեծ-մեծ չեն փրթի: Թմրամոլն իրենից ներկայացնում է 2 տեսակի մարդ. նա կարող է իրականում լինել շատ լավը, բայց երբ օգտագործած է լինում թմրանյութ, նա արդեն պատասխանատու չէ իր քայլերի համար, ուղեղն անջատում է կարծես ու անում է այն, ինչը նորմալ վիճակում հազիվ թե աներ, նույնիսկ նա զարմանում է, թե ինչու է իր քիթը ջարդած, որովհետև չի էլ հիշում, թե քաշած վախտ ինչ է արել, ինչ է դուրս տվել անբախ-զամբախ ու ինչու են քիթը բերան սարքել... Ու լավ ախպերը երբեք չի թույլ տա, որ իր քույրը իր կյանքը կապի տենցի հետ, չի ասի` քույր իմ նազելի, ամուսնացի էդ լավ տղու հետ, հա ի՞նչ անենք, որ թմրամոլ է, կօգնես իրեն այդ հարցում, մենք էլ շուտ-շուտ կգանք քեզ ու երեխեքիդ փրկելու դանակի վախից տնով մեկ վազվզելու պահերին...
Թմրամոլն այն անձն է, որն անգիտակցաբար ամեն քայլափոխի էլ կարող է վտանգել ոչ միայն իր, այլև իր սիրելիների կյանքը և ինչքան էլ սիրես, հարգես այդ մարդուն, մի օր սկսում ես զզվել, նողկալ նրանից. դա բերում է ամեն լավի քայքայման, որն էլ սարսափելին է: Ինչքան ուզում ես օգնի թմրամոլին, մեկ է, եթե ինքն իրեն չօգնեց, իզուր ու ապարդյուն է ամեն ինչ:
Էջանիշներ