User Tag List

Էջ 12 22-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

  1. #166
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    _BA_-ն, անվանի, հանճարեղ մարդկանց անուններն այստեղ գրելով, փորձել է վերը ցույց տալ, որ թմրամոլները, ալկոհոլամոլները ապուշ չեն, հիմար չեն, անուղեղ ու սրիկա չեն:
    1. Համոզված եմ, ինձանից չես լսում, որ շատ հանճարներ հոգեկան հիվանդ են եղել։

    2. Ես շատ լավ հասկանում եմ, որ գոնե դրա միջով անցած մարդը չէր սկսի քարոզել թմրանյութերը, բայց բերած օրինակը (նույնիսկ հանճարներն են օգտագործում) իր մեջ նման միտք է պարունակում։

    3. Ես արդեն այս օրինակը բազմիցս բերել եմ, բայց փաստորեն լավ չեմ կարողանում շարադրել։
    Երբ մարդը ինքնակամ ձեռքը կտրում է, դառնում է մի ձեռքանի, այսինքն ինվալիդ, հիվանդ։
    Բայց ձեռքը կտրելու պահին անուղեղ էր։
    Նորմալ մարդը ինքնակամ իրեն չի վնասում։ Սա իմ տեսակետի հիմնաքարն է։

    Կոնկրետ թմրամոլությունից բուժվելու համար միայն բժշկությունը քիչ է, շատ կարևոր է նաև մարդու մոտ բուժվելու ցանկությունը, իսկ դրա համար մարդու ինտելեկտը պետք է ռուս շարքային ալկաշի ինտելեկտուալ մակարդակից շատ ավելի բարձր լինի։ Բուժված մարդուն էլ չեմ կարող անվանել անուղեղ, բայց կշարունակեմ ասել, որ թմրամոլությունը սկսելու պահին նա անուղեղ էր։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #167
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուժված մարդուն էլ չեմ կարող անվանել անուղեղ, բայց կշարունակեմ ասել, որ թմրամոլությունը սկսելու պահին նա անուղեղ էր։
    Իսկ մեկ հարց. ես ինքս պատասխանը չգիտեմ: «Անուղեղ»-ը ի՞նչ է: Նոզոլոգիա՞ է, հոգեկան վիճա՞կ, միգուցե սոցիալական վիճա՞կ: Ի՞նչ է նշանակում լինել «անուղեղ»:

    Եվ վերջապես, անուղեղ մարդն, ըստ քեզ բուժվեց ու ուղեղ ձեռք բերեց, փաստորեն:

  3. #168
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Անուղեղը հիվանդությունը չի, չի բուժվում։ Ժամանակի ընթացքում կամ կանցնի, կամ ոչ։

    Անուղեղ = անխելք = տգետ և այլն։

    Հ.Գ.
    Հետաքրքիր է, ֆորումում քանի՞ հոգի չգիտեր 'անուղեղ' բառի իմաստը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (12.04.2010)

  5. #169
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուղեղը հիվանդությունը չի, չի բուժվում։ Ժամանակի ընթացքում կամ կանցնի, կամ ոչ։

    Անուղեղ = անխելք = տգետ և այլն։

    Հ.Գ.
    Հետաքրքիր է, ֆորումում քանի՞ հոգի չգիտեր 'անուղեղ' բառի իմաստը։
    Աթեիստ, անխելքն ու տգետը տարբեր իմաստներ ունեն:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2010), KiLa (01.06.2010), Kuk (22.01.2012)

  7. #170
    Անցորդ _BA_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    _BA_, շատ շնորհակալ եմ երկար գրառման համար, որտեղ դուք ցույց եք տալիս, թե ինչքան ուժեղ եք եղել, որ կարողացել եք ազատվել նման վատ սովորություններից, բայց…
    Աթեիստ ջան, կախվածությունն ու վատ սովորությունը տարբեր բաներ են, տվյալ դեպքում ես ունեցել եմ ոչ թե վատ սովորություն, ասենք, քիթ փորելու նման անմեղ մի բան, կամ հասարակավ խնչելու, ես ունեցել եմ բավականին լուրջ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական կախվածություն սկզբում նարկոտիկներից, որից ազատվելը ինչքան էլ տարօրինակ հնչի, ավելի հեշտ ստացվեց ինձ մոտ, եւ տարիներ անց, Հայասատնում արդեն, որտեղ կա խմելու կուտուրա, ալկոհոլից, որից, ցավոք, ինքս իմ կամքի ուժով դժվար թե կարողանաի ազատվել աշխատանքային թերապիայով եւ հեռանալով էն շրջապատից, որտեղ չէի կարող, եթե մնայի Ռուսաստան, , այլապես չէի գնա նարկոդիսպանսեր օգնություն հայցելու: Մարդիկ մտածում են, թե սովետը չի պրծել, եւ նրանց հարկադրաբար տանում են բուժելու ազգականները, ընկերները եւ այլն, տեսնում են հիվանդանոցի վանդակապատ պատուհանները եւ մտածում են, թե դա բանտանման հաստատություն ա: Իրականում ամեն ինչ կատարվում ա միայն հիվանդի նշում եմ ՀԻՎԱՆԴԻ, քանի որ մինչեւ հիվանդը չգիտակցի իր ՀԻՎԱՆԴ լինելու փաստը, նրան հնարավոր չի օգնել ու բուժել: Կամքի ուժ պետք չի, միայն մի քիչ գիտակցականություն, այո, գիտակցականություն այլ ոչ թե գիտակցություն:
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Չհասկացա, թե ինչ կապ ուներ թե որ հայտնի մարդն էլ օգտագործել թմրանյութեր։ Թաքնված պրոպագանդա՞, ով ուզում է հայտնի արվեստագետ դառնալ, բոլորը դեպի թմրանյու՞թ։
    Ուզում էի ակնհայտորեն ցույց տալ, որ ուղեղը, ինտելեկտը կամ IQ-ն կապ չունեն: Եվ ոչ մի նարկոտիկների ու ալկոհոլի պրոպագգանդայի մասին խոսք անգամ չի կարող լինել, միայն էն պատժառով, որ վերջ ի վերջո ամեն մեկը վատ ա վերջացրել իր կյանքը, եթե չի հրաժարվել դրանցից:
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ես Ձեր գրառումներում ոչ մի տեղ չտեսա, թե ինչն էր Ձեզ մղել դեպի ալկոհոլն ու թմրանյութերը։ Չգիտես ինչու համոզված եմ, որ ինչպիսի ծանրություն էլ Ձեր ուսերին ընկած լիներ, դուք աշխարհում միակ մարդը չեք, որ նման բանի է հանդիպում։ Բայց բոլորը չեն, որ դառնում են թմրամոլ կամ ալկոհոլիկ։ Ընդ որում թմրամոլ չդարձողների զգալի մասը չի գնում այդ քայլին, պարզապես գիտակցելով դրա վնասը։
    Ասենք, եթե Ձեզ դա կբավարարի, համարեք հետքրքրասիրությունը, վախերը նրանց մեջ մտնելով սպանելու արկածախնդրությունը, դեպրեսիաները, երեխայի մահը, սիրո մահը, երբեմն հասարակության մեջ տեղս չգտնելը, իրավիճակները, շրջապատը, եւ էլի շատ ու շատ գործոններ: Ես տվել եմ լինքեր վերաբերող կոնկրետ նարկոտիկներին, տպագրված մամուլում, ավելի ծավալուն գրված ա գրքիս մեջ, ես չեմ կարող գիրքս տեղադրել ֆորումումմ եթե ուզում եք, կարող եք կարդալ:
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Մի անգամ էլ պարզաբանեմ իմ տեսակետը. ես թմրամոլներին համարում եմ անուղեղ, ոչ թե երբ նրանց տեսնում եմ հիվանդ, այլ որովհետև գիտեմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը սեփական կամքով է դարձել հիվանդ։ Ինձ համար այսքանը բավական է, մարդուն անուղեղ համարելու համար։ Եթե նա դրանից հետո բուժվի, ես կհամարեմ, որ նա խելք է ձեռք բերել։ Ցավոք սրտի նման մարդիկ ինձ ավելի հազվադեպ են հանդիպում, քան թե բուժվել չցանկացողները։
    Ուղեղները տարբեր են լինում, ու ճշմարտության եւ իմաստության հասնելու ճանապարհները նունպես: Ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում, ինչ արել եմ, ես փոշմանում եմ նրա համար, ինչ չեմ արել ժամանակին, այսիքն` կանգ չեմ առել, կամ էլ երեւի թե կանգ եմ առել, այլապես դիակ կլինեի ու չէի գրի էս ամենը էստեղ: Եթե կան մարդիկ, որոնք ինձ ընդունում եւ սիրում են ընենց, ոնց ես կամ էսօր, իմ լավուվատով, ամեն ինչով, ապա էդ ամենը, էդ կախվածությունները եւ դրանցից ազատվելու կարողությունը նույնպես ինձ սարքել են էն, ինչ կամ ես էսօր: Իսկ բուժվել չցանկացող ու ուղեղ ունեցող նարկոման կամ ալկոհոլիկ ես նունպես չեմ հանդիպել, կամ էլ նրանք արդեն թքել են իրանց կյանքի վրա ու ապրելու ստիմուլ չունեն, որովհետեւ եթե ունեն ուղեղ ու չեն բուժվում, հաստատ գիտակցում են, որ դա դանդաղ ինքնասպանություն ա: Ես ունեմ մի քանի էդպիսի ծանոթներ, նույնիսկ լավ բարեկամներ: Եւ անուղեղ, եւ գիտակցաբար դանդաղ մահացողներ: Անուղեղներին օգնելն անիմաստ ա, հիվանդ չեն համարում իրանց, իսկ դանդաղ ինքասպանության ճանապարհն ընտրողների կամքի վրա բռնանալ չի կարելի: Այլ հարց ա, որ նրանք սպանելով իրանց, ցավ են պատճառում մոտիկներին ու հարազատներին, որոնք անտարբեր չեն նրանց նկատմամբ: Բայց դա Աստծու գործն ա արդեն, մարդն անզոր ա: Վերջում ասեմ, որ ի տարբերություն Ձեզ, ես շատ քիչ եմ հանդիպել նարկոմանների, որոնք չուզեին նարկոման չլինել: Ֆիզիոլոգիական կախվածություն ձեռք բերելուց հետո, “կայֆի” մասին խոսք չի գնում, նարկոմանը ներարկում ա անում “դզվելու” ու օրն ապրելու համար, որովհետեւ եթե շաքարախտով հիվանդին ինսուլին ա պետք, նարկոմանին պետք ա իրա էնդորֆինի դոզան, ալկոհոլիկին` մի հարյուր գրամը, երբ առկա ա ալկոհոլային աբստինենցիա, այսինաքն օրգանիզմը նորմալ չի գործում ու զանազան ինֆարկտների, ինսուլտների հավանականությունը, եթե ալկոհոլիկը չխմի իրա հարյուր գրամը շատ մեծ ա, միակ այլ ճանապարհը բուժօգնությունն ա: Ու հետո, ասեմ Ձեզ, որ խմող մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, չի գիտակցում ու չի ընդունում ալկոհոլից կախվածությունը, մանավանդ հիվանդության առաջին եւ երկրորդ ստադիաներում, երբ ամեն օր խմել դեռ չկա, առաջին ստաիայում միայն առիթը չեն բաց թողնում, երկրորդ ստադիայում` սկսելով չեն կարողանում կանգ առնել մի քանի օր, չնայած կարողանում են շաբաթներով, ամիսներով, նույնիսկ տարիներով չխմել: Ալկոհոլիկը առողջ ա, քանի դեռ չի խմում առաջին հարյուր գրամը: Դրանից հետո միանում ա էն մեխանիզմը, որն արդեն ուղեղի փոփոխության ենթարկված հատվածներում ծրագրավորված ա ու չի անցնում ԵՐԲԵՔ: Այսինքն, ակոհոլիզմի բուժումը խմիչքից ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ հրաժարվելն ա: Ոչ մի կաթիլ: Էդպիսի պրոդուկտ չկա ինձ համար, դա թույն ա ու իմ թշնամիոն ա, պիտի ասի իրան մարդը, հիվանդը, որն արդեն առողջ ա, ու վերջ: Նարկոտիկների դեպքում մի քիչ այլ ա պատկերը, մի քանի ներարկում կամ ներշնչում են հարկավոր, որ մեխանիզմը գործի անցնի: Էսպես բաներ: Շատ կուզեի, որ հայերը մի քիչ տոլերանտություն, հանդուրժողականություն ունեային ագռեսիայի կամ թքածունենալության փոխարեն, ու մի քիչ ավելի համարձակ կդառնային մեր հիվանդները, որպեսզի արտերկրում գործող Անոնիմ Ալկոհոլիկների ու Նարկոմանների միության պես մի տեղ համարձակ կանգնեին ու խոսային իրանց պրոբլեմի, անցած ճանապարհի մասին, իրանց նմանների հետ, որ շինծու ամոթը մեր ազգի գենոտիպը չշարունակեր փչացնել հանցավոր լռության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, որ իմ աղջիկը չամաչեր, որ իրան ճանաչող մարդիկ կասեն “մերն ակլաշ ա ու նարկոման”, այլ ասեր. “Իմ մաման կարողացել ա անցնել կրակի. ջրի ու փառքի միջով: Ու ես հպարտ եմ, որ նա իմ մայրն ա”
    Վերջին խմբագրող՝ _BA_: 29.09.2009, 00:11: Պատճառ: Սրբագրում
    OM MANI PADME HUM

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2010), einnA (11.03.2011), Kita (29.09.2009), Kuk (22.01.2012), Lionne_en_Chasse (12.11.2009), Lord (12.04.2010), razmik21 (24.11.2009), Աթեիստ (29.09.2009), Բարեկամ (29.09.2009), Երկնային (29.09.2009), Հանուման (14.10.2009), Մարկիզ (29.09.2009), Ռուֆուս (14.10.2009)

  9. #171
    Անցորդ _BA_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Հա մոռացա արվեստագետների ու հանճարների մասին: Իհարկե, հանճարն ու շեղված բանականությունը հաճախ են ձեռք ձեռքի բրնած կերտում մեր արվեստը, քաղաքականությունը, քաղաքակրթությունը, բայց դա պարտադիր չի: Ու արվեստագետներից շատ շատերն էլ սթափ կյանքի մոլեռանդ կողմնակիցներ ու քարոզիչներ են: Բայց մի քիչ խենթություն բնականաբար կա, որը սակայն սակավամտության հետ ոչ մի կերպ համեմատել չի կարելի, ու իհարկե ուղեղի բացակայության մասին խոսելն իսկ անհեթեթություն ա տվյալ մարդկանց դեպքում:
    "Բանականության խաղեր" ֆիլմը վառ օրինակ: Ուղղակի ուղեղներն են տարբեր կերպ աշխատում, ոչ թե բացակայում են:
    OM MANI PADME HUM

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (14.10.2009)

  11. #172
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Հարգելի _BA_, անչափ շնորհակալ եմ պատասխանի համար։
    Երևի թեմայից շեղվում եմ, բայց մի հարց է ինձ խիստ հետաքրքրում։

    եթե հիմա վերադառնայիք այն պահին, երբ առաջին անգամ սրսկվեցիք (կամ ինչ կերպ եք օգտագործել թմրանյութը), մի՞թե նորից կկրկնեիք։
    Մեջբերում _BA_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #173
    Անցորդ _BA_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի _BA_, անչափ շնորհակալ եմ պատասխանի համար։
    Երևի թեմայից շեղվում եմ, բայց մի հարց է ինձ խիստ հետաքրքրում։

    եթե հիմա վերադառնայիք այն պահին, երբ առաջին անգամ սրսկվեցիք (կամ ինչ կերպ եք օգտագործել թմրանյութը), մի՞թե նորից կկրկնեիք։
    Ոչ իհարկե: Բայց ինչ եղել եղել ա: Ոչ մի բան պատահական չի լինում կյանքում, ամեն բան ենթարկվում ա Կարմայի օրենքներին, կամ քրիստոնեությամբ ասեմ, երբեք Աստված չի ուղարկում էնպիսի փորձություն մարդուն, որը նա ի վիճակի չլիներ հաղթահարել, այսիքն` ամեն մեկը իր խաչն ա տանում: Կարդացեք գիրքս, հետո կզրուցենք: Ամեն բան պատահում ա մարդու հետ եթե պիտի պատահի, ու մենք շաաաաատ փոքր մրջյուններ ենք, որ կարողանանք ասել "եթե սենց չլիներ, սենց չէր լինի, այլ ձեւ կլիներ: Երեւի տեսել եք, հայերեն չգիտեմ ոնց թարգմանեմ "Эффект бабочки" ֆիլմը: Եթե չսրսկվեի գուցե մի այլ բան կլիներ, եւ հիմա կյանքը այլ ձեւի կլիներ, ու դա ամենեւին էլ միանաշանակ չի, որ կլիներ ավելի լավ: Ուղղակի այլ կլիներ: Չէր լինի իմ գիրքը, չէի ձեռք բերի ալկոհոլային կախվածություն, որն իհարկե չէր լինի, եթե չլիներ նախկինում նարկոմանիան, չէի ճանաչի Մարկիզին, նա չէր պատմի էս թեմայի մասին, չէինք զրուցի մենք Ձեզ հետ, ու դեռ հայտնի չի ինչեր չէին լինի ինչ կա հիմա ու կլինի: Երբեք չեմ մտածել կյանքիս սխալների մասին` ժամանակը հետ տալու նպատակամղմամբ: Միակ դրդիչը դա մոտիկներիս ու հարազատներիս պատճառած ցավն ու անհարմարություններն են, որ եթե նայենք մի այլ տեսանկյունից, միգուցե նրանց էլ ինչ-որ բան տվել են, թեկուզ հանդուրժողականություն ու ներելու ունակություն: Անառակ որդու վերադարձը միշտ էլ ցնցող ա եղել ու կմնա: Իսկ ես մարդ եմ եւ ունեմ սխալվելու ու սխալներից դասեր քաղելու իրավունք: Ու քաղած դասերը ծածկում են ամեն ինչ: Էսօրվա իմ էնտուզիազմը երբեք չէր լինի, եթե ես մարիխուանա չփորձեի, քաղքենուս ուղեղը չվրվնջար ու ասեր` կյանքը դա միայն խոհանոցն ու հարեւանների հետ կոֆե խմելը չի, կամ քո երեխային աշխարհին ցուցադրելը, կամ մարդուդ հետեւից ընկած դավաճանության վրա բռնելը: Ցնցվիր ու տես էլ ինչ կա կյանքում ու ինչ կարաս դու անես: Ես չեմ պրոպագանդում ոչինչ, ուղղակի նորից եմ ասում ամեն մարդ անցնում ա էն ճանապարհը, որ պիտի անցնի: Ու եթե դա ճանապարհ ա էդպիսի փորձությունների միջով, ինչպիսիք են նարկոմանիան ու ակոհոլիզմը, ուրեմն աամեն ինչ նորմալ ա ու փոշմանելու բան չկա: Կապրենք` կտեսնենք:

    Ճշմարտությունը մեկն է, ճանապարհները տարբեր:
    Վերջին խմբագրող՝ _BA_: 29.09.2009, 01:08:
    OM MANI PADME HUM

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2010), cold skin (29.09.2009), einnA (11.03.2011), Kita (29.09.2009), Աթեիստ (29.09.2009), Հանուման (14.10.2009), Ռուֆուս (29.09.2009)

  14. #174
    Անցորդ _BA_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Ճշմարտությունը մեկն է, ճանապարհները տարբեր: [/QUOTE]

    Միանգամից ասեմ, որ պրոպոգանդա չի: Ուղղակի պատահում ա էդպես, որ մինչեւ գլուխդ մի հազար անգամ նույն քարին նույն տեղը չես ջարդում, չես հասկանում որ քարին խփելով գլուխ են ջարդում: Ի միջիայլոց անուղեղության թեմայից ա:
    OM MANI PADME HUM

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.09.2009)

  16. #175
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Ֆիզիոլոգիական կախվածություն ձեռք բերելուց հետո, “կայֆի” մասին խոսք չի գնում, նարկոմանը ներարկում ա անում “դզվելու” ու օրն ապրելու համար,
    էսքանը մենակ հերիք էր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (14.10.2009)

  18. #176
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Որպեսզի բոլորին պարզ լինի, թե որքան դաժան ու ծանր հիվանդություն է թմրամիջոցներից կախվածությունը, որոշեցի մի քանի լուսանկարներ տեղադրել:
    Այս մարդիկ տարիներ շարունակ չարաշահել են ափիոնի խմբի թմրամիջոցներ, գերազանցապես ներերակային ճանապարհով: Անգամ այսպիսի վիճակով (չհաշված, որ նրանք ունեն ուղեկցող այլ հիվանդություններ, բազմաթիվ բարդություններ, այդ թվում՝ խրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդություններ), նրանք շարունակել են թմրամիջոցների ամենօրյա գործածումը:

    1. և 2. Հիվանդը սրունքների վնասվածքներն առաջացել են ապօրինի մեթադոնի ներարկումների պատճառով: Մակերեսային երակներ ընդհանրապես չունի: Վերջին տարիներին ներարկվել է կամ միջմկանային, կամ ենթամաշկային ճանապարհով:

    3. և 4. Երակների իսպառ բացակայություն, անոթների ախտահարման հետևանքով: Վերջին տարիներին ներարկվել է միայն աճուկային շրջանից, որի պատճառով առաջացել է վերք, ապա սպիացել է:

    5. Նույնը: Ուղղակի այստեղ արդեն ձևավորվել է խուղակ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.11.2009, 23:25:

  19. #177
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպեսզի բոլորին պարզ լինի, թե որքան դաժան ու ծանր հիվանդություն է թմրամիջոցներից կախվածությունը, որոշեցի մի քանի լուսանկարներ տեղադրել:
    Այս մարդիկ տարիներ շարունակ չարաշահել են ափիոնի խմբի թմրամիջոցներ, գերազանցապես ներերակային ճանապարհով: Անգամ այսպիսի վիճակով (չհաշված, որ նրանք ունեն ուղեկցող այլ հիվանդություններ, բազմաթիվ բարդություններ, այդ թվում՝ խրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդություններ), նրանք շարունակել են թմրամիջոցների ամենօրյա գործածումը:

    1. և 2. Հիվանդը սրունքների վնասվածքներն առաջացել են ապօրինի մեթադոնի ներարկումների պատճառով: Մակերեսային երակներ ընդհանրապես չունի: Վերջին տարիներին ներարկվել է կամ միջմկանային, կամ ենթամաշկային ճանապարհով:

    3. և 4. Երակների իսպառ բացակայություն, անոթների ախտահարման հետևանքով: Վերջին տարիներին ներարկվել է միայն աճուկային շրջանից, որի պատճառով առաջացել է վերք, ապա սպիացել է:

    5. Նույնը: Ուղղակի այստեղ արդեն ձևավորվել է խուղակ:
    Այսինքն՝ թմրանյութերի ներարկումների հետևանքով երակները վերանու՞մ են։ Էդ պահը կբացատրես մի քիչ ավելի մանրամասն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #178
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ թմրանյութերի ներարկումների հետևանքով երակները վերանու՞մ են։ Էդ պահը կբացատրես մի քիչ ավելի մանրամասն։
    Նախ, ասեմ, որ Հայաստանում և ընդհանրապես հետսովետական երկրներում ափիոնային թմրամիջոցների պատրաստման համար (քանի, որ հիմնականում այն ենթակա է մշակման) օգտագործվում են բազմաթիվ քիմիական նյութեր՝ «լուծիչներ» (թմրամիջոցների պրեկուրսոր հանդիսացող նյութեր), որոնք խիստ վնասակար են օրգանիզմի համար: Բացի այդ ներարկման համար թմրամիջոցը ստանում են տան պայմաններում, ներարկվում են առանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման (սրանից էլ ինֆեկցիաների, մասնավորապես ՄԻԱՎ-ի և ինֆեկցիոն հեպատիտների տարածումը): Թմրամիջոցների հետ հաճախ խառնում են տարբեր այլ դեղամիջոցներ, որոնք էլ իրենց հերթին են վնասում անոթների պատերը: Արդյունքում այս ամենի և երակները յուրաքանչյուր օր վնասելու պատճառով առաջանում են երակաբորբեր (ֆլեբիտներ), պրոցեսի հետագա խրոնիկական ընթացքով՝ թրոմբոֆլեբիտով, կարծրացմամբ և մակերեսային (ներարկվողին հասանելի) երակների վերջնական «անհետացմամբ»:
    Հաճախ էլ հիգիենայի կանոններին չհետևելը բերում է աբսցեսների, ֆլեգմոնաների առաջացման, երբեմն նույնիսկ սեպսիսի:
    Ինֆեկցիաների հետ կապված ասեմ նաև, որ հայ թմրամոլների հիմնական մասը (երևի 95տոկոսը) տառապում են նաև հեպատիտ "C"-ով:
    Փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ, չնայած իրենց մոտ առկա ծանր վիճակին՝ բարդություններին, ինֆեկցիաներին, նաև շատ լավ գիտակցելով, որ թմրամիջոցների հետագա չարաշահումը ավելի է բարդացնում իրենց առողջական վիճակը, մեկ է, շարունակում են գործածել թմրամիջոցներ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդիկ ունեն լուրջ ու ծանր հիվանդություն` "կախվածություն ափիոնատիպ նյութերից"...
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 13.11.2009, 00:56:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (13.11.2009)

  22. #179
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Շատ բացասական եմ վերաբերվում: Կարծում այս երևույթի դեմ պայքարելու լայն միջոցներ պետք է օգտագործվեն, քիչ է միայն օրենքով պայքարելը, պետք է նաև հոգևոր պայքար մղել դրա դեմ, քանի որ իմ կարծիքով հենց սխալ հոգևոր կյանքի հողի վրա է զարգանում այս վատ երևույթը:

  23. #180
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    _BA_ ես քեզ հետ լրիվ համձայն եմ,սակայն մի ուղղում ոչ թե ազոտաթթու(ազոտաթթուն շատ վտանգավոր ու թունավոր նյութա)այլ ազոտի օկսիդ N2O:Մեկել մի քանի հայտնի մարդել ես ավելացնեմ 1,Ֆրենսիս Կրիկ օգտագործել է LSD-25 եւ հայտնաբերել ԴՆԹ ու ստացել նոբելյան մրցանակ,2,Լեոնարդո Դավինչին պեգանիում հարմալա,3,Մատրիցա ֆիլմի ռեժիսորները,ֆիլմի մտահաղացումը նրաց մոտ առաջացել է հոգեմետ նյութերի ազդեցության տակ,4,Բոբ Մարլին կաննաբիս,5,Ռեյ Չարլզ մորֆին,6,բիթլզներ LSD-25,մեսկալին,7,Հուգո Չավես ու Էվո Մորալես ՄԱԿի նիստի ժամանակ ծամել են կոկաի տերեւ,8,Դորս խումբը փսիլոցիբին, LSD-25, 9,Քերրի Մուլլիս LSD-25 ստացել է նոբելյան մրցանակ,10,Բայց այդ մարդիկ բացառություններ են,դա չի նաշանակում որ մենք ել պետք է օգտագործենք այդ նյութերը,նրանք հաստատ գիտեյին թե ինչ են ուզում կյանքից եւ ինչ հետեւանքներ էին սպասվում նրանց,ոնց որ ասում են«Suum cuique. - Каждому своё.»,եթե օգտագորցեք այդ իմ նշած հոգեմետ նյութերը (LSD-25, մեսկալին, փսիլոցիբին)առանց լուրջ set and settingի (установка и обстановка) ապա շատ շուտով կարող է հայտնվեք հոգեբուժարանում,իսկ ինչ խոսքը վերաբերվումա մորֆինին ու մյուս ափիատներին,ապա նույնիսկ չփորձեք,քանի որ առաջին ներարկումից հետո 90% մնում է ապրելու 2-3 տարի,իսկ մնացած 5% ապրում է մի քիչ երկար ու միայն 5% կարողանում կամքի ուժ դրսեւորի որ անցնի ռեմիսիաի,Մահերի մեծ մասը գալիս է տգիտությունից(տարական հիգենիաի կանոները չպահպանելուց ու մեկ ասեղից սրսկվելուց,իսկ ՁԻԱՀ-ի ու հեպածիտների վիրուսները ամբողջովին ոչնչանում են ստերիլիզացիաի ժամանակ)մեկ էլ թմրանյութի կեղտոտության պատճառով :Մի հատ ասացվածք ափիոնամանների մոտ կա,ասում են որ հերոինը կարողանում է սպասի լինի 10 տարի թե 50 մեկ է ամբողջ մնացած կյանքում մտածելու են դրա մասին:Ափիատները շատ ուժեղ սինթետիկ էնդորֆիններ են(էնդորֆինները բնական պեպտիդային ափիոնանման նյութեր են,որոք մշտապես արտադրվում են օրգանիզմի կողմից,որպես ցավազրկող ու հաճույքի համար,ասենք օրգազմի ժամանակ,ծննդաբերության,պատերազմում վիրավորվելու ժամանակ եւ ազդում են Մ.Սերոտոնինային ռեցեպտորների վրա ինչպես նաեւ այդ ռեցեպտորների վրա են ազդում ափիատները):Երբ ներարկվում են ափիոն մարդու որքանիզմը էլ չի արտադրում էնդորֆին,այլ սպասումա թե երբ է արհեստական ճանապարհով ստանալու,իսկ երբ չես սրսկվում որգանիզմը դա ընդհունումա արցունքներով,պոխարոննի մարշով,նեյրոնները քեզ պատերազմ են հայտարարում,սինապսները(Հուն.Synapsis-հպում,միացում:Ապահովում է կոնտակտը նյարդային բջիջների ու այլ բջիջների հետ:Ապահովում է ինֆորմացիոն ազդանշանի փոխանցմանը)նեյրոններին տոկի են տալիս(էպիլեփսիա),մկանները սուսերով պար են պարում, ,նյութափոխանակությունը դառնում է կրիա,աղիները ու ստամոքսը քնաբեր են խմում ու խորը քնում են,սիրտը ու լիարդը ցավից կնճռոտվում են,այդ պահին Բեթհովենի 5-րդ սինֆոնիաի տակ՛ գլխի դուռը ծեծում են ու Տրոյական ձիով գալիս է նա՛ գերանդին մեջկին դրած,հարբուխի հետ La Cumparsita պարելով «ԼՈՄԿԱՆ»,իր հետ բերելով լիքը-լիքը իր համար շատ ուրախ,բայց քեզ համար շատ «դժբախտ երջանկություն» դեպրեսիաին:

    PS.Օմար Խայամ «Ով որ փորձի կակաչի արցունքները,ապա ամբողջ կյանքը կլացի»
    PSS. Իմ կողմից«...Դու ունես դրախտի բոլոր բանալիները, Օ,մեծ ու ամենակարող Օփիում!» Հին Հունական տաճարի գրություն"Դա դեղ է ամեն ինչի համար,բայց նրա դեմ դեղ չկա!"
    PSS.Իմ խոսքեր«Պետք չէ վախենալ,երբ դու մենակ ես,պետք է վախենալ երբ դու 0-ես»,«
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.04.2010)

Էջ 12 22-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •