Մոռանում եք, որ մենակ լուզերները չեն, որ դառնում են թմրամոլ...
Լիքը հաջողակ, հարուստ, կայացած մարդիկ կան, որ դառնում են թմրամոլ, ուղղակի այն պատճառով, որ արդեն ամեն ինչի հասել են ու նոր հետաքրքրություններ չունեն, փորձում են այդպես կյանքը հետաքրքրացնել
Կամ ուզում են ամեն ինչ փորձած լինեն, դա արդեն հաբռգածությունից ա գալիս
Բայց կարծում եմ, մարդու
բնավորությունը, խառնվածքը ևս նշանակություն ունեն
Օրինակ, կասեի, որ պրպտող, կյանքը տակնուվրա ուսումնասիրող, անհանգիստ, անինքնաբավ մարդիկ որոշ դեպքերում թմրանյութերում են գտնում իրենց հանգիստը
Այդպիսի մարդուն դժվար թե ինչ-որ մեկը համոզի հետ կանգնել, մանավանդ եթե ուրիշ հետաքրքրություն, իմաստ կյանքում չի գտնում մարդը

Էջանիշներ