User Tag List

Էջ 14 22-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

  1. #196
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե լավ, հա, թեթև տար
    Լրիվ համաձայն եմ, ամեն ինչ էլ ազդում ա։ Առավել ևս չեմ ասում, որ ալկոհոլն ա լավ։

    Ընդհանրապես, երկար տարիներ ծխողների մոտ նկատվում ա ուղեղի դեգրադացիա, սկսում են ավելի դանդաղ մտածել, դանդաղ խեսել ու հիմնականում՝ խելացի միտք ունակ չեն լինում արտահայտել
    Չգիտեմ՝ ինչքան ժամանակ ա, որ օգտագործում ես "հրաշք" նյութեր, բայց խորհուրդ չէի տա շարունակել։

    իսկ հոլանդացիքին ինչ վերաբերվումա. դե երևի սաղ օրը կայֆի տակ են, էլ դրանից հետո մարդ հավես կունենա վեր կենա գնա հանցագործություն անի
    Վերաբերմունքս բնական,նրանքել են մարդ,մեծ մասը օգտագործել են չմտածելով հետեւանքների մասին,եթե նրանք ցանկանում են բուժվել պետք է օգնենք,բայց ստիպողաբար կյանքում չեն բուժվի,ասենք մի մարդ որ քիմիա չի ուզում սովորի, մեկ է մեջտեղից դուրս արի չի ստացվի:
    Ֆրեյա ջան ես չեմ օգտագործում ամեն օր,միայն երբ Ամստերդամ եմ գնում իմ օրինական օրգանիկ նյութերով աճացրածն եմ օգտագործում,այն էլ միայն կիրակի օրերին բնության մեջ,կամ հազվադեպ Վան Գոգի թանգարան հաճախելուցիմ սիրած սորտը սա է
    White Widow


    Ps.ոչ մեկը թող ծանր թմրանյութ չօգտագործի,առանցհետ էլ կյանքում շատ պրոբլեմներ կան,որ մեկն էլ ավելացնել,

    PS.Իմ գլխավոր ու ամենակարեւոր թմրանյութը դա առողջությունն է:Առողջ եղեք
    Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 13.04.2010, 16:26:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lord (14.05.2010)

  3. #197
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևում ճիշտ նշեցին: Ընկերներ դուք բավականին շեղվել եք թեմայից, որովհետև հարցը վերաբերվում էր ոչ թե թմրանյութերին, նրանց այս կամ այն տեսակին, թմրանյութը լեգալիզացրած երկրներին, այլ թմրամոլներին: Ովքե՞ր են նրանք, ինչպիսի՞ն են նրանք, ճանաչու՞մ եք գոնե մեկին, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ: Եթե գիտենաք, որ մարդը թմրամոլ է, կամ նախկինում եղել է, կվստահե՞ք նրան: Եթե մարդ, որին ճանաչել եք միայն դրական հատկանիշներով, հանկարծ ու օգտագործի թմրանյութեր կփոխվի ձեր վերաբերմունք նրա նկատմամբ: Եվ վերջ ի վերջո հիվա՞նդ են նրանք, թե՞ հանցագործ: Բոլորիս էլ հայտնի է, որ այդ թմրանյութերը բավականին թանկ են: Շատերը (եթե ոչ բոլորը) դրա վրա են ծախսում իրենց ողջ կարողությունը, վաճառում են ամենն ինչ ունեն, և վերջում էլ, ստիպված են լինում զբաղվել միջնորդությամբ, որպեսզի վաստակեն իրենց օրական դոզան: Մեր երկրում նրանց նայել ու նայում են, ինչպես անուղեղ հիմարների, հանցագործների, փողոցային դաստիրակություն ստացած անձի: Իսկ շատերը լսել անգամ չեն ուզում, որ գործ ունեն իսկական հիվանդի հետ: Թմրամոլությունը որքան մեծ չարիք է, նույնքան անգամ էլ դժվար հիվանդություն է:
    Չգիտեմ ինչու՞, բայց որոշ՝, ես կասեյի շահագռգիռ կազմակերպություններ, չէին ուզում ընդունել, որ գործ ունեն հիվանդների հետ: Բայց նույնիսկ ոչ մասնագետի համար դժվար չէ հասկանալ այդ պարզ ճշմարտությունը: Թմրամոլը իր հերթական դոզան ընդունելու կամ ձեռք բերելու համար պատրաստ է անցնել այնպիսի ճանապարհով, որ հոգեպես առողջ մարդը այդպիսի միջոցի ոչ մի դեպքում չէր դիմի:
    Ես անձամբ, մտածում եմ, որ նրանք շատ լուրջ հիվանդությամբ են տառապում, և առանց պետական ու հասարակական օգնության հնարավոր չէ նրանց բուժումն ու հուսալի վերադարձը, այսինքն ինտեգրումը հասարակությանը: Պետք է նշեմ նաև, որ սրա հնարավոր բուժումը երկարատև է, և ըստ ինձ ենթադրում է մի քանի տարիների բուժում: Ընդ որում, պարտադիր է այդ հիվանդների աստիճանական
    վերադարձը դեպի հանրօգուտ աշխատանք: Շատերը կասեն, որ մենք դրա ժամանակն ու հնարավորությունը չունենք, որ շատ ուրիշ, ավելի ,,անմեղ խավեր" են գտնվում ծանր վիճակի մեջ, բայց հավատացեք, որ հրատապության տեսակետից, նրանք պետք է դիտվեն առաջինների շարքում: Մի մոռացեք նաև, որ գրեթե միշտ նրանց գործողություններից տուժում են նրանց երեխաները, ընտանիքը, հարազատները, որոնք որ ոչ մի բանով մեղավոր չեն...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (14.05.2010), Մարկիզ (13.05.2010), Ուլուանա (14.05.2010)

  5. #198
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ թմրամոլներ ասելով ում ի նկատի ունեք, ասենք ով հազվադեպ օգտագործում է թմրամոլ համարվում է թե չէ (հազվադեպ այսինքն, ամենաշատը շաբաթը մեկ անգամ)
    Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում

  6. #199
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Լորդ, ասեմ, որ այստեղ նշանակություն ունի նաև թմրանյութի տեսակը, քանի որ տարբեր թմրանյութեր, ունեն այսպես կոչված ազդեցության տարբեր բնավորություններ ու տարբեր բնույթներ: Բայց մի բան պարզ է, որ ոչ մի թմրամոլ չի սկսել մի անգամից, և մի անգամից չի ընկել կախման մեջ: Այս տեսակետից բոլոր թմրանյութերն էլ վտանգավոր են, եվ վտանգավոր է դրանց թեկուզ ամիսը մեկ անգամ օգտագործումը: Բայց եթե ասեմ, որ կախվածություն է նաև այդ ամիսը մեկ անգամ օգտագործելը, սուտ կլինի ու վախենամ թե ոմանց գցի թյուրիմացության մեջ: Նրանք կարող են դրանով կարծիք կազմել կախվածության մասին, որը իրականում շատ ավելի լուրջ, խիստ, թե հոգեկան և թե ֆիզիկական պրոբլեմ է: Ինձ թվում է հասկացաք հարգելի Լորդ, և այստեղից կանեք համապատասխան հետևություններ, թե որ դեպքում կարելի է մարդուն համարել թմրամոլ...

  7. #200
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լորդ, ասեմ, որ այստեղ նշանակություն ունի նաև թմրանյութի տեսակը, քանի որ տարբեր թմրանյութեր, ունեն այսպես կոչված ազդեցության տարբեր բնավորություններ ու տարբեր բնույթներ: Բայց մի բան պարզ է, որ ոչ մի թմրամոլ չի սկսել մի անգամից, և մի անգամից չի ընկել կախման մեջ: Այս տեսակետից բոլոր թմրանյութերն էլ վտանգավոր են, եվ վտանգավոր է դրանց թեկուզ ամիսը մեկ անգամ օգտագործումը: Բայց եթե ասեմ, որ կախվածություն է նաև այդ ամիսը մեկ անգամ օգտագործելը, սուտ կլինի ու վախենամ թե ոմանց գցի թյուրիմացության մեջ: Նրանք կարող են դրանով կարծիք կազմել կախվածության մասին, որը իրականում շատ ավելի լուրջ, խիստ, թե հոգեկան և թե ֆիզիկական պրոբլեմ է: Ինձ թվում է հասկացաք հարգելի Լորդ, և այստեղից կանեք համապատասխան հետևություններ, թե որ դեպքում կարելի է մարդուն համարել թմրամոլ...
    Ամեն թմրանյութ չէ որ կախվածություն է առաջացնում, էս ծխելու թմրանյութերի հետ էի: Հավեսի համար օգտագործելը թմրամոլություն չի չէ՞, կարևոր չի ինչքան ժամանակը մեկ ենք օգտագործում, օրինակ ես ընդհանրապես ծխախոտ չեմ ծխում բայց հավեսի համար մեկ մեկ օգտագործում եմ…
    Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (02.06.2010)

  9. #201
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկին ուզում եմ իմ կարծիքը հայտնեմ,թմրամոլներին շատ վատ եմ վերաբերվում,որոնց միակ նպատակը թմրանյութի հայթհայթումն է,նրաք մոռանում են թե իրենք ով են,վաճառում են տան եղած չեղածը,հոգին վաճառում են սատանային,թմրամոլ չեն դառնում,թմրամոլ ծնվում են,Օրինակ մարդ կա,որ օրը 1 գավաթ գինի է ըմպում կերակրի հետ ու հաճույք ստանում,մարդ էլ կա այնքան է խմում,որ պուլյսը կորցնում է,դա գեների մեջ է,ամենինչ գալիս է դեզինֆորմացիայից,օրինակ կաննաբիսի մասին ինչ լեգենդ ասես չեն հորինել,նույնիսկ ասել են կաննաբիս ծխողները դառնում են համասեռամոլ,էէ երտասարդն էլ ծխում է կաննաբիսը,տեսնում է,որ 90% տոկոսը սուտ են ասել ու այդտեղ մտքին գալիս է ափիյոն էլ չօգտագործի կարող է դաել է անվնասեւ ընկնում է թակարդը:Բայց ալկոհոլից ցավոք ավելի շատ մարդ է մահանում քան մյուս բոլոր թմրանյութերը իրար հետ վերձրած
    Սիրելի KiLa,ֆիզիկական կախվածություն առաջացնում է միայն 3 բան,1,Ափիոն,2,Ալկահոլ,3,ծխախոտ,
    Սիրելի !-Lord ասեմ,որ հավեսի համար պետք չէ ինչ որ բան օգտագործել,եթե այդ օգտագործած բանը դուրտ գա հավատա կյանքիդ մնացած մասը դրա մասին ես մտածելու!!!
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lord (03.06.2010), Ungrateful (03.06.2010)

  11. #202
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկին ուզում եմ իմ կարծիքը հայտնեմ,թմրամոլներին շատ վատ եմ վերաբերվում,որոնց միակ նպատակը թմրանյութի հայթհայթումն է,նրաք մոռանում են թե իրենք ով են,վաճառում են տան եղած չեղածը,հոգին վաճառում են սատանային,թմրամոլ չեն դառնում,թմրամոլ ծնվում են,Օրինակ մարդ կա,որ օրը 1 գավաթ գինի է ըմպում կերակրի հետ ու հաճույք ստանում,մարդ էլ կա այնքան է խմում,որ պուլյսը կորցնում է,դա գեների մեջ է,ամենինչ գալիս է դեզինֆորմացիայից,օրինակ կաննաբիսի մասին ինչ լեգենդ ասես չեն հորինել,նույնիսկ ասել են կաննաբիս ծխողները դառնում են համասեռամոլ,էէ երտասարդն էլ ծխում է կաննաբիսը,տեսնում է,որ 90% տոկոսը սուտ են ասել ու այդտեղ մտքին գալիս է ափիյոն էլ չօգտագործի կարող է դաել է անվնասեւ ընկնում է թակարդը:Բայց ալկոհոլից ցավոք ավելի շատ մարդ է մահանում քան մյուս բոլոր թմրանյութերը իրար հետ վերձրած
    Սիրելի KiLa,ֆիզիկական կախվածություն առաջացնում է միայն 3 բան,1,Ափիոն,2,Ալկահոլ,3,ծխախոտ,
    Սիրելի !-Lord ասեմ,որ հավեսի համար պետք չէ ինչ որ բան օգտագործել,եթե այդ օգտագործած բանը դուրտ գա հավատա կյանքիդ մնացած մասը դրա մասին ես մտածելու!!!
    Թմրամոլ չդառնալու այլ ծնվելու ձեր տարօրինակ տեսությունից, ճիշտն ասած բան չհասկացա: Խոսում եք վիրավորված ու ոնց կռվի մեջ, այնպես էլ այստեղ, լուտանքներ եք թափում առանց մտածելու :
    Հարգելի Մ. չգիտեմ թե քանի թմրամոլ եք ճանաչում դուք, բայց ես այնքան`, որ կկարողանամ համարձակ ասել, որ ձեր ունեցած տեղեկությունները սխալ են, թե թմրամոլները վաճառում են իրենց տան ամբողջ եղած չեղածը ու ներարկվում: Ինձ թվում է դուք ինչ որ մարդու տեսակ շփոթում եք ընդհանուր երևույթի հետ: Ես ծանոթ հարբեցող եմ ունեցել, որ ամբողջ իր տան եղած չեղածը խմել է; Տեսել եմ մարդու, որը իր ամբողջ տան եղած չեղածը տանուլ է տվել կազինոյում:
    Ճանաչել եմ մի մարդու, որը այդ քայլին դիմել է ուղակի ուտել խմելու և փղոցային լրբերի հետ ,,կայֆաֆատ" լինելու համար: Չասեմ նաև որ կա դեպք, երբ այդ քայլին դիմել են թմրանյութեր ձեռք բերելու համար: Ինձ թվում է հարգելիս, հասկացար թե ես ինչ եմ ուզում ասած լինել: Կա մարդու այդպիսի մի անպատասխանատու ու հիմար տեսակ, և բոլորովին կարևոր չէ, թե այդ մարդը խաղամոլ է, թմրամոլ, կնամոլ, թե վերջ ի վերջո նաև հարբեցող: Կարծիքը, որ ընդհանրապես թմրամոլները վաճառում են իրենց տան եղած չեղածը, սխալ է, իսկ այդպիսի հայտարարությամբ հանդես եկողը ուղակի փողոցային շրջանառու ասեկոսեների կողմնակիցն է:
    Իսկ որ ալկոհոլը ավելի վտանգավոր հետևանքներ ունի և ավելի շատ հանցագործությունների ու մարդկանց դժբախտության պատճառ է դառնում, ես միանշանակ քեզ հետ համաձայն եմ:
    Եվ վերջին. ֆիզիկական կախվածություն առաջացնում է նույնիսկ մեր սովորական սուրճը, թեյը, ու էլի շատ սովորական ու անսովոր, սպառման թե բնական և թե քիմիական պրեպարատներ... Հարգանքներով Կիլա:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (03.06.2010)

  13. #203
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հարգելիսերեւի իրար չհասկացանք,ես նույն բանն եմ ասում,որ ամենինչ մարդուց է գալիս,
    Եվ վերջին. ֆիզիկական կախվածություն առաջացնում է նույնիսկ մեր սովորական սուրճը, թեյը, ու էլի շատ սովորական ու անսովոր, սպառման թե բնական և թե քիմիական պրեպարատներ... Հարգանքներով Կիլա:

    Կյանքում նման ծիծաղելի բան չէի լսել,հոգեբանական միգուցե,բայց ֆիզիկական դա աբսուրդ է,նայի ցանակացած բժշկական գրքից,իսկ ասեմ ես կյանքում այնքան թմրամոլների եմ հանդիպել,որ դու երազում չես տեսել,նույնիսկ մի քանիսին բուժել եմ:
    գոնե դու գիտես թե ինչ մեխանիզմներով են նրաք գործում,իսկ ես գիտեմ դրա համար...
    Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 03.06.2010, 01:36:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  14. #204
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում նման ծիծաղելի բան չէի լսել,հոգեբանական միգուցե,բայց ֆիզիկական դա աբսուրդ է,նայի ցանակացած բժշկական գրքից,իսկ ասեմ ես կյանքում այնքան թմրամոլների եմ հանդիպել,որ դու երազում չես տեսել,նույնիսկ մի քանիսին բուժել եմ:


    Հարգելիս, եթե ամեն ինչ մարդուց է գալիս և դու էլ այդ կարծիքին ես, ուրեմն գրիր, որ կան շատ հիմար մարդիք, որոնա այս կամ այն պատճառով, իրենց եսասիրական մղումներից ելնելով, վաճառում են իրենց տան եղած չեղածը: Եվ ոչ, որ թմրամոլները հանուն իրենց դոզայի վաճառում են ամեն ինչ...Ինչևէ...
    Բայց ինձ բոլորովին հավատ չի ներշնչում այն փաստը, որ դուք, հարգելիս, ինձնից շատ եք թմրամոլներ տեսել ու առավել ևս, նրանցից մի քանիսին բուժել եք: Ձեր խոսելուց ու վերաբերմունքից ընդհանրապես չի երևում, որ դուք բժիշկ եք: Իսկ այն, որ չգիտեք թե ինչ է կոֆեինը, կամ էլ ինչ նյութերից կարող է առաջանալ ֆիզիկական կախվածություն, ինձ հուշում է, որ ինչ որ մեկը կատակում է ինձ հետ, բայց ո՞վ, առայժմ դժվարանում եմ ասել:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.06.2010), s_hrayr (03.06.2010), Հայկօ (03.06.2010), Մարկիզ (03.06.2010)

  16. #205
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո հատուկ քեզ համար ասում եմ KiLa որ կան շատ հիմար մարդիկ,որ իրենց ունեցած չունեցածը վաճառում են,ես ինչ ասում եմ թմրամոլների մասին ինկատի ունեմ ափիոնը,մարդ պարտադիր չէ թմրամոլ լինի,որ ամենինչ վաճառի,բայց ափիոնները այդ պրոցեսը արագացնում են,նաեւ ասեմ,որ ես քեզ վերաբերվում եմ շատ մեծ հարգանքով,իսկ թե որտեղից եմ ճանչում այդքան թմրամոլների,որ Ամստերդամ գաս դու էլ շատ թմրամոլների կճանաչես,այո բուժել եմ նաեւ հայրիկիս մոտ պրակտիկայի ժամանակ հատում մեթոդով,դե դա մինչեւ կյանքի վերջ է,բայց նրանք անցել են ռեմիսյաի,բուժել եմ Աֆրիկյան Իբոգա բույսի արմատներից ստացած էկստրակտի միջոցով,հատուկ հսկողությամբ,եւ նույնիսկ Ամստերդամի քաղաքապետի կողմից շնորհակալագիր ստացել,կարող եմ սկանները տեղադրեմ,իսկ ինչ խոսքը վերաբերվում է կոֆեինին հեսա բժիշկների միակ տեսակետը
    Согласно Всемирной Организации Здравоохранения "не имеется никакого очевидного доказательства, что употребление кофеина имеет даже отдаленно сопоставимые физические и социальные последствия, которые связаны с злоупотреблением серьезных наркотиков". Некоторые люди могут при прекращении употребления кофеина испытывать временные неприятные эффекты этого: головную боль, повышенную возбудимость, раздражительность. Избежать этого можно постепенным снижением дозы кофеина в течение нескольких дней.
    Շատ ճիշտ ես նկատել,երեկ շատ բարակցած էի,դեղատնում պրակտիկա էի անցնում,ու այնպիսի դեղեր էին առանց դեղատոմսի վաճառում,որ ես շոկի մեջ ընկա...
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  17. #206
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ճիշտ ես նկատել,երեկ շատ բարակցած էի,դեղատնում պրակտիկա էի անցնում,ու այնպիսի դեղեր էին առանց դեղատոմսի վաճառում,որ ես շոկի մեջ ընկա...
    Խոսքը վերաբերվում է երևանյա՞ն դեղատներին, թե՞...
    Ես բազմիցս ասել ու նորից կրկնում եմ, բոլորիս հայտնի իմաստուն միտքը. Թշնամու հետ ավելի հեշտ է կռվել, եթե գիտես նրա լեզուն, ծանոթ ես նրա պաշտամունքին, նրա ազգային սովորույթներին և այլն: Թմրամոլության դեմ պայքարելու համար էլ ( ու ավելի շատ քան մյուս դեպքերում) անհրաժեշտ է, որ մենք ծանոթ կինենք նրան, նրա սովորություններին: Հասկանանք թե ի վերջո ո՞վ է նա և ինչի՞ է ընդունակ: Տարբերել է պետք թմրամոլությունը թմրաբիզնեսից, ինչպես նաև թմրաբիզնեսի դեմ պայքարը՝, այդ բիզնեսի վերահսկողությունից: Հասարակության տեղյակ չլինելու փաստը ուղակի բացում է շահագրգիռ կողմերի ձեռքի կապը ու իրավունք տալիս նրանց անել այն ինչ իրենց է պետք, իհարկե ներկայացնելով դա հասարակությանը իբրև պայքար թմրամոլության կամ թմրաբիզնեսի դեմ: Իսկ դրանից չհասկացող հասարակությունը այդպես էլ ընդունում է ու վերջ: Միտումնավոր բան եմ տեսնում նաև այն երևույթի մեջ, որ պետական, ինչպես նաև հասարակական այլ ազդեցիկ գոտիներում արհեստականորեն ձևավորված է շինծու այն անհանդուրժողականությունը, որը նրանք ցուցաբերում ու կոչ են անում. ,,թմրամոլի համար ոչինչ չխնդրեք, թմրամոլին ոչ մի ներում, թմրավաճառի կամ թմրաբիզնեսի վերաբերյալ ոչ մի միջամտություն"...և այլն: Այս փաստը ուղակիորեն խոչնդոտում է այս թեմայի լուսաբանմանը: Թմրամոլի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, կարծես վախեցնում, հեռու է վանում այն բոլոր մարդկանց, ովքե մի գուցե կուզեյին ինչ որ բան փոխել: Հարգելի Մ., կմտածես որ թեմայից շեղվում եմ, բայց հիմա քո ասած դեորյաքի մասին...
    Երևանյան դեղատներում այսօր (գուցե արդեն երե՞կ), չէիր կարող նույնիսկ ամենաանվնաս քնաբեր հաբը առանց բժշկի ,,ռեցեպտի՛՛ գնել: Սա ըստ ինձ աբսուրդ է: Եվ ներկայացնել այս քայլը, որպես թմրամոլության դեմ պայքար կամ պայքար թմրաբիզնեսի դեմ ուղակի ծիծաղելի է: Շատ մարդիք կարող են ունենալ անքնություն, շատերը կարող են ունենալ իրենց հետ այդ օրը կատարված մի դեպք, որը խանգարի նրանց քնել: Դե իհարկե, հիմա նրանք կասեն, որ դիմենք բժշկի և այլն: Մտածեք ավելի պրակտիկ. քանի՞սը կդիմեն բժշկի: Եթե չասենք իհարկե, որ սա կանեն միայն հիմնական խնդիր ունեցողների մի մասը: Իսկ մնացա՞ծը, ովքեր չգիտեն, որ վաղը իրենց հետ անպայման վատ բան է լինելու, որը նրանց խանգարելու է քնել... Նրանք կարող են և չքնել, ամբողջ գիշեր տառապել, որովհետև ինչ որ մեկին պետք է, որ այդ քնաբեր հաբերը ազատ չվաճառվեն...
    Երկրորդ. այսօր մեր դեղատներում ազատ վաճառվում են հաբեր, որոնցից թմրամոլները պատրաստում են ներարկվելու հեղուկ: Այդ հաբերը արդեն երկար ժամանակ է վաճառվում են: Բոլորը գիտեն, որ դրանք այդքան էլ անհրաժեշ դեղահաբեր չեն, և սրանց հիմնական գնորդները թմրամոլներն են: Նույնիսկ վերջին ժամանակներս ոչ լիազորված անձանց հարցումներից, պարզվել էր, որ այդ հաբերի սպառված քանակի միայն 5 տոկոսն է, որ նշանակվել է բժշկի կողմից: Բայց սրանք շարունակում են վաճառվել ու գաղտնիք չէ իհարկե, որ գներն էլ աճել են երկու և ավել անգամ(սկզբի հետ համեմատած): Ներմուծման խնդիրն էլ, ինչպես ընդունված է մեր երկրում, մենաշնորհային է: Ի՞նչ է սա, եթե ոչ թմրաբիզնես: Իսկ սովորական քնաբեր չվաճառելը ադյո՞ք կապված չէ ,,կլիենտ փախցնելու" հետ:
    Շատ խոսեցի ժող ջան, թեմայից էլ կարծես թե շեղվեցի: Բայց եթե խոսում ենք թմրամոլության մասին, ինչպե՞ս բաց թողնենք ամենակարևորը: Այնպես որ, ես կարծում եմ մենք պետք է լավ ծանոթ լինենք նրանց ,,ներքին խոհանոցին", և երբ տեսնում ենք մի քայլ, որի տակ թաքնված է բոլորովին այլ միտում, գոնե բարձրաձայնենք... Թե չէ ,,նրանք" շատ ուրախ են, որ մենք ,,Ա"-ն ,,Բ՛՛-ից չենք տարբերում… Շնորհակալություն: Հարգանքներով՝ Կիլա:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.06.2010), Kuk (22.01.2012), Magic-Mushroom (03.06.2010), Հայկօ (03.06.2010), Մարկիզ (03.06.2010)

  19. #207
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վատ...նախանձից երևի

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.06.2010), Quyr Qery (29.01.2012), xaladilnick (25.03.2013)

  21. #208
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում !-Lord-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն թմրանյութ չէ որ կախվածություն է առաջացնում, էս ծխելու թմրանյութերի հետ էի: Հավեսի համար օգտագործելը թմրամոլություն չի չէ՞, կարևոր չի ինչքան ժամանակը մեկ ենք օգտագործում, օրինակ ես ընդհանրապես ծխախոտ չեմ ծխում բայց հավեսի համար մեկ մեկ օգտագործում եմ…
    Ծխելու միջոցով կարելի է գործածել ոչ միայն կանաբինոիդային խմբի թմարմիջոցներ: Հնուց ի վեր ծխելու միջոցով գործածվող հիմնական թմրամիջոցը հանդիսացել է ափիոնը: Մինչ այժմ էլ ափիոնի հիմնական մատակարար երկրներում (Աֆղանստան, Իրան, Հարավ-արևելյան ասիայի երկրներ) ափիոնը գործածում են ծխելու միջոցով:
    Ի դեպ, ծխելու միջոցով ափիոնի գործածումը բերում է ներերակային ճանապարհով գործածման հետևանքով առաջացած կախվածությունից ոչնչով չտարբերվող կախվածության՝ «Ափիոնային թմրամոլության»:

    Նաև հիշեցնում եմ, որ կանաբինոիդային խմբի թմրամիջոցները Հայաստանի Հանրապետությունում համարվում են ապօրինի թմրամիջոցներ: Այս խմբի թմրամիջոցների՝ մարիխուանայի, հաշիշի ապօրինի գործածումը, պահումը, տեղափոխումը, վաճառքը (ծխելով թե ուտելով ) չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության վարչական և քրեական օրենսգրքերով. նախատեսված են համապատասխան վարչական և քրեական պատիժներ:

    Ասեմ ավելին. Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչով սահմանվում է, որ կանաբինոիդային թմրամիջոցները կարող են առաջացնել կախվածություն (կոդը՝ F 12.2):

    Սա էլ ձեզ ափիոն ծխող չինացիներ:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (04.06.2010), Kuk (22.01.2012)

  23. #209
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկին ուզում եմ իմ կարծիքը հայտնեմ,թմրամոլներին շատ վատ եմ վերաբերվում,որոնց միակ նպատակը թմրանյութի հայթհայթումն է,նրաք մոռանում են թե իրենք ով են,վաճառում են տան եղած չեղածը,հոգին վաճառում են սատանային,թմրամոլ չեն դառնում,թմրամոլ ծնվում են,
    Չնեղանաս, բայց ծիծաղ առաջացնող գրառումներ ես կատարում: Նախ՝ ասեմ, որ «թմրամոլություն» երևույթը ծանրագույն սոցիալական և հոգեբանական հետևանքներ ունեցող հի-վան-դու-թյուն է, այսպես կոչված «թմրամոլները» ծանրագույն հիվանդություն ունեցող մարդիկ, ովքեր ունեն համապատասխան բուժման կարիք: Հիվանդ մարդուն ասել, որ «դու ծախվել ես սատանային», սխալ է և ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ այս թեմայում ամենից բարձր ճչացող մարդկանց հիմնական մասը (այդ թվում՝ նաև դու, այ իմ նիդեռլանդաբնակ սնկասեր բարեկամ) շատ քիչ պատկերացում ունեն կախվածությունների, կախվածություններ առաջացնող նյութերի և կախվածություններով տառապող մարդկանց մասին:
    Գրեթե նույնն է, որ «շաքարային դիաբետ» ունեցող մարդուն մեղադրես, որ տան ունեցած-չունեցածը վաճառել է ինսուլին գնելու նպատակով: Հիվանդ մարդ է, չէ՞: Չի կարող ապրել առանց ինսուլինի՝ առանց իր դեղի… Նույնը կարելի է ասել նաև թմրամոլությամբ տառապող մարդու վերաբերյալ: Բա ի՞նչ անի. փող չունի, որ դեղ գնի:

    հոգին վաճառում են սատանային
    Կարծեմ, էդ սնկերն ու ամերիկյան կակտուսներն են ունակ մարդու մոտ առաջացնել սատանա, հրեշտակ, Զևսեր, Աֆրոդիտեներ և նմանատիպ զիրթուզիբիլներ տեսնելու ունակություն… Բնականաբար հնարավոր է սունկ կամ կակտուս ուտելու ամենաթունդ պահին առաջացող սուր հալյուցինոզի ժամանակ առքուվաճառք սատանեքի հետ: Զգու՛՛յշ:)

    Հ.Գ. Դու կարող ես և իրավունք ունես քննադատել «թմրամոլություն» երևույթը, կանխարգելել քո հնարավորությունների սահմաններում թմրամիջոցների գործածումը, բայց դու իրավունք չունես քննադատել և վիրավորել հիվանդ մարդուն:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.06.2010, 22:07:

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ArmBoy (03.06.2010), cold skin (04.06.2010), impression (03.06.2010), KiLa (04.06.2010), Kuk (22.01.2012), Magic-Mushroom (03.06.2010), Հայկօ (03.06.2010)

  25. #210
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Գրեթե նույնն է, որ «շաքարային դիաբետ» ունեցող մարդուն մեղադրես, որ տան ունեցած-չունեցածը վաճառել է ինսուլին գնելու նպատակով: Հիվանդ մարդ է, չէ՞: Չի կարող ապրել առանց ինսուլինի՝ առանց իր դեղի… Նույնը կարելի է ասել նաև թմրամոլությամբ տառապող մարդու վերաբերյալ: Բա ի՞նչ անի. փող չունի, որ դեղ գնի:
    Տարբեր շահարկումները կախելու համար ավելացնեմ՝ դեղը այն նյութն է, որը թույլ չի տալիս, որ հիվանդ մարդը մեռնի:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (03.06.2010)

Էջ 14 22-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •