Միանշանակ՝ բացասական:Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ
Նույն կերպ, ինչպես, դիցուք՝ ջղագրգիռ, անհավասարակշիռ, կամ թեթևամիտ, անլուրջ, կամ կամազուրկ անձի վերաբերյալ…բարոյագիտական ճառ արտասանելը չէ նպատակս, այլ զատորոշիչ զուգահեռներ անցկացնելը ու մատնանշելը:
Ունեմ հեռավոր ծանոթներ, որոնց «ուղեպայուսակի» բաղկացուցիչ մասն է թմրանյութը /անկախ տեսակից/: Հավատացնում եմ ձեզ՝ նրանք հրաշալի մարդիկ են /կամ՝ ԷԻՆ/, փորձված-հաստատված ընկերներ, հարգված այրեր, ու իրենց գործում՝ հմուտ մասնագետներ, արհեստավորներ:
Այստեղ ես բավականին խիստ խոսքեր կարդացի նմանօրինակ մարդկանց մասին:
Ամեն անգամ /իսկ դա այնքան էլ հաճախակի չի պատահում/ նման որևէ մեկին տեսնելիս իր «վայելքի բուռն պահերին», ինչ թաքցնեմ մեղքս՝ ուզում եմ շրջանցել, չբարևելու համար՝ փոխել ուղիս: Ու ամեն անգամ սարսափում՝ որ այդ վիճակում նրան /նրանց/ կարող են տեսնել իրենց մայրերը, կանայք, կամ որ ավելի վատ՝ երեխաները:
Ու մեկուսի մտմտում՝ ինչի՞ց է սկսվում այս ամենը, ու ափսոսում, որ նրանք չունեն իրավիճակը իրատեսորեն գնահատելու հնարավորություն …և ընտրություն:
Կարծիքս խիստ չէ, և չեմ կարծում որ նրանց արժե դասել ինչ-որ ժանտախտավորների, բորոտների կամ սարսափելի վիրուսակիրների շարքը:
Արժե փորձել օգնել նրանց՝ մասնագիտական մակարդակով, զգուշորեն ու նրբորեն հետ վերադարձնելու նրանց ԱՅՍ ՝ իրականության աշխարհը:
![]()
Էջանիշներ