Kuk-ի խոսքերից
Ինչու բարեբախտաբա՞ր, կարծում եմ պարզ է, ուղղակի անիմաստ հարցնում եք: Պարզ է նաև այն, որ ես թմրամոլությունը չեմ ներկայացնում որպես դրական երևույթ: Այո, ես դա համարում եմ բացասական երևույթ, ինչպես բոլոր հիվանդությունները: Շփվել եմ նարկոդիսպանսերում բուժվող մարդկանց հետ, ներկա եմ եղել, թե ինչպես է հիվանդը գանգատվում, պատմում իր զգացածը, իր ապրումները, տեսել եմ, թե ինչպես են զղջում իրենց արածի համար, կամ հակառակը՝ ինչպես են դա արդարացնում: Մի խոսքով՝ շատ բան եմ տեսել, ամեն ինչ պատմելու չի: Ու էս ամենը տեսնելուց, էս ամենի մասին մտածելուց, էս ամենին գիտակցաբար մոտենալուց հետո, միևնույնն է, համարում եմ, որ նրանց մեկուսացնել հասարակությունից, նրանց նկատմամբ արտահայտվել վիրավորական արտահայտություններով, նրանց նվաստացնել, համարել անուղեղ, դա անմարդկային է, սխալ է, տգիտություն է: Ամեն հիվանդություն իր հետևանքներն ունի ու դրանք կարող են միմյանցից բացարձակ տարբեր լինել, ինչպես նաև նրանց հարազատներն են տարբեր, հետևաբար նրանց վերաբերմունքն ու գործողություններն այդ ամենի վերաբերյալ կարող են տարբեր լինել: ՄԱրդ կարող է իր ամուսնուց բաժանվել, որովհետև ամուսինը իմպոտենտ է, կամ քաղցկեղով հիվանդ, մեկ ուրիշը կարող է ապրել նրա կողքին ու էդ ամենը տանել, օգնել իր ամուսնուն և այլն: Մեկն իր երեխայից հրաժարվում է, որովհետև հիվանդ է ծնվել, մեկ ուրիշը ընդհակառակը, ավելի է սիրում իր երեխային, ավելի լավ է խնամում նրան, որովհետև հիվանդ է ծնվել: Իսկ թմրամոլների ընտանիքները քայքայվում են, նրանց հարազատներն այլևս չեն կարողանում էդ ամենի հետ համարկերպվել ոչ այնքան հիվանդության արդյունքում առաջացող դրսևորումների պատճառով, որքան անտեղյակ, բոլորին վերևից նայելու հակում ունեցող, երկար մտածել չսիրող մարդկանց կարծիքների պատճառով, ովքեր առանց երկար մտածելու, առանց հասկանալու նրանց մասին արտահայտվում են վիրավորական տոնով, նրչանց համարում են իրենցից ցածր և այդպիսով մեկուսացնում են նրանց հասարակությունից:
Նորից վերադառնալով Չարենցի թեմային ասեմ, որ այն ամենը, ինչ արել է նա, և այն ամենը, ինչ արել են նրա նկատմամբ.. կարճ ասած՝ այն ամենի մեջով որ Չարենցն է անցել, եթե անցնեին այն մարդիկ, ովքեր էսպես վերևից են խոսում թմրամոլների մասին, նրանց համարում են ավելի ցածր մարդիկ, կարծում եմ, իրենց այս մտածողության պարագայում նրանք հնարավոր է ոչնչացնեին ոչ միայն սեփական առողջությունը, այլ նաև շուրջը գտնվող շատ մարդկանց կյանք խլեին, քանի որ կարծում եմ, որ էսպես խոսողներն էությամբ թույլ մարդիկ են, որ կարող են նման դեպքերում իսպառ կորցնել մտածելու ունակությունն ու ոչնչացնել շրջապատը: Եկեք չմոռանանք, որ ժամանակն ու եկող սերունդներն են գնահատում մարդկանց, իսկ Չարենցին ու մի քանի գրառում առաջ շարադրածս մարդկանց մարդկությունը վաղուց արդեն գնահատել ու նրանց տեղ է հատկացրել բարձունքում, և նրանց մասին խոսելիս այսօր ոչ թե խոսվում է նրանց թմրամոլ լինելու փաստի մասին, այլ նրանց Մեծ մարդ լինելու մասին, չհաշված իհարկե չնչին բացառությունները թեկուզ հենց այստեղ արտահայտվողների, ովքեր միևնույնն է, նրանց համարում են անուղեղ և չեն զլանում դա կրկնել բազմիցս:
Մարդուն չեն գնահատում նրա հիվանդությամբ, մարդուն չեն գնահատում նրա կատարած մեկ արարքով: Չի կարելի անտեսել մարդուն ամբողջությամբ միայն նրա համար, որ նա թմրամոլ է: Չի կարելի անտեսելով բոլոր հանգամանքները՝ մարդուն արհամարել, անուղեղ ու կիսամարդ անվանել, տրորել նրան միայն կատարած մի գործողության վրա հիմնվելով:
Հ.Գ. Խնդրում և պահանջում եմ այլևս սեփական հայեցողությամբ չմասնատել գրառումներս:
Էջանիշներ