Ուրեմն՝ այսպես: Թմրամոլ չդառնալ այլ է, թմրամոլ դառնալուց հետո-ն՝ այլ: Եվ այս ամենի մասին արդեն խոսվել է այս թեմայում: Բարի եղիր կարդա:
Ինչպիսի վստահություն: Պարոն Ռամշ, դուք հրավիրվում եք դասախոսության նարկոլոգիական կլինիկա: Կխնդրենք բազմափորձ, որակյալ մասնագետներին դասախոսեք «Ափիոն, ափիոնատիպ նյութերից կախվածություն, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ բարդություններով _ կամքի իսպառ բացակայություն և այլն» թեմայով, ինչպես նաև «Ալկոհոլի՞զմ, թե՞ կամազուրկների միության լոզունգը» և « Կարճ ասած, այդ ամենը ես գիտեմ: Ճիշտ է, մասնագետ չեմ, բայց երազ եմ տեսել» թեմաներով:Նշեմ նաեւ, որ ես չեմ ասում, որ պետք է կամքի ուժով մի անգամից դադարեցնել թմրանյութի գործածումը։ Կարելի է նաեւ օրական կամ շաբաթական մի քիչ պակասացնելով հասցնել զրոյի, բայց դրա համար էլ է կամք պետք։
Կարճ ասած, ես համարում եմ, որ թմրամիջոցներից ձերբազատվելու համար գերակշռող դեպքերում ուժեղ կամքը բավարար է։![]()
Էջանիշներ