User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Գ․ Բոլոր նրանց, ովքեր դա համարում եմ հիվանդություն, հիշեցնեմ, որ ցանկացած պահի կարող եք "հիվանդներին" տանել հիվանդանոց։ Այդ "հիվանդությունը" տնային պայմաններում միայն խորանում է։
    Չեմ հասկանում՝ ինչու են «հիվանդություն» և «հիվանդ» բառերը չակերտներով:

    Հոգեներգործուն նյութերը /բառն ինքն էլ հուշում է/ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա: Նրանց ազդեցությունները մարդու «տրամադրությունը կարգավորող կենտրոնների» /ինչպես նաև այլ «կենտրոնների»/ վրա յուրաքանչյուր նյութի դեպքում միմյանցից խիստ տարբեր են լինում՝ առաջացնելով տարաբնույթ ապրումներ, հոգեվիճակներ, վարքագծային փոփոխություններ, հոգեկան ֆունկցիաների աղավաղումներ և այլն:

    Մշտական գործածմանը զուգահեռ՝ գլխուղեղում տեղի են ունենում նյարդաքիմիական, նյարդաֆիզիոլոգիական լուրջ, երբեմն՝ անդառնալի փոփոխություններ: Չմանրանամ. արդյունքում ձևավորվում է «կախվածություն», որը պարզապես «սովորություն» չէ, այլ որի հիմքում ընկած են լուրջ ախտաֆիզիոլոգիական երևույթներ: Զուգահեռաբար, անընդհատ թունավորվելու հետևանքով, ախտահարվում են նրանց գրեթե բոլոր օրգան-համակարգերը՝ նյարդային, սիրտ-անոթային, մարսողական, առաջանում են բազմաթիվ բարդություններ, ուղեկցող հիվանդություններ:

    Պարզաբանեմ: Մարդը ձեռք է բերում հիվանդագին հակում տվյալ նյութի նկատմամբ: Հերթական դոզաչափը գործածելու ազուսպ, անհաղթահարելի պահանջ է առաջանում, որի հիմքում ընկած են հենց նշածս պատճառները ԿՆՀ կարևորագույն կենտրոնների նեյրոքիմիական մակարդակով: Նա պարզապես չի կարող զսպել ինքն իրեն: Անգամ թմրամիջոցի գործածումը կամովին դադարեցնելու դեպքում, պահանջը հաղթահարելու դեպքում՝ զարգանում է զրկանքային վիճակ /պախմելիա, լոմկա, աբստինենցիա/, որի ժամանակ ի հայտ են գալիս ծանր սոմատիկ, նյարդաբանական, հոգեկան խանգարումներ/տարբեր նյութերի դեպքում միմյանցից խիստ տարբեր են/ և բարդանալու դեպքում՝ կարող են սրանալ բազմաթիվ այլ ուղեկցող հիվանդություններ, կարող է անգամ ավարտվել մահվամբ:

    Այսքանից հետո այդ մարդուն ասենք «դու դեբիլ ես»՞, թե՞ «դու հիվանդ ես»… Հիշեցնեմ. սա պարզապես «սովորություն» դիտարկելը ճիշտ չէ, որը փաստում են նաև բոլոր առողջապահական կազմակերպություններն ու մարդկության վերջին մի քանի հազարամյա պատմությունը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (01.06.2010), Kita (31.03.2009), Հայկօ (01.04.2009), Ուլուանա (31.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •