Աթեիստ ջան, ոչ, «դեբիլները» չեն թմրամոլ դառնում: Այսինքն՝ կարող են դառնալ, բայց այսքան ժամանակ չի հանդիպել:
Ի դեպ, եթե չեմ սխալվում, «դեբիլությունը» հանվել է սակավամտության նոր դասակարգումից:
Ես չհասկացա, թե ինչու ես այս մեջբերումն արել: Բացարձակապես շեղվել ես թեմայից: Այո, դեբիլները չեն կարողանում հաճախ զսպել իրենց հակումները, բայց դրանք այլ «հակումներ» են: Ես բացատրեցի, թե թմրամոլի մոտ թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին հակումն ինչով է պայմանավորված: Նրանք չեն կարող իրենց զսպել:
Իսկ մեջբերված հատվածից այն երկու-երեք մյուս հատկանիշները բնորոշ են բազմաթիվ նորմալ մարդկանց: Սակավամտության ամենավառ տարբերակիչը «վերացական մտածողության» բացակայությունն է:
Այսքան ժամանակ չեմ հանդիպել «վերացական մտածողություն» չունեցող թմրամոլի:
Նույնն է, որ ասես բոլոր հանցագործները մտավոր թերզարգացած են, եթե ինչ-որ մեկը ձմռանը բարակ է հագնվել ու մրսել, էլի մտավոր հետամնաց է: Եթե ինչ- որ մեկը, մեքենան վարելիս, ամրագոտին չի կապում, ուրեմն՝ մտավոր հետամնաց է: Այս տրամաբանությամբ, ես՝ գիտակցելով, որ ծխելն ինձ վնասակար է, հատկապես, որ բրոնխիտ էլ ունեմ, ուրեմն՝ մտավոր հետամնաց եմ…Երբ մարդուն ամբողջ կյանքը պատմում են թմրանյութերի վնասի մասին, ու այդքանից հետո նա դառնում է թմրամոլ, դա նույնն է որ մարդը ասենք գիլյոտին տեսնելով, ձեռքը մտցնի մեջը` աշխատանքը տեսնելու համար։ Ընդունիր, որ դա հատուկ է մտավոր հետամնաց (թերզարգացած) մարդուն։
Մեկ անգամ արդեն գրել եմ: Հիմնականում առաջին փորձերի ժամանակ հնարավոր հետևանքների մասին լինում են խիստ սխալ պատկերացումներ և մեծ մասամբ չեն սպասում, որ կարող է զարգանալ կախվածություն:
Էջանիշներ