artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ոչ իհարկե: Բայց ինչ եղել եղել ա: Ոչ մի բան պատահական չի լինում կյանքում, ամեն բան ենթարկվում ա Կարմայի օրենքներին, կամ քրիստոնեությամբ ասեմ, երբեք Աստված չի ուղարկում էնպիսի փորձություն մարդուն, որը նա ի վիճակի չլիներ հաղթահարել, այսիքն` ամեն մեկը իր խաչն ա տանում: Կարդացեք գիրքս, հետո կզրուցենք: Ամեն բան պատահում ա մարդու հետ եթե պիտի պատահի, ու մենք շաաաաատ փոքր մրջյուններ ենք, որ կարողանանք ասել "եթե սենց չլիներ, սենց չէր լինի, այլ ձեւ կլիներ: Երեւի տեսել եք, հայերեն չգիտեմ ոնց թարգմանեմ "Эффект бабочки" ֆիլմը: Եթե չսրսկվեի գուցե մի այլ բան կլիներ, եւ հիմա կյանքը այլ ձեւի կլիներ, ու դա ամենեւին էլ միանաշանակ չի, որ կլիներ ավելի լավ: Ուղղակի այլ կլիներ: Չէր լինի իմ գիրքը, չէի ձեռք բերի ալկոհոլային կախվածություն, որն իհարկե չէր լինի, եթե չլիներ նախկինում նարկոմանիան, չէի ճանաչի Մարկիզին, նա չէր պատմի էս թեմայի մասին, չէինք զրուցի մենք Ձեզ հետ, ու դեռ հայտնի չի ինչեր չէին լինի ինչ կա հիմա ու կլինի: Երբեք չեմ մտածել կյանքիս սխալների մասին` ժամանակը հետ տալու նպատակամղմամբ: Միակ դրդիչը դա մոտիկներիս ու հարազատներիս պատճառած ցավն ու անհարմարություններն են, որ եթե նայենք մի այլ տեսանկյունից, միգուցե նրանց էլ ինչ-որ բան տվել են, թեկուզ հանդուրժողականություն ու ներելու ունակություն: Անառակ որդու վերադարձը միշտ էլ ցնցող ա եղել ու կմնա: Իսկ ես մարդ եմ եւ ունեմ սխալվելու ու սխալներից դասեր քաղելու իրավունք: Ու քաղած դասերը ծածկում են ամեն ինչ: Էսօրվա իմ էնտուզիազմը երբեք չէր լինի, եթե ես մարիխուանա չփորձեի, քաղքենուս ուղեղը չվրվնջար ու ասեր` կյանքը դա միայն խոհանոցն ու հարեւանների հետ կոֆե խմելը չի, կամ քո երեխային աշխարհին ցուցադրելը, կամ մարդուդ հետեւից ընկած դավաճանության վրա բռնելը: Ցնցվիր ու տես էլ ինչ կա կյանքում ու ինչ կարաս դու անես: Ես չեմ պրոպագանդում ոչինչ, ուղղակի նորից եմ ասում ամեն մարդ անցնում ա էն ճանապարհը, որ պիտի անցնի: Ու եթե դա ճանապարհ ա էդպիսի փորձությունների միջով, ինչպիսիք են նարկոմանիան ու ակոհոլիզմը, ուրեմն աամեն ինչ նորմալ ա ու փոշմանելու բան չկա: Կապրենք` կտեսնենք:
Ճշմարտությունը մեկն է, ճանապարհները տարբեր:
Վերջին խմբագրող՝ _BA_: 29.09.2009, 01:08:
OM MANI PADME HUM
Ճշմարտությունը մեկն է, ճանապարհները տարբեր: [/QUOTE]
Միանգամից ասեմ, որ պրոպոգանդա չի: Ուղղակի պատահում ա էդպես, որ մինչեւ գլուխդ մի հազար անգամ նույն քարին նույն տեղը չես ջարդում, չես հասկանում որ քարին խփելով գլուխ են ջարդում: Ի միջիայլոց անուղեղության թեմայից ա:![]()
OM MANI PADME HUM
Աթեիստ (29.09.2009)
էսքանը մենակ հերիք էրՖիզիոլոգիական կախվածություն ձեռք բերելուց հետո, “կայֆի” մասին խոսք չի գնում, նարկոմանը ներարկում ա անում “դզվելու” ու օրն ապրելու համար,
Հանուման (14.10.2009)
Որպեսզի բոլորին պարզ լինի, թե որքան դաժան ու ծանր հիվանդություն է թմրամիջոցներից կախվածությունը, որոշեցի մի քանի լուսանկարներ տեղադրել:
Այս մարդիկ տարիներ շարունակ չարաշահել են ափիոնի խմբի թմրամիջոցներ, գերազանցապես ներերակային ճանապարհով: Անգամ այսպիսի վիճակով (չհաշված, որ նրանք ունեն ուղեկցող այլ հիվանդություններ, բազմաթիվ բարդություններ, այդ թվում՝ խրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդություններ), նրանք շարունակել են թմրամիջոցների ամենօրյա գործածումը:
1. և 2. Հիվանդը սրունքների վնասվածքներն առաջացել են ապօրինի մեթադոնի ներարկումների պատճառով: Մակերեսային երակներ ընդհանրապես չունի: Վերջին տարիներին ներարկվել է կամ միջմկանային, կամ ենթամաշկային ճանապարհով:
3. և 4. Երակների իսպառ բացակայություն, անոթների ախտահարման հետևանքով: Վերջին տարիներին ներարկվել է միայն աճուկային շրջանից, որի պատճառով առաջացել է վերք, ապա սպիացել է:
5. Նույնը: Ուղղակի այստեղ արդեն ձևավորվել է խուղակ:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.11.2009, 23:25:
Նախ, ասեմ, որ Հայաստանում և ընդհանրապես հետսովետական երկրներում ափիոնային թմրամիջոցների պատրաստման համար (քանի, որ հիմնականում այն ենթակա է մշակման) օգտագործվում են բազմաթիվ քիմիական նյութեր՝ «լուծիչներ» (թմրամիջոցների պրեկուրսոր հանդիսացող նյութեր), որոնք խիստ վնասակար են օրգանիզմի համար: Բացի այդ ներարկման համար թմրամիջոցը ստանում են տան պայմաններում, ներարկվում են առանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման (սրանից էլ ինֆեկցիաների, մասնավորապես ՄԻԱՎ-ի և ինֆեկցիոն հեպատիտների տարածումը): Թմրամիջոցների հետ հաճախ խառնում են տարբեր այլ դեղամիջոցներ, որոնք էլ իրենց հերթին են վնասում անոթների պատերը: Արդյունքում այս ամենի և երակները յուրաքանչյուր օր վնասելու պատճառով առաջանում են երակաբորբեր (ֆլեբիտներ), պրոցեսի հետագա խրոնիկական ընթացքով՝ թրոմբոֆլեբիտով, կարծրացմամբ և մակերեսային (ներարկվողին հասանելի) երակների վերջնական «անհետացմամբ»:
Հաճախ էլ հիգիենայի կանոններին չհետևելը բերում է աբսցեսների, ֆլեգմոնաների առաջացման, երբեմն նույնիսկ սեպսիսի:
Ինֆեկցիաների հետ կապված ասեմ նաև, որ հայ թմրամոլների հիմնական մասը (երևի 95տոկոսը) տառապում են նաև հեպատիտ "C"-ով:
Փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ, չնայած իրենց մոտ առկա ծանր վիճակին՝ բարդություններին, ինֆեկցիաներին, նաև շատ լավ գիտակցելով, որ թմրամիջոցների հետագա չարաշահումը ավելի է բարդացնում իրենց առողջական վիճակը, մեկ է, շարունակում են գործածել թմրամիջոցներ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդիկ ունեն լուրջ ու ծանր հիվանդություն` "կախվածություն ափիոնատիպ նյութերից"...
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 13.11.2009, 00:56:
Ուլուանա (13.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ